Անդրեաս Քրիստենսեն

դանիացի ֆուտբոլիստ

Անդրեաս Քրիստենսեն (դան․՝ Andreas Christensen, ապրիլի 10, 1996(1996-04-10)[1][2][3], Lillerød, Մայրաքաղաքային տարածաշրջան, Դանիա), դանիացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Չելսիի և Դանիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է կենտրոնական պաշտպանի դիրքում[4]։

Անդրեաս Քրիստենսեն
Andreas Christensen
Քրիստենսենը Չելսիի կազմում 2017 թվականին
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Andreas Bødtker Christensen
Քաղաքացիությունը Դանիա Դանիա
Ծննդյան ամսաթիվ ապրիլի 10, 1996(1996-04-10)[1][2][3] (27 տարեկան)
Ծննդավայր Lillerød, Մայրաքաղաքային տարածաշրջան, Դանիա
Հասակ 187 սմ
Քաշ 82 կգ
Դիրք կենտրոնական պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անգլիա Չելսի
Համար 4
Պատանեկան կարիերա
2004-2012 Դանիա Բրոնդբյու
2012-2015 Անգլիա Չելսի
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2013-ներկա Անգլիա Չելսի 42 (0)
2015-2017   Գերմանիա Բորուսիա Մյոնխենգլադբախ 62 (5)
Ազգային հավաքական
2011-2012 Դանիա Դանիա Մ16 2 (0)
2011-2012 Դանիա Դանիա Մ17 18 (5)
2013 Դանիա Դանիա Մ19 2 (0)
2013-ներկա Դանիա Դանիա Մ21 21 (1)
2015-ներկա Դանիա Դանիա 28 (1)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ հոկտեմբերի 6-ի, 2019:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ հոկտեմբերի 6-ի, 2019

Ակումբային կարիերա խմբագրել

Չելսի խմբագրել

Քրիստենսենը իր կարիերան սկսել է Բրոնդբյուում։ Այստեղ նա անցկացրեց 8 տարի, ինչից հետո դանիացու ծառայություններով սկսեցին հետաքրքրվել մի շարք եվրոպական ակումբներ, մասնավորապես՝ Արսենալը, Չելսին, Մանչեսթեր Սիթին և Բավարիան։ 2012 թվականի փետրվարի 7-ին Քրիստենսենը միացավ Չելսիին[5]։

Առաջին անգամ Չելսիի կազմում Քրիստենսենը հայտավորվեց 2013 թվականի մայիսի 19-ին՝ Էվերտոնի դեմ խաղում[6][7]։ 2013 թվականի ամռանը նա մասնակցեց ակուբի մինչմրցաշրջանային ընկերական խաղերին ԱՄՆ-ում, ինչից հետո կնքեց իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը Քրիստենսենը նշեց 2014 թվականի հոկտեմբերի 28-ին՝ Անգլիայի լիգայի գավաթի Շրուսբերի Թաունի դեմ խաղում[8][9]։ Իր դեբյուտը Պրեմիեր Լիգայում նշեց 2015 թվականի մայիսի 24-ին՝ Սանդերլենդի դեմ խաղում[10][11]։ 2014-15 մրցաշրջանում Չելսին հաղթեց Անգլիայի լիգայի գավաթը՝ եզրափակչում պարտության մատնելով Տոտենհեմին, սակայն այս խաղին Քրիստենսենը չմասնակցեց[12][13]։ Երբ խաղից հետո Չելսիի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին հարցրին, թե ով էր խաղի լավագույն ֆուտբոլիստը, նա պատասխանեց, որ Անդրեաս Քրիստենսենը՝ նշելով, որ վերջինս լավ էր հանդես եկել Շրուսբերի Թաունի դեմ խաղում[14]։ Չելսիի Մ19 թիմի կազմում Քրիստենսենը հաղթեց ՈՒԵՖԱ Երիտասարդական գավաթը՝ 2015 թվականի ապրիլի 13-ին եզրափակչում պարտության մատնելով Շախտյոր Դոնեցկին[15][16]։

2015 թվականի հուլիսի 10-ին Քրիստենսենը 2 տարվա վարձավճարով տեղափոխվեց Բորուսիա Մյոնխենգլադբախ[17]։ Իր դեբյուտը նշեց օգոստոսի 10-ին՝ Գերմանիայի գավաթի Սանկտ Պաուլիի դեմ խաղում[18]։ Իր դեբյուտը Բունդեսլիգայում նշեց օգոստոսի 15-ին՝ Բորուսիա Դորտմունդի դեմ խաղում[19]։ Իր դեբյուտը եվրոպական առաջնություններում նշեց սեպտեմբերի 30-ին՝ Մանչեսթեր Սիթիի դեմ խաղում[20]։ Իր առաջին գոլը ակումբի կազմում խփեց 2016 թվականի փետրվարի 5-ին՝ Վերդեր Բրեմենի դեմ խաղում՝ այս խաղում դուբլ ձևակերպելով[21][22]։ Իր առաջին մրցաշրջանում Քրիստենսենը ճանաչվեց Բորուսիա Մյոնխենգլադբախի տարվա լավագույն ֆուտբոլիստ՝ գերազանցելով թիմի ավագ Գրանիտ Ջակային[23]։ Բորուսիայի կազմում դանիացին անցկացրեց 82 հանդիպում՝ դառնալով 7 գոլի հեղինակ։

2017-18 մրցաշրջանում Քրիստենսենը վերադարձավ Չելսի։ Իր առաջին հանդիպում վերադարձից հետո անցկացրեց 2017 թվականի օգոստոսի 12-ին՝ Բարնլիի դեմ խաղում[24][25]։ Իր առաջին հանդիպումը Պրեմիեր Լիգայում Չելսիի մեկնարկային կազմում անցկացրեց օգոստոսի 20-ին՝ Տոտենհեմի դեմ խաղում[26][27]։ 2018 թվականի հունվարի 9-ին Քրիստենսենը երկարաձգեց իր պայմանագիրը ակումբի հետ 4․5 տարով[28][29][30]։ 2017-18 մրցաշրջանում դանիացին անցկացրեց 40 հանդիպում բոլոր մրցաշարերում[31]՝ օգնելով Չելսիին հաղթել Անգլիայի գավաթը[32] և ճանաչվելով ակումբի տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ[33]։

2018-19 մրցաշրջանում Քրիստենսենը զիջեց իր դիրքը Չելսիի հիմնական կազմում՝ լինելով պահեստային խաղացող Անտոնիո Ռուդիգերի և Դավիդ Լուիզի համար։ 2019 թվականի մայիսի 29-ին դանիացին մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկավ ՈՒԵՖԱ Եվրոպայի Լիգայի եզրափակչի Արսենալի դեմ խաղում[34]՝ օգնելով իր թիմին հաղթել 4-1 հաշվով և նվաճել գավաթը[35][36]։ 2018-19 մրցաշրջանում Քրիստենսենը անցկացրեց 29 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 1 գոլային փոխանցման հեղինակ[37]։

2019 թվականի օգոստոսի 14-ին Քրիստենսենը մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկավ ՈՒԵՖԱ Սուպեր Գավաթի Լիվերպուլի դեմ խաղում[38], սակայն Չելսին պարտվեց հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում[39][40]։

Միջազգային կարիերա խմբագրել

Իր դեբյուտը Դանիայի ազգային հավաքականի կազմում Քրիստենսենը նշեց 2015 թվականի հունիսի 8-ին՝ Չեռնոգորիայի դեմ խաղում[41]։ Իր առաջին հանդիպում Դանիայի մեկնարկային կազմում անցկացրեց 2016 թվականի մարտի 24-ին՝ Իսլանդիայի դեմ խաղում[42]։ Իր առաջին գոլը ազգային հավաքականի կազմում խփեց 2017 թվականի նոյեմբերի 14-ին՝ Իռլանդիայի դեմ խաղում[43][44]։

2018 թվականի մայիսին Քրիստենսենը ընդգրկվեց Դանիայի՝ աշխարհի առաջնության համար վերջնական կազմում[45][46]։ Առաջնությունում նա մասնակցեց բոլոր 4 խաղերին[47], իսկ Դանիան դուրս մնաց 1/8 եզրափակչում[48][49]՝ հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում պարտվելով Խորվաթիային[50][51]։

Կարիերայի վիճակագրություն խմբագրել

Ակումբային վիճակագրություն խմբագրել

2019 թվականի հոկտեմբերի 6-ի դրությամբ[52]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Չելսի 2014–15 Պրեմիեր Լիգա 1 0 1 0 0 0 1 0 3 0
2017–18 27 0 3 0 6 0 4 0 40 0
2018–19 8 0 2 0 15 0 4 0 29 0
2019–20 6 0 0 0 1 0 1 0 8 0
Ընդհանուր 42 0 6 0 22 0 10 0 80 0
Բորուսիա Գլադբախ (վարձավճար) 2015–16 Բունդեսլիգա 31 3 3 0 5 0 39 3
2016–17 31 2 3 0 9 2 43 4
Ընդհանուր 62 5 6 0 14 2 0 0 82 7
Կարիերայի ընդհանուր 104 5 12 0 36 2 10 0 162 7

Միջազգային վիճակագրություն խմբագրել

2019 թվականի հոկտեմբերի 6-ի դրությամբ[52]

Դանիա
Տարի Խաղեր Գոլեր
2015 2 0
2016 4 0
2017 8 1
2018 9 0
2019 5 0
Ընդհանուր 28 1

Միջազգային գոլեր խմբագրել

# Ամսաթիվ Մարզադաշտ Մրցակից Հաշիվ Արդյունք Մրցաշար
1. Նոյեմբերի 14, 2017 Ավիվա մարզադաշտ, Դուբլին, Իռլանդիա   Իռլանդիա 1–1 5–1 ԱԱ 2018 Որակավորում

Նվաճումներ խմբագրել

Ակումբային խմբագրել

Չելսի

Անհատական խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. 3,0 3,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  4. «Denmark - A. Christensen - Profile with news, career statistics and history - Soccerway». int.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 31-ին.
  5. «Chelsea complete signing of 15-year-old Brondby defender Andreas Christensen on a free transfer | Goal.com». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 31-ին.
  6. «Chelsea FC - Everton FC, May 19, 2013 - Premier League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 31-ին.
  7. «Chelsea 2-1 Everton». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2013 թ․ մայիսի 19. Վերցված է 2018 թ․ մարտի 31-ին.
  8. «Shrewsbury Town - Chelsea FC, Oct 28, 2014 - EFL Cup - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 31-ին.
  9. «Shrewsbury Town 1-2 Chelsea». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2014 թ․ հոկտեմբերի 28. Վերցված է 2018 թ․ մարտի 31-ին.
  10. «Chelsea FC - Sunderland AFC, May 24, 2015 - Premier League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 31-ին.
  11. «Chelsea 3-1 Sunderland». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2015 թ․ մայիսի 24. Վերցված է 2018 թ․ մարտի 31-ին.
  12. «Chelsea 2-0 Tottenham Hotspur». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2015 թ․ մարտի 1. Վերցված է 2018 թ․ մարտի 31-ին.
  13. Taylor, Daniel (2015 թ․ մարտի 2). «Chelsea 2-0 Tottenham Hotspur | Capital One Cup final match report». the Guardian (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 31-ին.
  14. «Matic's kit, phone calls, but no party: Chelsea's cup celebrations». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2015 թ․ մարտի 1. Վերցված է 2018 թ․ մարտի 31-ին.
  15. «Shakhtar Donetsk UEFA U19 - Chelsea FC UEFA U19, Apr 13, 2015 - UEFA Youth League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 31-ին.
  16. UEFA.com. «UEFA Youth League - Stylish Chelsea pick up Youth League title». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 31-ին.
  17. «German loan for Christensen». www.chelseafc.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 31-ին.
  18. «FC St. Pauli - Borussia Mönchengladbach, Aug 10, 2015 - DFB-Pokal - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 31-ին.
  19. «Borussia Dortmund - Borussia Mönchengladbach, Aug 15, 2015 - 1.Bundesliga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 31-ին.
  20. «Borussia Mönchengladbach - Manchester City, Sep 30, 2015 - UEFA Champions League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 31-ին.
  21. «Borussia Mönchengladbach - SV Werder Bremen, Feb 5, 2016 - 1.Bundesliga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 31-ին.
  22. «Bundesliga | Borussia Mönchengladbach 5-1 SV Werder Bremen | Post-match reaction | bundesliga.com». bundesliga.com - the official Bundesliga website (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 31-ին.
  23. 23,0 23,1 «Chelsea prodigy Christensen embarrasses Arsenal's Xhaka in club POTY award». Metro (բրիտանական անգլերեն). 2016 թ․ հունիսի 13. Վերցված է 2018 թ․ մարտի 31-ին.
  24. «Chelsea FC - Burnley FC, Aug 12, 2017 - Premier League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 31-ին.
  25. «Chelsea 2-3 Burnley». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2017 թ․ օգոստոսի 12. Վերցված է 2018 թ․ մարտի 31-ին.
  26. «Tottenham Hotspur - Chelsea FC, Aug 20, 2017 - Premier League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 31-ին.
  27. «Tottenham Hotspur 1-2 Chelsea». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2017 թ․ օգոստոսի 20. Վերցված է 2018 թ․ մարտի 31-ին.
  28. «Christensen commits». www.chelseafc.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 31-ին.
  29. «Andreas Christensen: Chelsea defender signs new contract». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2018. Վերցված է 2018 թ․ մարտի 31-ին.
  30. «Christensen signs new long-term Chelsea contract». Evening Standard (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 31-ին.
  31. «Andreas Christensen | Football Stats | Chelsea | Season 2017/2018 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 4-ին.
  32. 32,0 32,1 Wallace, Sam; Bull, J. J. (2018 թ․ մայիսի 19). «Eden Hazard penalty settles FA Cup final as Chelsea edge past Man Utd». The Telegraph (բրիտանական անգլերեն). ISSN 0307-1235. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 2-ին.
  33. 33,0 33,1 «Andreas Christensen Chelsea's Young Player of the Year». 90Live (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 4-ին.(չաշխատող հղում)
  34. «Chelsea FC - Arsenal FC, May 29, 2019 - Europa League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 1-ին.
  35. 35,0 35,1 «Chelsea beat Arsenal 4-1 to win Europa League final» (բրիտանական անգլերեն). 2019 թ․ մայիսի 29. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 1-ին.
  36. Stadium, Dominic Fifield at the Olympic; Baku (2019 թ․ մայիսի 29). «Chelsea win Europa League after Eden Hazard inspires thrashing of Arsenal». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 1-ին.
  37. «Andreas Christensen | Football Stats | Chelsea | Season 2018/2019 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 6-ին.
  38. «Liverpool FC - Chelsea FC, Aug 14, 2019 - UEFA Super Cup - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 1-ին.
  39. Park, Daniel Taylor at Vodafone (2019 թ․ օգոստոսի 14). «Liverpool sink Chelsea to lift Super Cup thanks to Adrián shootout save». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 1-ին.
  40. CNN, James Masters. «Liverpool defeats Chelsea on penalties to win European Super Cup». CNN. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 1-ին. {{cite web}}: |last= has generic name (օգնություն)
  41. «Denmark - Montenegro, Jun 8, 2015 - International Friendlies - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 31-ին.
  42. «Denmark - Iceland, Mar 24, 2016 - International Friendlies - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 31-ին.
  43. «Republic of Ireland - Denmark, Nov 14, 2017 - World Cup qualification Playoffs - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 31-ին.
  44. «Republic of Ireland 1-5 Denmark (agg: 1-5)». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2017 թ․ նոյեմբերի 14. Վերցված է 2018 թ․ մարտի 31-ին.
  45. «World Cup 2018: Nicklas Bendtner misses out on Denmark squad | Goal.com» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 17-ին.
  46. «Eriksen leads Great Danes' challenge.. but they're missing revitalised Bendtner». The Sun (բրիտանական անգլերեն). 2018 թ․ հունիսի 5. Վերցված է 2018 թ․ հունիսի 17-ին.
  47. FIFA.com. «2018 FIFA World Cup Russia™ - Players - Andreas CHRISTENSEN - FIFA.com». www.fifa.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 31-ին.
  48. FIFA.com. «2018 FIFA World Cup Russia™ - Matches - Croatia - Denmark - FIFA.com». www.fifa.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 20-ին.
  49. Bakowski, Gregg (2018 թ․ հուլիսի 1). «World Cup 2018: Croatia beat Denmark on penalties – as it happened». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 20-ին.
  50. «Denmark - France, Jun 26, 2018 - World Cup 2018 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 20-ին.
  51. «World Cup 2018: Croatia beat Denmark on penalties to reach quarter-finals». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2018 թ․ հուլիսի 1. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 20-ին.
  52. 52,0 52,1 «Andreas Christensen». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 31-ին.
  53. «Chelsea 5-3 Fulham (agg 7-6): Blues youngsters win FA Youth Cup». Mail Online. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 2-ին.
  54. «Man United U21 1-2 Chelsea U21: Lewis Baker bags winner». Mail Online. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 2-ին.
  55. UEFA.com. «UEFA Youth League - Stylish Chelsea pick up Youth League title». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 2-ին.
  56. «Chelsea win the Premier League after beating Crystal Palace». ITV News (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 4-ին.
  57. «Chelsea 2-0 Tottenham Hotspur». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2015 թ․ մարտի 1. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 4-ին.
  58. Wembley, Daniel Taylor at (2019 թ․ փետրվարի 24). «Manchester City win Carabao Cup on penalties after Chelsea's Kepa chaos». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 1-ին.
  59. «Dansk Fodbold Award». www.dbu.dk (դանիերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 4-ին.

Արտաքին հղումներ խմբագրել