Դեյան Կուլուսևսկի (շվեդ.՝ Dejan Kulusevski, ապրիլի 25, 2000(2000-04-25)[1][2], Ստոկհոլմ, Շվեդիա[1][3][4][…]), շվեդ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս Յուվենտուսից վարձավճարով հանդես է գալիս Պարմայի և Շվեդիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է վինգերի և կենտրոնական կիսապաշտպանի դիրքում[6]։

Դեյան Կուլուսևսկի
Dejan Kulusevski
Կուլուսևսկին 2019 թվականին
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Շվեդիա Շվեդիա
Հյուսիսային Մակեդոնիա Հյուսիսային Մակեդոնիա
Ծննդյան ամսաթիվ ապրիլի 25, 2000(2000-04-25)[1][2] (23 տարեկան)
Ծննդավայր Ստոկհոլմ, Շվեդիա[1][3][4][…]
Հասակ 186 սմ
Քաշ 75 կգ
Դիրք աջ վինգեր, կենտրոնական կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իտալիա Պարմա
(վարձավճարով Յուվենտուսից)
Համար 44
Պատանեկան կարիերա
2006-2016 Շվեդիա Բրոմապոյկարնա
2016-2019 Իտալիա Ատալանտա
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2018-2020 Իտալիա Ատալանտա 3 (0)
2019-2020   Իտալիա Պարմա 17 (4)
2020-ներկա Իտալիա Յուվենտուս 0 (0)
2020-ներկա   Իտալիա Պարմա 1 (0)
Ազգային հավաքական
2015 Հյուսիսային Մակեդոնիա Հյուսիսային Մակեդոնիա Մ16 5 (6)
2015 Շվեդիա Շվեդիա Մ15 2 (0)
2016 Շվեդիա Շվեդիա Մ16 9 (3)
2016-2017 Շվեդիա Շվեդիա Մ17 12 (3)
2017-2018 Շվեդիա Շվեդիա Մ19 13 (2)
2019-ներկա Շվեդիա Շվեդիա Մ21 5 (3)
2019-ներկա Շվեդիա Շվեդիա 1 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ հունվարի 7-ի, 2020:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ հունվարի 7-ի, 2020

Ակումբային կարիերա խմբագրել

Վաղ կարիերա խմբագրել

Ֆուտբոլիստի կարիերան Կուլուսևսկին սկսել է Բրոմապոյկարնայում[7][8]։ 2016 թվականի հուլիսի 7-ին նա միացավ Ատալանտայի երիտասարդական թիմին[9]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2019 թվականի հունվարի 20-ին՝ փոխարինելով Մարտեն դե Ռոնին Ֆրոզինոնեի դեմ խաղում[10][11]։

2019 թվականի հուլիսի 18-ին Կուլուսևսկին 1 տարվա վարձավճարով միացավ Պարմային[12][13][14]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց օգոստոսի 17-ին՝ Իտալիայի գավաթի Վենեցիայի դեմ խաղում[15]։ Սեպտեմբերի 1-ին շվեդը 2 գոլային փոխանցում տվեց Ուդինեզեի դեմ խաղում[16]։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում Կուլուսևսկին խփեց սեպտեմբերի 30-ին՝ Տորինոյի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով նաև գոլային փոխանցման հեղինակ[17]։ Հոկտեմբերի 20-ին նա գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ դարձավ Ջենոայի դեմ խաղում[18]։ Նոյեմբերի 24-ին շվեդը գոլ խփեց Բոլոնյայի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 2-2 հաշվով[19]։ Դեկտեմբերի 14-ին՝ Նապոլիի դեմ խաղում Կուլուսևսկին դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ՝ օգնելով Պարմային հաղթել 2-1 հաշվով[20][21]։

Յուվենտուս խմբագրել

2020 թվականի հունվարի 2-ին Կուլուսևսկին 4.5 տարվա պայմանագիր կնքեց Յուվենտուսի հետ[22][23], և մինչև մրցաշրջանի ավարտը վարձավճարով վերադարձավ Պարմա[24][25][26]։ Ակումբը նրա համար վճարեց 35 միլիոն եվրո, որը կարող էր հասնել 44 միլիոնի բոնուսների դեպքում[27][28][29]։

Միջազգային կարիերա խմբագրել

Կուլուսևսկին ներկայացրել է Հյուսիսային Մակեդոնիան մինչև 16 տարեկանների երիտասարդական հավաքականում և Շվեդիան այլ տարիքային հավաքականներում[30][31]։ Շվեդիայի ազգային հավաքական նա առաջին անգամ հրավիրվեց 2019 թվականի նոյեմբերին՝ Ռումինիայի և Ֆարերյան կղզիների դեմ խաղերի համար[32][33]։ Իր դեբյուտը ազգային հավաքականում նշեց նոյեմբերի 18-ին՝ փոխարինման մտնելով Ֆարերյան կղզիների դեմ խաղում[34]։

Կարիերայի վիճակագրություն խմբագրել

Ակումբային վիճակագրություն խմբագրել

2020 թվականի հունվարի 7-ի դրությամբ[35]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Ատալանտա 2018–19 Սերիա A 3 0 0 0 3 0
Պարմա (վարձավճար) 2019–20 18 4 2 0 20 4
Կարիերայի ընդհանուր 21 4 2 0 0 0 0 0 23 4

Միջազգային վիճակագրություն խմբագրել

2020 թվականի հունվարի 7-ի դրությամբ[35]

Շվեդիա
Տարի Խաղեր Գոլեր
2019 1 0
Ընդհանուր 1 0

Նվաճումներ խմբագրել

Ակումբային խմբագրել

Ատալանտա

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 Sveriges befolkning 2000 (շվեդերեն)Sveriges Släktforskarförbund, 2020.
  3. 3,0 3,1 3,2 L'Équipe (ֆր.)Groupe Amaury, 1946. — ed. size: 327168 — ISSN 0153-1069; 2263-4940
  4. 4,0 4,1 4,2 playmakerstats.com — 2003.
  5. Svensk fotboll (շվեդերեն)
  6. «Sweden - D. Kulusevski - Profile with news, career statistics and history - Soccerway». int.soccerway.com. Վերցված է 2020 թ․ հունվարի 7-ին.
  7. UEFA.com (2020 թ․ հունվարի 2). «Who is new Juventus signing Dejan Kulusevski?». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 7-ին.
  8. May, Sam. «Who Is Dejan Kulusevski? Juventus' New Wing Wizard, And Maybe The Next Mohamed Salah». Forbes (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 7-ին.
  9. «Dejan Kulusevski: From rejecting Arsenal to Juventus' new €35m teen star | Goal.com». www.goal.com. Վերցված է 2020 թ․ հունվարի 7-ին.
  10. «Frosinone Calcio - Atalanta BC, Jan 20, 2019 - Serie A - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 7-ին.
  11. «Frosinone vs. Atalanta - Football Match Line-Ups - January 20, 2019 - ESPN». ESPN.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 7-ին.
  12. «ANDREAS CORNELIUS AND DEJAN KULUSEVSKI JOIN». Parma Calcio 1913 (ամերիկյան անգլերեն). 2019 թ․ հուլիսի 18. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 7-ին.
  13. «Official: Parma sign Atalanta pair | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2020 թ․ հունվարի 7-ին.
  14. «Cornelius e Kulusevski al Parma». Atalanta (իտալերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 7-ին.
  15. «Parma Calcio 1913 - Venezia FC, Aug 17, 2019 - Coppa Italia - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 7-ին.
  16. «Udinese Calcio - Parma Calcio 1913, Sep 1, 2019 - Serie A - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 7-ին.
  17. «Parma Calcio 1913 - Torino FC, Sep 30, 2019 - Serie A - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 7-ին.
  18. «Parma Calcio 1913 - Genoa CFC, Oct 20, 2019 - Serie A - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 7-ին.
  19. «Bologna FC 1909 - Parma Calcio 1913, Nov 24, 2019 - Serie A - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 7-ին.
  20. «SSC Napoli - Parma Calcio 1913, Dec 14, 2019 - Serie A - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 7-ին.
  21. «Nightmare debut for Gattuso as Napoli suffer late loss to Parma». ESPN.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 7-ին.
  22. «Dejan Kulusevski is a Juventus player!». Juventus.com. Վերցված է 2020 թ․ հունվարի 7-ին.
  23. «Dejan Kulusevski completes Juventus move». MARCA in English (անգլերեն). 2020 թ․ հունվարի 2. Վերցված է 2020 թ․ հունվարի 7-ին.
  24. «OFFICIAL STATEMENT: DEJAN KULUSEVSKI». Parma Calcio 1913 (ամերիկյան անգլերեն). 2020 թ․ հունվարի 2. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունվարի 3-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 7-ին.
  25. «Dejan Kulusevski: Juventus sign Sweden midfielder from Atalanta and loan him back to Parma». BBC Sport. Վերցված է 2020 թ․ հունվարի 7-ին.
  26. Porter, Matt (2020 թ․ հունվարի 2). «Juventus splash out £30m on 19-year-old midfielder Dejan Kulusevski». Mail Online. Վերցված է 2020 թ․ հունվարի 7-ին.
  27. «Official: Juventus buy Kulusevski | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2020 թ․ հունվարի 7-ին.
  28. «Juventus sign Kulusevski in deal worth potential 44m euros». AS.com (անգլերեն). 2020 թ․ հունվարի 3. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունվարի 3-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 7-ին.
  29. «Juve sign Sweden starlet Kulusevski, 19, for €35m». ESPN.com (անգլերեն). 2020 թ․ հունվարի 2. Վերցված է 2020 թ․ հունվարի 7-ին.
  30. «Who is Dejan Kulusevski, the new Juventus player?». football-news24.com. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունվարի 2-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 7-ին.
  31. «Dejan Kulusevski - bound for Juventus, and greatness». FootballCritic (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 7-ին.
  32. Owen, Danny (2019 թ․ նոյեմբերի 6). «Reported £23m Wolves and Arsenal target gets first international call-up». HITC (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 7-ին.
  33. «Dejan Kulusevski uttagen i landslaget efter jättesuccén». www.expressen.se (շվեդերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 7-ին.
  34. «Sweden - Faroe Islands, Nov 18, 2019 - European Qualifiers - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 7-ին.
  35. 35,0 35,1 «Dejan Kulusevski». worldfootball.net (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 7-ին.
  36. «Lazio beats Atalanta 2-0 to win Italian Cup». USA TODAY (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 7-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դեյան Կուլուսևսկի» հոդվածին։