Ենս Ստրյուգեր Լարսեն
Ենս Ստրյուգեր Լարսեն (դան․՝ Jens Stryger Larsen, փետրվարի 21, 1991[1][2][3], Sakskøbing, Storstrøm County, Դանիա), դանիացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Ուդինեզեի և Դանիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է աջ պաշտպանի դիրքում[4]։
Ստրյուգեր Լարսենը Աուստրիա Վիեննայի կազմում 2017 թվականին | |||
Անձնական տվյալներ | |||
Քաղաքացիությունը | Դանիա | ||
Ծննդյան ամսաթիվ | փետրվարի 21, 1991[1][2][3] (33 տարեկան) | ||
Ծննդավայր | Sakskøbing, Storstrøm County, Դանիա | ||
Հասակ | 180 սմ | ||
Քաշ | 74 կգ | ||
Դիրք | աջ պաշտպան | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ | Ուդինեզե | ||
Համար | 19 | ||
Պատանեկան կարիերա | |||
Ֆրեմ
| |||
Նյուկյոբինգ | |||
Հերֆյոլգե | |||
2007-2009 | Բրոնդբյու | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
2009-2013 | Բրոնդբյու | 91 | (6) |
2013-2014 | Նորշելան | 30 | (2) |
2014-2017 | Աուստրիա Վիեննա | 63 | (2) |
2017-ներկա | Ուդինեզե | 32 | (1) |
Ազգային հավաքական‡ | |||
2006-2007 | Դանիա Մ16 | 2 | (0) |
2007-2008 | Դանիա Մ17 | 12 | (1) |
2008-2009 | Դանիա Մ18 | 4 | (0) |
2008-2010 | Դանիա Մ19 | 20 | (6) |
2010-2012 | Դանիա Մ21 | 7 | (0) |
2016-ներկա | Դանիա | 16 | (1) |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Ակումբային կարիերա
խմբագրելԲրոնդբյու
խմբագրելՍտրյուգեր Լարսենը Բրոնդբյուի ակադեմիայի սան է։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2009 թվականի նոյեմբերի 1-ին՝ Նորշելանի դեմ խաղում[5]։ Առաջին հանդիպումը եվրոպական առաջնություններում անցկացրեց 2010 թվականի հուլիսի 15-ին՝ Եվրոպայի Լիգայի որակավորման երկրորդ փուլի Վադուցի դեմ խաղում[6]։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում խփեց հուլիսի 25-ին՝ Օլբորգի դեմ խաղում[7]։ Օգոստոսի 1-ին Ստրյուգեր Լարսենը խփեց Միդտյուլանի դեմ խաղի միակ գոլը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով Բրոնդբյուին[8]։ Օգոստոսի 22-ին նա հեռացվեց խաղադաշտից Օդենսեի դեմ խաղում՝ ստանալով երկրորդ դեղին քարտը հանդիպման 78-րդ րոպեին[9]։ 2013 թվականի մարտի 10-ին դանիացին գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Օրհուսի դեմ խաղում[10]։ Բրոնդբյուի առաջին թիմի կազմում Ստրյուգեր Լարսենը անցկացրեց 105 հանդիպում՝ դառնալով 7 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։
Նորշելան
խմբագրել2013 թվականի հուլիսի 9-ին Ստրյուգեր Լարսենը անվճար տրանսֆերով տեղափոխվեց Նորշելան[11][12]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց հուլիսի 22-ին՝ փոխարինման մտնելով Էսբյերգի դեմ խաղում[13]։ Առաջին հանդիպումը թիմի մեկնարկային կազմում անցկացրեց հուլիսի 26-ին՝ Վիբորգի դեմ խաղում[14]։ Իր առաջին գոլը խփեց սեպտեմբերի 25-ին՝ Դանիայի գավաթի Նաեսբիի դեմ խաղում[15]։ 2014 թվականի ապրիլի 21-ին Ստրյուգեր Լարսենը գոլի հեղինակ դարձավ Սյոներյուսկի դեմ խաղում, սակայն Նորշելանը պարտվեց 1-3 հաշվով[16]։ Մայիսի 11-ին նա գոլ խփեց Վիբորգի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 3-1 հաշվով[17]։ Նորշելանի կազմում Ստրյուգեր Լարսենը անցկացրեց 38 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ[18]։
Աուստրիա Վիեննա
խմբագրել2014 թվականի հունիսի 18-ին Ստրյուգեր Լարսենը 2 տարվա պայմանագիր կնքեց Աուստրիա Վիեննայի հետ[19][20]։ Իր դեբյուտը նշեց հուլիսի 11-ին՝ Ավստրիայի գավաթի Ֆյորստի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով գոլային փոխանցման հեղինակ[21]։ Առաջին հանդիպումը Ավստրիայի առաջնությունում անցկացրեց հուլիսի 20-ին՝ Գրյոդիգի դեմ խաղում[22]։ Իր առաջին գոլը խփեց հոկտեմբերի 18-ին՝ Ալտախի դեմ խաղում[23]։ Իր դեբյուտը Եվրոպայի Լիգայում նշեց 2016 թվականի սեպտեմբերի 15-ին՝ Աստրա Ջուրջուի դեմ խաղում[24]։ Աուստրիա Վիեննայի կազմում անցկացրած 3 մրցաշրջաններում Ստրյուգեր Լարսենը անցկացրեց 85 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։
Ուդինեզե
խմբագրել2017 թվականի օգոստոսի 24-ին Ստրյուգեր Լարսենը 4 տարվա պայմանագիր կնքեց Ուդինեզեի հետ[25][26]։ Իր դեբյուտը Սերիա A-ում նշեց սեպտեմբերի 10-ին՝ Ջենոայի դեմ խաղում[27]։ Իր առաջին գոլը խփեց սեպտեմբերի 23-ին՝ Ռոմայի դեմ խաղում[28]։
Միջազգային կարիերա
խմբագրելԴանիայի ազգային հավաքական Ստրյուգեր Լարսենը առաջին անգամ հրավիրվեց 2013 թվականի օգոստոսին՝ Լեհաստանի դեմ խաղի համար, սակայն այս խաղում խաղադաշտ դուրս չեկավ[29]։ Իր դեբյուտը ազգային հավաքականում նշեց 2016 թվականի օգոստոսի 31-ին՝ փոխարինելով Ռիզա Դուրմիսիին Լիխտենշտայնի դեմ խաղում[30]։ Այս խաղում նա դարձավ գոլի հեղինակ՝ օգնելով Դանիային հաղթել 5-0 հաշվով[31]։ Առաջին հանդիպումը հավաքականի մեկնարկային կազմում անցկացրեց նոյեմբերի 15-ին՝ Չեխիայի դեմ ընկերական խաղում[32]։
2018 թվականի մայիսին Ստրյուգեր Լարսենը ընդգրկվեց Դանիայի՝ աշխարհի առաջնության համար վերջնական կազմում[33][34]։ Առաջնությունում նա անցկացրեց 3 հանդիպում[35], իսկ Դանիան դուրս մնաց 1/8 եզրափակչում[36][37]՝ հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում պարտվելով Խորվաթիային[38][39]։
Կարիերայի վիճակագրություն
խմբագրելԱկումբային վիճակագրություն
խմբագրել2018 թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ[40]
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Եվրոպա | Այլ | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Բրոնդբյու | 2009–10 | Սուպերլիգա | 15 | 0 | 0 | 0 | 0 | 0 | — | 15 | 0 | |
2010–11 | 20 | 2 | 1 | 0 | 6 | 0 | 27 | 2 | ||||
2011–12 | 26 | 1 | 2 | 0 | 1 | 0 | 29 | 1 | ||||
2012–13 | 30 | 3 | 4 | 1 | 0 | 0 | 34 | 4 | ||||
Ընդհանուր | 91 | 6 | 7 | 1 | 7 | 0 | 0 | 0 | 105 | 7 | ||
Նորշելան | 2013–14 | Սուպերլիգա | 30 | 2 | 4 | 1 | 4 | 0 | — | 38 | 3 | |
Աուստրիա Վիեննա | 2014–15 | Ավստրիայի Բունդեսլիգա | 19 | 1 | 2 | 0 | 0 | 0 | 21 | 1 | ||
2015–16 | 11 | 1 | 2 | 0 | 0 | 0 | 13 | 1 | ||||
2016–17 | 29 | 0 | 2 | 0 | 12 | 0 | 43 | 0 | ||||
2017–18 | 4 | 0 | 1 | 0 | 3 | 0 | 8 | 0 | ||||
Ընդհանուր | 63 | 2 | 7 | 0 | 15 | 0 | 0 | 0 | 85 | 2 | ||
Ուդինեզե | 2017–18 | Սերիա A | 30 | 1 | 2 | 0 | — | 32 | 1 | |||
2018–19 | 2 | 0 | 1 | 0 | 3 | 0 | ||||||
Ընդհանուր | 32 | 1 | 3 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 35 | 1 | ||
Կարիերայի ընդհանուր | 216 | 11 | 21 | 2 | 26 | 0 | 0 | 0 | 263 | 13 |
Միջազգային վիճակագրություն
խմբագրել2018 թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ[40]
Դանիա | ||
---|---|---|
Տարի | Խաղեր | Գոլեր |
2016 | 2 | 1 |
2017 | 7 | 0 |
2018 | 7 | 0 |
Ընդհանուր | 16 | 1 |
Միջազգային գոլեր
խմբագրել# | Ամսաթիվ | Մարզադաշտ | Մրցակից | Հաշիվ | Արդյունք | Մրցաշար |
---|---|---|---|---|---|---|
1. | Օգոստոսի 31, 2016 | ԿԱՍԱ Արենա Հորսենս, Հորսենս, Դանիա | Լիխտենշտայն | 5–0 | 5–0 | Ընկերական խաղ |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 FBref.com(բազմ․)
- ↑ 3,0 3,1 As (իսպ.) — Madrid: PRISA, 1967. — ISSN 1888-6671
- ↑ «Denmark - J. Larsen - Profile with news, career statistics and history - Soccerway». int.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 2-ին.
- ↑ «FC Nordsjaelland - Bröndby IF, Nov 1, 2009 - Alka Superligaen - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 2-ին.
- ↑ «Bröndby IF - FC Vaduz, Jul 15, 2010 - Europa League Qualifying - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 2-ին.
- ↑ «Aalborg BK - Bröndby IF, Jul 25, 2010 - Alka Superligaen - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 2-ին.
- ↑ «Bröndby IF - FC Midtjylland, Aug 1, 2010 - Alka Superligaen - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 2-ին.
- ↑ «Bröndby IF - Odense Boldklub, Aug 22, 2010 - Alka Superligaen - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 2-ին.
- ↑ «Aarhus GF - Bröndby IF, Mar 10, 2013 - Alka Superligaen - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 2-ին.
- ↑ «FC Nordsjælland henter Jens Stryger Larsen». www.nordjyske.dk (դանիերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 2-ին.(չաշխատող հղում)
- ↑ «FC Nordsjælland henter Jens Stryger Larsen». www.b.dk (դանիերեն). 2013 թ․ հուլիսի 9. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 2-ին.
- ↑ «Esbjerg fB - FC Nordsjaelland, Jul 22, 2013 - Alka Superligaen - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 2-ին.
- ↑ «FC Nordsjaelland - Viborg FF, Jul 26, 2013 - Alka Superligaen - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 2-ին.
- ↑ «Naesby Boldklub - FC Nordsjaelland, Sep 25, 2013 - Sydbank Pokalen - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 2-ին.
- ↑ «SönderjyskE - FC Nordsjaelland, Apr 21, 2014 - Alka Superligaen - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 2-ին.
- ↑ «Viborg FF - FC Nordsjaelland, May 11, 2014 - Alka Superligaen - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 2-ին.
- ↑ «Jens Stryger Larsen | Football Stats | Udinese | Season 2013/2014 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 2-ին.
- ↑ GmbH, news networld Internetservice (2014 թ․ հունիսի 18). «Bundesliga - Austria Wien holt Jens Styger Larsen». news.at (գերմաներեն). Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 1-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 2-ին.
- ↑ «Stryger stryger til Austria Wien». DR (դանիերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 2-ին.
- ↑ «First Vienna FC - Austria Vienna, Jul 11, 2014 - ÖFB-Cup - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 2-ին.
- ↑ «Austria Vienna - SV Grödig, Jul 20, 2014 - Bundesliga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 2-ին.
- ↑ «SC Rheindorf Altach - Austria Vienna, Oct 18, 2014 - Bundesliga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 2-ին.
- ↑ «Astra Giurgiu - Austria Vienna, Sep 15, 2016 - Europa League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 2-ին.
- ↑ «Official: Udinese sign Stryger | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 2-ին.
- ↑ «Quattro anni di contratto per Jens Stryger Larsen < Team < News < Udinese». www.udinese.it (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 2-ին.
- ↑ «Udinese Calcio - Genoa CFC, Sep 10, 2017 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 2-ին.
- ↑ «AS Roma - Udinese Calcio, Sep 23, 2017 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 2-ին.
- ↑ «Poland - Denmark, Aug 14, 2013 - International Friendlies - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 2-ին.
- ↑ «Denmark - Liechtenstein, Aug 31, 2016 - International Friendlies - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 2-ին.
- ↑ «Landsholdsdatabasen kamp information». www.dbu.dk (դանիերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 2-ին.
- ↑ «Czech Republic - Denmark, Nov 15, 2016 - International Friendlies - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 2-ին.
- ↑ «World Cup 2018: Nicklas Bendtner misses out on Denmark squad | Goal.com» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 17-ին.
- ↑ «Eriksen leads Great Danes' challenge.. but they're missing revitalised Bendtner». The Sun (բրիտանական անգլերեն). 2018 թ․ հունիսի 5. Վերցված է 2018 թ․ հունիսի 17-ին.
- ↑ FIFA.com. «2018 FIFA World Cup Russia™ - Players - Jens LARSEN - Jens Stryger Larsen - FIFA.com». www.fifa.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 2-ին.
- ↑ FIFA.com. «2018 FIFA World Cup Russia™ - Matches - Croatia - Denmark - FIFA.com». www.fifa.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 20-ին.
- ↑ Bakowski, Gregg (2018 թ․ հուլիսի 1). «World Cup 2018: Croatia beat Denmark on penalties – as it happened». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 20-ին.
- ↑ «Denmark - France, Jun 26, 2018 - World Cup 2018 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 20-ին.
- ↑ «World Cup 2018: Croatia beat Denmark on penalties to reach quarter-finals». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2018 թ․ հուլիսի 1. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 20-ին.
- ↑ 40,0 40,1 «Jens Stryger Larsen». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 2-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Ստրյուգեր Լարսենի պաշտոնական Ինստագրամի էջը
- Ստրյուգեր Լարսենը transfermarkt-ում
- Ստրյուգեր Լարսենը soccerbase.com-ում
- Ստրյուգեր Լարսենը WhoScored.com կայքում
- Ստրյուգեր Լարսենը Ուդինեզեի պաշտոնական կայքում
- Ստրյուգեր Լարսենը Սերիա A-ի պաշտոնական կայքում Արխիվացված 2018-02-05 Wayback Machine
- Ստրյուգեր Լարսենը ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ենս Ստրյուգեր Լարսեն» հոդվածին։ |