Ռոմելու Լուկակու (մայիսի 13, 1993(1993-05-13)[1][2], Անտվերպեն, Ֆլանդրիա, Բելգիա), բելգիացի ֆուտբոլիստ, իտալական Ինտերնացիոնալեի (Ինտեր) և Բելգիայի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող։

Ռոմելու Լուկակու
հոլ.՝ Romelu Lukaku
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Ռոմելու Մենամա Լուկակու
Քաղաքացիությունը  Բելգիա
Ծննդյան ամսաթիվ մայիսի 13, 1993 (31 տարեկան)
Ծննդավայր Անտվերպեն, Բելգիա Բելգիա
Հասակ 190 սմ
Քաշ 93 կիլոգրամ
Դիրք հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ինտերնացիոնալե
Համար 9
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2009–2011
2011–2014
2012–2013
2013―2014
2014-2017
2017-2019
2019-այժմ
ԲելգիաԱնդերլեխտ
ԱնգլիաՉելսի
  ԱնգլիաՎեստ Բրոմվիչ
  ԱնգլիաԷվերտոն
ԱնգլիաԷվերտոն
ԱնգլիաՄանչեսթեր Յունայթեդ
ԻտալիաԻնտեր
73 (33)
10 (0)
35 (17)
31 (15)
110 (53)
66 (28)
41 (28)
Ազգային հավաքական
2008
2011
2009
2010-այժմ
ԲելգիաԲելգիա (մինչև-15)
ԲելգիաԲելգիա (մինչև-18)
ԲելգիաԲելգիա (մինչև-21)
Բելգիա Բելգիա
4 (1)
1 (0)
5 (1)
86 (53)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ակումբային կարիերա

խմբագրել

Երիտասարդական կարիերա

խմբագրել

Բրյուսելի երիտասարդական թիմում հանդես գալով, Լուկակուն ունեցավ պարզապես հիանալի արդյունք, 68 գոլ 68 խաղում։ 2006- ից 2009 թվականներին Անդերլեխտի կազմում հանդես գալով 88 խաղում խփել է 121 գոլ։

Չնայած նրան որ նա ընդամենը 15 տարեկան էր, Ռոմելուն 17 խաղերի ընթացքում հարվածել էր 26 գոլ այն ֆուտբոլիստների դարպասը, ովքեր իրենից չորս տարի մեծ էին։ Իր հրաշալի արդյունքների շնորհիվ նա սկսել է գրավել այնպիսի թիմերի ուշադրությունը, ինչպիսիք էին «Մանչեսթեր Յունայթեդ»-ը, «Չելսի»-ն, «Միլան»-ը և «Արսենալ»-ը։

«Անդերհելթ»

խմբագրել

Լուկակուն իր դեբյուտն անց կացրեց բելգիական չեմպիոնատի դիվիզաներից մեկում,2009 թվականի մայիսի 24-ին` «Ստանդարդա»-ի դեմ խաղում, դուրս գալով խաղադաշտ և փոխարինելով պաշտպան Վիկտոր Բերնանդեսին։ Խաղից տասնմեկ օր անց նա կնքեց իր առաջին պաշտոնական պայմանագիրը մինչև 2012 թվականը։ Լուկակուն դարձավ ակումբի մշտական խաղացողներից 2009/10 մրցաշարում և խփեց առաջին գոլն ակումբում «Զյուլտե-Վերեգեմ» ակումբի դեմ խաղում։ Նա ավարտեց այդ սեզոնը որպես Բելգիայի չեմպիոնատի լավագույն ռմբարկու։

Լուկակուն մասնակցել է նաև Եվրո Լիգային, որի ժամանակ մրցակցի դարպասն է ուղարկել չորս գնդակ։

«Չելսի»

խմբագրել

2011 թվականի օգոստոսի 6-ին Չելսին և Անդերհելթը իրենց պաշտոնական էջերում հայտարերցին ֆուտբոլիստի տեղափոխության մասին դեպի «Չելսի», որտեղ նա ստացավ 18 համարի մարզաշապիկը։ Օգոստոսի 27-ին Լուկակուն առաջին անգամ դուրս եկավ խաղադաշտ նոր թիմի կազմում, «Նորվիչ Սիթի»-ի դեմ խաղում։

Բելգիացին կարողացավ թիմի հետ միասին հաղթել Անգլիայի գավաթը։

«Վեսթ Բրոմվիչ Ալբիոն»

խմբագրել

2012 թվականի օգոստոսի 10-ին Լուկակուն վարձակալությամբ տեղափոխվեց «Վեսթ Բրոմվիչ Ալբիոն» , որտեղ անց կացրեց 2012/13 մրցաշրջանը։ Ակումբ տեղափոխվելուց ութ օր անց անցկացրեց իր դեբյուտը, դուրս գալով խաղադաշտ 77-րդ րոպեին «Լիվերփուլ»-ի դեմ խաղում, որի ժամանակ նկատվեց խփած գոլի շնորհիվ։

2013 թվականի հունվարի 12-ին ձևակերպեց առաջին դուբլը Պրեմիեր Լիգայում` «Րեդինգա»-ի դեմ խաղում։

«Էվերթոն»

խմբագրել

2013 թվականի դեպտեմբերի 21-ին Լուկակուն անցկացրեց իր դեբյուտը «Էվերթոն»-ի կազմում, «Վեսթ Հեմ Յունայթեդ»-ի դեմ խաղում, որի ժամանակ խփեց հաղթական գոլ խաղի ավարտից հինգ րոպե առաջ։

Սկզբում Ռոմելուն տեղափոխվել էր ակումբ վարձատվությամբ, իսկ 2014 թվականի հուլիսի 30-ին կնքեց պաշտոնական պայմանագիր ակումբի հետ հինգ տարի ժամկետով։ Տրանսֆերն արժեցավ 28 մլն ֆունտ։ Ֆուտբոլիստը սկսեց խաղալ արդեն «10» համարի ներքո։

«Մանչեսթեր Յունայթեդ»

խմբագրել

2017 թվականի հուլիսի 8-ին Լուկակուն հայտարարեց իր տեղափոխության մասին դեպի «Մանչեսթեր Յունայթեդ», իսկ արդեն հուլիսի 10-ին նա պաշտոնապես դարձավ Յունայթեդի ֆուտբոլիստ։ Ֆուտբոլիստի տրանսֆերը կազմեց 75 մլն եվրո ֆունտ գումարած 15 մլն եվրո բոնուսի տեսքով։ Ակումբում նա սկսեց հանսդես գալ «9» համարի ներքո։

Կարիերան հավաքականում

խմբագրել

Մինչև 21 տարեկանների հավաքականում առաջին անգամ դեբյուտն անց է կացրել Սլովակիայի դեմ խաղում, որի ժամանակ հարվածեց գոլ։

2010 թվականի նոյեմբերի 17-ին Լուկակուն դարձավ հաղթական դուբլի հեղինակ Ռուսաստանի դեմ խաղում։

2018 թվականի հունիսի 6-ին Լուկակուն պաշտոնապես ճանաչվեց Բելգիայի պատմության լավագույն ռմբարկու։

ԱԱ-ի ժամանակ Լուկակուն վեց խաղերում հարվածել է չորս գնդակ, իսկ հավաքականը մրցաշարում զբաղեցրել է երրորդ տեղը։

Խաղաոճը

խմբագրել

Լուկակուն կենտրոնական հարձակվող է։ Խաղում է ձախ ոտքով, ընդգծվում է ֆիզիկական ուժով, որը նրան հնարավորություն է տալիս ավելի էֆեկտիվ պայքարել խաղի ժամանակ, նաև նկատվում է մեծ արագությամբ։

Անձնական կյանքը

խմբագրել

Լուկակուն պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ Ռոժե Լուկակուի որդին է։ Նրա կրտսեր եղբայր Ժորդանը հանդես է գալիս «Լացիո»-ում։

Ռոմելուն ունի բակալավրի դիպլոմ տուրիզմի բաժնից։ Բացի դրանից նա տիրապետում է տարբեր լեզուների` անգլերեն, ֆրանսերեն, հոլանդերեն և իսպաներեն։

Մանկուց նրա կուռքերն էին Դիձե Դրոգբան և բրազիլացի հարձակվող Ադրիանոն։

Ակումբային վիճակագրություն

խմբագրել
2017 թվականի հուլիսի 10 [3]-ի դրությամբ
Ելույթներ Լիգա Երկրի գավաթ Լիգայի գավաթ Եվրագավաթներ Այլ[4] Ընդհանուր
Ակումբ Լիգա Մրցաշրջան Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Խաղեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
  Անդերլեխտ ՖԱ Ֆուտբոլի Բելգիայի առաջնություն 2008/09 1 0 0 0 0 0 0 0 0 0 1 0
2009/10 33 15 1 0 0 0 11 4 0 0 45 19
2010/2011 37 16 2 0 0 0 11 4 0 0 50 20
2011/2012 2 2 0 0 0 0 0 0 0 0 2 2
Ընդհանուր 73 33 3 0 0 0 22 8 0 0 98 41
  Չելսի Պրեմիեր Լիգա (Անգլիա) 2011/12 8 0 1 0 3 0 0 0 0 0 12 0
2013/14 2 0 0 0 0 0 0 0 1 0 3 0
Ընդհանուր 10 0 1 0 3 0 0 0 1 0 15 0
  Վեստ Բրոմվիչ Ալբիոն  Պրեմիեր Լիգա (Անգլիա) 2012/13 35 17 2 0 1 0 0 0 0 0 38 17
Ընդհանուր 35 17 2 0 1 0 0 0 0 0 38 17
  Էվերթոն ՖԱ   Պրեմիեր Լիգա (Անգլիա) 2013/2014 31 15 1 1 1 0 0 0 0 0 33 16
Ընդհանուր 31 15 1 1 1 0 0 0 0 0 33 16
  Էվերթոն ՖԱ Պրեմիեր Լիգա (Անգլիա) 2014/15 36 10 2 2 1 0 9 8 0 0 48 20
2015/16 37 18 3 3 6 4 0 0 0 0 46 25
2016/17 37 25 1 1 1 0 0 0 0 0 39 26
Ընդհանուր 110 53 6 6 8 4 9 8 0 0 133 71
  Մանչեսթեր Յունայթեդ ՖԱ Պրեմիեր Լիգա (Անգլիա) 2017/18 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0
Ընդհանուր 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0
Ամբողջ կարիերա 259 118 13 7 13 4 32 16 1 0 318 145

Միջազգային վիճակագրություն

խմբագրել
2014 թվականի նոյեմբերի 12 [5]-ի դրությամբ
Հավաքական Մրցաշրջան Ընկերական Առաջնություններ Ընդհանուր
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
  Բելգիա 2010 4 2 4 0 8 2
2011 3 0 2 0 5 0
2012 4 1 1 0 5 1
2013 5 0 3 2 8 2
2014 5 5 6 1 11 6
Ընդհանուր կարիերայի ընթացքում 21 8 16 3 37 11

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. FBref.com(բազմ․)
  3. «Profile: Romelu Benjamin Lukaku» (անգլերեն). Bounder.friardale.co.uk. 2014 թ․ փետրվարի 10. Վերցված է 2014 թ․ փետրվարի 10-ին.
  4. 1 խաղ ՈՒԵՖԱ սուպերգավաթի խաղարկությունում
  5. «Internationals: Romelu Benjamin Lukaku» (անգլերեն). Bounder.friardale.co.uk. 2014 թ․ փետրվարի 10. Վերցված է 2014 թ․ փետրվարի 10-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոմելու Լուկակու» հոդվածին։