Բրել-Դոնալդ Էմբոլո (ֆր.՝ Breel-Donald Embolo, փետրվարի 14, 1997, Յաունդե), կամերունական ծագմամբ շվեյցարացի ֆուտբոլիստ, «Շալկե 04» ակումբի և Շվեյցարիայի հավաքականի հարձակվող։

Բրել Էմբոլո
գերմ.՝ Breel Embolo
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Բրել-Դոնալդ Էմբոլո
Քաղաքացիությունը Շվեյցարիա Շվեյցարիա, Կամերուն Կամերուն
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 14, 1997 (27 տարեկան)
Ծննդավայր Յանունդե, Կամերուն
Հասակ 184 սմ
Քաշ 71 կգ
Դիրք հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Գերմանիա Շալկե 04
Համար 36
Պատանեկան կարիերա
2006—2008 Շվեյցարիա Նորդշտերն
2008—2010 Շվեյցարիա Օլդ Բոյզ
2010—2011 Շվեյցարիա Բազել
2011 Շվեյցարիա Օլդ Բոյզ
2011—2014 Շվեյցարիա Բազել
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2014—2016 Շվեյցարիա Բազել 61 (21)
2016—ներկա Գերմանիա Շալկե 04 0 (0)
Ազգային հավաքական
2012 Շվեյցարիա Շվեյցարիա (Մ-16) 4 (1)
2012 Շվեյցարիա Շվեյցարիա (Մ-17) 3 (0)
2014—2015 Շվեյցարիա Շվեյցարիա (Մ-21) 4 (0)
2015—ներկա Շվեյցարիա Շվեյցարիա 14 (1)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ հունիսի 26, 2016:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ հունիսի 25, 2016

Ակումբային կարիերա խմբագրել

Իր ֆուտբոլային կարիերան Էմբոլոն սկսել է Բազելի «Նորդշտերն» ակումբի ակադեմիայում։ 2008 թվականին տեղափոխվել է «Օլդ Բոյզ» ակումբի երիտասարդական ակադեմիա, իսկ 2010 թվականին տեղափոխվել է «Բազել»։

2014 թվականի մարտի 13-ին Էմբոլոն դեբյուտել է մասնագիտական մակարդակում՝ Եվրոպայի Լիգայի խաղարկության «Ռեդ Բուլլ Զալցբուրգի» դեմ խաղի 90-րդ րոպեին փոխարինելով Սերգեյ Դիին[1]։ Երեք օր անց՝ մարտի 16-ին, Բրելը «Արաու» ակումբի դեմ խաղում նշեց իր նորամուտը Շվեյցարիայի առաջնությունում, իսկ խաղն ավարտվեց կարմրակապույտների 5-0 հաշվով տարած հաղթանակով (Էմբոլոն խփեց վերջին գնդակը)[2]։

18 տարեկանում նա մասնագիտական պայմանագիր կնքեց «Բազելի» հետ, որը նախատեսված էր մինչև 2019 թվականը[3]։ 2014-2015 մրցաշրջանի արդյունքներով Բրելը ակումբի հետ դարձավ Շվեյցարիայի չեմպիոն։

2016 թվականի հունիսի 26-ին 27 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվեց «Շալկե 04»։ Պայմանագիր կնքվեց 5 տարի ժամկետով[4]։

Միջազգային կարիերա խմբագրել

2012 թվականին Էմբոլոն խաղացել է Շվեյցարիայի մինչև 17 տարեկանների ընկերական հանդիպումներում։ 2014 թվականի դեկտեմբերին Բրելը ստացել է շվեյցարական անձնագիր և միջազգային մակարդակի հանդիպումներին մասնակցելու հնարավորություն[5]։

2015 թվականի մարտի 31-ին, ԱՄՆ-ի դեմ խաղի 56-րդ րոպեին փոխարինելով Յոսիպ Դրմիչին, Էմբոլոն նշել է իր նորամուտը Շվեյցարիայի ազգային հավաքականում[6]։ Այս պահին նա հավաքականում խաղացել է 14 խաղ և խփել 1 գոլ։

Ձեռքբերումներ խմբագրել

  «Բազել»

  • Շվեյցարիայի չեմպիոն՝ 2014-2015, 2015-2016

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Keine Tore zwischen Basel und Salzburg» (գերմաներեն). fcb.ch. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 30-ին.
  2. «Super League 2013/2014 » 25. Spieltag » FC Basel - FC Aarau 5:0» (անգլերեն). worldfootball.net.
  3. «FCB verlängert Verträge mit Degen und Embolo» (գերմաներեն). fcb.ch. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 30-ին.
  4. «Perfekt! Embolo ist Schalkes neuer Rekordeinkauf» (գերմաներեն). kicker.de.
  5. «Breel Embolo ist Schweizer» (գերմաներեն). tageswoche.ch. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 30-ին.
  6. «Friendlies 2015 » March » Switzerland - USA 1:1» (անգլերեն). worldfootball.net.

Արտաքին հղումներ խմբագրել