Մերիհ Դեմիրալ (թուրքերեն՝ Merih Demiral, մարտի 5, 1998(1998-03-05)[2], Karamürsel, Քոջայելիի մարզ, Թուրքիա), թուրք պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Յուվենտուսի և Թուրքիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է կենտրոնական պաշտպանի դիրքում[3]։

Մերիհ Դեմիրալ
Merih Demiral
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Թուրքիա Թուրքիա
Մականուն Savunma bakanı[1]
Ծննդյան ամսաթիվ մարտի 5, 1998(1998-03-05)[2] (26 տարեկան)
Ծննդավայր Karamürsel, Քոջայելիի մարզ, Թուրքիա
Հասակ 192 սմ
Քաշ 86 կգ
Դիրք կենտրոնական պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իտալիա Յուվենտուս
Համար 28
Պատանեկան կարիերա
2009-2011 Թուրքիա Իդմանյուրդուսպոր
2011-2016 Թուրքիա Ֆեներբահչե
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2016-2017 Պորտուգալիա Ալկանենենսե 12 (0)
2017-2018 Պորտուգալիա Սպորտինգ Լիսաբոն B 29 (0)
2018-2019 Թուրքիա Ալանյասպոր 16 (1)
2019 Իտալիա Սասուոլո 14 (2)
2019-ներկա Իտալիա Յուվենտուս 0 (0)
Ազգային հավաքական
2014-2015 Թուրքիա Թուրքիա Մ17 7 (1)
2015 Թուրքիա Թուրքիա Մ18 2 (0)
2015-2016 Թուրքիա Թուրքիա Մ19 10 (1)
2018 Թուրքիա Թուրքիա Մ20 9 (0)
2016-ներկա Թուրքիա Թուրքիա Մ21 3 (0)
2018-ներկա Թուրքիա Թուրքիա 6 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ հուլիսի 29-ի, 2019:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ հուլիսի 29-ի, 2019

Ակումբային կարիերա խմբագրել

Վաղ կարիերա խմբագրել

Դեմիրալը Ֆեներբահչեի ակադեմիայի սան է[4]։ 2016-17 մրցաշրջանի առաջին կեսը նա անցկացրեց պորտուգալական Ալկանենենսե ակումբում։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2016 թվականի հոկտեմբերի 16-ին՝ Պորտուգալիայի գավաթի Ֆեյրենսեի դեմ խաղում[5]։ 2017 թվականի հունվարի 11-ին Դեմիրալը սկզբից վարձավճարով, ապա լրիվ տրանսֆերով միացավ Սպորտինգ Լիսաբոնին[6]։ Այստեղ նա հանդես էր գալիս միայն ակումբի երկրորդ թիմի կազմում։ Իր դեբյուտը Սպորտինգ Լիսաբոն B-ում նշեց փետրվարի 5-ին՝ Ֆամալիկանի դեմ խաղում[7]։ Առաջին և միակ հանդիպումը ակումբի հիմնական թիմի կազմում անցկացրեց հոկտեմբերի 12-ին՝ փոխարինման մտնելով Պորտուգալիայի գավաթի Օլեյրուշի դեմ հանդիպման վերջին րոպեին[8]։ Սպորտինգ B-ի կազմում Դեմիրալը անցկացրեց 29 հանդիպում։

Ալանյասպոր խմբագրել

2018 թվականի օգոստոսի 15-ին Դեմիրալը վարձավճարով տեղափոխվեց Ալանյասպոր[9][10][11]։ Իր դեբյուտը Թուրքիայի առաջնությունում նշեց սեպտեմբերի 1-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Գյոզտեպեի դեմ խաղում[12]։ Պրոֆեսիոնալ կարիերայում իր առաջին գոլը թուրքը խփեց սեպտեմբերի 17-ին՝ Տրաբզոնսպորի դեմ խաղում[13]։ Նոյեմբերի 30-ին նա հեռացվեց խաղադաշտից Կոնյասպորի դեմ խաղում՝ կարմիր քարտ ստանալով հանդիպման 62-րդ րոպեին[14]։ 2019 թվականի հունվարի 29-ին՝ անցկացրած 20[15] խաղերից հետո Ալանյասպորը գնեց Դեմիրալի տրանսֆերը 3.5 միլիոն եվրոյի դիմաց[16][17]։

Սասուոլո խմբագրել

2019 թվականի հունվարի 30-ին Դեմիրալը սկզբից վարձավճարով, ապա լրիվ տրանսֆերով միացավ Սասուոլոյին[18][19][20]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց փետրվարի 24-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով ՍՊԱԼ-ի դեմ խաղում[21]։ Սերիա A-ում իր առաջին գոլը խփեց ապրիլի 4-ին՝ դուբլ ձևակերպելով Կիևոյի դեմ խաղում և օգնելով իր թիմին հաղթել 4-0 հաշվով[22]։ Սասուոլոյի կազմում Դեմիրալը անցկացրեց 14 հանդիպում՝ դառնալով 2 գոլի հեղինակ[15]։

Յուվենտուս խմբագրել

2019 թվականի հուլիսի 5-ին Դեմիրալը 5 տարվա պայմանագիր կնքեց Յուվենտուսի հետ[23][24][25]։ Ակումբը նրա համար վճարեց 18 միլիոն եվրո[26][27][28]։

Միջազգային կարիերա խմբագրել

Դեմիրալը ներկայացրել է Թուրքիան բոլոր տարիքային երիտասարդական հավաքականներում[29]։ Իր դեբյուտը Թուրքիայի ազգային հավաքականում նշեց 2018 թվականի նոյեմբերի 20-ին՝ փոխարինման մտնելով Ուկրաինայի դեմ խաղում[30][31]։ Առաջին հանդիպումը թիմի մեկնարկային կազմում անցկացրեց 2019 թվականի մարտի 22-ին՝ Ալբանիայի դեմ խաղում[32][33]։ Հունիսի 8-ին Դեմիրալը գոլային փոխանցման հեղինակ դարձավ Ֆրանսիայի դեմ խաղում՝ օգնելով Թուրքիային հաղթել 2-0 հաշվով[34][35][36]։

Կարիերայի վիճակագրություն խմբագրել

Ակումբային վիճակագրություն խմբագրել

2019 թվականի հուլիսի 29-ի դրությամբ[37]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Ալկանենենսե 2016–17 Կամպեոնատո 12 0 1 0 13 0
Սպորտինգ Լիսաբոն B 2016–17 Սեգունդա Լիգա 3 0 3 0
2017–18 26 0 26 0
Ընդհանուր 29 0 0 0 0 0 0 0 29 0
Սպորտինգ Լիսաբոն 2017–18 Պրիմեյրա Լիգա 0 0 1 0 0 0 0 0 1 0
Ալանյասպոր (վարձավճար) 2018–19 Սուպեր Լիգ 16 1 4 0 20 1
Սասուոլո (վարձավճար) 2018–19 Սերիա A 14 2 0 0 14 2
Յուվենտուս 2019–20 0 0 0 0 0 0 0 0 0 0
Կարիերայի ընդհանուր 71 3 6 0 0 0 0 0 77 3

Միջազգային վիճակագրություն խմբագրել

2019 թվականի հուլիսի 29-ի դրությամբ[37]

Թուրքիա
Տարի Խաղեր Գոլեր
2018 1 0
2019 5 0
Ընդհանուր 6 0

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://ajansspor.com/haber/savunma-bakani-serie-ada-gecen-aya-damga-vurdu-450436
  2. 2,0 2,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  3. «Turkey - M. Demiral - Profile with news, career statistics and history - Soccerway». int.soccerway.com. Վերցված է 2019 թ․ հուլիսի 28-ին.
  4. «Who is Manchester United target Merih Demiral? The next big spot by the Red Devils?». soccersouls.com (ամերիկյան անգլերեն). 2018 թ․ հոկտեմբերի 15. Վերցված է 2019 թ․ հուլիսի 28-ին.
  5. «AC Alcanenense - CD Feirense, Oct 16, 2016 - Taça de Portugal Placard - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 28-ին.
  6. Pinto, Pedro (2017 թ․ հունվարի 11). «Merih Demiral do Alcanenense para o Sporting». Super Sporting (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 28-ին.(չաշխատող հղում)
  7. «Sporting CP B - FC Famalicão, Feb 5, 2017 - Liga Pro - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 28-ին.
  8. «ARC Oleiros - Sporting CP, Oct 12, 2017 - Taça de Portugal Placard - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 28-ին.
  9. «OFFICIAL - Alanyaspor sign DEMIRAL from Sporting Lisbon». www.transfermarketweb.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 28-ին.
  10. «OFFICIAL - Alanyaspor sign DEMIRAL from Sporting Lisbon». GhanaSoccernet (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 28-ին.
  11. «Hoşgeldin Merih Demiral! - Aytemiz Alanyaspor Resmi İnternet Sitesi - alanyaspor.org.tr». www.alanyaspor.org.tr (թուրքերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 28-ին.
  12. «Alanyaspor - Göztepe, Sep 1, 2018 - Süper Lig - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 28-ին.
  13. «Alanyaspor - Trabzonspor, Sep 17, 2018 - Süper Lig - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 28-ին.
  14. «Konyaspor - Alanyaspor, Nov 30, 2018 - Süper Lig - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 28-ին.
  15. 15,0 15,1 «Merih Demiral | Football Stats | Juventus | Season 2018/2019 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ հուլիսի 28-ին.
  16. «Deadline-Day: GazeteFutbols Transferticker». GazeteFutbol (գերմաներեն). 2019 թ․ հունվարի 31. Վերցված է 2019 թ․ հուլիսի 28-ին.
  17. Merkezi ™, Transfer (2019 թ․ հունվարի 17). «Alanyaspor, kiralık olarak forma giyen 20 yaşındaki stoperi Merih Demiral'ın opsiyonunu kullanarak bonservisini 3,5 milyon euroya Sporting Lizbon'dan aldı ve Serie A ekibi Sassuolo'ya 7 milyon euro bonservisle sattı». @TransferMerkez (թուրքերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 28-ին.
  18. «Official: Sassuolo sign Demiral | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2019 թ․ հուլիսի 28-ին.
  19. «Football: Italy's Sassuolo loan young Turkish defender». www.aa.com.tr. Վերցված է 2019 թ․ հուլիսի 28-ին.
  20. «OFFICIAL - Sassuolo sign Turkish young backliner DEMIRAL from Sporting Lisbon». Footballghana (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 28-ին.
  21. «US Sassuolo - SPAL, Feb 24, 2019 - Serie A - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 28-ին.
  22. «US Sassuolo - Chievo Verona, Apr 4, 2019 - Serie A - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 28-ին.
  23. «Official: Merih Demiral is Bianconero!». Juventus.com. Վերցված է 2019 թ․ հուլիսի 28-ին.
  24. «Official: Demiral signs for Juventus». Calciomercato.com | Tutte le news sul calcio in tempo reale (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 28-ին.
  25. Penza, Danny (2019 թ․ հուլիսի 5). «OFFICIALLY OFFICIAL: Juventus sign defender Merih Demiral from Sassuolo». Black & White & Read All Over. Վերցված է 2019 թ․ հուլիսի 28-ին.
  26. «Juventus sign Merih Demiral from Sassuolo for €18m». AS.com (անգլերեն). 2019 թ․ հուլիսի 6. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 24-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 28-ին.
  27. «Juventus Officially Announce Signing of Merih Demiral From Sassuolo for €18m». 90min.com (անգլերեն). 2019 թ․ հուլիսի 5. Վերցված է 2019 թ․ հուլիսի 28-ին.
  28. «BRIEF-Juventus Sign Merih Demiral From Sassuolo For EUR 18 Mln». Reuters (անգլերեն). 2019 թ․ հուլիսի 8. Վերցված է 2019 թ․ հուլիսի 28-ին.
  29. «Merih Demiral: 4 Things to Know About Juventus' Latest Summer Recruit». 90min.com (անգլերեն). 2019 թ․ հուլիսի 6. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 28-ին.
  30. «Turkey - Ukraine, Nov 20, 2018 - International Friendlies - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 28-ին.
  31. UEFA.com. «Friendlies - Turkey-Ukraine». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 28-ին.
  32. «Albania - Turkey, Mar 22, 2019 - European Qualifiers - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 28-ին.
  33. «Albania vs. Turkey - Football Match Summary - March 22, 2019 - ESPN». ESPN.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 28-ին.
  34. «Turkey - France, Jun 8, 2019 - European Qualifiers - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 28-ին.
  35. «Football news: World champions France stunned by Turkey». Eurosport UK. 2019 թ․ հունիսի 8. Վերցված է 2019 թ․ հուլիսի 28-ին.
  36. «Euro 2020 (Sky Sports)». SkySports (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 28-ին.
  37. 37,0 37,1 «Merih Demiral». worldfootball.net (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 28-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մերիհ Դեմիրալ» հոդվածին։