ՖԻՖԱ
Ֆուտբոլի միջազգային ասոցիացիաների ֆեդերացիա կամ ՖԻՖԱ, (ֆրանսերեն Fédération Internationale de Football Association) կամ կրճատ (FIFA) միջազգային սպորտի ղեկավարման մարմին, որը կառավարում է ֆուտբոլը, ֆուտզալը և լողափնյա ֆուտբոլը։ ՖԻՖԱ-ն կազմակերպում է ֆուտբոլի գլխավոր միջազգային մրցումները, այդ թվում Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը, որն անցկացվում է 1930 թվականից և Կանանց ֆուտբոլի աշխարհի առաջնությունը, որն անցկացվում է 1991 թվականից։
ՖԻՖԱ | |
---|---|
![]() | |
Տեսակ | meta-organization?, ֆուտբոլային ֆեդերացիա, Սպորտային միջազգային ֆեդերացիա և ոչ առևտրային կազմակերպություն |
Հապավում | FIFA, فيفا և ФИФА |
Կարգախոս | For the Game. For the World.[1] |
Հիմնադրված | մայիսի 21, 1904 |
Գլխադասային գրասենյակ | Ցյուրիխ, Շվեյցարիա[2] |
Պաշտ. լեզու(ներ) | անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն և իսպաներեն |
Գլխավոր քարտուղար | Ջաննի Ինֆանտինո |
Պարգևներ | «Փակ ոստրե» մրցանակ |
Կայք | fifa.com |
ՖԻՖԱ-ն հիմնադրվել է 1904 թվականին Բելգիայի, Դանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Նիդերլանդների, Իսպանիայի, Շվեդիայի և Շվեյցարիայի ֆուտբոլի ասոցիացիաների կողմից։ Գլխամասը գտնվում է Ցյուրիխում։ Ներկայումս ՖԻՖԱ-ի անդամ են 211 ասոցիացիա։ Անդամ երկները պարտավոր են նաև լինել վեց տարածքային կոնֆեդերացիաների անդամ, որոնք ներկայացնում են Աֆրիկան, Ասիան, Եվրոպան, Հյուսիսային և Կենտրոնական Ամերիկայի և Կարիբյան ծովի, Օկեանիան և Հարավային Ամերիկան:
ՖԻՖԱ-ին չի վերահսկում ֆուտբոլի կանոնները (այն իրականացնում է Ֆուտբոլի միջազգային ասոցիացիաների խորհուրդը), այն կազմակերպում է մրցույթները և վերահսկում է նրանց անցկացումը, որից ստանում է հասույթ նրանց հովանավորների կողմից։ 2013 թվականին ՖԻՖԱ-ի հասույթը կազմել է 1,3 միլիարդ ԱՄՆ դոլար, իսկ զուտ շահույթը` 72 միլիոն և ունի 1,4 միլիարդ ԱՄՆ դոլար պահուստներ[3]:
Շատ լրագրողական նյութերում ՖԻՖԱ-ի գործունեությունը կապել են կոռուպցիայի հետ, երբ ՖԻՖԱ-ի նախկին նախագահ Զեպպ Բլատերը կազմակերպեց 2018 և 2022 թվականների Աշխարհի գավաթների վայրի ընտրությունները։ Այս բացահայտումներից հետո 2015 թվականին ՖԻՖԱ-ի ղեկավարությունից ինը և հինգ այլ պաշտոնյա ձերբակալվեցին ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի կողմից կոռուպցիայի մեղադրանքով[4][5][6]:

ՊատմությունԽմբագրել
Միջազգային հանդիպումների աճը 20-րդ դարի սկզբին ֆուտբոլային եզակի կառավարող մարմնի պահանջ առաջացրեց: ՖԻՖԱ-ն հիմնադրվեց Փարիզում 1904 թվականի մայիսի 21-ին[7]: Ֆրանսիական անվանումը օգտագործվում է նաև ոչ ֆրանսախոս երկրներում: ՖԻՖԱ-ի հիմնադիր անդամներն էին Բելգիան, Դանիան, Ֆրանսիան, Նիդերլանդները, Իսպանիան (ներկայացնում էր Ռեալ Մադրիդը, քանի որ ֆեդերացիան հիմնադրվել է 1913 թվականին), Շվեդիան և Շվեյցարիան: Նաև նույն օրը Գերմանիայի ֆեդերացիան հայտարարեց իր պատրաստակամության մասին հեռագրի միջոցով[8]:
ՖԻՖԱ-ի առաջին նախագահն է եղել Ռոբեր Գերենը: Գերենին 1906 թվականին փոխարինեց Դենիել Վուլֆոլը Անգլիայից, ով Անգլիայի ֆուտբոլի ասոցացիայի անդամ էր: ՖԻՖԱ կազմակերպած առաջին մրցույթը 1908 թվականի օլիմպիական խաղերն էին Լոնդոնում, որն ավելի հաջող էր քան դրան նախորդած մրցությունները:
ՖԻՖԱ-ի անդամակցությունը ընդարձակվեց Եվրոպայից դուրս և կազմակերպությանը միացան Հարավաֆրիկյան հանրապետությունը 1909 թվականին, Արգենտինան 1912 թվականին, Կանադան և Չիլին 1913 թվականին և Միացյալ Նահանգները 1914 թվականին[9]:
Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին շատ ֆուտբոլիստներ ուղարկվեցին պատերազմ և միջազգային հանդիպումները մի քանի անգամ քչացան, ինչի պատճառով կազմակերպության գոյությունը հարցականի տակ էր: Հետպատերազմական շրջանում, Վուլֆոլի մահից հետո կազմակերպությունը գլխավորեց Կառլ Հիրշմանը: Գոյության հարցը լուծվեց, սակայն Տնային ազգերի (Միացյալ Թագավորության) դուրս գալը մեծ հարված հասցրեց կազմակերպության: Նրանք չէին ցանկանում ընդգրկվել իրենց թշնամի երկրների հետ նույն կազմակերպությունում: Ավելի ուշ Տնային ազգերը վերականգնեցին իրենց անդամակցությունը:
ՖԻՖԱ-ի հավաքածուն ցուցադրված է Ֆուտբոլի ազգային թանգարանում, որը գտնվում է Անգլիայի Մանչեստր քաղաքում[10]: Ֆուտբալի առաջին առաջնությունը տեղի ունեցավ Ուրուգվայում 1930 թվականին[10]:
ՆախագահներԽմբագրել
- 1904-1906 Ռոբեր Գերեն ( Ֆրանսիա)
- 1906-1918 Դենիել Վուլֆոլ ( Անգլիա)
- 1921-1954 Ժյուլ Ռիմե ( Ֆրանսիա)
- 1954-1955 Ռուդոլֆ-Վիլյամ Սելդրեյերս ( Բելգիա)
- 1955-1961 Արթուր Դրյուրի ( Անգլիա)
- 1961-1974 Սթենլի Ռոուզ ( Անգլիա)
- 1974-1998 Ժոաո Ավելանժ ( Բրազիլիա)
- 1998-2016 Զեպպ Բլատեր ( Շվեյցարիա)
- 2016-ներկա Ջաննի Ինֆանտինո ( Իտալիա)
ԿոնֆեդերացիաներԽմբագրել
ՖԻՖԱ-ի կապված 6 կոնֆեդերացիաները հետևյալն են՝
- Ասիա - Ասիայի Ֆուտբոլի Կոնֆեդերացիա (AFC)
- Աֆրիկա - Աֆրիկայի Ֆուտբոլի Կոնֆեդերացիա (CAF)
- Եվրոպա - Եվրոպայի Ֆուտբոլի Ֆեդերացիաների Միություն (UEFA)
- Հարավ Ամերիկա - Հարավային Ամերիկայի Ֆուտբոլի Կոնֆեդերացիա (CONMEBOL)
- Հյուսիսային ու Կենտրոնական Ամերիկա և Կարիբյան ավազան - ԿՈՆԿԱԿԱՖ (CONCACAF)
- Օվկիանիա - Օկիանիայի Ֆուտբոլի Կոնֆեդերացիա (OFC)
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ https://web.archive.org/web/20070821192507/http://www.fifa.com/aboutfifa/federation/releases/newsid=529894.html
- ↑ Frequently asked questions – FIFA.com
- ↑ «FIFA Financial Report 2013»։ FIFA
- ↑ «FIFA officials arrested on corruption charges; Sepp Blatter isn't among them»։ մայիսի 27, 2015
- ↑ «Nine FIFA Officials and Five Corporate Executives Indicted for Racketeering Conspiracy and Corruption»։ U.S. DOJ Office of Public Affairs։ մայիսի 27, 2015։ Վերցված է մայիսի 27, 2015
- ↑ Mike Collett & Brian Homewood (մայիսի 27, 2015)։ «World soccer rocked as top officials held in U.S., Swiss graft cases»։ Ռոյթերս։ Վերցված է մայիսի 27, 2015
- ↑ Classic Football History of FIFA – Foundation, https://www.fifa.com/classicfootball/history/fifa/foundation.html
- ↑ Քաղվածելու սխալ՝ Սխալ
<ref>
պիտակ՝Filmcircle%com
անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում: - ↑ FIFA (սեպտեմբերի 10, 2009)։ «FIFA's 208 Member Associations»։ Վերցված է դեկտեմբերի 1, 2015
- ↑ 10,0 10,1 Council Manchester City։ «About the National Football Museum | The National Football Museum at Urbis | Manchester City Council»։ www.manchester.gov.uk (անգլերեն)։ Վերցված է 2017-11-28