Ալեքսանդր Վլադիմիրովիչ Զինչենկո (ուկրաիներեն՝ Олександр Володимирович Зінченко; դեկտեմբերի 15, 1996(1996-12-15)[1], Ռադոմիշլ, Ժիտոմիրի մարզ, Ուկրաինա[2]) - Ուկրաինացի ֆուտբոլիստ, անգլիական Մանչեսթեր Սիթի ակումբի և Ուկրաինայի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան։ Ամենաերիտասարդ խաղացողը, որը գոլ է խփել Ուկրաինայի ազգային հավաքականի կազմում։

Ալեքսանդր Զինչենկո
Олександр Володимирович Зінченко
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Ալեքսանդր Վլադիմիրովիչ Զինչենկո
Ազգությունը Ուկրաինացի
Քաղաքացիությունը Ուկրաինա Ուկրաինա
Ծննդյան ամսաթիվ դեկտեմբերի 15, 1996(1996-12-15)[1] (27 տարեկան)
Ծննդավայր Ռադոմիշլ, Ժիտոմիրի մարզ, Ուկրաինա
Հասակ 175 սմ
Քաշ 73 կգ
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անգլիա Մանչեսթեր Սիթի
Համար 35
Պատանեկան կարիերա
2004-2008 Ուկրաինա «ԴՅՈՒՍՇ Կարպատիա»
2008-2009 Ուկրաինա «Մոնոլիտ Իլիչյովսկ»
2010-2014 Ուկրաինա «Շախտյոր Դոնեցկ»
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2015—2016 Ռուսաստան «Ուֆա» 31 (2)
2016-այժմ Անգլիա «Մանչեսթեր Սիթի» 3 (0)
2016-2017  Նիդերլանդներ «ՊՍՎ» 12 (0)
Ազգային հավաքական
2011-2012 Ուկրաինա Ուկրաինա (մինչև 16) 4 (0)
2012-2013 Ուկրաինա Ուկրաինա (մինչև 17) 7 (1)
2013 Ուկրաինա Ուկրաինա (մինչև 18) 6 (1)
2014 Ուկրաինա Ուկրաինա (մինչև 19) 6 (1)
2015-այժմ Ուկրաինա Ուկրաինա (մինչև 21) 5 (0)
2015-այժմ Ուկրաինա Ուկրաինա 13 (1)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 2018 թվականի հունվարի 30:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ 2017 թվականի նոյեմբերի 14

Ակումբային կարիերա խմբագրել

վաղ տարիներ խմբագրել

Ծնվել է 1996 թվականի դեկտեմբերի 15-ին, Ռադոմիշլում, որը փոքրիկ քաղաք է Ժիտոմիրի մարզում։ Նրա հայրը Վլադիմիր Զինչենկոն, նախկինում եղել է հայտնի ֆուտբոլիստ, և որդու առաջին ուսուցիչը։ 2004 թվականի սեպտեմբերի 1-ին, երբ նա 8 տարեկան էր ընդգրկված է եղել Ռադոմիշլ ԴՅՈՒՍՇ ակադեմիայում, և սկսել է հանդես գալ Ռադոմիշլի «ԴՅՈՒՍՇ Կարպատիա» ակումբում, որտեղ էլ աչքի է ընկել դիտարժան ու արդյունավետ խաղով հարձակման գծում

2004-2008 թվականներին «ԴՅՈՒՍՇ Կարպատիա» ակումբը տարածաշրջանային մրցումների մշտական հաղթող էր և Ուկրաինայի բոլոր մրցույթների մրցանակակիր։

Զինչենկոյի առաջին մարզիչը Սերգեյ Վլադիմիրովիչ Բորեցկին է եղել (հետագայում ֆուտբոլային ֆեդերացիայի ղեկավար Ռադոմիշլի թաղամասում), նա կազմակերպեց որպեսզի նրան ընդհունեն Դոնեցկի «Շախտյորի» «Մոնոլիտ» (Իլյիչևսկ) ակադեմիա

Շուտով 16-ամյա Ալեքսանդրը միացավ «Շախտյորին», որտեղ 19 տարեկանում դարձավ թիմի ավագը։  Նա նաև հրավիրվե է Ուկրաինայի մինչև 17 տարեկանների  ազգային հավաքական, որտեղ նա անցկացրել է 7 խաղ և դարձել 1 գոլի հեղինակ։  2014 թվականին խաղացողով հետաքրքրված էր Կազանի «Ռուբին» ակումբը, սակայն ակումբը չկարողացավ համաձայնուցյան գալ խաղացողի գործակալների հետ:Նույն տարում Զինչենկոն խաղացել է «Մինտինոյի ֆուտբոլային լիգա» սիրողական ակումբում[3]։

«ՈՒֆա» խմբագրել

2015 թվականի փետրվարի 12-ին կնքել է պայմանագիր ռուսական «Ուֆա» ակումբի հետ[4]։ Ռուսական Պրեմիեր լիգայում նա կատարել է իր նորամուտը 2015 թվականի մարտի 20-ին, որտեղ «Ուֆան» «Կրասնոդարին» պարտվեց 0-2 հաշվով, իսկ Ալեքսանդրը ընդմիջումից հետո փոխարինման դուր եկավ 45 րոպեին[5]։ 2015 թվականի հուլիսի 25-ին Ռուսաստանի Գավաթի խաղարկության երկրորդ տուրի «Ռոստով» ակումբի դեմ խաղում (1։ 2), նա խփեց իր առաջին գոլը ակումբի կազմում։

2015 թվականի սկզբին Զինչենկոն առաջարկել է պաշտոնապես ձևակերպել Ռուսաստանի քաղաքացիություն, որպեսզի չդառնա լեգիոներ Ռուսաստանի առաջնությունում[6], սակայն հետագայում նա հրաժարվեց ռուսական քաղաքացիություն ստանալուց և գերադասեց պահպանել Ուկրաինայի քաղաքացիությունը։

Հուլիսին նա դարձավ Ուֆայի լավագույն ֆուտբոլիստը երկրպագուների հարցման արդյունքում (1,021 ձայն, 49,4%)[7]։

«Մանչեսթեր Սիթի» խմբագրել

2016 թվականի հուլիսի 4-ին 5 տարվա պայմանագիր է կնքել «Մանչեսթեր Սիթի» ակումբի հետ[8], և վարձակալվել է հոլանդական «ՊՍՎ» ակումբին։  Վարձակալությունից հետո վերադարձը տեղի է ունեցել 2017 թվականի հոկտեմբերի 24-ին, և Անգլիայի լիգայի գավաթի 1/8 եզրափակիչում «Վուլվերհեմպտոն» ակումբի դեմ խաղում նա կատարել է իր նորամուտը «Սիթիի» կազմում[9]։ Զինչենկո դեբյուտը եղավ բարձր արդյունավետ խաղ, խաղի վերջում նա ընդգրկվել է «Մանչեսթեր Սիթի» խաղացողներ լավագույն եռյակում[10]։ Նույն տարվա դեկտեմբերի 13-ին նա առաջին անգամ կատարել է իր նորամուտը Անգլիայի Պրեմիեր լիգայում «Սուոնսիի» ակումբի դեմ խաղում (4-0), 73 րոպեին փոխարինելով Ֆաբիան Դելֆին։ 2017 թվականի վերջում Ալեքսանդրը մասնակցել է Անգլիայի Լիգայի գավաթի խաղարկության Լեսթեր  Սիթիի դեմ  կայացած հանդիպմանը որտեղ էլ իր թիմը երկու խաղերի արդյունքում հաղթել է (1-1 (4-3)[11] իսկ հունվարին Անգլիայի գավաթում «Բաըրնլին» (4-1)[12]։ 2018 թվականի հունվարի 9-ին Զինչենկոն Անգլիայի Լիգայի գավաթի խաղարկության «Բրիստոլ Սիթիի» (2-1) դեմ հանդիպման ժամանակ խաղադաշտում ձախ պաշտպանի դիրքում էր։ Իսկ հունվարի 20-ին նա հանդես եկավ Պրեմիեր Լիգայի 24-րդ տուրի «Նյուքասլ Յունայթեդի» դեմ խաղում, նույն դիրքում և մեկնարկային կազմում դուրս եկավ խաղադաշտ[13] :

Վարձավճարո ՊՍՎ խմբագրել

Խաղացողի վարձավճարով հանդես եկավ ՊՍՎ ակումբ մինչև 2016/17 մրցաշրջանի ավարտը[14]։ Հոլանդական թիմի կամզմում իր առաջին հանդիպումը Ալեքսանդր անցկացրել է Էրեդիվիզիի 8-րդ տուրում «Հերեվենա» ակումբի դեմ խաղում, հանդիպման 55-րդ րոպեին փոխարինելով Գուարդադոին[15]: Դեբյուտային խաղում չհայտարարվեց Ուկրաինացու խաղի արդյունքների մասին։ 2017 թվականի սկզբին Զինչենկոն կորցրեց մարզչական անձնակազմի վստահությունը և հետ ուղարկվեց իր հիմնական ակումբ[16].:

Կարիերան հավաքականի կազմում խմբագրել

2015 թվականի հոկտեմբերի 10-ին Զինկենկոն հրավիրվել է Ուկրաինայի հավաքական`մասնակցելու Եվրո-2016 ընտրական փուլի վերջին հանդիպմանը`իսպանիայի հավաքականի դեմ։ Այդ հանդիպման 88-րդ րոպեին նա ընդգրկվեց Ուկրաինայի հավաքականի երրորդ ամենաերիտասարդ ֆուտբոլիստը[17]։

2016 թվականի մայիսին Ուկրաինայի հավաքականի գլխավոր մարզիչ Միխայիլ Ֆոմենկոն ընդգրկեց 2016 թվականի Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարում[18]։ 2016 թվականի մայիսի 29-ին Ուկրաինայի և Ռումինիայի հավաքականների միջև կայացած ընկերական հանդիպման արդյունքում 19-ամյա կիսապաշտպանը փոխարինվեց երկրորդ խաղակեսում, և արդեն երրորդ րոպեին դաշտում հայտնվելուց հետո Զինչենկոն կարողացա գնդակը հեղինակել[19]:Այս գոլն օգնեց Ալեքսանդրին Ուկրաինայի ազգային հավաքականի պատմության մեջ ամենաերիտասարդ գոլի հեղինակը դառնալ, կրկնելով Անդրեյ Շևչենկոյի ռեկորդը։

Զինչենկոյի գոլերը Ազգային հավաքականի կազմում խմբագրել

Ամսաթիվ Վայր Հակառակորտ Գոլ Հաշիվ Մրցություն
1 29 մայիսի 2016 Օլիմպիական մարզադաշտ, Թուրին, Իտալիա   Ռումինիա 2:1 4:3 Ընկերական խաղ

Ելույթների վիճակագրություն խմբագրել

Ակումբային վիճակագրություն խմբագրել

2018 թվականի հունվարի 31-ի դրությամբ
Ելույթներ Առաջնություն Գավաթ Եվրագավաթ Այլ[20] Ընդհանուր
Ակումբ Լիգա Մրցաշրջան Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
  Ուֆա ՌՖՊԼ 2014/15 7 0 0 0 7 0
2015/16 24 2 2 0 26 2
Ընդհանուր 31 2 2 0 33 2
  ՊՍՎ Էրիդիվիզիա 2016/17 12 0 1 0 4 0 0 0 17 0
Ընդհանուր 12 0 1 0 4 0 0 0 17 0
  Մանչեսթեր Սիթի Պրեմիեր Լիգա 2016/17 0 0 0 0 0 0 3 0 3 0
2017/18 3 0 5 0 0 0 0 0 8 0
Ընդհանուր 3 0 5 0 0 0 3 0 11 0
Ամբողջ կարիերա 46 2 8 0 4 0 3 0 61 2

հավաքականում խմբագրել

2017 թվականի սեպտեմբերի 2-ի դրությամբ
  Ուկրաինա
Տարի Խաղեր Գոլեր
2015 1 0
2016 10 1
2017 2 0
Ընդհանուր 13 1

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. ТОП-5 лучших несовершеннолетних футболистов Украины
  3. ««Очень тяжело с развитием — вся проблема в бетонном поле». Где играл будущий новичок «Манчестер Сити»». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 7-ին.
  4. история Александра Зинченко
  5. дебютный тайм Александра Зинченко в Премьер-Лиге
  6. Украинский футболист «Уфы» Зинченко получит российское гражданство
  7. Зинченко — лучший футболист «Уфы» в июле по версии болельщиков
  8. ««Манчестер Сити» подписал контракт с Зинченко сроком на 5 лет». www.championat.com. Վերցված է 2017 թ․ հուլիսի 21-ին.
  9. «МанСити при участии Зинченко в серии пенальти проходит в четвертьфинал» (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 25-ին.
  10. «Зинченко попал в тройку лучших игроков Манчестер Сити в матче против Вулверхэмптона». football.ua. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 25-ին.
  11. Зинченко уже отлично владеет английским языком и стал своим в английском футболе
  12. Как Зинченко против Бернли играл
  13. [1]
  14. ПСВ арендовал Зинченко у «Манчестер Сити»
  15. «Зинченко дебютировал за ПСВ». campeones.ua. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 2-ին.
  16. «Зинченко отправили играть в футбол во вторую команду ПСВ (видео)». Команда №1. 2017 թ․ ապրիլի 10. Վերցված է 2017 թ․ ապրիլի 11-ին.
  17. Зинченко стал третьим в списке самых юных дебютантов сборной Украины
  18. «Сборная Украины: в предварительной заявке — 26 человек; ещё 6 — в резерве». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 7-ին.
  19. «Информация о матче Румыния-Украина (29.05.2016) на официальном сайте УЕФА». УЕФА. 29.05.2016. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 31.05.2016-ին.
  20. Международный кубок чемпионов

Արտաքին հղումներ խմբագրել