Դանիայի ֆուտբոլի ազգային հավաքական

Դանիայի ֆուտբոլի ազգային հավաքական (դան.` Danmarks fodboldlandshold), ներկայացնում է Դանիան ֆուտբոլի միջազգային մրցույթներում։ Լավագույն հաղթանակ է համարվում Եվրո-1992-ը։ Թիմը ղեկավարում է ԴՖՖ-ն (Դանիայի Ֆուտբոլի Ֆեդերացիա)։

Դանիայի ֆուտբոլի ազգային հավաքական
դան․՝ Danmarks fodboldlandshold
Ֆուտբոլային միության պատկերանիշը
ՄականունԴանիական դինամիտ
Օլսենի հանցախումբ
Օլսենի 11 ընկերները
ՄիությունԴՖՖ
ԿոնֆեդերացիաՈՒԵՖԱ (Եվրոպա)
Գլխավոր մարզիչBrian Riemer?[1]
Թիմի ավագԴանիել Ագեր
Ամենաշատ խաղերՊետեր Շմեյխել (129)
ՌմբարկուՊաուլ Նիլսեն Յոն Դալ Թոմասոն (52)
Հիմնական մարզադաշտ«Պարկեն»
ՖԻՖԱ կոդDEN
Տան դաշտ
Մրցակցի դաշտ
Առաջին հանդիպում
Դանիա Դանիա 9-0 Ֆրանսիա Ֆրանսիա
(Լոնդոն, Անգլիա; Հոկտեմբերի 19, 1908)
Ամենախոշոր հաղթանակ
Դանիա Դանիա 17-1 Ֆրանսիա Ֆրանսիա
(Լոնդոն, Անգլիա; Հոկտեմբերի 22, 1908)
Ամենախոշոր պարտություն
Գերմանիա Գերմանիա 8-0 Դանիա Դանիա
(Բրեսլաու, Գերմանիա; Մայիսի 16, 1937)
Աշխարհի առաջնություն
Մասնակցություն4 որակավորման փուլ (Առաջինը՝ 1986)
Ամենալավ արդյունք1/4 եզրափակիչ, 1998
Եվրոպայի առաջնություն
Մասնակցություն8 որակավորման փուլ (Առաջինը՝ 1964)
Կայքdbu.dk
 Denmark national association football team Վիքիպահեստում

Ֆուտբոլը Դանիայում սկսել է զարգանալ դեռևս նախորդ դարի կեսերին, բայց երկար ժամանակ համարվել է սիրողական։ Միայն 1970-ականների վերջում է դարձել պրոֆեսիոնալ։

Դանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի հեքիաթային պատմությունը սկսվել է 1992 թվականին[2]։ Դանիայի ֆուտբոլի ազգային հավաքականը մինչև հիմա համարվում է աշխարհի լավագույն հավաքականներից, որպես պարտաճանաչ, խաղաղասեր և աշխատասեր հավաքական։

Դանիայի ֆուտբոլի ազգային հավաքականին այլ կերպ անվանում են «դանիական պայթուցիկ», «ասպետներ», «քնքուշներ» և այլն։

Պատմություն

խմբագրել

Դանիան Եվրոպայի առաջին երկրներից մեկն է, որտեղ սկսել է զարգանալ ֆուտբոլը։ Որոշ դանիական թիմեր համարվում են աշխարհում ամենահներից։ Բայց նրանք չկարողացան պահել իրենց դիրքերը, դրա պատճառը խիստ համախոհությունն էր։ Լինելով ուժեղ «սիրողական» թիմ, դանիացիները ավելի շատ հաղթանակներ են ունեցել Օլիմպիական խաղերում։ Նրանք 2-րդ տեղը զբաղեցրել են 1908, 1912 և 1960 թվականներին և 1948 թվականին նվաճել են նաև բրոնզե մեդալ։ Երկրում կային ոչ քիչ ուժեղ ֆուտբոլիստներ, որոնցից է՝ Նիլս Միդելբյոն, ով հանդես է եկել Լոնդոնի Չելսիում։

1948-1980 թվականներ

խմբագրել

Համաշխարհային պատերազմների մեջ ընկած շրջանն անհաջող էր դանիացիների համար, բայց 1948 և 1960 թվականների Օլիմպիական խաղերի եզրափակիչ դուրս գալը վերածննդի հույս էր ներշնչում։ Սակայն առաջընթացին խանգարում էին թիմի սիրողական կարգավիճակը և արտասահմանյան ակումբներում հանդես եկող խաղացողների՝ հավաքականում խաղալու արգելքը։ 1960 թվականին Էրեսուննում տեղի ունեցած ավիավթարին զոհ գնաց Դանիայի հավաքականի անդամության մի քանի թեկնածու, որի պատճառով երկիրը քիչ մնաց հրաժարվի Հռոմի Օլիմպիական խաղերի մասնակցությունից։ 1970-ական թվականներին շատ դանիացի ֆուտբոլիստներ, 1977 թվականի «Ոսկե գնդակ»-ի մրցանակակիր Ալան Սիմոնսի գլխավորությամբ, մեկնեցին խաղալու արտերկիր։ 1976 թվականի «օտարերկրացիներին» հրավիրելու արգելքի փոփոխությունը, անշուշտ, դրականորեն ազդեց հավաքականի ապագայի վրա։ Եվրոպական ակումբներում խաղացող Միքայել Լաուդրուպը, Պրեբեն Էլկիերը, Եսպեր Օլսենը, Մորտեն Օլսենը և Սիորեն Լերբյուն կազմեցին «դանիական դինամիտ»-ի՝ 1980-ակնների հավաքականի միջուկը։ 1984 թվականին Եվրոպայի առաջնությունում Դանիան հասավ մինչև 1/4 եզրափակիչ, իսկ 1986 թվականին Մեքսիկայում տեղի ունեցած Աշխարհի առաջնությունում դուրս եկավ 1/16 եզրափակիչ։

1980-ականներ

խմբագրել

1980-ականների վերջին, կազմակերպվեց համաշխարհային մրցաշար, որին մասնակցում էին միայն նոր ժամանակների ֆուտբոլիստները, որոնց մեջ մտնում էր նաև Միքայել Լաուդրուպի եղբայրը՝ Բրայան Լաուդրուպը, ում շնորհիվ Դանիան Եվրո-92 ժամանակ գրավեց առաջին հորիզոնականը և դարձավ ոսկե մեդալը տերը։

1990-ականներ

խմբագրել

1995 թվականին կայացված Ֆահդ արքայի լիգայում Դանիան գրավում է առաջին հորիզոնականը։

 
ՖԻՖԱ-ի կազմած վիճակագրությունը Դանիայի ֆուտբոլի հավաքականի վերաբերյալ (1993 օգոստոս- 2009 հուլիս)

Դանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի «ժամանակավոր անկումը»

խմբագրել

1990-ականներից հետո Դանիացիների հաջողությունները «սպառվել» էին, Լաուդրուպ եղբայրները հեռացան հավաքականից, և Դանիայի հավաքականի խաղը սկսեց էլ ավելի վատանալ Եվրո-2000-ից հետո։ Եվրո-2000 թ.-ին Դանիան պարտվեց 3 խաղ և դուրս մնաց մրցաշարից։ 2002 թվականի Աշխարհի առաջնությունում, խմբում զբաղեցնում է 1-ին հորիզոնականը, սակայն 1/8 եզրափակչի ժամանակ 3:0 հաշվով պարտվում է Անգլիային։ Եվրո-2004 թ.-ի ժամանակ դրությունը նորից կրկնվեց, խմբում գրավեց 2-րդ հորիզոնականը, զիջելով Շվեդիային և միայն փլեյ-օֆֆ-ի ժամանակ պարտվեց Չեխիային, կրկին 3:0 հաշվով։

2006 թվականի Աշխարհի առաջնությունում, նա Թուրքիայի, Ուկրաինայի և Հունաստանի հետ մի խմբում էր, որտեղ և պարտվում է 2 խաղ և խմբում զբաղեցնում է 3-րդ տեղը։

Եվրո-2008 թ.-ի ժամանակ նա F խմբում զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը, զիջելով Իսպանիայի, Շվեդիային և Հյուսիսային Իռլանդիային։

2010 և 2014 թվականների աշխարհի առաջնությունները

խմբագրել

Մինչ 2010 թվականի Աշխարհի առաջնություն մտնելը նա պատվով հաղթում է Պորտուգալիայի հավաքականին և պատիվ է ձեռք բերում մասնակցելու Աշխարհի առաջնությանը։ Դանիայի հավաքականը խաղացել է 3 խաղ Հոլանդիայի, Կամերունի և Ճապոնիայի հավաքականների դեմ։ Հոլանդիային պարտվելը[3] էական դեր չխաղաց նրանց համար, դրանից հետո նրանք բարոյական հաղթանակ տարան Կամերունցիների նկատմամաբ՝ 2:1 հաշվով[4] և միայն 3-րդ խաղում նրանք պարտվելով Ճապոնիայի հավաքականին[5] դուրս մնացին առաջնությունից։

Մինչ 2014 թվականի աշխարհի առաջնության բացումը, նախընտրական խաղերում նա ունեցել է 16 միավոր, 4 հաղթանակ, 4 ոչ ոքի և 2 պարտություն (Իտալիա-Դանիա 3:1 և Հայաստան-Դանիա 4:0), Դանիան խմբում գրավելով 2-րդ հորիզոնականը չի մասնակցել աշխարհի առաջնությանը։

Երկրպագուներ

խմբագրել

Դանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի երկրպագուներին անվանում են «ռոլիգաններ» և համարվում են աշխարհի ամենախաղաղասեր երկրպագուներից։ 1984 թվականին ՖԻՖԱ-ն «ռոլիգաններ»-ին համարել է աշխարհում ամենախաղաղասեր երկրպագուներ և շնորհել է «մաքուր պահվածք» մրցանակը։

ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում ֆուտբոլի Դանիայի հավաքականը 23-րդ տեղում է (մինչև 2014 թվականի աշխարհի առաջնությունը)

խմբագրել

ՖԻՖԱ-ն հրապարակել էր ազգային հավաքականների դասակարգման թարմացված աղյուսակը։ Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը դասակարգման աղյուսակում բարձրացել էր 8 հորիզոնականով և զբաղեցնում էր 33-րդ տեղը, իսկ Դանիայի ֆուտբոլի ազգային հավաքականը՝ 23-րդ տեղում էր։

ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակը գլխավորում էր Իսպանիայի հավաքականը, որն ունի 1460 միավոր։ 2-րդ տեղում 1340 միավորով Գերմանիայի հավաքականն էր, իսկ լավագույն եռյակը եզրափակում է 1245 միավոր ունեցող Պորտուգալիայի հավաքականը։

Լավագույն տասնյակում տեղ էին գտել նաև Կոլումբիայի, Ուրուգվայի, Արգենտինայի, Բրազիլիայի, Շվեյցարիայի, Իտալիայի և Հունաստանի հավաքականները։

Մարզադաշտ

խմբագրել
 
Դանիայի Տելյա Պարկեն մարզադաշտը

Դանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի առաջին տնային խաղը, որն ավարտվեց Անգլիայի նկատմամբ տարած 2-1 ընկերական հաղթանակով, տեղի է ունեցել 1910 թվականի մայիսի 25-ին "KBs baner" մարզադաշտում (գտնվում է "Granen"-ի տարածքում), որտեղ ավելի ուշ կառուցվեց Forum Copenhagen-ը, որին մասնակցում էր 12000 հանդիսատես։ Քանի որ մարզադահլիճը փոքր էր, Կոպենհագենում կառուցվեց նոր մարզադահլիճ՝ Idrætsparken անունով, որն իր բացման օրվանից՝ 1911 թվականի մայիսի 25-ից, հյուրընկալեց KB ֆուտբոլային ակումբի բոլոր տնային խաղերը և ազգային հավաքականի տնային խաղերի մեծ մասը։ Ազգային հավաքականի առաջին 82 տարիների ընթացքում՝ 1908 թվականի հոկտեմբերից մինչև 1990 թվականի նոյեմբեր, Դանիան խաղացել է 254 Ա սերիայի տնային խաղեր, որոնցից 232-ը՝ Idrætsparken-ում։ Ի թիվս Idrætsparken-ում խաղացած բոլոր խաղերի՝ Դանիան ունեցել է 125 հաղթանակ (54%), 41 ոչ-ոքի (18%), 66 պարտություն (28%), իսկ մարզադաշտի հանդիսատեսի թիվը հասել է 51600-ի՝ 1957 թվականի հուլիսին Շվեդիայի դեմ 1-2 հաշվով խաղում։ Ինչ վերաբերում է առաջին ժամանակաշրջանին՝ 1908 թ.-ից 1990 թվականներին, միայն 22 տնային խաղեր են, որ անցկացվել են ոչ թե Idrætsparken-ում, այլ ուրիշ մարզադաշտերում. դրանցից 11-ը անցկացվել են Օրհուսի NRGi Park-ում /այժմ՝ Atletion/, 6-ը՝ Օլբուրգի Օլբուրգ մարզադաշտում /Aalborg Stadion/, և մնացած 5-ը՝ 4 այլ մարզադահլիճներում։ Idrætsparken-ի փոխարեն օգտագործվում էր մեկ այլ մարզադաշտ ավելի պակաս կարևոր տնային խաղերի կամ Օլիմպիական առաջնության ընտրական փուլերի ժամանակ։ Մինչդեռ, սովորաբար միայն Idrætsparken-ում էին անցկացվում մեծ կարևորություն ունեցող մրցաշարերի հետ առնչվող խաղերը, ինչպիսիք էին՝ Սկանդինավյան առաջնությունը, Եվրոպայի առաջնությունը, Աշխարհի գավաթի խաղարկությունը։ Երբ 1990 թ.-ի դեկտեմբերին սկսվեց Idrætsparken-ի վերակառուցումը, հաջորդող Եվրո 1992-ի 2 պաշտոնական որակավորման խաղերը, սակայն, տեղափոխվեցին Օդենսեի Օդենսե մարզադահլիճ /Odense Stadium/:

Մարզազգեստի փոփոխությունը տարիների ընթացքում

խմբագրել
 
Դանիայի ազգային հավաքականը 1912 թվականի Օլիմպիական խաղերին

Ներկայիս տվյալներով Դանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի մարզաշապիկի հովանավորը համարվում է Adidas կազմակերպությունը։ Մարզաշապիկը կազմված է կարմիր և սպիտակ գույներից, որոնք արտահայտում են դրոշի գույները։ 1926-2004 թվականներին Դանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի մարզաշապիկի հովանավորը եղել է դանիական Hummel կազմակերպությունը։

 
 
 
 
 
 
 
 
Եվրո-84
 
 
 
 
 
 
 
 
 
Ֆուտբոլի Աշխարհի առաջնություն, 1986
 
 
 
 
 
 
 
 
 
Եվրո-88
 
 
 
 
 
 
 
 
 
Եվրո-92
 
 
 
 
 
 
 
 
Եվրո-96
 
 
 
 
 
 
 
 
Ֆուտբոլի Աշխարհի առաջնություն, 1998
 
 
 
 
 
 
 
 
Եվրո-2000
 
 
 
 
 
 
 
 
 
Ֆուտբոլի Աշխարհի առաջնություն, 2002
 
 
 
 
 
 
 
Ֆուտբոլի Աշխարհի առաջնություն, 2010
 
 
 
 
 
 
 
 
 
Եվրո-2012

Մրցակցի դաշտում

խմբագրել
 
 
 
 
 
 
 
 
 
Ֆուտբոլի Աշխարհի առաջնություն, 1986
 
 
 
 
 
 
 
Եվրո-96
 
 
 
 
 
 
 
 
Ֆուտբոլի Աշխարհի առաջնություն, 1998
 
 
 
 
 
 
 
 
Եվրո-2000
 
 
 
 
 
 
 
 
Ֆուտբոլի Աշխարհի առաջնություն, 2002
 
 
 
 
 
 
 
 
 
Ֆուտբոլի Աշխարհի առաջնություն, 2010
 
 
 
 
 
 
 
 
 
Եվրո-2012

Ռեկորդակիրներ

խմբագրել

(2013 թվականի հուլիսի 11-ի տվյալներով)

Խաղերի քանակով

խմբագրել
Տեղ Ֆուտբոլիստ Ժամանակահատված Խաղեր Գոլեր
1 Պետր Շմեյխել 1987-2001 129 1
2 Դեննիս Ռոմմեդալ 2000- 126 21
3 Յոն Դալ Թոմասսոն 1997-2010 112 52
4 Թոմաս Հելվեգ 1994-2007 108 2
5 Միքայել Լաուդրուպ 1982-1998 104 37
6 Մորտեն Օլսեն 1970-1989 102 4
Մարտին Յորգենսեն 1998-2011 102 12
8 Թոմաս Սորենսեն 1999-2012 101 0
9 Քրիստիան Պուլսեն 2001-2012 92 6
10 Յոն Սիվեբեկ 1982-1992 87 1

Խփած գոլերի քանակով

խմբագրել
Տեղ Ֆուտբոլիստ Ժամանակահատված Գոլեր Խաղեր Բալեր
1 Փոլ Նիլսեն 1910-1925 52 38 1.37
Ջոն Դալ Թոմասսոն 1997-2010 52 112 0.46
3 Պաուլի Յորգենսեն 1925-1939 44 47 0.94
4 Օլե Մեդսեն 1958-1969 42 50 0.84
5 Պրեբեն Էլկեր Լարսեն 1977-1988 38 69 0.55
6 Միքայել Լաուդրուպ 1982-1998 37 104 0.36
7 Հեննինգ Էնոկսեն 1958-1966 29 54 0.54
8 Նիկլաս Բենդտներ 2006- 24 57 0.43
9 Միքայել Ռոդե 1915-1931 22 40 0.55
Էբբե Սանդ 1998-2004 22 66 0.33

Մարզչային կազմ

խմբագրել
Պաշտոն Անուն, ազգանուն
Գլխավոր մարզիչ Մորտեն Օլսեն
Մարզչի օգնական Պետր Բոնդե և Տորբեն Ստորմ
Հարձակվողների մարզիչ Էբբե Սանդ
Դարպասապահների մարզիչ Լարս Հյոգ
Ֆիզպատրաստության մարզիչ Յենս Բանգսբո

Կարծիքներ և խոսքեր

խմբագրել
  Ես ուղղակի ցնցված էի, երբ իմացա, որ հրավիրված եմ Դանիայի ֆուտբոլի ազգային հավաքական[6]։
- Էրիկ Սվիտչենկո
 
  Երբեք չեմ մոռանա 2015 թվականի մարտի 16-ը, այն յուրահատուկ էր[7]։
- Նիկլաս Բենդտներ
 
  Իմ հեթ-տրիկը մեր թիմին հաղթանակ բերեց ԱՄՆ-ի դեմ խաղում, դա միայն իմ շնորհքը չէ[8]։
- Նիկլաս Բենդտներ
 

Հավաքականի նշանավոր ֆուտբոլիստներ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. https://www.transfermarkt.us/-/mitarbeiterhistorie/verein/3436
  2. Պատմություն և ձեռքբերումներ
  3. «Դանիայի պարտությունը Նիդերլանդների կողմից (0:2)». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 9-ին.
  4. «Կամերունի պարտությունը Դանիայի կողմից (1:2)». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 9-ին.
  5. «Դանիայի պարտությունը Ճապոնիայի կողմից (1:3)». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 9-ին.
  6. Էրիկ Սվիտչենկոյի խոսքերը
  7. Նիկլաս Բենդտների խոսքերը
  8. Նիկլաս Բենդտների խոսքերը ԱՄՆ-ի դեմ խաղից հետո

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դանիայի ֆուտբոլի ազգային հավաքական» հոդվածին։