Էդեն Ազար (ֆր.՝ Eden Hazard, հունվարի 7, 1991(1991-01-07)[2][3], Լա Լուվեր, Սուանիե, Էնո, Վալոնիա, Բելգիա), բելգիացի ֆուտբոլիստ, «Չելսիի» և Բելգիայի հավաքականի հարձակվող: Հիմնականում խաղում է հարձակվողի ու հարձակվողական ոճի կիսապաշտպանի դիրքերում: Ազարը հայտնի է իր կրատիվությամբ, արագությամբ, լավ է տիրապետում գնդակին: Իր խաղաոճի համար քննադատները նրան կոչում են «պաշտպանների մղձավանջ»: Մամուլում հաճախ նրան համեմատում են Լիոնել Մեսսիի[5][6] ու Կրիշտիանու Ռոնալդուի[7][8][9][10][11][12][13][14] հետ: 2012 թվականին «The Guardian» պարբերականի կազմած Աշխարհի 100 լավագույն ֆուտբոլիստներիցանկում Էդեն Ազարը եղել է 58-րդը[15][16]:

Football pictogram.svg
Էդեն Ազար
ֆր.՝ Eden Hazard
Eden Hazard at Baku before 2019 UEFA Europe League Final.jpg
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Flag of Belgium.svg Բելգիա
Ծննդյան ամսաթիվ հունվարի 7, 1991(1991-01-07)[2][3] (29 տարեկան)
Ծննդավայր Լա Լուվեր, Սուանիե, Էնո, Վալոնիա, Բելգիա
Հասակ 170 սմ[1]
Քաշ 79 կիլոգրամ[4]
Դիրք Հարձակվողական կիսպաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անգլիա Չելսի ՖԱ
Համար 10
Պատանեկան կարիերա
1995 - 2003 Բելգիա Ռոյալ Ստանդ Բրաինուա
2003 - 2005 Բելգիա Տյուբիզ
2005 - 2007 Ֆրանսիա Լիլլ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2008 - 2012 Ֆրանսիա Լիլլ 147 (36)
2012 - ներկա Անգլիա Չելսի 153 (49)
Ազգային հավաքական
2006 Բելգիա Բելգիա Մ15 5 (1)
2008 Բելգիա Բելգիա Մ16 4 (2)
2006 - 2008 Բելգիա Բելգիա Մ17 17 (2)
2007 - 2009 Բելգիա Բելգիա Մ19 11 (6)
2008 - ներկա Բելգիա Բելգիա 58 (8)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 12 ապրիլ 2015:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ 11 հոկտեմբեր 2013

ԿենսագրությունԽմբագրել

Ազարը ծնվել է Լա Լուվիղ քաղաքում և մեծացել է Բրայնե-լե-Կոմտեյում։ Նրա հայրը՝ Թիերին, և մայրը՝ Քերինը, ֆուտբոլիստներ էին։ Հայրն իր կարիերան անցկացրել է կիսապրոֆեսիոնալ մակարդակի Լա Լուվիղի երկրորդ ակումբում։ Նա հիմնականում հանդես է եկել որպես ետ քաշված կիսապաշտպան։ Նրա մայրը խաղացել է որպես հարձակվող, Բելգիայի կանանց հավաքականում և ավարտեց կարիերան, երբ Ազարով 3 ամսական հղի էր։ Ֆուտբոլ խաղալուց հետո, նրա 2 ծնողները դարձան սպորտային ուսուցիչներ։ Թիերին թողնում է իր պաշտոնը 2009 թ, որպեսզի ավելի շատ զբաղվի երեխաներով։ Ազարը 4 երեխաներից ամենամեծն է։ Նա ունի 3 եղբայր և բոլորն էլ ֆուտբոլիստ էին, այդ թվում նաև Թորգանը, ով 2012 թվականին միացավ Չելսիին։ Ազարի մյուս փոքր եղբայրներն են Կայլիան և Էթանը։2013 թ հուլիսին Կայլիան միացավ ՈՒայթ Սթար Բրուքսելեսին, և հիմա խաղում է Զուլթի Վարեգեմում, իսկ Էթանը խաղում է Էդենի նախկին թիմում՝ Տուբիզի երիտասարդական ակադեմիայում։ Նա և իր 3 եղբայրները մեծացել են հարմարավետ միջավայրում, քանի որ իրենց ծնողները ապահովել են ամեն ինչով, ինչը որ անհրաժեշտ է եղել իրենց։

Անձնական կյանքԽմբագրել

Ազարը ամուսնացած է Նատաշա վան Հոնաքերի հետ։ Նրանք ունեն երկու որդի՝ Յանիսը (ծնվ. 2010 թ. դեկտեմբեր) և Լեոն (ծնվ. 2013 թ. փետրվար)[17]։

ՎիճակագրությունԽմբագրել

ԱկումբայինԽմբագրել

2015 թվականի օգոստոսի 8-ի դրությամբ[18]

Ակումբ Մրցաշրջան Լիգա[19] Գավաթ[20] Լիգայի գավաթ[21] ՈՒԵՖԱ Այլ Ընդհանուր
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
 Լիլլ 2007–08 4 0 0 0 0 0 4 0
2008–09 30 4 3 1 2 1 35 6
2009–10 37 5 1 0 2 1 12 4 52 10
2010–11 38 7 5 3 2 2 9 0 54 12
2011–12 38 20 3 1 1 0 6 1 49 22
Արդյունքում 147 36 12 5 7 4 27 4 1 1 194 50
 Չելսի 2012–13 34 9 6 1 5 2 14 0 62 13
2013–14 35 14 3 0 1 0 10 3 49 17
2014–15 38 14 1 0 6 2 7 3 52 19
2015–16 1 0 0 0 0 0 0 0 1 0 2 0
Արդյունքում 108 37 10 1 12 4 31 7 4 0 165 49
Կարիերայի արդյունքում 255 73 22 6 19 8 58 11 5 1 360 99

ՀավաքականումԽմբագրել

2014 թվականի հուլիսի 7-ի դրությամբ

 Բելգիա
Տարի Խաղեր Գոլեր
2008 1 0
2009 9 0
2010 7 0
2011 8 1
2012 8 1
2013 9 3
2014 12 1
2015 3 2
Արդյունքում 57 8

Խաղերը և գոլերը հավաքականումԽմբագրել

2016 թվականի մայիսի 15-ի դրությամբ[22]

Ընդհանուր: 63 խաղ / 12 գոլ; 35 հաղթանակ, 13 ոչ-ոքի, 15 պարտություն

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Eden Hazard Chelsea profile» (անգլերեն)։ Официальный сайт ФК «Челси»։ 2013-04-06։ Վերցված է 2013 թ․ ապրիլի 6 
  2. 2,0 2,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  3. 3,0 3,1 https://fbref.com/en/players/a39bb753/
  4. https://www.chelseafc.com/en/teams/first-team/eden-hazard
  5. «Азар: счастлив, что меня сравнивают с Месси»։ Газета.Ru (ռուսերեն)։ 23.07.2012 
  6. «Эден Азар: «Я буду Месси английской премьер-лиги»»։ Sports.ru (ռուսերեն)։ 23 июля 2012 
  7. «Eden Hazard ESPN Profile» (անգլերեն)։ ESPN։ 2011-04-19։ Վերցված է 2013-04-06 
  8. «St Etienne v Lille: Preview» (անգլերեն)։ ESPN։ 2010-03-05։ Վերցված է 2013-04-06 
  9. Lyttleton Ben (2011-04-18)։ «Ten top Ligue 1 talents who could be on the move this summer» (անգլերեն)։ Sports Illustrated։ Վերցված է 2013-04-06 
  10. Benammar Emily (2010-04-01)։ «Eden Hazard, the Lille winger dubbed 'the next Lionel Messi» (անգլերեն)։ The Daily Telegraph։ Վերցված է 2013-04-06 
  11. «Scout Report: Arsenal and Manchester United target Eden Hazard» (անգլերեն)։ Football Transfer Tavern։ 2010-01-08։ Վերցված է 2013-04-06 
  12. «Could Lille’s Eden Hazard go to Emirates? Liverpool eye Heskey» (անգլերեն)։ The First Post։ 2009-12-23։ Վերցված է 2013-04-06 
  13. «Foreign correspondent: Eden Hazard» (ֆրանսերեն)։ Ligue de Football Professionnel։ 2009-11-02։ Վերցված է 2013-04-06 
  14. «Eden Hazard, un genio del desborde» (իսպաներեն)։ Marca։ 2010-04-01։ Վերցված է 2013-04-06 
  15. «The world's best footballers: the top 100 list» (անգլերեն)։ The Guardian։ 2013-03-23։ Վերցված է 2013-04-06 
  16. «The 100 best footballers in the world - interactive» (անգլերեն)։ The Guardian։ 2013-03-23։ Վերցված է 2013-04-06 
  17. «Eden Hazard father of second baby» (անգլերեն)։ Edenhazard.es։ 2013-02-20։ Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 28–ին 
  18. «Eden Hazard Premier League Player Profile»։ Premier League official website։ Վերցված է նոյեմբերի 17, 2012 
  19. «ESPN FC Eden Hazard Statistics» 
  20. ներառյալ ՖԱ գավաթ և Coupe de France խաղերը
  21. ներառյալ Ֆուտբոլային լիգայի գավաթը և Ֆրանսիայի գավաթի խաղերը
  22. «Internationals: Eden Hazard» (անգլերեն)։ Bounder.friardale.co.uk։ 2014-12-14։ Վերցված է 2014-12-14