Դավիդ Ալաբա
Դավիդ Ալաբա (գերմ.՝ David Olatokunbo Alaba, հունիսի 24, 1992[1][2][3][…], Վիեննա, Ավստրիա), ավստրիացի ֆուտբոլիստ, Մյունխենի Բավարիայի և Ավստրիայի հավաքականի ձախ պաշտպանի։
Դավիդա Ալաբա գերմ.՝ David Alaba | ||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
![]() | ||||||||||||
Անձնական տվյալներ | ||||||||||||
Ամբողջական անուն | Դավիդ Օլատոկունբո Ալաբա | |||||||||||
Քաղաքացիությունը |
![]() ![]() ![]() | |||||||||||
Ծննդյան ամսաթիվ | հունիսի 24, 1992 (30 տարեկան) | |||||||||||
Ծննդավայր | Վիեննա, Ավստրիա | |||||||||||
Հասակ | 180 | |||||||||||
Քաշ | 75 | |||||||||||
Դիրք | Ձախ պաշտպան | |||||||||||
Ակումբային տեղեկություններ | ||||||||||||
Ներկա ակումբ | Բավարիա Մյունխեն | |||||||||||
Համար | 27 | |||||||||||
Պատանեկան կարիերա | ||||||||||||
| ||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||
| ||||||||||||
Ազգային հավաքական | ||||||||||||
| ||||||||||||
| ||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
ԸնտանիքԽմբագրել
Ալաբան իր ծագմամբ աֆրիկացի է, մայրը՝ ֆիլիպինցի է, իսկ հայրը՝ նիգերիացի։ Մայրը մասնագիտությամբ՝ բուժքույր է, իսկ հայրը՝ դիջեյ[4]։
ԿարիերաԽմբագրել
ԱկումբայինԽմբագրել
Դավիդ Ալաբան իր կարիերան սկսել է Վիենայի Աուստրիա ակումբ պատանեկան կազմում։ Արդեն 2008 թվականին նա խաղում էր 1-ին թիմում, որպես պահեստային խաղացող։ Անցկացնելով 5 խաղ Աուստրիայի կազմում, տեղափոխվեց «Մյունխենի Բավարիա»։ 2009/2010 մրցաշրջանում առաջինների մեկն էր, ով խաղում էր «/Բավարիայի» երկրորդ կազմում։ Նրա դեբյուտը հիմնական կազմում տեղի ունեցավ 2009 թվականին, Գերմանիայի երրորդ լիգայի՝ Դրեզդենի Դինամո կոչվող ակումբի դեմ։ Օգոստոսի 29-ին Դավիդ Ալաբան խփեց իր առաջին գնդակը Բավարիայի պահեստայինների կազմում։ Այդ ժամանակ Ալաբան հայտավորվել էր նաև Չեմպիոնների լիգայի հիմնական կազմում։ 2010 թվականի հունվարին Դավիդը հաճախում էր պարապմունքների Բավարիայի հիմնական կազմում։
Փետրվարի 10-ին տեղի ունեցավ Ալաբայի դեբյուտը Բավարիայի հիմնական կազմում, Գերմանիայի գավաթի խաղարկության ընթացքում դուրս գալով խաղադաշտ 59-րդ րոպեին, Քրիստիան Լեյլի փոխարեն, Գրոյտեր Ֆյուրտի դեմ հանդիպման ժամանակ։ Մի քանի րոպեից Դավիդը կատարեց գոլային փոխանցում Ֆրանկ Ռիբերիին։ Ալաբան դարձավ Բավարիայի պատմության ընթացքում ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, ով խաղացել է պաշտոնական խաղերում։ Այդ ժամանակ նրա տարիքը կազմել է 17 տարեկան, 7 ամսական և 8 օրական։ Մարտի 6-ին, 25-րդ տուրի, Քյոլնի դեմ հանդիպման ընթացքում տեղի ունեցավ նրա դեբյուտը՝ Բունդեսլիգայում, 73-րդ րոպեին փոխարինման դուրս գալով Դիեգո Կոնտենտոյի փոխարեն։ 3 օրից տեղի ունեցավ Ալաբայի դեբյուտը նաև Չեմպիոնների Լիգայում։
2011 թվականի հունիսի 10-ին Ալաբան կնքեց պայմանագիր Բավարիայի հետ, մինչև 2015 թվականը։
2013 թվականի ապրիլի 2-ին Յուվենտուսի դեմ հանդիպման ժամանակ Ալաբան խփեց Չեմպիոնների Լիգայի պատմության ամենաարագ գոլերից մեկը։ Այդ գոլը խփվեց հանդիպման 25-րդ վայրկյանին։
ՀավաքականումԽմբագրել
Դավիդ Ալաբայի դեբյուտը Ավստրիայի հավաքականում տեղի ունեցավ 2009 թվականին հոկտեմբերի 14-ին, 17 տարեկան հասակում։ Այդ խաղը 2010 թվականի աշխարհի առաջնության նախընտրական փուլի Ֆրանսիայի դեմ հանդիպումն էր, որտեղ նա դուրս եկավ փոխարինման 79-րդ րոպեին։
ՀաջողություններԽմբագրել
Ակումբի կազմումԽմբագրել
- Գերմանիայի չեմպիոն (4)՝ 2009/10, 2012/13, 2013/14, 2014/15
- Գերմանիայի գավաթակիր (2)՝ 2009/10, 2012/13
- Գերմանիայի սուպերգավաթակիր (2)՝ 2010, 2012
- Չեմպիոնների Լիգայի գավաթակիր (1)՝ 2012/13
- Եվրոպայի սուպերգավաթակիր (1)՝ 2013
- Չեմպիոնների Լիգայի փոխչեմպիոն(2)՝ 2009/10; 2011/2012
ԱնձնականԽմբագրել
- Ավստրիայի տարվա լավագույն ֆուտբոլիստ(2)՝ 2011, 2012
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ FBref.com(բազմ․)
- ↑ Argentine Soccer Database (իսպ.)
- ↑ Ich will es bis zu den Bayern-Profis schaffen! Archived 2008-09-15 at the Wayback Machine. (գերմ.)
Արտաքին հղումներԽմբագրել
- Պռոֆիլը՝ Чемпионат.com կայքում Archived 2015-09-23 at the Wayback Machine. (ռուս.)
- Պռոֆիլը՝ transfermarkt.de կայքում (գերմ.)(անգլ.)