Կոկա-Կոլա

կոկա կոլա
(Վերահղված է Coca-Colaից)

Կոկա-Կոլա, Կոկա-Կոլա ընկերության կողմից արտադրվող կարբոնացված զովացուցիչ ըմպելիք։

Կոկա-Կոլա
Изображение логотипа
Տեսակdrink brand?
ԵնթատեսակԿոլա (խմիչք)
Ալկոհոլի պարունակություն0 տոկոս
ԱրտադրողԿոկա-Կոլա ընկերություն
ՀեղինակՋոն Պեմբերթոն
Ծագման երկիր ԱՄՆ
Ստեղծման տարիմայիսի 8, 1886[1][2]
Անվանված էE. coca? և kola nut?
Գույնկարամելային
Կայք
coca-cola.am
 Coca-Cola Վիքիպահեստում

«Interbrandi» պարբերականի վարկածով 2005-2011 թվականներին համարվել է աշխարհի ամենաթանկ ապրանքանիշը։ Վաճառվում է աշխարհի ավելի քան 200 երկրներում։

գործարան Կոկա-Կոլա Կանադա ՍՊԸ Հունվար 8, 1941 Մոնրեալ, Կանադա.

Ազդեցությունը օրգանիզմի վրա

խմբագրել

Կոկա-Կոլան օրգանիզմի վրա կարող է ունենալ խիստ բացասական ազդեցություն։ Արգելվում է խմել գաստրիտով կամ ստամոքսի հետ կապված հիվանդություններ ունեցող մարդկանց։ Ըմպելիքը պարունակում է մեծ քանակությամբ շաքար, որի պատճառով արգելվում է խմել շաքարային դիաբետով հիվանդներին։ Կոկա Կոլան հատկություն ունի օրգանիզմից դուրս մղել կալցիումը, որի հոտևանքով առաջանում է կալցիումի պակաս։ Ապացուցվել է, որ դրա շարունակական օգտագործումը վնասում է երիկամներին։

Բաղադրությունը

խմբագրել
 
1890-1900 թթ գովազդային պաստառը
«Coca-Cola 5 ցենտով»

Այժմ «դասական» Կոկա Կոլայի բաղադրությունն է.[3]

  1. շաքար
  2. գունանյութ E150
  3. օրթոֆոսֆորական թթու E338
  4. կոֆեին
  5. ածխածնի երկօքսիդ E290

Կոկա֊Կոլայի հիմնական բաղկացուցիչ մասն էին կազմում 3 մաս կոկա բույսի տերևները (հենց այդպիսի տերևներից էին ստանում կոկաինը) և 1 մաս տրոպիկական կոկա ծառի ընկույզը։

Հարկ է նշել, որ կոկաինը այդ ժամանակ արգելված չէր և նրա վնասակարության մասին դեռ ոչինչ չգիտեին։ Այդ պատճառով էլ կոկաինը ազատ վաճառվում էր, և հաճախ սպիրտի փոխարեն ավելացնում էին խմիչքի մեջ՝ հաճույքի և տոնուսի բարձրացման համար։ 1916 թվականին բիզնեսը հասնում է իր բարձրակետին, երբ կոկա-կոլան սկսում են վաճառել այժմ հայտնի՝ հատուկ դիզայնի շշերով։Նաև Coca-Cola-ի մեջ պարունակում է մի վնաս մարդուն։Նրա մեջ պարունակում է որդի հյութ։

Կոկա-Կոլան որպես մաքրող միջոց

խմբագրել

Շնորհիվ այն բանի, որ Կոկա-Կոլան բաղկացած է մի շարք քիմիական նյութերից, որոնք կարող են օգտագործվել որպես մաքրող միջոցներ, ինքն էլ կարող է հանդես գալ որպես մաքրող միջոց։ Շատ դեպքերում դրանով մաքրում են զուգարանակոնքը և թեյնիկը։ Օգտագործվում է նաև ամանեղենը մաքրելիս։ Այն ավելի լավ է մաքրում սպասքը, քան սովորական ջուրը։ Սակայն չի կարելի ասել, որ այն նույն կերպ կարող է մաքրել ատամները, հակառակը` այն ատամները դեղնացնում է։ Հետաքրքիր է նաև այն, որ Ղազախստանի Հաղթանակի հրապարակը մաքրել են Կոկա Կոլայով։

Հայտնագործումը

խմբագրել

1886 թվականին ատլանտացի (Ջորջիա նահանգ) բժիշկ և դեղագործ Ջոն Փոմբերտոնը հարավ-ամերիկյան կոկա բույսի տերևների մզվածքից և տոնուսային հատկություններ ունեցող աֆրիկյան կոլա ընկույզից պատրաստեց խառնուրդ, որն ուներ դուրեկան համ։ Նա կարծում էր, որ այդ օշարակը կարող էր օգնել հոգնածությունից, ստրեսից և ատամնացավից տառապող մարդկանց։

Սկզբում օշարակը Ատլանտա քաղաքի «Ջեկոբա» խոշոր դեղատանը վաճառվում էր մեկ բաժինը հինգ ցենտով։

Սակայն Կոկա-Կոլա ըմպելիքն առաջացել է անփութության արդյունքում։ Օշարակը խառնելիս վաճառողը, պատահաբար շփոթելով ծորակները, սովորական ջրի փոխարեն լցրել է գազայինը։ Ստացված խառնուրդն էլ հենց դարձել է Կոկա-Կոլա։ Այս խմիչքի անվանումը հնարել է Փոմբերտոնի հաշվապահը։

Հետաքրքիր փաստեր

խմբագրել

Այդ ըմպելիքը սկզբում մեծ հաջողություն չուներ. միջին հաշվարկով օրական գնում էր 9 մարդ։ Առաջին տարում վաճառվել է ընդամենը 50 դոլարի Կոկա-կոլա։

Հետաքրքիր է, որ Կոկա-կոլայի արտադրության վրա ծախսվել էր 70 դոլար, իսկ գովազդի վրա՝ 7996 դոլար, այսինքն առաջին տարին եղել էր վնասով։ Սակայն հետզհետե վաճառքից ստացված եկամուտն ավելացավ։

1888 թվականին Փոմբերտոնը խմիչքի արտադրության իրավունքը վաճառեց։ Իսկ 1892 թվականին բիզնեսմեն Ասա Գրիգգս Քենդլերը հիմնադրեց «The Coca-Cola Company» կազմակերպությունը, որը սկսեց զբաղվել Կոկա-կոլայի արտադրությամբ։

Սակայն 1890 թվականի ավարտին մարդկության կարծիքը կոկաինի մասին փոխվեց, իսկ 1903 թվականին «New York Tribune» թերթում հայտնվեց հոդված, որում ասվում էր թե հենց Կոկա-Կոլան է պատճառը, որ այն խմած սևամորթերը հարձակվում են սպիտակների վրա։ Դրանից հետո Կոկա-Կոլայում սկսեցին ավելացնել ոչ թե կոկաինի թարմ տերևներ, այլ «մզվածք», որից հանված էր ողջ կոկաինը։ Այդ ժամանակից ի վեր Կոկա-Կոլայի հեղինակությունը աճում էր երկրաչափական պրոգրեսիայով։

Ժամանակագրություն

խմբագրել
 
Թերրի Օտաի 6-ունցիանոց շիշը

1894 թվականից Կոկա-Կոլան արդեն վաճառվում էր շշերով։

1915 թվականին դիզայներ Թերրի Օտայի (Ինդիանա նահանգ) 6-ունցիանոց շշով Կոկա-կոլան (120 հազար դոլար բյուջեով) դարձավ ԱՄՆ-ի ամենահայտնի խմիչքը։

1916 թվականին բացվել է 153 դատական գործ անվանանիշ-իմիտատորների (նմանակում) դեմ, ինչպիսիք են օրինակ՝ Fig Cola, Candy Cola, Cold Cola, Cay-Ola և Коса Nola.

 
Կոկա-Կոլա հայերեն լոգո 90-ականերին

1955 թվականին Կոկա-Կոլան սկսեց վաճառվել 10, 12 և 26 ունցիա տարողությամբ շշերով։

1982 թվականից արտադրվեց Diet Coke (դիետիկ Կոկան)։

Հետագայում, մրցակիցների պատճառով, որոնք արտադրում էին առանց կոֆեինի և շաքարի խմիչքներ, կազմակերպությունը սկսեց արտադրել հետևյալ տեսակները՝ Classic Coke, New Coke, Cherry Coke, Diet Coke, Tab, Caffeine-Free New Coke, Caffeine-Free Diet Coke և Caffeine-Free Tab.

Այժմ Կոկա-Կոլա արտադրում և ըմպում են աշխարհի ավելի քան երկու հարյուր երկրներում։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. https://www.cocacolaespana.es/conocenos/nuestra-historia/1880s
  2. https://www.coca-colacompany.com/company/history/the-birth-of-a-refreshing-idea
  3. «Данные о составе напитка на сайте производителя». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 12-ին.

Արտաքին հղում

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոկա-Կոլա» հոդվածին։