Դանի Օլմո

իսպանացի ֆուտբոլիստ

Դանի Օլմո (իսպ.՝ Dani Olmo, մայիսի 7, 1998(1998-05-07)[1], Տեռասա, Àmbit metropolità de Barcelona, Բարսելոնայի պրովինցիա, Կատալոնիա, Իսպանիա), իսպանացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Դինամո Զագրեբի և Իսպանիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է հարձակվողական կիսապաշտպանի և վինգերի դիրքում[2]։

Դանի Օլմո
Dani Olmo
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Daniel Olmo Carvajal
Քաղաքացիությունը Իսպանիա Իսպանիա
Ծննդյան ամսաթիվ մայիսի 7, 1998(1998-05-07)[1] (25 տարեկան)
Ծննդավայր Տեռասա, Àmbit metropolità de Barcelona, Բարսելոնայի պրովինցիա, Կատալոնիա, Իսպանիա
Հասակ 179 սմ
Քաշ 72 կգ
Դիրք վինգեր, հարձակվողական կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Խորվաթիա Դինամո Զագրեբ
Համար 7
Պատանեկան կարիերա
2006-2007 Իսպանիա Էսպանյոլ
2007-2014 Իսպանիա Բարսելոնա
2014-2015 Խորվաթիա Դինամո Զագրեբ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2015-2017 Խորվաթիա Դինամո Զագրեբ II 25 (3)
2015-ներկա Խորվաթիա Դինամո Զագրեբ 80 (20)
Ազգային հավաքական
2014 Իսպանիա Իսպանիա Մ16 3 (0)
2015 Իսպանիա Իսպանիա Մ17 9 (1)
2016 Իսպանիա Իսպանիա Մ18 2 (1)
2018-ներկա Իսպանիա Իսպանիա Մ21 14 (6)
2019-ներկա Իսպանիա Իսպանիա 1 (1)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ հունվարի 20-ի, 2020:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ հունվարի 20-ի, 2020

Ակումբային կարիերա խմբագրել

Դինամո Զագրեբ խմբագրել

Օլմոն հանդես է եկել Էսպանյոլի և Բարսելոնայի ակադեմիաներում[3][4]։ 2014 թվականին նա անակնկալ տրանսֆերով միացավ Դինամո Զագրեբին[5]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը Օլմոն նշեց 2015 թվականի փետրվարի 7-ին՝ փոխարինման մտնելով Լոկոմոտիվայի դեմ խաղում[6][7]։ Իր առաջին գոլը խփեց սեպտեմբերի 22-ին՝ Խորվաթիայի գավաթի Օշտրց Զլատորի դեմ խաղում[8]։ 2016 թվականի օգոստոսի 22-ին Օլմոն նոր 4 տարվա պայմանագիր կնքեց Դինամոյի հետ[9]։ Սեպտեմբերի 20-ին նա դուբլ ձևակերպեց Խորվաթիայի գավաթի Վելի Վրհի դեմ խաղում[10]։ 2017 թվականի ապրիլի 29-ին իսպանացին 2 գոլային փոխանցում տվեց Ցիբալիայի դեմ խաղում[11]։ Իր առաջին գոլը Խորվաթիայի առաջնությունում Օլմոն խփեց մայիսի 27-ին՝ Ռիեկայի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով նաև գոլային փոխանցման հեղինակ[12]։ 2016-17 մրցաշրջանում նա անցկացրեց 18 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ[13]։

Իր առաջին հանդիպումը եվրոպական առաջնություններում Օլմոն անցկացրեց 2017 թվականի օգոստոսի 3-ին՝ Եվրոպայի Լիգայի որակավորման երրորդ փուլի Օդի դեմ խաղում[14]։ Իսպանացին փոխարինեց Անտե Չորիչին այս հանդիպման 75-րդ րոպեին և հեռացվեց խաղադաշտից 11 րոպե անց՝ ստանալով երկրորդ դեղին քարտը[15]։ Սեպտեմբերի 30-ին նա դուբլ ձևակերպեց Ցիբալիայի դեմ խաղում[16]։ Դեկտեմբերի 3-ին Օլմոն խփեց Ինտեր Զապրեշիչի դեմ հանդիպման միակ գնդակը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[17]։ 2018 թվականի մայիսի 23-ին իսպանացին խաղադաշտ դուրս եկավ Խորվաթիայի գավաթի եզրափակչի Հայդուկ Սպլիտի դեմ խաղում[18]՝ օգնելով Դինամո Զագրեբին հաղթել 1-0 հաշվով և նվաճել գավաթը[19]։ 2017-18 մրցաշրջանում Օլմոն անցկացրեց 33 հանդիպում՝ դառնալով 9 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ[20]։

Իր առաջին գոլը եվրոպական առաջնություններում Օլմոն խփեց 2018 թվականի օգոստոսի 7-ին՝ Չեմպիոնների Լիգայի որակավորման երրորդ փուլի Աստանայի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով նաև գոլային փոխանցման հեղինակ[21]։ Սեպտեմբերի 15-ին իսպանացին խփեց Գորիցայի դեմ հանդիպման միակ գնդակը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով Դինամո Զագրեբին[22]։ Սեպտեմբերի 20-ին նա գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Եվրոպայի Լիգայի խմբային փուլի Ֆեներբահչեի դեմ խաղում[23]։ Դեկտեմբերի 17-ին Օլմոն Tportal-ի կողմից ճանաչվեց 2018 թվականի Խորվաթիայի առաջնության լավագույն ֆուտբոլիստ[24][25]։ 2019 թվականի ապրիլի 13-ին իսպանացին 2 գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Իստրա 1961-ի դեմ խաղում[26]։ Մայիսի 22-ին նա մասնակցեց Խորվաթիայի գավաթի եզրափակչի Ռիեկայի դեմ հանդիպմանը[27], սակայն Դինամոն պարտվեց 3-1 հաշվով[28][29]։ 2018-19 մրցաշրջանում Օլմոն անցկացրեց 44 հանդիպում՝ դառնալով 12 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ[30]՝ օգնելով իր թիմին պատմության մեջ 20-րդ անգամ հաղթել Խորվաթիայի առաջնությունը[31][32]։ Նա Football Oscar-ի կողմից ճանաչվեց Խորվաթիայի առաջնության լավագույն ֆուտբոլիստ[33], լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ[34], ընդգրկվեց մրցաշարի խորհրդանշական հավաքականում[35], ինչպես նաև՝ ճանաչվեց Դինամո Զագրեբի տարվա լավագույն ֆուտբոլիստ։

2019 թվականի օգոստոսի 2-ին՝ Գորիցայի դեմ խաղում Օլմոն դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ՝ օգնելով Դինամոյին հաղթել 3-1 հաշվով[36]։ Իր դեբյուտը Չեմպիոնների Լիգայում նշեց սեպտեմբերի 18-ին՝ մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով խմբային փուլի Ատալանտայի դեմ խաղում[37][38]։ Սեպտեմբերի 27-ին իսպանացին գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Լոկոմոտիվայի դեմ խաղում[39]։ Չեմպիոնների Լիգայում իր առաջին գոլը խփեց հոկտեմբերի 22-ին՝ Շախտյոր Դոնեցկի դեմ խաղում[40][41]։ Դեկտեմբերի 5-ին Օլմոն ճանաչվեց Բալկանների տարվա լավագույն ֆուտբոլիստ[42][43][44]։ Դեկտեմբերի 30-ին նա ընդգրկվեց Չեմպիոնների Լիգայի 2019 թվականի հայտնությունների խորհրդանշական հավաքականում[45][46][47]։

Միջազգային կարիերա խմբագրել

Օլմոն ներկայացրել է Իսպանիան տարբեր տարիքային երիտասարդական հավաքականներում, սակայն ցանկանում էր հանդես գալ Խորվաթիայի կազմում[48][49][50]։ 2015 թվականին նա մինչև 17 տարեկանների երիտասարդական հավաքականի կազմում մասնակցեց Եվրոպայի առաջնությանը՝ խաղադաշտ դուրս գալով իր թիմի բոլոր 5 խաղերում[51]։ Իսպանիան դուրս մնաց մրցաշարի քառորդ եզրափակչից՝ հանդիպման հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում պարտվելով Գերմանիային[52]։ 2019 թվականին Օլմոն մասնակցեց Եվրոպայի Մ21 առաջնությանը[53][54]՝ անցկացնելով 4 հանդիպում և դառնալով 3 գոլի ու 1 գոլային փոխանցման հեղինակ[55]։ Իսպանիան հաղթեց մրցաշարը[56][57]՝ եզրափակչում 2-1 հաշվով պարտության մատնելով Գերմանիային[58][59], իսկ Օլմոն ընդգրկվեց խորհրդանշական հավաքականում[60][61][62]։

Իսպանիայի ազգային հավաքական Օլմոն առաջին անգամ հրավիրվեց 2019 թվականի նոյեմբերի 8-ին՝ Մալթայի և Ռումինիայի դեմ խաղերի համար[63][64][65][66]։ Իր դեբյուտը ազգային հավաքականում նշեց նոյեմբերի 15-ին՝ փոխարինելով Ալվարո Մորատային Մալթայի դեմ հանդիպման 66-րդ րոպեին և գոլի հեղինակ դառնալով 3 րոպե անց[67][68]։

Կարիերայի վիճակագրություն խմբագրել

Ակումբային վիճակագրություն խմբագրել

2020 թվականի հունվարի 20-ի դրությամբ[69]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Դինամո Զագրեբ 2014–15 Պրվա Լիգա 5 0 0 0 0 0 5 0
2015–16 1 0 1 1 0 0 2 1
2016–17 14 1 4 3 0 0 18 4
2017–18 26 8 5 1 2 0 33 9
2018–19 25 8 3 1 16 3 44 12
2019–20 9 3 2 0 11 5 22 8
Ընդհանուր 80 20 15 6 29 8 0 0 124 34
Կարիերայի ընդհանուր 80 20 15 6 29 8 0 0 124 34

Միջազգային վիճակագրություն խմբագրել

2020 թվականի հունվարի 20-ի դրությամբ[69]

Իսպանիա
Տարի Խաղեր Գոլեր
2019 1 1
Ընդհանուր 1 1

Միջազգային գոլեր խմբագրել

# Ամսաթիվ Մարզադաշտ Մրցակից Հաշիվ Արդյունք Մրցաշար
1. Նոյեմբերի 15, 2019 Ռամոն դե Կարանսա մարզադաշտ, Կադիս, Իսպանիա   Մալթա 5–0 7–0 Եվրո 2020 Որակավորում

Նվաճումներ խմբագրել

Ակումբային խմբագրել

Դինամո Զագրեբ

Միջազգային խմբագրել

Իսպանիա Մ21

  • ՈՒԵՖԱ Եվրոպայի Մ21 առաջնություն. 2019[56]

Անհատական խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Spain - Daniel Olmo - Profile with news, career statistics and history - Soccerway». int.soccerway.com. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 23-ին.
  3. Fitzpatrick, Richard. «Dani Olmo: The Barcelona Starlet That Got Away». Bleacher Report (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 19-ին.
  4. Correspondent, Chief. «Who is Dani Olmo? The ex-Barcelona youth product linked with a €25m return to Camp Nou | Goal.com». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 23-ին.
  5. «Why Dinamo Zagreb's Dani Olmo took a risk and left Barcelona». 2020-01-19. The Guardian.
  6. «GNK Dinamo Zagreb - NK Lokomotiva Zagreb, Feb 7, 2015 - 1.HNL - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 23-ին.
  7. «Modra budućnost: Sjajni mladići koji nezaustavljivo dolaze | Dinamo Zagreb». gnkdinamo.hr (խորվաթերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 23-ին.
  8. «NK Ostrc Zlatar - GNK Dinamo Zagreb, Sep 22, 2015 - Hrvatski nogometni kup - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 23-ին.
  9. «Olmo dao povjerenje Dinamu na iduće četiri godine | Dinamo Zagreb». www.gnkdinamo.hr (խորվաթերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 23-ին.
  10. «NK Veli Vrh - GNK Dinamo Zagreb, Sep 20, 2016 - Hrvatski nogometni kup - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 23-ին.
  11. «GNK Dinamo Zagreb - HNK Cibalia Vinkovci, Apr 29, 2017 - 1.HNL - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 23-ին.
  12. «GNK Dinamo Zagreb - HNK Rijeka, May 27, 2017 - 1.HNL - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 23-ին.
  13. «Dani Olmo | Football Stats | Dynamo Zagreb | Season 2016/2017 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 23-ին.
  14. «Odds BK - GNK Dinamo Zagreb, Aug 3, 2017 - Europa League Qualifying - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 23-ին.
  15. «Odds BK - GNK Dinamo Zagreb, Aug 3, 2017 - Europa League Qualifying - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 23-ին.
  16. «HNK Cibalia Vinkovci - GNK Dinamo Zagreb, Sep 30, 2017 - 1.HNL - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 23-ին.
  17. «GNK Dinamo Zagreb - NK Inter Zapresic, Dec 3, 2017 - 1.HNL - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 23-ին.
  18. «GNK Dinamo Zagreb - HNK Hajduk Split, May 23, 2018 - Hrvatski nogometni kup - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 23-ին.
  19. 19,0 19,1 «Dinamo Zagreb Claim League & Cup Double». Croatia Week (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 23-ին.
  20. «Dani Olmo | Football Stats | Dynamo Zagreb | Season 2017/2018 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 23-ին.
  21. «FC Astana - GNK Dinamo Zagreb, Aug 7, 2018 - UEFA Champions League Qualifying - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 23-ին.
  22. «HNK Gorica - GNK Dinamo Zagreb, Sep 15, 2018 - 1.HNL - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 23-ին.
  23. «GNK Dinamo Zagreb - Fenerbahce SK, Sep 20, 2018 - Europa League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 23-ին.
  24. «Dani Olmo najbolji je nogometaš godine prema izboru kapetana hrvatskih prvoligaša». tportal.hr. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 23-ին.
  25. 25,0 25,1 «Dani-Olmo-the-best-football-player-of-year-chosen-by-Croatian-first-league-captains». www.t.ht.hr. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 23-ին.
  26. «NK Istra 1961 - GNK Dinamo Zagreb, Apr 13, 2019 - 1.HNL - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 19-ին.
  27. «GNK Dinamo Zagreb - HNK Rijeka, May 22, 2019 - Hrvatski nogometni kup - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 19-ին.
  28. «Rijeka beat Dinamo Zagreb to win the Croatian Cup». Croatia Week (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 19-ին.
  29. «Rijeka Tops Dinamo to Win Croatian Cup in Pula!». www.total-croatia-news.com (բրիտանական անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 19-ին.(չաշխատող հղում)
  30. «Dani Olmo | Football Stats | Dynamo Zagreb | Season 2018/2019 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2020 թ․ հունվարի 19-ին.
  31. 31,0 31,1 «Dinamo Zagreb wins Croatian title for 20th time». Croatia Week (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 19-ին.
  32. «Dinamo Zagreb Becomes Croatian Champion for 20th Time». www.total-croatia-news.com (բրիտանական անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 19-ին.(չաշխատող հղում)
  33. 33,0 33,1 «Spaniard Dani Olmo is named player of the season in Croatia». MARCA in English (անգլերեն). 2019 թ․ հունիսի 3. Վերցված է 2020 թ․ հունվարի 19-ին.
  34. 34,0 34,1 34,2 «Croatian Footballers Awarded in Opatija, Luka Modrić Named Best for 7th Year». www.total-croatia-news.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 19-ին.
  35. Wizard, Social. «Luka Modrić najbolji, Dinamo pokupio brojne nagrade | HNTV». www.hntv.hr (խորվաթերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 14-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 19-ին.
  36. «GNK Dinamo Zagreb - HNK Gorica, Aug 2, 2019 - 1.HNL - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 19-ին.
  37. «GNK Dinamo Zagreb - Atalanta BC, Sep 18, 2019 - UEFA Champions League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 19-ին.
  38. «Dinamo Zagreb 4-0 Atalanta: Orsic treble makes for sorry Champions League debut for Serie A side». www.goal.com. Վերցված է 2020 թ․ հունվարի 19-ին.
  39. «NK Lokomotiva Zagreb - GNK Dinamo Zagreb, Sep 27, 2019 - 1.HNL - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 19-ին.
  40. «Shakhtar Donetsk - GNK Dinamo Zagreb, Oct 22, 2019 - UEFA Champions League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 19-ին.
  41. «Shakhtar Donetsk 2-2 Dinamo Zagreb: Dodo rescues hosts late on». www.goal.com. Վերցված է 2020 թ․ հունվարի 19-ին.
  42. 42,0 42,1 «Dani Olmo named best player in the Balkans». MARCA in English (անգլերեն). 2019 թ․ դեկտեմբերի 5. Վերցված է 2020 թ․ հունվարի 19-ին.
  43. admin (2019 թ․ դեկտեմբերի 6). «Dani Olmo, best player of the Balkans of 2019». Time24 News (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 19-ին.
  44. Sport (2019 թ․ դեկտեմբերի 6). «Dani Olmo, the best player in the Balkans in 2019». sport (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 19-ին.
  45. 45,0 45,1 UEFA.com (2019 թ․ դեկտեմբերի 30). «Champions League breakthrough team of 2019». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 19-ին.
  46. «Who made UEFA's Champions League breakthrough XI for 2019?». MARCA in English (անգլերեն). 2019 թ․ դեկտեմբերի 30. Վերցված է 2020 թ․ հունվարի 19-ին.
  47. «Champions League: Real Madrid's Rodrygo in breakthrough team». AS.com (անգլերեն). 2019 թ․ դեկտեմբերի 30. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 19-ին.
  48. «Spanish Teenage Talent Wants to Play for Croatia». Croatia Week (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 23-ին.
  49. AS, Diario (2018 թ․ սեպտեմբերի 11). «Spain-Croatia | Dinamo Zagreb's Dani Olmo considering Croatia call-up». AS.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 23-ին.
  50. «Dani Olmo plans to switch international allegiance from his country to another». ronaldo.com. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 23-ին.(չաշխատող հղում)
  51. uefa.com. «Under-17 - Technical report - Team analysis - Spain». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 23-ին.
  52. «Germany U17 - Spain U17, May 15, 2015 - 2015 European Under-17 Championship - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 23-ին.
  53. «Spain Under-21 Squad: Profiling the New European Champions». 90min.com (անգլերեն). 2019 թ․ հուլիսի 2. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 12-ին.
  54. «2019 UEFA U21 European Championship Teams and Squads - Team news, qualification, history, manager & squad information». freetips.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 12-ին.
  55. UEFA.com. «Spain - U21 EURO - Squad». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 12-ին.
  56. 56,0 56,1 «Euro Under-21 Championship: Spain beat Germany in Udine to win title» (բրիտանական անգլերեն). 2019 թ․ հունիսի 30. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 4-ին.
  57. Brewin, John (2019 թ․ հունիսի 30). «Spain U21 2-1 Germany U21: European Championship final – as it happened». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 4-ին.
  58. «Spain U21 - Germany U21, Jun 30, 2019 - 2019 European Under-21 Football Championship - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 12-ին.
  59. UEFA.com. «Spain beat Germany for fifth U21 title». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 4-ին.
  60. 60,0 60,1 UEFA.com (2019 թ․ հուլիսի 1). «Official Under-21 Team of the Tournament». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 19-ին.
  61. «Olmo, Fabian, Vallejo and Ceballos make the U21 Euros Team of the Tournament». MARCA in English (անգլերեն). 2019 թ․ հուլիսի 2. Վերցված է 2020 թ․ հունվարի 19-ին.
  62. «Under-21 Euros: Spain stars Fabian Ruiz & Ceballos lead Team of the Tournament | Goal.com». www.goal.com. Վերցված է 2020 թ․ հունվարի 19-ին.
  63. «Dani Olmo handed maiden Spain call-up for final Euro 2020 qualifiers | Goal.com». www.goal.com. Վերցված է 2020 թ․ հունվարի 19-ին.
  64. «Dani Olmo called up by Spain for November's Euro 2020 qualifiers». MARCA in English (անգլերեն). 2019 թ․ նոյեմբերի 8. Վերցված է 2020 թ․ հունվարի 19-ին.
  65. «Dinamo Zagreb winger Dani Olmo receives first Spain call-up». AS.com (անգլերեն). 2019 թ․ նոյեմբերի 8. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 29-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 19-ին.
  66. «Spain Confirm 23-Man Squad for Final Euro 2020 Qualifiers Against Malta & Romania». 90min.com (անգլերեն). 2019 թ․ նոյեմբերի 8. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 19-ին.
  67. «Spain - Malta, Nov 15, 2019 - European Qualifiers - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 19-ին.
  68. «Dani Olmo and Pau Torres make history in Spain stroll». AS.com (անգլերեն). 2019 թ․ նոյեմբերի 15. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 19-ին.
  69. 69,0 69,1 «Dani Olmo». worldfootball.net (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 23-ին.
  70. «Dinamo undefeated Croatian champions - Croatian Football Federation». hns-cff.hr. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 23-ին.
  71. «Dinamo Zagreb defends Croatian league crown - Croatian Football Federation». hns-cff.hr. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 23-ին.
  72. «Dinamo Zagreb celebrates 19th Croatian champions title - Xinhua | English.news.cn». www.xinhuanet.com. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 22-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 23-ին.
  73. uefa.com (2015 թ․ մայիսի 21). «Croatian Cup win seals Dinamo Zagreb double». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 23-ին.
  74. «Dinamo - Slaven Belupo 2:1 - Hrvatski nogometni savez». hns-cff.hr. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 23-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դանի Օլմո» հոդվածին։