Ժորդի Ալբա

իսպանացի ֆուտբոլիստ

Ժորդի Ալբա Ռամոս (իսպ.՝ Jordi Alba Ramos, մարտի 21, 1989(1989-03-21)[1][2][3], Օսպիտալետ դե Լյոբրեգատ), ազգությամբ կատալոնացի իսպանական ֆուտբոլիստ, ձախ պաշտպան։ Հանդես է գալիս կատալոնական Բարսելոնայում և Իսպանիայի ազգային հավաքականում։ Եվրո 2012-ի հաղթող։

Ժորդի Ալբա
իսպ.՝ Jordi Alba
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Ժորդի Ալբա Ռամոս
Քաղաքացիությունը  Իսպանիա
Ծննդյան ամսաթիվ մարտի 21, 1989 (34 տարեկան)
Ծննդավայր Օսպիտալետ դե Լյոբրեգատ,
ԻսպանիաԻսպանիա
Հասակ 170 սմ
Քաշ 69 կգ
Դիրք Պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Բարսելոնա
Համար 18
Պատանեկան կարիերա
1996 - 1998 Իսպանիա Հոսպիտալետ
1998 - 2005 Իսպանիա Բարսելոնա
2005 - 2007 Իսպանիա Կորնելիա
2007 Իսպանիա Վալենսիա
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2007 - 2008 Իսպանիա Վալենսիա B 18 (5)
2008 - 2012 Իսպանիա Վալենսիա 74 (5)
2008 - 2009   Իսպանիա Խիմնաստիկ 35 (4)
2012 - Իսպանիա Բարսելոնա 112 (4)
Ազգային հավաքական
2006 Իսպանիա Իսպանիա (մինչև 19) 6 (1)
2009 Իսպանիա Իսպանիա (մինչև 20) 9 (0)
2008 - 2011 Իսպանիա Իսպանիա (մինչև 21) 4 (0)
2012 Իսպանիա Իսպանիա (մինչև 23) 4 (0)
2011 - Իսպանիա Իսպանիա 50 (6)
2013 - Կատալոնիա Կատալոնիա 2 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Պատանեկան կարիերա խմբագրել

Ժորդի Ալբան սկսել է ֆուտբոլով զբաղվել Բարսելոնայի կանտերայում, սակայն ֆուտբոլիստին իր «շրջանավարտը» համարելու իսկական իրավունքն ունի իսպանական մյուս գրանդը՝ Վալենսիան, որտեղ Ալբան հայտնվեց Վալենսիայի երիտասարդական թիմում՝ Կորնելիայում հաջող մրցելույթներից հետո։

Ակումբային խմբագրել

Խիմնաստիկ խմբագրել

Հաջող մրցաշրջանից հետո Ալբան հիմնական կազմի թեկնածու էր համարվում, սակայն ձախ պաշտպանի դիրքի մեծ մրցակցության պատճառով շանսերը մշտական պրակտիկա ունենալ համաւ բավական քիչ էին երիտասարդ ֆուտբոլիստի համար։ 2008-2009 թթ. մրցաշրջանի մյուս կեսն Ալբան վարձավճարով անցկացրեց Խիմնաստիկում։ Այստեղ Ալբան մշտապես խաղում էր հիմնական կազմում, սակայն նա էլ չկարողացավ թիմին օգնել վերադառնալ Լա Լիգա։ 2009 թվականի մրցաշրջանի ավարտին Ալբան վերադարձավ Վալենսիա։

Վալենսիա խմբագրել

Ակումբում Ալբան ստացավ 28 համարի մարզաշապիկը։ Իր առաջին հանդիպումը Վալենսիայի կազմում Ալբան անցկացրեց 2009 թվականի սեպտեմբերի 13-ին Լա Լիգայի շրջանակներում կայացած Վալյադոլիդի դեմ խաղում, որում թիմը հաղթեց 4։ 2 հաշվով։ Իր առաջին գնդակը Վալենսիայի կազմում Ալբան խփեց 2010 թվականի ապրիլի 11-ին, որում հյուրընկալվել էր Մալյորկային (2։3)։ Մրցաշրջանը Վալենսիան ավարտեց 3-րդ հորիզոնականում։ 2010 թվականի ապրիլի 16-ին Ալբան գրավեց նաև Ալմերիայի դարպասը՝ գրանցելով խաղի վերջնական հաշիվը՝ 3։0։ Ապրիլի 23-ին նա գրավեց Ռեալի դարպասը, սակայն դա էլ չօգնեց խուսափել խոշոր հաշվով պարտությունից՝ 3։ 6։

Բարսելոնա խմբագրել

2012 թվականի հունիսի 28-ին Բարսելոնան հայտարարեց 14 միլիոն եվրոյի դիմաց Ժորդի Ալբայի տեղափոխման լուրը։ Ակումբում Ալբան հանդես է գալիս ձախ պաշտպանի դիրքում, 18 համարի ներքո։ Իր առաջին հանդիպումն Ալբան անցկացրեց 2012 թվականի օգոստոսի 8-ին Մանչեսթեր Յունայթեդի հետ կայացած ընկերական խաղում՝ մտնելով փոխարինման 67-րդ րոպեին, որն հաղթանակով ավարտվեց կատալոնացիների համար։ Պաշտոնական խաղերում 2012 թվականի օգոստոսի 19-ին Լա Լիգայի առաջին տուրում Ալբան խաղադաշտում անցկացրեց 90 րոպե՝ հաղթելով Ռեալ Սոսյեդադին 5։ 1 հաշվով։ 2012 թվականի օգոստոսի 26-ին Բարսելոնայում կատարեց իր առաջին գոլային փոխանցումը Լիոնել Մեսիին, որը հաղթական թր Բարսելոնայի համար՝ 2։ 1։ Հոկտեմբերի 21-ին Ալբան խփեց իր առաջին գնդակը նոր ակումբի կազմում՝ փոխանցում ստանալով Սեսկ Ֆաբրեգասից Դեպորտիվոյի դեմ խաղում (5։4), այդ խաղում Ալբան նաև աչքի ընկավ նրանով, որ գեղեցիկ գոլ խփեց իր սեփական դարպասը։ Հոկտեմբերի 23-ին Սելթիկի դեմ խաղի 94-րդ րոպեին Ալբան խփեց հաղթական գնդակ Չեմպիոնների Լիգայի երրորդ տուրում կայացած խաղում։ Հանդիպումն ավարտվեց 2։ 1 հաշվով Բարսելոնայի օգտին։ Նոյեմբերի 3-ին Ալբան փխեց իր երկրորդ գոլը կապտանռնագույնների կազմում Իսպանիայի առաջնության Սելտայի դեմ խաղում։

Միջազգային խմբագրել

Ալբան հրավիրվել է Իսպանիայի երիտասարդական հավաքականներ 2006 թվականից՝ անկացնելով 18 խաղ տարբեր տարիքային խմբերում։ 2009 թվականին մինչև 20 տարեկանների պատանեկան հավաքականում Ալբան դարձավ Միջերկրական խաղերի մրցաշարի հաղթող։ 2011 թվականի սեպտեմբերի 11-ին առաջին անգամ հրավիրվեց ազգային հավաքական մասնակցելու Եվրո 2012-ի ընտրական փուլի խաղերին[4]։. հոկտեմբերի 11-ին երիտասարդ պաշտպանը Ալբան անցկացրեց իր առաջին հանդիպումը հավաքականի կազմում իռլանդացիների դեմ խաղում։ Հուլիսի 1-ին, Եվրո 2012-ի եզրափակիչ խաղում Չավիի փոխանցումից հետո Ալբան գրավեց Իտալիայի հավաքականի դարպասը՝ դառնալաով ֆուտբոլի պատմության մեջ առաջին պաշտպանը, ով գոլ է հեղինակել Եվրոպայի առաջնության եզրափակիչ խաղում[5]։.

Ելույթների վիճակագրություն խմբագրել

Ակումբային վիճակագրություն խմբագրել

2016 թվականի մարտի 6-ի դրությամբ
Ելույթներ Լիգա Գավաթ Եվրագավաթներ Այլ Ընդհանուր
Ակումբ Լիգա Մրցաշրջան Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
  Վալենսիա Մեստալիա Տերսերա 2007/08 18 5 18 5
Ընդհանուր 18 5 18 5
  Խիմաստիկ Սեգունդա 2008/09 35 4 1 0 36 4
Ընդհանուր 35 4 1 0 36 4
  Վալենսիա Պրիմերա 2009-10 15 1 2 0 9 0 26 1
2010-11 26 2 4 0 3 0 33 2
2011-12 32 2 8 0 10 1 50 3
Ընդհանուր 73 5 14 0 22 1 109 6
  Բարսելոնա Պրիմերա 2012-13 29 2 5 1 9 2 1 0 44 5
2013-14 15 0 5 0 4 0 2 0 26 0
2014-15 27 1 6 1 10 0 0 0 43 2
2015-16 22 0 2 0 6 0 2 0 32 0
Ընդհանուր 92 3 18 2 30 2 5 0 145 7
Ամբողջ կարիերա 218 17 33 2 52 3 5 0 308 22

Միջազգային վիճակագրություն խմբագրել

2014 թվականի նոյեմբերի 18-ի դրությամբ
Հավաքական Մրցաշրջան Ընկերական Պաշտոնական Ընդհանուր
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
  Իսպանիա
2011 1 0 1 0 2 0
2012 4 0 9 2 13 2
2013 3 0 6 3 9 3
2014 1 0 7 0 8 0
Ընդհանուր 9 0 23 5 32 5

Ժորդի Ալբայի գոլերն ու խաղերը հավաքականի կազմում խմբագրել

2014 թվականի նոյեմբերի 18-ի դրությամբ

Ընդհանուր՝ 32 խաղեր / 5 գոլեր / 4 գոլային փոխանցումներ, 24 հաղթանակ, 3 ոչ-ոքի, 5 պարտություն

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. FBref.com(բազմ․)
  3. As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967.
  4. Хорди Альба впервые вызван в сборную Испании Արխիվացված 2011-10-01 Wayback Machine 30.09.2011 г. championat.com
  5. «Альба стал первым защитником, забившим в финале чемпионата Европы». Sports.ru. 2012 թ․ հուլիսի 2. Վերցված է 2012 թ․ հուլիսի 2-ին.

Արտաքին հղումներ խմբագրել