Չիրո Իմմոբիլե
Չիրո Իմմոբիլե (իտալերեն՝ Ciro Immobile, փետրվարի 20, 1990[1][2][3], Տորե Աննունցիատա, Նեապոլ, Կամպանիա, Իտալիա), իտալացի ֆուտբոլիստ, ով հանդես է գալիս Իտալիայի ազգային հավաքականում և Դորտմունդի «Բորուսիայում», որպես հարձակվող։
Չիրո Իմմոբիլե իտալերեն՝ Ciro Immobile | ||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
![]() | ||||||||||||||||||||||||
Անձնական տվյալներ | ||||||||||||||||||||||||
Ազգությունը |
![]() | |||||||||||||||||||||||
Քաղաքացիությունը |
![]() | |||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | փետրվարի 20, 1990 (33 տարեկան) | |||||||||||||||||||||||
Ծննդավայր | Տոռե-Աննունցիատա, Իտալիա | |||||||||||||||||||||||
Հասակ | 186 սմ | |||||||||||||||||||||||
Քաշ | 78 կգ | |||||||||||||||||||||||
Դիրք | հարձակվող | |||||||||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | ||||||||||||||||||||||||
Ներկա ակումբ |
![]() | |||||||||||||||||||||||
Համար | 9 | |||||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | ||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
Ազգային հավաքական‡ | ||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
ԿարիերաԽմբագրել
ՅուվենտուսԽմբագրել
Իր դեբյուտը մեծ ֆուտբոլում Իմմոբիլեն նշել է Յուվենտուսի կազմում 2009 թվականի մարտի 14-ին Բոլոնիայի հետ խաղում՝ փոխարինելով իր խաղընկեր Ալեսսանդրո Դել Պիեռոյին։ Չեմպիոնների լիգայում իր դեբյուտը նշել է 2009 թվականի նոյեմբերի 25-ին Բորդոյի հետ խաղում։ 2010 թվականի փետրվարին հեղինակել է իր առաջին հեթ-թրիկը։
ՊեսկարաԽմբագրել
2011 թվականի օգոստոսի 17-ին հայտարարվում է, որ Իմմոբիլեն միանում է Սերիա Բ-ում հանդես եկող «Պեսկարային»։ Իր առաջին գոլը նոր ակումբի կազմում խփել է 2011 թվականի օգոստոսի 26-ին։ Առաջին մրցաշրջանի առաջին կեսում նա արդեն խփել էր 14 գոլ։ 2012 թվականի հունվարի 30-ին Ջենոան հաստատեց, որ Իմմոբիլեն հաջորդ մրցաշրջանը կանցկացնի գենոայոիմ, քանի որ ակումբը նրա համար «Յուվենտուսին» վճարել է 4 միլիոն եվրո։ Սերիա Բ-ի արդյունքում նա ճանաչվեց լավագույն ռմբարկու խփած 28 գոլով։
ՋենոաԽմբագրել
2012 թվականի հուլիսի 1-ին Իմմոբիլեն պաշտոնապես ներկայացվեց որպես «Ջենոա»-յի ֆուտբոլիստ։ Առաջին անգամ դաշտ է դուրս եկել 2012 թվականի օգոստոսի 26-ին «Կալյարի»-ի դեմ խաղում(2։0)։ Երկրորդ անգամ նա դաշտ դուրս եկավ սեպտեմբերի 18-ին «Յուվենտուսի» դեմ խաղում (1։3)։ Առաջին մրցաշրջանում դաշտ է դուրս եկել 33 անգամ, որից 21 անգամ մեկնարկային կազմում և դարձել է 5 գոլի հեղինակ։
ՏորինոԽմբագրել
2013 թվականի հուլիսի 12-ին Իմմոբիլեն 2.75 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվում է «Տորինո»։ Նա իր դեբյուտը նշել է Իտալիայի գավաթի 1-ին տուրում։ Իսկ առաջին գոլը խփել է «Պեսկարայի» դարպասը։ Առաջին մրցաշրջանում մասնակցել է 15 խաղի և դարձել 12 գոլի հեղինակ։ 2014 թվականի մարտի 22-ին դառնում է իր առաջին հեթ-թրիկի հեղինակ «Լիվորնո»-ի հետ խաղում(3։1)։ Իր գեղեցիկ խաղի շնորհիվ նա գրավում է «Դորտմունդի Բորուսիայի» ուշադրությունը, և թիմերի մեջ ձեռք է բերվում նախնական համաձայնություն։
Բորուսիա ԴորտմունդԽմբագրել
2014 թվականի հունիսի 2-ին տեղափոխվում է Դորտմունդի Բորուսիա։ Իր նորամուտի խաղը եղել է 2014-2015 մրցաշրջանում «Բայեր Լևերկուզեն»-ի հետ խաղում (0:2)։
Միջազգային կարիերաԽմբագրել
Առաջին անգամ հավաքական հրավիրվել է 2014 թվականի մարտի 2-ին մասնակցելու Իսպանիայի հետ ընկերական խաղին։ Իր դեբյուտը նշել է այդ խաղի 69-րդ րոպեին, որպես փոխարինող Ալեսսիո Չերչիին։ 2014 թվականի մայիսի 13-ին հրավիրվում է մասնակցելու 2014 թվականի Աշխարհի առաջնությանը։ Իր առաջին միջազգային գոլը խփել է 2014 թվականի սեպտեմբերի 4-ին` Հոլանդիայի հետ ընկերական խաղում։
ՁեռքբերումներԽմբագրել
- Սերիա Բ-ի հաղթող 2011-2012
- Գերմանիայի սուպերգավաթակիր 2014
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ As (իսպ.) — Madrid: Grupo PRISA, 1967.
- ↑ Argentine Soccer Database (իսպ.)
Արտաքին հղումներԽմբագրել
- Պրոֆիլը ՖԻՖԱ-ի կայքում Archived 2014-07-18 at the Wayback Machine.
- Պրոֆիլը soccerway.com կայքում
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Չիրո Իմմոբիլե կատեգորիայում։ |