Տիբո Կուրտուա
Տիբո Նիկոլյա Մարկ Կուրտուա (ֆր.՝ Thibaut Nicolas Marc Courtois, մայիսի 11 1992, Բրե, Բելգիա), բելգիացի ֆուտբոլիստ, Ռեալ Մադրիդի և Բելգիայի ազգային հավաքականի դարպասապահ։ 2010/11 թվականի առաջնությունում Կուրտուան ճանաչվեց Բելգիայի առաջնության լավագույն դարպասապահ, իսկ Գենկում դարձավ տարվա լավագույն ֆուտբոլիստը։ 2014 թվականին երկրորդ անգամ անընդմեջ դարձավ Իսպանիայի առաջնության լավագույն դարպասապահ և ստացավ հատուկ մրցանակ։
Տիբո Կուրտուա ֆր.՝ Thibaut Courtois | ||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
![]() | ||||||||||||
Անձնական տվյալներ | ||||||||||||
Ամբողջական անուն | Տիբո Նիկոլյա Մարկ Կուրտուա[1] | |||||||||||
Քաղաքացիությունը |
![]() | |||||||||||
Մականուն | The Wall[3] և El Muro[4] | |||||||||||
Ծննդյան ամսաթիվ | մայիսի 11, 1992 (30 տարեկան) | |||||||||||
Ծննդավայր |
Բրե, ![]() | |||||||||||
Հասակ | 199 սմ[2] | |||||||||||
Քաշ | 88 կգ | |||||||||||
Դիրք | դարպասապահ | |||||||||||
Ակումբային տեղեկություններ | ||||||||||||
Ներկա ակումբ |
![]() | |||||||||||
Համար | 1 | |||||||||||
Պատանեկան կարիերա | ||||||||||||
| ||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||
| ||||||||||||
Ազգային հավաքական | ||||||||||||
| ||||||||||||
| ||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Ակումբային կարիերաԽմբագրել
Մանկությունն ու պատանեկությունըԽմբագրել
Տիբո Կուրտուան ծնվել է Բրե քաղաքում, որտեղ էլ սկսել է իր կարիերան տեղական Բիլզեն ակումբում 1997 թվականին։ Այդ ակումբում Տիբոն խաղաց 3 տարի, որից հետո տեղափոխվեց Գենկ, ութ տարեկանում[5]։ Գենկում հանդես էր գալիս որպես ձախ պաշտպան, սակայն հետո փոխեց խաղային դիրքը և դարձավ դարպասապահ[6]։
2009/10 մրցաշրջանԽմբագրել
Այս մրցաշրջանում Տիբոն այդպես էլ հանդիպում չանցկացրեց՝ մնալով պահեստայինների նստարանին
ՉելսիԽմբագրել
2011 թվականի մայիսի 14-ին Գենկն և Չելսին համաձայնության եկան Կուրտուայի տրանսֆերի հարցում։ Հուլիսի 26-ին Չելսին իր պաշտոնական կայքում հաստատեց Տիբո Կուրտուայի տրանսֆերը և տեղեկացրեց, որ Բելգիացին կնքել է հինգ ամյա պայմանագիր։ Տրանսֆերի արժեքը կազմեց 5 մլ. ֆունտ։
Վարձավճարով տեղափոխվում է Ատլետիկո ՄադրիդԽմբագրել
2011 թվականի մայիսի 26-ին երկարատև վարձակալության է հանձնվում է Մադրիդի Ատլետիկոյին։ Կուրտուան ստացավ 13-րդ համարի մարզաշապիկը, որը մինչ այդ կրում էր Դավիդ Դե Խեան։ Նրա դեբյուտը Ատլետիկոյում կայացավ Վիկտորիայի դեմ խաղում։ Կուրտուան անցկացրեց ամբողջ հանդիպումը չոր պահելով հաշիվը։ Նոյեմբերի 26-ին մադրիդյան դերբիում Կուրտուան հեռացվում է խաղադաշտից վերջին հույսի խախտման համար՝ Կարիմ Բենզեմայի դեմ պայքարում։
Միջազգային կարիերանԽմբագրել
2011 թվականի հունիսի 3-ին Կուրտուան հրավիրվեց ազգային հավաքական Թուրքիայի դեմ խաղին Եվրոպայի 2012 թվականի առաջնության ընտրական հանդիպման շրջանակներում։ Օգոստոսի 10-ին նա կրկին հրավիրվեց Բելգիայի ազգային հավաքական Սլովենիայի դեմ խաղում, բայց այդպես էլ խաղադաշտ դուրս չեկավ։ Դեբյուտային հանդիպումն անցկացրեց Ֆրանսիայի ընտրանու դեմ, իսկ խաղի հաշիվն այդպես էլ չբացվեց։
ՀաջողություններԽմբագրել
- Պրո-Լիգայի չեմպիոն՝ 2010/11
- Բելգիայի գավաթակիր՝ 2008/09
- Լա լիգայի չեմպիոն՝ 2013/14
- Իսպանիայի գավաթակիր՝ 2013
- Եվրոպա Լիգայի չեմպիոն՝ 2012
- Եվրոպայի սուպերգավաթակիր՝ 2012
- Պրեմիեր Լիգայի չեմպիոն՝ 2014/15
- Անգլիական ֆուտբոլային լիգայի հաղթող՝ 2015
<< Ռեալ Մադրիդ>>
- Աշխարհի Ակումբային Առաջնություն 2018/19
- Իսպանիայի Սուպերգավաթակիր 2019/20
- Լա լիգայի չեմպիոն 2019/20
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «ACTA: Atlético Madrid 0-0 Osasuna» (իսպաներեն)։ RFEF։ 2011-09-16։ Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 16–ին
- ↑ «Profile: Thibaut Courtois» (ֆրանսերեն)։ Walfoot.be։ 2011-09-16։ Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 16–ին
- ↑ https://www.youtube.com/watch?v=V2ENsUf5Tk8
- ↑ https://as.com/opinion/2022/05/29/portada/1653784688_768511.html
- ↑ «Courtois Completed» (անգլերեն)։ Официальный сайт ФК «Челси»։ 2011-09-16։ Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 16–ին
- ↑ «Courtois Completed (англ.), Официальный сайт ФК «Челси» (16 June 2013). Проверено 16 июня 2013.»։ Արխիվացված է օրիգինալից 27 August 2014-ին։ Վերցված է 5 August 2014
Արտաքին հղումներԽմբագրել
Տիբո Կուրտուա Վիքիպահեստում |
- Կուրտուայի պաշտոնական Ֆեյսբուքի էջը
- Կուրտուայի պաշտոնական Տվիտերի էջը
- Կուրտուայի պաշտոնական Ինստագրամի էջը
- Կուրտուան transfermarkt-ում
- Կուրտուան soccerbase.com-ում
- Կուրտուան WhoScored.com կայքում
- Կուրտուան Չելսիի պաշտոնական կայքում Archived 2018-06-29 at the Wayback Machine.
- Կուրտուան Ռեալ Մադրիդի պաշտոնական կայքում
- Կուրտուան Պրեմիեր Լիգայի պաշտոնական կայքում
- Կուրտուան ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում
- Կուրտուան ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքում Archived 2018-06-28 at the Wayback Machine.