Կոնրադ Լայմեր (գերմ.՝ Konrad Laimer, մայիսի 27, 1997(1997-05-27)[1][2][3], Զալցբուրգ, Ավստրիա), ավստրիացի ֆուտբոլիստ, «ՌԲ Լայպցիգ» ակումբի և Ավստրիայի հավաքականի կիսապաշտպան։

Կոնրադ Լայմեր
գերմ.՝ Konrad Laimer
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Ավստրիա
Ծննդյան ամսաթիվ մայիսի 27, 1997(1997-05-27)[1][2][3] (26 տարեկան)
Ծննդավայր Զալցբուրգ, Ավստրիա
Հասակ 180 սմ
Քաշ 68 կիլոգրամ
Դիրք կիսապաշտպան
Պատանեկան կարիերա
2002—2007 Ավստրիա Աբերզեե
2007—2014 Ավստրիա Ռեդ Բուլ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2014—2017 Ավստրիա Ռեդ Բուլ 57 (4)
2014—2015  Ավստրիա Լիֆերինգ 19 (0)
2017—մ․հ․ Գերմանիա ՌԲ Լայպցիգ 67 (3)
Ազգային հավաքական
2012—2013 Ավստրիա Ավստրիա(մինչև 16) 14 (1)
2013—2014 Ավստրիա Ավստրիա (մինչև 17) 9 (0)
2014 Ավստրիա Ավստրիա(մինչև 18) 1 (0)
2014—2016 Ավստրիա Ավստրիա (մինչև 19) 18 (0)
2015 Ավստրիա Ավստրիա (մինչև 20) 5 (0)
2016—2018 Ավստրիա Ավստրիա (մինչև 21)]] 13 (2)
2019—մ․հ․ Ավստրիա Ավստրիա 6 (1)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Կարիերա խմբագրել

Ակումբային Կարիերա խմբագրել

Կոնրադը սկսել է զբաղվել ֆուտբոլով «Աբերզեե» մանկական թիմում։ 2007 թվականին տեղափոխվել է Զալցբուգի «Ռեդ Բուլի» պատանեկան թիմ։

2014 թվականի մայիսի 2-ին Լայմերը կատարել է իր նորամուտը «Լիֆերինգ» ակումբի կազմում, լինելով ֆարմ ակումբի զալցբուրգում[4]։ Ավստրիական բունդեսլիգայում իր առաջին խաղը Կոնրադն անցկացրել է 2014 թվականի սեպտեմբերի 28-ին՝ փոխարինելով Ալանին «Ռապիդ» ակումբի դեմ խաղի ավելացված ժամանակում[5]։

2014/15 մրցաշրջանի արդյունքում «Ռեդ Բուլ» ակումբը դարձել է Ավստրիայի չեմպիոն և գավաթի դափնեկիր։ Կոնրադն անցկացրել է առաջնության 8 խաղ և գավաթի խաղարկության 2 հանդիպում, այդ թվում՝ կիսաեզրափակիչ խաղը «Գրյոդիգ» ակումբի հետ[6]։ 2016/17 մրցաշրջանում Լայմերը ճանաչվել է Ավստրիայի Բունդեսլիգայի մրցաշրջանի լավագույն խաղացող[7]։

2017 թվականի հունիսի 30-ին Լայմերը տեղափոխվել է գերմանական «ՌԲ Լայպցիգ» ակումբ, որի հետ կնքել է չորս տարվա պայմանագիր[8]։ Սկզբում ակումբը նրան դիտարկել է որպես Նաբի Կեյտայի փոխարինող կենտրոնական կիսապաշտպանի դիրքում, բայց Կոնրադը դրսևորել է իրեն որպես ունեվերսալ խաղացող, և սկզբից խաղացել է աջ պաշտպանի դիրքում[7]։

Կարիերան հավաքականում խմբագրել

Լայմերը պատանեկան (մինչև 17 տարեկան) հավաքականի կազմում մասնակցել է Մալթայում անցկացվող 2014 թվականի Եվրոպայի առաջնության որակավորման փուլին։

Կոնրադը 2014 թվականին մասնակցել է Հունգարիայում անցկացվող Եվորպայի պատանեկան առաջնությանը։ Կիսապաշտպանը մասնակցել է իր հավաքականի բոլոր չորս հանդիպումներին[9][10][11][12], որոնց արդյունքում հավաքականն զբաղեցրել է 3-րդ տեղը և ստացել է իրավունք մանսակցելու աշխարհի երիտասարդական առաջնությանը։

2015 թվականի ավարտին Կոնրադն ընդգրկվել է Ավստրիայի հավաքականի հայտացուցակում՝ մասնակցելու Նոր Զելանդիայում անցկացվելիք աշխարհի առաջնությանը[13]։ Լայմերը մրցաշարում մասնակցել է իր հավաքականի բոլոր չորս խաղերին[14][15][16][17]։

2016 թվականին Լայմերն սկսել է խաղալ Ավստրիայի մինչև 21 տարեկանների հավաքականում, եղել է թիմի ավագ[7]։ 2017 թվականի հունիսին Կոնրադը հրավիրվել է Ավտրիայի մեծահասակների հավաքական՝ մասնակցելու աշխարհի առաջնության ընտրական փուլի՝ Իռլանդիայի հավաքականի դեմ խաղին, սակայն խաղի ընթացքում եղել է պահեստային[18]։

2019 թվականի հունիսի 7-ին Կոնրադ Լայմերը կատարել է իր նորամուտը Ավստրիայի հավաքականի հիմնական կազմում՝ մասնակցելով 2020 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի՝ Սլովենիայի հավաքականի դեմ խաղին։ 2019 թվականի սեպտեմբերի 6-ին խփել է իր առաջին գոլը հավաքականում՝ գրավելով Լատվիայի դարպասը։

Ձեռքբերումներ խմբագրել

«Ռեդ Բուլ» (Զալցբուրգ)
Անձնական
  • Ավստրիայի առաջնության մրցաշրջանի լավագույն խաղացող – 2016/17

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. 3,0 3,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  4. «Horn vs. Liefering 1-4» (անգլերեն) — soccerway.com. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ ապրիլի 13-ին.
  5. «Rapid Wien vs. Salzburg 1-2» (անգլերեն) — soccerway.com. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ ապրիլի 13-ին.
  6. «Grödig vs. Salzburg 0-2» (անգլերեն) — soccerway.com. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ ապրիլի 13-ին.
  7. 7,0 7,1 7,2 Smith, Andy. (2018 թ․ մարտի 6). «Konrad Laimer: RB Leipzig's replacement for Liverpool-bound Naby Keita shining... at right-back!» (անգլերեն). Bundesliga.com. Վերցված է 2019 թ․ ապրիլի 4-ին.
  8. «Konrad Laimer wechselt zu RB Leipzig!» (գերմաներեն). RasenBallsport Leipzig. 2017 թ․ հունիսի 30. Վերցված է 2019 թ․ ապրիլի 4-ին.
  9. «Hungary U19 vs. Austria U19 1-3» (անգլերեն) — soccerway.com. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ ապրիլի 14-ին.
  10. «Austria U19 vs. Israel U19 3-0» (անգլերեն) — soccerway.com. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ ապրիլի 14-ին.
  11. «Austria U19 vs. Portugal U19 1-2» (անգլերեն) — soccerway.com. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ ապրիլի 14-ին.
  12. «Germany U19 vs. Austria U19 4-0» (անգլերեն) — soccerway.com. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ ապրիլի 14-ին.
  13. «U20 in Neuseeland angekommen» (գերմաներեն) — oefb.at. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ ապրիլի 14-ին.
  14. «Ghana U20 vs. Austria U20 1-1» (անգլերեն) — soccerway.com. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ ապրիլի 14-ին.
  15. «Austria U20 vs. Panama U20 2-1» (անգլերեն) — soccerway.com. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ ապրիլի 14-ին.
  16. «Austria U20 vs. Argentina U20 0-0» (անգլերեն) — soccerway.com. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ ապրիլի 14-ին.
  17. «Austria U20 vs. Uzbekistan U20 0-2» (անգլերեն) — soccerway.com. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ ապրիլի 14-ին.
  18. Blake, Ben. (2017 թ․ մայիսի 23). «Austria boss baffled as defender skips Ireland clash for his wedding day» (անգլերեն). TheJournal.ie. Վերցված է 2019 թ․ ապրիլի 4-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոնրադ Լայմեր» հոդվածին։