Ռոբերտ Մակ (սլովակ.՝ Róbert Mak, մարտի 8, 1991(1991-03-08)[1][2][3], Բրատիսլավա, Սլովակիայի Սոցիալիստական Հանրապետություն, Չեխոսլովակիայի Սոցիալիստական Հանրապետություն), սլովակ ֆուտբոլիստ, գերմանական «Նյուրնբերգ» ակումբի և Սլովակիայի ազգային հավաքականի կիսապաշտպան։

Ռոբերտ Մակ
Դիմանկար
Ծնվել էմարտի 8, 1991(1991-03-08)[1][2][3] (33 տարեկան)
ԾննդավայրԲրատիսլավա, Սլովակիայի Սոցիալիստական Հանրապետություն, Չեխոսլովակիայի Սոցիալիստական Հանրապետություն
Քաղաքացիություն Սլովակիա
Մասնագիտությունֆուտբոլիստ
 Robert Mak Վիքիպահեստում

Ակումբային կարիերա խմբագրել

Մակը սկսել է իր կարիերան Բրատիսլավայի «Սլովան» մանկական ակումբում։ 13 տարեկան հասակում նրան նկատում է անգլիական «Մանչեսթր Սիթի» ակումբը։ Շուտով նրան հրավիրում են Մանչեսթր Սիթիի երիտասարդական ակումբ, որտեղ նրա խաղընկերներն էին իր հայրենակիցներ Վլադիմիր Վայսը և Ֆիլիպ Մենտելը։ 17 տարեկանում Մակն արդեն ակումբի պահեստայինների թվում էր, բայց չկարողացավ իր տեղը գտնել հիմնական կազմում, որովհետև մրցակցությունը շատ մեծ էր։

2010 թ. հունիսի 11-ին Մակը ստորագրեց 3 տարվա պայմանագիր գերմանական «Նյուրնբերգ» ակումբի հետ։ Օգոստոսի 28-ին Մակն անկացրեց իր մեկնարկային հանդիպումը Նյուրնբերգի կազմում, երբ թիմը մրցում էր «Ֆրայբուրգ» ակումբի հետ Գերմանիայի առաջնության ժամանակ։ Այդ խաղում Մակը դուրս եկավ փոխարինման՝ փոխարինելով Մայկ Ֆրանցին։ Նոյեմբերի 11-ին Մակը կարողացավ խփել իր առաջին գոլը Նյուրնբերգի կազմում, երբ թիմը մրցում էր «Կայզերսլաուտերն» ակումբի հետ։

Ազգային հավաքականի կազմում խմբագրել

Մակը հանդես է եկել Սլովակիայի երիտասարդական հավաքականի կազմում։ Նրա մեկնարկային հանդիպումը Սլովակիայի ազգային հավաքականի կազմում եղել է 2013 թ. փետրվարի 6-ին, երբ թիմն ընկերական հանդիպում էր անցկացնում Բելգիայի ազգային հավաքականի հետ։ Այդ խաղում Մակը դուրս եկավ փոխարինման՝ փոխարինելով Միրոսլավ Ստոխին։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոբերտ Մակ» հոդվածին։