Տոմաշ Կալաս (չեխ․՝ Tomáš Kalas, մայիսի 15, 1993(1993-05-15)[1][2], Օլոմոուց, Հյուսիսծովյան երկրամաս, Չեխիա), չեխ ֆուտբոլիստ, պաշտպան։ Ներկայումս վարձավճարով հանդես է գալիս անգլիական «Բրիստոլ Սիթիի» և Չեխիայի ազգային հավաքականի կազմում։

Տոմաշ Կալաս
չեխ․՝ Tomáš Kalas
Տոմաշ կալասը 2014 թվականին
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Տոմաշ Կալաս
Ազգությունը չեխ
Քաղաքացիությունը Չեխիա Չեխիա
Ծննդյան ամսաթիվ մայիսի 15, 1993(1993-05-15)[1][2] (30 տարեկան)
Ծննդավայր Օլոմոուց, Հյուսիսծովյան երկրամաս, Չեխիա
Հասակ 183 սմ
Քաշ 80 կգ
Դիրք պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անգլիա Բրիստոլ Սիթի
Համար 26
Պատանեկան կարիերա
2004-2009 Չեխիա Սիգմա
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2009-2010 Չեխիա Սիգմա 1 (0)
2010-ներկա Անգլիա Չելսի 2 (0)
2010   Չեխիա Սիգմա 4 (0)
2011-2013  Նիդերլանդներ Վիտես 66 (2)
2014   Գերմանիա Քյոլն 0 (0)
2015-2016   Անգլիա Միդլսբրո 43 (0)
2016-2018   Անգլիա Ֆուլհեմ 69 (1)
2018-ներկա   Անգլիա Բրիստոլ Սիթի 0 (0)
Ազգային հավաքական
2012-ներկա Չեխիա Չեխիա 14 (2)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ մայիսի 26, 2018:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ հունիսի 6, 2018

Ակումբային կարիերա խմբագրել

Սիգմա խմբագրել

Տոմաշ Կալասը չեխական «Սիգմա» ֆուտբոլային ակումբի ակադեմիայի սան է։ Թիմի հիմնական կազմում նա իր դեբյուտը նշել է 2010 թվականի մայիսի 5-ին՝ «Սլովան ՖԱ»-ի դեմ խաղում։ Հանդիպումն ավարտվել է 2-0 հաշվով[3]։

«Չելսի» խմբագրել

2010 թվականի հուլիսի 7-ին ֆուտբոլիստը տեղափոխվել է Պրեմիեր Լիգայում հանդես եկող «Չելսի»։ Տրանսֆերն արժեցել է 5․2 միլիոն ֆունտ ստեռլինգ։ Սակայն 2010-11 մրցաշրջանի ընթացքում Տոմաշը շարունակել է հանդես գալ «Սիգմայի» կազմում[4]։

Կալասը Անգլիա է ժամանել 2010-11 մրցաշրջանի երկրորդ կեսին և իր դեբյուտը թիմի կազմում նշել է փետրվարի 21-ին՝ «Աստոն Վիլայի» դեմ խաղում, որն ավարտվել է 2-2 հաշվով[5]։

2015 թվականի հուլիսի 23-ին Կալասը 3 տարով երկարաձգել է իր գործող պայմանագիրը[6]։

«Վիտես» խմբագրել

2011 թվականի օգոստոսի 22-ին Կալասը 1 տարի վարձակալության ժամկետով տեղափոխվել է հոլանդական «Վիտես»[7]։ Թիմի կազմում նա ստացել է 2 համարի մարզաշապիկը։ Իր դեբյուտը Տոմաշը նշել է 2011 թվականի սեպտեմբերի 17-ին՝ «Ռոդայի» դեմ խաղում։ Հանդիպումն ավարտվել է 5-0 հաշվով՝ «Վիտեսի» հաղթանակով[8]։

2012 թվականի մարտին Կալասն ասել է, որ դեռ չգիտի, թե ինչ է անելու հաջորդ մրցաշրջանում։ «Հիանալի կլիներ, եթե ես ևս մի տարի մնայի այս ակումբում։ Կա երեք հնարավորություն։ Կամ ես կմնամ այստեղ, կամ կվերադառնամ «Չելսի», կամ էլ վարձավճարով կտեղափոխվեմ մեկ այլ ակումբ։ Մարտի վերջին ես կխոսեմ իմ գործակալի հետ հաջորդ մրցաշրջանի մասին և կիմանամ ավելին», ասել է Տոմաշ Կալասը[9]։

2012 թվականի մայիսի 17-ին կայացած «Վալվիջկ»-ի դեմ խաղում նա 22-րդ րոպեին դարձել է հանդիպման առաջին գոլի հեղինակ, որն առաջինն էր նաև Կալասի ամբողջ կարիերայում։ Հանդիպումն ավարտվել է 3-1 հաշվով՝ «Վիտեսի» հաղթանակով[10]։

2012 թվականի հուլիսի 11-ին «Վիտեսը» ևս մեկ տարով երկարաձգել է վարձակալության ժամկետը։ Էրեդիվիզիի շրջանակներում չեխ ֆուտբոլիստը իր առաջին գոլը խփել է 2012 թվականի սեպտեմբերի 16-ին՝ «Գրոնինգենի» դեմ խաղում[11]։

Հոլանդական թիմի կազմում անցկացրած իր երկրորդ մրցաշրջանում Կալասը հիմնականում հանդես է եկել աջ եզրային պաշտպանի դիրքում։ Ընդհանուր առմամբ ֆուտբոլիստը թիմի կազմում մասնակցել է 76 հանդիպման։

2013-14 մրցաշրջան խմբագրել

2013 թվականի հուլիսի 10-ին «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հաստատել է, որ Կալասը պետք է մնա թիմում և պայքարի հիմնական կազմում տեղ զբաղեցնելու համար[12]։ Մրցաշրջանից առաջ տեղի ունեցած մինչմրցաշրջանային հատվածում ֆուտբոլիստը թիմի կազմում մասնակցել է 3 հանդիպման։

Թիմի հիմնական կազմում նա իր դեբյուտը նշել է 2013 թվականի հոկտեմբերի 29-ին՝ Ֆուտբոլային լիգայի գավաթի խաղարկության շրջանակներում կայացած «Արսենալ»-ի դեմ խաղում։ Հանդիպումն ավարտվել է 2-0 հաշվով՝ զինագործների հաղթանակով։ 2014 թվականի մարտի 18-ին չեխ ֆուտբոլիստն իր դեբյուտն է նշել Չեմպիոնների Լիգայի շրջանակներում՝ մասնակցելով «Գալաթասարայի» դեմ խաղին[13], որն ավարտվել է 2-0 հաշվով՝ անգլիական թիմի հաղթանակով։

Պրեմիեր Լիգայի շրջանակներում Կալասն իր դեբյուտը նշել է 2014 թվականի ապրիլի 27-ին՝ «Լիվերպուլի» դեմ խաղում։ Նա դաշտ է դուրս եկել մեկնարկային րոպեից, քանի որ թիմի ավագ Ջոն Թերին վնասվածք էր ստացել։ Նա մասնակցել է ամբողջ հանդիպմանը, որն ավարտվել է 2-0 հաշվով՝ լոնդոնյան թիմի հաղթանակով[14]։

«Քյոլն» խմբագրել

2014 թվականի հուլիսի 11-ին գերմանական «Քյոլնի» պաշտոնական կայքը լուր է տարածել այն մասին, որն Կալասը վարձավճարով տեղափոխվելու է «Քյոլն»[15][16]։ Թիմի երիտասարդական կազմում նա իր դեբյուտը նշել է սեպտեմբերի 24-ին՝ «Բորուսիա Մյոունխենգլադբախի» երիտասարդական թիմի դեմ խաղում[17]։ Երիտասարդական թիմի կազմում նա մասնակցել է նաև «Վերլի» դեմ խաղին, որն ավարտվել է 2-0 հաշվով՝ «Քյոլն II»-ի պարտությամբ[18]։

«Միդլսբրո» խմբագրել

2015 թվականի հունվարի 9-ին պարզ է դարձել, որ ֆուտբոլիստը վարձավճարով տեղափոխվելու է Չեմպիոնշիպում հանդես եկող «Միդլսբրո»[19]։ Թիմի կազմում նա իր դեբյուտը նշել է մեկ օր անց՝ «Ռեդինգի» դեմ խաղում[20]։ Կալասն այդ խաղում հանդես է եկել աջ պաշտպանի դիրքում, որտեղ փոխարինել է 2014 թվականի սեպտեմբերին վնասվածք ստացած Դամիա Աբելյային[21]։

Կալասը հանդես է եկել աջ պաշտպանի դիրքում նաև «Հադերսֆիլդ Թաունի» և «Կարդիֆ Սիթիի» դեմ խաղերում։ Հունվարի 20-ին տեղի ունեցած «Կարդիֆ Սիթիի» դեմ խաղում Տոմաշը վնասել է կոճը[22]։ Վնասվածքից հետո ֆուտբոլիստը դաշտ է վերադարձել փետրվարի 10-ին՝ «Բլեքփուլի» դեմ խաղում[23]։ Ապրիլի 14-ին տեղի ունեցած «Վուլվերհեմպտոնի» դեմ խաղում Կալասը դարձել է գոլային փոխանցման հեղինակ[24]։

2015 թվականի հուլիսի 13-ին անգլիական թիմը 1 տարով երկարաձգել է Տոմաշի վարձակալության ժամկետը[25]։ 2015 թվականի օգոստոսի 9-ին Կալասը մասնակցել է առաջնության բացման խաղին, որը տեղի է ունեցել «Պրեստոն»-ի դեմ[26]։ 2016 թվականի ապրիլի 19-ին ֆուտբոլիստը անցկացրել է իր վերջին հանդիպումը «Միդլսբրոյի» կազմում։ Այդ հանդիպումը տեղի է ունեցել «Բարնլիի» դեմ[27]։

«Ֆուլհեմ» խմբագրել

2016 թվականի հուլիսի 13-ին Տոմաշ Կալասը 1 տարի ժամկետով տեղափոխվել է «Ֆուլհեմ»[28][29]։ Նա իր դեբյուտը նշել է օգոստոսի 5-ին՝ «Նյուքասլ Յունայթեդ»-ի դեմ խաղում, որն ավարտվել է 1-0 հաշվով[30]։ Կալասը բաց է թողել 2016 թվականի սեպտեմբերի 24-ին կայացած հանդիպումը վնասվածքի պատճառով։ Վնասվածքից հետո նա իր առաջին հանդիպումն անցկացրել է հոկտեմբերի 29-ին՝ մասնակցելով «Հադերսֆիլդ Թաունի» դեմ խաղին, որն ավարտվել է 5-0 հաշվով՝ «Ֆուլհեմի» հաղթանակով[31]։

2017 թվականի հուլիսի 27-ին Տոմաշը 4 տարով երկարաձգել է իր պայմանագիրը «Չելսիի» հետ և նորից վարձավճարով տեղափոխվել է «Ֆուլհեմ»[32]։ Օգոստոսի 12-ին կայացած «Ռեդինգի» դեմ խաղում նա դաշտ մտնելուց 39 վայրկյան անց հեռացվել է խաղադաշտից` Մո Բերոուի դեմ խախտում կատարելու համար[33]։

«Բրիստոլ Սիթի» խմբագրել

2018 թվականի ամռանը ֆուտբոլիստը վարձակալական հիմունքներով տեղափոխվել է «Բրիստոլ Սիթի»։

Միջազգային կարիերա խմբագրել

Չեխիա Մ17 խմբագրել

Չեխիայի պատանեկան հավաքականի կազմում Տոմաշ Կալասն իր դեբյուտը նշել է 2009 թվականի սեպտեմբերի 5-ին՝ Եվրոպայի Մ17 առաջնության շրջանակներում կայացած Բելառուսի հավաքականի դեմ խաղում։ Նա փոխարինման է դուրս եկել 61-րդ րոպեին։

Չեխիա Մ21 խմբագրել

Չեխիայի երիտասարդական հավաքականի կազմում Կալասն իր դեբյուտը նշել է 2012 թվականի հունիսի 1-ին՝ Մոնտենեգրոյի հավաքականի դեմ խաղում։ Հանդիպումն ավարտվել է 2-1 հաշվով՝ չեխերի հաղթանակով։

Չեխիա խմբագրել

Չեխիայի ազգային հավաքականի կազմում չեխ ֆուտբոլիստն իր նորամուտի հանդիպումն անցկացրել է 2012 թվականի նոյեմբերի 14-ին՝ մասնակցելով Սլովակիայի հավաքականի դեմ խաղին։ Նա այդ խաղում 74-րդ րոպեին փոխարինել է Դավիդ Լիմբերսկիին[34]։ Կալասն ընդգրկվել է Եվրո 2016-ի որակավորման փուլին մասնակցող Չեխիայի հավաքականի ֆուտբոլիստների ցանկի մեջ։

Վիճակագրություն խմբագրել

Ակումբային խմբագրել

Ակումբ Մրցաշրջան Լիգա Գավաթ Լիգայի գավաթ Միջազգային Այլ Արդյունք
Դիվիզիա Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ
Սիգմա 2009-10 Գամբրինուս Լիգա 1 0 0 0 0 0 - - - - 1 0
2010-11 4 0 2 0 0 0 - - - - 6 0
Արդյունք 5 0 2 0 0 0 - - - - 7 0
Վիտես (վարձավճար) 2011-12 Էրեդիվիզի 32 1 4 0 0 0 - - - - 36 1
2012-13 34 1 3 0 0 0 3 0 - - 40 1
Արդյունք 66 2 7 0 0 0 3 0 - - 76 2
Չելսի 2013-14 Պրեմիեր Լիգա 2 0 0 0 1 0 1 0 - - 4 0
Քյոլն (վարձավճար) 2014-15 բունդեսլիգա 0 0 0 0 - - - - - - 0 0
Միդլսբրո (վարձավճար) 2014-15 Չեմպիոնշիպ 17 0 0 0 0 0 - - - - 17 0
2015-16 26 0 1 0 3 0 - - - - 30 0
Արդյունք 43 0 1 0 3 0 - - - - 47 0
Ֆուլհեմ (վարձավճար) 2016-17 Չեմպիոնշիպ 36 1 2 0 0 0 - - 2 0 40 1
2017-18 33 0 1 0 0 0 - - 2 0 36 0
Արդյունք 69 1 3 0 0 0 0 0 4 0 76 1
Կարիերայի արդյունք 185 3 11 0 4 0 4 0 4 0 208 3

Միջազգային խմբագրել

Ազգային հավաքական Տարի Խաղ Գոլ
Չեխիա 2012 1 0
2015 2 0
2016 2 0
2017 6 0
2018 3 2
Արդյունք 14 2

Ձեռքբերումներ խմբագրել

  • Չեմպիոնշիպի փոխչեմպիոն - 2015-16
  • Չեմպիոնշիպի հաղթող - 2017-18

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. «Thomas Kalas». Soccerway. Վերցված է 2010 թ․ հուլիսի 7-ին.
  4. «Chelsea sign teenage Czech defender Tomas Kalas». BBC Sport. 2010 թ․ հուլիսի 7. Վերցված է 2010 թ․ հուլիսի 7-ին.
  5. «Reserve Report: Aston Villa 2 Chelsea 2». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մարտի 20-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 3-ին.
  6. «New contract for Kalas». Chelsea FC. 2015 թ․ հուլիսի 23.
  7. «Presentatie nieuwe nummer 2: Tomáš Kalas». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 4-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 22-ին.
  8. «Chelsea FC loan roundup».
  9. «Kalas unsure over future».
  10. «RKC Waalwijk vs. Vitesse 1 – 3». US Soccerway. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 13-ին.
  11. «FC Groningen 0 – 3 Vitesse Arnhem». ESPNFC. 2012 թ․ սեպտեմբերի 16.
  12. «Home». ChelseaFC. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 2-ին.
  13. «Chelsea vs. Galatasaray 2 – 0». Վերցված է 2014 թ․ մարտի 18-ին.
  14. «TEAM NEWS: LIVERPOOL V CHELSEA». Վերցված է 2014 թ․ ապրիլի 27-ին.
  15. «FC leiht Tomas Kalas aus». 1. FC Koln. 2014 թ․ հունիսի 11. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 5-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 11-ին.
  16. «KALAS LOAN TO COLOGNE». chelseafc.com. 2014 թ․ հունիսի 11. Վերցված է 2014 թ․ հուլիսի 1-ին.
  17. «Chelsea's Koln Loanee Tomas Kalas Falling by the Wayside». Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 8-ին.
  18. «Koln II vs Verl». Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 8-ին.
  19. «KALAS LOAN TO MIDDLESBROUGH». 2015 թ․ հունվարի 9. Վերցված է 2015 թ․ հունվարի 9-ին.
  20. «BBC Sport – Reading v Middlesbrough». 2015 թ․ հունվարի 10. Վերցված է 2015 թ․ հունվարի 10-ին.
  21. «Tomas Kalas: Middlesbrough boss Aitor Karanka happy with full-back». BBC Sport. 2015 թ․ հունվարի 12. Վերցված է 2015 թ․ հունվարի 18-ին.
  22. «Middlesbrough vs. Cardiff City 2 – 1». 2015 թ․ հունվարի 20. Վերցված է 2015 թ․ հունվարի 20-ին.
  23. «Blackpool vs Middlesbrough 1 – 2». 2015 թ․ փետրվարի 10. Վերցված է 2015 թ․ ապրիլի 12-ին.
  24. «Middlesbrough vs. Wolves 2 – 1». 2015 թ․ ապրիլի 14. Վերցված է 2015 թ․ ապրիլի 15-ին.
  25. «Tomas Kalas: Boro sign Chelsea starlet for second loan spell». 2015 թ․ հուլիսի 13. Վերցված է 2015 թ․ հուլիսի 13-ին.
  26. «Preston North End vs. Middlesbrough 0 – 0». 2015 թ․ օգոստոսի 9.
  27. «Burnley vs. Middlesbrough 1 – 1». 2016 թ․ ապրիլի 16.
  28. «Kalas Joins On Loan». Fulham F.C. 2016 թ․ հուլիսի 13.
  29. «Kalas loaned to Fulham». Chelsea F.C. 2016 թ․ հուլիսի 13.
  30. «Matt Smith's winner for Fulham ends Newcastle's hopes on opening night». The Guardian. 2016 թ․ օգոստոսի 5.
  31. «Fulham 5–0 Huddersfield». BBC. 2016 թ․ հոկտեմբերի 29. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 31-ին.
  32. «New contract and loan for Kalas». Chelsea Official Site. 2017 թ․ հուլիսի 27. Վերցված է 2017 թ․ հուլիսի 27-ին.
  33. «Fulham's Tomas Kalas lasts all of 39 seconds before red card against Reading». FourFourTwo. 2017 թ․ օգոստոսի 14. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 21-ին.
  34. «Czech vs Slovakia 3–0». Soccerway. 2012 թ․ նոյեմբերի 14. Վերցված է 2015 թ․ հունիսի 28-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տոմաշ Կալաս» հոդվածին։