Հունգարիայի ֆուտբոլի ազգային հավաքական
Հունգարիայի ֆուտբոլի ազգային հավաքականը ազգային հավաքական է, որը ներկայացնում է Հունգարիան ֆուտբոլի միջազգային խաղերում։ Ղեկավարվում է Հունգարիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից։
![]() | |||
Մականուն | հունգարական հրաշագործներ (հունգ.՝ Mágikus Magyarok) Օլիմպիականներ | ||
---|---|---|---|
Միություն | Հունգարիայի ֆուտբոլի ֆեդերացիա | ||
Կոնֆեդերացիա | ՈՒԵՖԱ | ||
Գլխավոր մարզիչ | ![]() | ||
Թիմի ավագ | Զոլտան Գերա | ||
Ամենաշատ խաղեր | Ժոզեֆ Բոժիկ (101) | ||
Ռմբարկու | Ֆերենց Պուշկաշ (84) | ||
Հիմնական մարզադաշտ | Ֆերենց Պուշկաշ (մարզադաշտ) | ||
| |||
Առաջին հանդիպում | |||
Ավստրիա 5-0 Հունգարիա (Վիեննա, Ավստրո-Հունգարիա. հոկտեմբերի 12, 1902) | |||
Ամենախոշոր հաղթանակ | |||
Ռուսական կայսրություն 0-12 Հունգարիա (Մոսկվա, Ռուսական կայսրություն. հուլիսի 14, 1912) Հունգարիա 13-1 Ֆրանսիա (Բուդապեշտ, Հունգարիա. հունիսի 12, 1927) Հունգարիա 12-0 Ալբանիա (Բուդապեշտ, Հունգարիա. սեպտեմբերի 24, 1950) | |||
Ամենախոշոր պարտություն | |||
Հունգարիա 0-7 Անգլիա (Բուդապեշտ, Ավստրո-Հունգարիա. հունիսի 10, 1908) Հունգարիա 0-7 Իտալիա (Բուդապեշտ, Ավստրո-Հունգարիա. ապրիլի 10, 1909) Անգլիա 7-0 Հունգարիա (Ստոկհոլմ, Շվեդիա. հունիսի 30, 1912) Գերմանիա 7-0 Հունգարիա (Քյոլն, Գերմանիա. ապրիլի 6, 1941) Հոլանդիա 8-1 Հունգարիա (Ամստերդամ, Հոլանդիա. հոկտեմբերի 11, 2013) | |||
Աշխարհի առաջնություն | |||
Մասնակցություն | 9 (Առաջինը՝ 1934) | ||
Ամենալավ արդյունք | ![]() | ||
Եվրոպայի առաջնություն | |||
Մասնակցություն | 2 (Առաջինը՝ 1964) | ||
Ամենալավ արդյունք | ![]() | ||
Կայք | mlsz.hu | ||
Hungary national football team Վիքիպահեստում |
Հունգարիան ունի ֆուտբոլային հարուստ պատմություն, որի ընթացքում դարձել է եռակի Օլիմպիական չեմպիոն, երկու անգամ 1938 և 1954 թվականների ֆուտբոլի աշխարհի առաջնություններում զբաղեցրել է երկրորդ տեղը և 1964 թվականի Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է երրորդ տեղը։ Հունգարիան ֆուտբոլային հեղափոխություն իրականացրեց 1950-ական թվականներին, հիմք դնելով համընդհանուր ֆուտբոլին և ունենալով ուժեղագույն հավաքականը, որը կոչեցին Ոսկե թիմ, որտեղ խաղում էր լեգենդար Ֆերենց Պուշկաշը, ով 20-րդ դարի լավագույն ռմբարկուն էր[1][2][3][4], ում պատվին ՖԻՖԱ-ն վերջերս հիմնեց Պուշկաշ մրցանակը: Հավաքականը նաև ունեցել է երկրորդ ամենաբարձր ԷԼՕ վարկանիշը հավաքականների պատմության մեջ 2166 միավորով 1954 թվականին և ամենաերկար անպարտելի շարքերից մեկը ֆուտբոլի պատմության մեջ 31 խաղ 4 տարվա ընթացքում։
ՊատմությունԽմբագրել
1910-ականներԽմբագրել
Հունգարական ֆուտբոլային միությունը հիմնադրվել է 1902 թվականին, իսկ մեկ տարի անց առաջին անգամ հավաքվեց Հունգարիայի հավաքականը, որն առաջին խաղը խաղաց Ավստրիայի դեմ՝ ջախջախվելով 8:0 հաշվով։ Միջազգային մրցաշարերում Հունգարիան պաշտոնապես դեբյուտը նշել է 1912 թվականին՝ մասնակցելով Ստոկհոլմի օլիմպիադային: Հավաքականը ստիպված էր հանգանակություններ խնդրել, որպեսզի կարողանային մեկնել մրցույթին: Հունգարիան պարտվեց Անգլիային 0-7 հաշվով և լքեց մրցույթը: Օլիմպիական խաղերից հետո Հունգարիան անցկացրեց երկու հանդիպում Ռուսաստանի դեմ Մոսկվայում: Խաղերը ավարտվեցին 9-0 և 12-0 հաշիվներով, վերջինս մինչ այժմ մնում է ռեկորդային: Երկու խաղերի ռմբարկուն դարձավ Իմրե Շլոզերը, ով դարձավ յոթ գոլի հեղինակ: Երբ սկսվեց Առաջին համաշխարհային պատերազմը հունգարական ֆուտբոլը ընկավ խորը ճգնաժամի մեջ: Հավաքականը և ակումբները ունեցան մեծ ֆինանսական խնդիրներ: Պատերազմի ընթացքում Հունգարիան խաղաց Ավստրիայի դեմ 16 անգամ: 1919 թվականին Անգլիան ցանկացավ Կենտրոնական ուժերին (ներառյալ Հունգարիային) հեռացնել ՖԻՖԱ-ի կազմից: Երբ ՖԻՖԱ-ն մերժեց, Անգլիայի, Շոտլանդիայի, Ուելսի և Իռլանդիայի ֆեդերացիաները դուրս եկան ՖԻՖԱ-ի կազմից:
1920-ականներԽմբագրել
Բուդապեշտը հայտ ներկայացրեց 1920 թվականի օլիմպիական խաղերը անցկացնելու համար, սակայն այն տեղի ունեցավ Բելգիայում: Կենտրոնական ուժերի երկրներին (Գերմանիա, Ավստրո-Հունգարիա, Օսմանյան կայսրություն և Բուլղարիա) չթույլատրվեց մասնակցել խաղերին: Այս ընթացքում Ֆոգլ եղբայրենրը (Ժոզեֆ և Կառոլի Ֆոգլ) խաղացին ազգային հավաքականի կազմում: Այդ ժամանակ հունգարացիները ընտրում էին 2–3–5 դասավորվածությունը: Ազգային հավաքականը մասնակցեց 1924 թվականի օլիմպիական խաղերին, որը կայացավ Փարիզում: Առաջին խաղում Հունգարիան հաղթեց Լեհաստանին, բայց երկրորդ փուլում պարտվեց Եգիպտոսին: Արդյունքում Հունգարիայի գլխավոր մարզիչը և Հունգարիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը հրաժարական տվեցին:
1927 թվականից 1930 թվականներին Հունգարիան մասնակցեց Եվրոպա գավաթին, որը առաջին միջազգային մրցաշարն էր, որտեղ մասնակցում էին Ավստրիան, Չեխոսլովակիան, Շվեյցարիան, Ռուսաստանը և Հարավսլավիան: Եզրափակչում Հունգարիան պարտվեց Ռուսաստանին: 1927 թվականի հունիսի 12-ին Հունգարիան հաղթեց Ֆրանսիային 13-1 հաշվով, ինչը մինչ օրս ռեկորդային է, Ժոզեֆ Տակաչը խփեց վեց գոլ:
ՏիտղոսներԽմբագրել
- Օլիմպիական չեմպիոններ (3). 1952, 1964, 1968
- Աշխարհի առաջնության փոխչեմպիոններ (2). 1938, 1954
- Բրոնզե մեդալակիրներ Եվրոպայի առաջնություն. 1964
- Կենտրոնական Եվրոպայի չեմպիոններ. 1953
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «FIFA President: FIFA to help the Galloping Major»։ ՖԻՖԱ։ հոկտեմբերի 12, 2005։ Արխիվացված է օրիգինալից հոկտեմբերի 7, 2006-ին։ Վերցված է 2006-11-17
- ↑ «Coronel Puskas, el zurdo de oro» (Spanish)։ AS։ նոյեմբերի 17, 2006։ Վերցված է 2006-11-17
- ↑ Mackay Duncan (հոկտեմբերի 13, 2005)։ «Lineker tees up another nice little earner»։ London: Guardian Unlimited։ Վերցված է 2006-11-17
- ↑ «Blatter unveils FIFA Puskas Award»։ Արխիվացված է օրիգինալից 2009-12-13-ին։ Վերցված է 2016-06-23