Ռահիմ Ստերլինգ
Ռահիմ Շաքիլի Ստերլինգ (անգլ.՝ Raheem Shaquille Sterling, դեկտեմբերի 8, 1994[1][2], Քինգստոն, Ճամայկա[4]), անգլիացի ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս «Մանչեսթեր Սիթիի» և Անգլիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է հարձակվողական ոճի կիսապաշտպանի և վինգերի դիրքում։
Ռահիմ Ստերլինգ անգլ.՝ Raheem Sterling | |||
---|---|---|---|
Անձնական տվյալներ | |||
Ամբողջական անուն | Ռահիմ Շաքիլի Ստերլինգ | ||
Քաղաքացիությունը | Անգլիա | ||
Ծննդյան ամսաթիվ | դեկտեմբերի 8, 1994[1][2] (29 տարեկան) | ||
Ծննդավայր | Քինգստոն, Ճամայկա | ||
Հասակ | 172 սմ | ||
Քաշ | 69 կգ | ||
Դիրք | վինգեր | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ | Մանչեսթեր Սիթի | ||
Համար | 7 | ||
Պատանեկան կարիերա | |||
2003-2010 | Քուինս Պարկ Ռեյնջերս | ||
2010-2012 | Լիվերպուլ | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
2012-2015 | Լիվերպուլ | 95 | (18) |
2015-ներկա | Մանչեսթեր Սիթի | 63 | (13) |
Ազգային հավաքական | |||
2009-2010 | Անգլիա (մինչև 16) | 7 | (1) |
2010-2011 | Անգլիա (մինչև 17) | 13 | (3) |
2012 | Անգլիա (մինչև 19) | 1 | (0) |
2012-2013 | Անգլիա (մինչև 21) | 8 | (3) |
2012-ներկա | Անգլիա | 31 | (2) |
| |||
Պարգևներ
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Ակումբային կարիերա
խմբագրելՍտերլինգը գնաց «Քուինս Պարկ Ռենջերսի» ակադեմիա դեռևս 10 տարեկանում։ 2009 հոկտեմբերին, երբ նա 14 տարեկան էր, տեղի ունեցավ նրա դեբյուտը թիմի Մ-18 տարեկանների թիմում, բայց այդ խաղում գոլով աչքի ընկավ։
Ռահիմը դարձավ պատմության մեջ ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, ով խաղացել է Ֆուտբոլային Լիգայի գավաթում՝ խաղի պահին նրա 15 ամյակը նոր էր լրացել։ Այդ ժամանակ նա արդեն դաշտ էր դուրս եկել Անգլիայի Մ-16 երիտասարդական կազմում, եղել է «ՔՊՌ»-ի ակադեմիայի կազմի հիմանական խաղացող։
Արդեն 2009 թվականի աշնանը նրանով հետաքրքրվում էին անգլիական թոփ ակումբներ՝ «Լիվերպուլ», «Արսենալ», «Մանչեսթեր Սիթի», «Մանչեսթեր Յունայթեդ» և ուրիշներ, բայց վերջում նա համալրեց Լիվերպուլի կազմը՝ տեղափոխվելով Կերբի Լիվերպուլի ակադեմիա։ 2010 թվականի փետրվարի 27-ին դրա մասին հայտարարվեց պաշտոնապես։
«Լիվերպուլ»
խմբագրելՌահիմ Ստերլինգը «Լիվերպուլում» իր դեբյուը նշեց 2012 թվականի մարտի 24-ին՝ դուրս գալով փոխարնման «Ուիգանի» դեմ տնային խաղում։ Այդ պահին նա 17 տարեկան 107 օրական հասակում, նա դարձավ Լիվերպուլի պատմության առաջին կազմի ամենաերիտասարդ ֆուտբոլիստներից մեկը։
Նա իր առաջին գնդակը խփեց «Բայերի» դեմ ընկերական հանդիպման ժամանակ՝ օգոստասի 12-ին։ Հոկտեմբերին նա ամրապնդվեց հիմնական կազմում։ ԱՊԼ-ում իր առաջին գնդակը նա խփեց 2012-ի հոկտեմբերի 20-ին «Ռեդինգի» դեմ հանդիպման ժամանակ։ Դրա շնորհիվ «Լիվերպուլը» հաղթեց կարևոր խաղում, իսկ Ստերլինգը դարձավ երկրորդ ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, Մայքլ Օուենից հետո, ով գնդակ է խփել ԱՊԼ-ում։
2012 թվականի հոկտեմբերի 28-ին նա դարձավ ամենաերիտասարդ ֆուտբոլիստը ով մասնակցություն է ունեցել լիվերփուլյան դերբիին։
2012 թվականի դեկտեմբերի 21-ին կնքեց նոր պայմանագիր «Լիվերպուլի» հետ։
2013 թվականի հունվարի 2-ին «Սանդերլենդի» հետ հանդիպման ժամանակ խփեց իր երկրորդ գնդակը ԱՊԼ-ում, որում հաղթեց Լիվերփուլը 3-0 հաշվով։
2014 թվականի փետրվարի 8-ին Էնֆիլդում Ստերլինգը դուբլ ձևակերպեց «Արսենալի» դեմ խաղում, որում «Լիվերպուլը» հաղթեց 5-1 հաշվով։
Մանչեսթեր Սիթի
խմբագրելՍտերլինգը 2015 թվականի հուլիսի 14-ին 49 մլն ֆունտով տեղափոխվեց «Մանչեսթեր Սիթի»[5]
Միջազգային կարիերա
խմբագրել2009 թվականի նոյեմբերին Ռահիմը իր դեբյուտը նշեց Անգլիայի Մ-16 երիտասարդական կազմում և առաջին խաղում աչքի ընկավ գոլային փոխանցումով։ 2011 թվականին մասնակցություն ունեցավ մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնությանը։
2012 թվականի հոկտեմբերին նրա դեբյուտը տեղի ունեցավ Անգլիայի երիտասարդական կազմում և կանչվեց հավաքականի առաջին թիմ, անցակցրեց առաջին խաղը Ուկրաինայի դեմ պահեստարանի նստարանին։ Ռահիմ Ստերլինգի դեբյուտը տեղի ունեցավ Անգլիայի հավաքականում՝ 17 տարեկան 341 օրական տարիքում, մեկնարկային կազմում դուրս եկավ խաղադաշտ Շվեդիայի դեմ ընկերական խաղում։ Դարձավ 5 ամենաերիտասարդ ֆուտբոլիստներից մեկը ովքեր խաղացել են հավաքականում։
Վիջակագրություն
խմբագրել2017 թվականի մայիսի 21-ի դրությամբ
Club | Season | Առաջնություն | Գավաթ | Լիգայի գավաթ | Եվրոպա | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Լիվերպուլ | 2011–12 | Պրեմիեր Լիգա | 3 | 0 | 0 | 0 | 0 | 0 | — | 3 | 0 | |
2012–13 | Պրեմիեր Լիգա | 24 | 2 | 1 | 0 | 1 | 0 | 10 | 0 | 36 | 2 | |
2013–14 | Պրեմիեր Լիգա | 33 | 9 | 3 | 0 | 2 | 1 | — | 38 | 10 | ||
2014–15 | Պրեմիեր Լիգա | 35 | 7 | 5 | 1 | 4 | 3 | 8 | 0 | 52 | 11 | |
Ընդհանուր | 95 | 18 | 9 | 1 | 7 | 4 | 18 | 0 | 129 | 23 | ||
Մանչեսթեր Սիթի | 2015–16 | Պրեմիեր Լիգա | 31 | 6 | 2 | 1 | 4 | 1 | 10 | 3 | 47 | 11 |
2016–17 | Պրեմիեր Լիգա | 33 | 7 | 5 | 1 | 1 | 0 | 8 | 2 | 47 | 10 | |
Ընդհանուր | 64 | 13 | 7 | 2 | 5 | 1 | 18 | 5 | 94 | 21 | ||
Կարիերայի ընդհանուր | 159 | 31 | 16 | 3 | 12 | 5 | 36 | 5 | 223 | 44 |
2017 թվականի հունիսի 10-ի դրությամբ
Ազգային հավաքական | Տարի | Խաղեր | Գոլեր |
---|---|---|---|
Անգլիա | 2012 | 1 | 0 |
2014 | 12 | 0 | |
2015 | 7 | 2 | |
2016 | 9 | 0 | |
2017 | 2 | 0 | |
Ընդհանուր | 31 | 2 |
Նվաճումներ
խմբագրելԱկումբ
խմբագրելՄանչեսթեր Սիթի
խմբագրել- Ֆուտբոլային Լիգայի գավաթ. 2015-16
Անհատական
խմբագրել- ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի խորհրդանշական հավաքական. 2015
- Լիվերպուլի տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ. 2013-14, 2014-15
- Golden Boy. 2014
- Պրեմիեր Լիգայի ամսվա լավագույն խաղացող. օգոստոս 2016
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 As (իսպ.) — Madrid: PRISA, 1967. — ISSN 1888-6671
- ↑ https://www.bbc.co.uk/sport/57432220
- ↑ 4,0 4,1 https://www.transfermarkt.co.uk/raheem-sterling/profil/spieler/134425
- ↑ «Մանչեսթեր Սիթին» հաստատեց Ռահիմ Ստերլինգի տրանսֆերը
Արտաքին հղումներ
խմբագրել- Ռահիմ Ստերլինգը Պրեմիեր Լիգայի հայալեզու կայքում (հայ.)
- Պրոֆիլը Լիվերպուլի պաշտոնական կայքում Արխիվացված 2014-05-31 Wayback Machine (անգլ.)
- Ռահիմ Ստերլինգի արդյունքն ու պրոֆիլը LFCHistory.net (անգլ.)
- Ստերլինգի արդյունքն ու պրոֆիլը LiverBird.ru(չաշխատող հղում) (ռուս.)
- Տեղեկություն խաղացողի մասին FootballFanCast Արխիվացված 2009-12-15 Wayback Machine (անգլ.)
- Խաղացողի պրոֆիլը transfermarkt.com (անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռահիմ Ստերլինգ» հոդվածին։ |