Booking.com
Booking.com, տուրիստական ամենամեծ գործակալություններից մեկը։
Booking.com | |
---|---|
booking.com(ուկր.)(եբրայերեն)(կոր.)(իսպ.)(ռուս.)(ճապոներեն)(գերմ.)(ֆր.)(կատ.)(պորտ.)(նորվ.)(ֆին.)(արաբ.)(շվեդ.)(դան.)(չեխ.)(հունգարերեն)(լեհ.)(թուրքերեն)(բուլղ.)(ինդ.)(թաի.)(էստոներեն)(խորվ.)(սլովակ.)(սերբ.)(սլովեն.)(վիետ.)(իսլանդ.)(լիտվ.)(նիդեր.)(իտալ.) | |
Տեսակ | բիզնես ձեռնարկություն, hotel booking website? և very large online platform? |
Երկիր | Միացյալ Թագավորություն[1] |
Շտաբ կայան | Ամստերդամ, Նիդերլանդներ |
Սեփականատեր | Booking Holdings? |
Մայրական ընկերություն | Booking Holdings? |
Բացված | 1996 |
Booking.com Վիքիպահեստում |
Գլխավոր գրասենյակը գտնվում է Ամստերդամում։ Հանդիսանում է Booking Holdings կազմակերպության դուստր ձեռնարկությունը։
2022 թվականին ընկերության բջջային հավելվածն ամենաշատ ներբեռնվողն է եղել տուրիստական գործակալությունների շարքում[2]։
2022 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ կայքն առաջարկել է բնակարանների ամրագրման ծառայություններ մոտ 2,7 միլիոն կացարանների համար, ներառյալ 400,000 հյուրանոցներ, ռեզորտներ և 2,3 միլիոն տուն, բնակարաններ ավելի քան 220 երկրներում։ Այն նաև առաջարկում է շրջագայություններ և ակտիվ հանգստի տարբերակներ ավելի քան 1200 քաղաքներում[2]։
Պատմություն
խմբագրել1996 թվականին Տվենտեի (Նիդերլանդներ) համալսարանի ուսանող Գերտ-Յան Բրուինսման հիմնադրել է Bookings.nl-ը[3][4][5]։
2000 թվականին ստեղծվել է Booking.com կայքը, այն ժամանակ, երբ Bookings.nl միավորվել է Bookings Online հետ (որը գործել է նախկինում Bookings.org անունով և հիմնադրել են Սիկոն, Ալեք Բեհրենսը, Մարին Մայզերը և Բաս Լեմմենսը)։ Այսպիսով, անունը և կայքի հասցեն (անգլ.՝ URL) փոխվել են Booking.com-ի, իսկ Սթեֆ Նորդենը նշանակվել է նրա գործադիր տնօրեն։
2005 թվականի հուլիսին Priceline Group կազմակերպությունը գնել է Booking.com կայքը 133 միլիոն դոլարով, իսկ ActiveHotels.com-ին (հյուրանոցների առցանց ամրագրման եվրոպական մի ընկերության) ՝ 161 միլիոն դոլարով[6]։ Վերջիներիս միավորելով ՝ ստեղծել է Booking Holdings անունը կրող կազմակերպությունը։
2010-2012 թվականների ընթացքում ընկերությունը գործարկել է բջջային հավելվածներ iPad-ի, Android[7], iPhone[8], iPod Touch[9], Windows 8[10] և Kindle Fire[11] համակարգերի համար։
2023 թվականի ամռանը Booking.com կայքը հայտարարել է արհեստական ինտելեկտի վրա հիմնված ճամփորդությունների պլանավորման ծրագրի փորձարկման մեկնարկի մասին։ Այն անվանվել է AI Trip Planner, որը հիմնված է ChatGPT տեխնոլոգիայի վրա։ Այն նախատեսված է օգնելու ընտրել ուղղություն, պլանավորել երթուղին և այլն[12][13]։
Ֆինանսական տեղեկատվություն
խմբագրելBooking.com կազմակերպության հիմնական ֆինանսական տվյալները ներկայացված են ստորև (դեկտեմբերի 31-ին ավարտվող ֆինանսական տարվա դրությամբ)․[14]
Եկամուտ (ԱՄն $ բիլլիոն) | Զուտ շահույթ (ԱՄն $ բիլլիոն) | Ակտիվներ (ԱՄն $ բիլլիոն) | Աշխատողների թիվ | |
---|---|---|---|---|
2016 | 10.7 | 2.1 | 19.8 | 18.500 |
2017 | 12.6 | 2.3 | 25.4 | 22.900 |
2018 | 14.5 | 3.9 | 22.6 | 24.500 |
2019 | 15.0 | 4.8 | 21.4 | 26.400 |
2020 | 6.7 | 0.06 | 21.8 | 20.300 |
2021 | 10.9 | 1.1 | 23.6 | 20.300 |
2022 | 17.0 | 3.0 | 25.3 | 21.600 |
Հակասություններ և քննադատություններ
խմբագրելՄեղադրանքներ հակամրցակցային պայմանների համար
խմբագրել2012 թվականի սեպտեմբերին Միացյալ Թագավորության մրցակցային մարմինը (անգլ.՝ the United Kingdom's competition authority)՝ Արդար առևտրի գրասենյակը (անգլ.՝ the Office of Fair Trading (OFT), հայտարարություն է տարածել Booking.com, Expedia և IHG Army Hotels ֆիրմաների դեմ՝ պնդելով, որ Booking.com և Expedia կազմակերպությունները առանձին պայմանավորվածություններ են կնքել IHG Army Hotels հետ, որը սահմանափակել է առցանց զբոսաշրջային գործակալի հնարավորությունը՝ զեղչելու հյուրանոցային համարների կացության գինը։
Իսկ կազմակերպություններն առաջարկել են մրցակցային մարմնին փոխել իրենց սահմանափակումները։ OFT-ն ընդունեց առաջարկը, սակայն ավելի ուշ այն մերժվեց բարձրագույն մարմնի կողմից դատարանում[15][16]։
2015 թվականի ապրիլին Ֆրանսիայի, Շվեդիայի և Իտալիայի՝ մրցակցությունը կարգավորող մարմինները ընդունեցին Booking.com առաջարկը՝ հրաժարվելով «դրույքաչափերի հավասարության» դրույթից և այդպիսով թույլատրել մրցակից զբոսաշրջային գործակալներին առաջարկել հյուրանոցների ավելի ցածր գներ, քան Booking.com-ը[17]։ Booking.com հետագայում համաձայնեց կիրառել այս առաջարկը ԵՄ բոլոր երկրներում[18]։ Հյուրանոցներին դեռևս արգելված է զեղչել գները սեփական կայքերում[19]։
2015 թվականի ապրիլին Եվրամիությունը նախազգուշացրեց, որ Booking.com օնլայն հարթակում գործող ընկերություններից է, որը կարող է անվերադարձորեն շուկայի գերիշխանություն ձեռք բերել[20]։
2017 թվականի մարտին թուրքական դատարանը դադարեցրեց Booking.com գործունեությունը Թուրքիայում՝ թուրքական տուրիստական գործակալների ասոցիացիայի (TÜRSAB) կողմից հարուցված գործով, քանի որ խախտվել էր թուրքական մրցակցային օրենսդրությունը։ Թուրքիայում արգելափակվել է կայքը, սակայն կայքը և հավելվածը կարող են օգտագործվել օտար երկրներից՝ Թուրքիայում հյուրանոցների ամրագրումներ կատարելու համար[21][22]։
Հաճախորդների տվյալների արտահոսք
խմբագրել2014 թվականի նոյեմբերին պարզվեց, որ հանցագործները կարողացել են կայքից ստանալ հաճախորդների տվյալները։ Booking.com-ը հայտարարել է, որ հակազդում է խարդախներին և հատուցում է Մեծ Բրիտանիայից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Իտալիայից, ԱՄԷ-ից և Պորտուգալիայից տուժած հաճախորդներին։ Խարդախությունից հետո Booking.com-ը փոփոխություններ է կատարել, որպեսզի տվյալները հասանելի լինեն միայն հյուրանոցի սերվերին միացված համակարգիչներին[23]։
Կայքը կրկին հայտնվել է հաքերների թիրախում 2018 թվականի հունիսին[24]։
2021 թվականի ապրիլի 6-ին Նիդեռլանդների Տվյալների պաշտպանության մարմինը (անգլ.՝ the Dutch Data Protection Authority, DPA) 475,000 եվրո տուգանք է կիրառել՝ Տվյալների պաշտպանության ընդհանուր կանոնակարգով սահմանված ժամկետում խախտումը չներկայացնելու համար։ Հանցագործները ձեռք են բերել ավելի քան 4000 հաճախորդների անձնական տվյալներ, ներառյալ գրեթե 300 մարդու վարկային քարտի տվյալներ[25]։
Գների գանձման միջնորդավճարներ (ներառյալ ԱԱՀ)
խմբագրել2019 թվականի հուլիսին Aldemar հյուրանոցային ցանցը, հղում անելով «[Booking.com-ի կողմից] շուկայի օրենքներին հակասող գործողություններին», դադարեցրեց իր մասնակցությունը Booking.am-ին իր մասնակցությունը։ Հունաստանի հյուրանոցների ասոցիացիան դատապարտել է Bookings.com պրակտիկան՝ տոկոսային վճարը գանձելու ամբողջ սենյակի գնից (ԱԱՀ ներառյալ)[26][27]։
Խարդախների ՝ հյուրերի հետ կապ հաստատում
խմբագրել2023 թվականին BBC լրատվականը պարզել է, որ մի շարք խարդախներ հյուրերի հետ կապվել են Booking.com հաղորդագրությունների պաշտոնական համակարգից, կեղծ նամակների և WhatsApp միջոցով, ինչը հանգեցրել է ֆինանսական լուրջ կորուստների և հաճախորդների տվյալների արտահոսքի։ Հյուրերը դժգոհեցին, որ շատ դժվար է կապվել Booking.com-ի հետ այս հարցի շուրջ՝ պատճառաբանելով հաճախորդների վատ սպասարկումը[28]։ Խարդախները հյուրերին ուղղորդում են դեպի Booking.com կայքի կրկնօրինակները, որոնք պարունակում են ամրագրման տվյալները և հյուրի անձնական տվյալները և խնդրում են նրանց վճարում կատարել, գումարի ժամանակավոր փոխանցում կամ քարտի վավերացում[29]։
Վճարումների ուշացումներ
խմբագրել2023 թվականին Booking.com-ին մեղադրել են հյուրընկալողներին ճիշտ ժամանակին չվճարելու համար։ Այս խնդիրը բարձրաձայնել են մի շարք երկրների հյուրընկալողներ (Շոտլանդիայից[30], Անգլիայից, Ավստրալիայից[31], Նոր Զելանդիայից[32], Շվեդիայից[33], Նիդեռլանդներից[34], Դանիայից[35], Խորվաթիայից[36], Հունգարիայից[37], Ճապոնիայից[38], Թաիլանդից,Ինդոնեզիայից)։
2023 թվականի հուլիսին, օգոստոսին և սեպտեմբերին հունգարական մամուլում ամենաշատն է լուսաբանվել այս սկանդալը։ Վճարումների սկանդալի նոր մանրամասները մի քանի շաբաթ շարունակ եղել են հունգարական վստահելի լրատվական կայքերի առաջին էջերին[39][40][41][42][43]։ Հունգարիայի մրցակցային մարմինը (անգլ.՝ The Hungarian Competition Authority, GVH) անհրաժեշտ է համարել արագացված հետաքննություն պահանջել՝ հունգարական կացարանների մատակարարներին ունեցած պարտքի գործի շրջանակներում[44]։ Միևնույն ժամանակ Հունգարիայի զբոսաշրջության գործակալությունը (անգլ.՝ Hungarian Tourism Agency, MTÜ) իրավաբանական օգնություն է առաջարկել տուժողներին և հարցաթերթ է ուղարկել հունգարական կացարաններ տրամադրողներին՝ խնդրի չափը գնահատելու համար[45]։
Booking.com-ի գործադիր տնօրեն Գլեն Ֆոգելը նոյեմբերի 7-ին հրապարակած իր նամակով ներողություն է խնդրել այն մարդկանցից, ովքեր տուժել են վճարումների մասին սկանդալից և ժամանակին չեն ստացել իրենց գումարը։ Ավելի քան հետաքրքիր է, որ Ֆոգելը գրել է. «Եթե դուք գործընկեր եք, ով դեռ սպասում է վճարմանը, և մենք ձեզ հետ չենք կապվել այս առնչությամբ, խնդրում ենք տեղեկացնել»[46][47]։
Ծանոթագրություն
խմբագրել- ↑ Global LEI index
- ↑ 2,0 2,1 «Booking Holdings 2022 Annual Report Form (10-K)». U.S. Securities and Exchange Commission. 2023 թ․ փետրվարի 23.
- ↑ Lightfoot, Ashley (2022 թ․ սեպտեմբերի 27). «How Booking.com Became Travel's Biggest Brand». Latana. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 2024 թ․ հունվարի 25-ին.
- ↑ Schaal, Dennis (2016). «The Definitive oral history of online travel». Skift.
- ↑ Schaal, Dennis (2018). «The Oral History of Travel's Greatest Acquisition: Booking.com». Skift.
- ↑ Schaal, Dennis (2012 թ․ հունիսի 25). «How Booking.com turned the other OTAs into converts». Skift.
- ↑ Scott, Jennifer (2013 թ․ փետրվարի 27). «Booking.com embraces mobile apps». Computer Weekly.
- ↑ «Booking.com Enables Passbook on Latest Release of iPhone App» (Press release). Booking.com. 2012 թ․ հոկտեմբերի 16.
- ↑ «Booking.com Launches First Global Last-Minute Hotel App» (Press release). Booking.com. 2012 թ․ ապրիլի 10.
- ↑ «Booking.com Joins Windows 8 Push with Launch of its First Windows App» (Press release). Booking.com. 2012 թ․ հոկտեմբերի 29.
- ↑ «Booking.com Launches Native Kindle Fire App» (Press release). Booking.com. 2012 թ․ դեկտեմբերի 6.
- ↑ «Booking.com Launches New AI Trip Planner to Enhance Travel Planning Experience». Booking.com. 2023 թ․ հունիսի 27. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ նոյեմբերի 30-ին. Վերցված է 2024 թ․ հունվարի 25-ին.
- ↑ «Booking.com Launches 'Booking.yeah', Its First-Ever Brand Campaign, Created for the U.S. market». Booking.com Launches ‘Booking.yeah’, Its First-Ever Brand Campaign, Created for the U.S. market (անգլերեն). Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 25-ին.
- ↑ «Booking Holdings Fundamentalanalyse | KGV | Kennzahlen». boerse.de (գերմաներեն). Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 3-ին.
- ↑ «Skyscanner wins appeal, UK watchdog to rethink OTA hotel rate clubs». Phocuswire. 2014 թ․ սեպտեմբերի 26.
- ↑ «Investigation into the hotel online booking sector». Office of Fair Trading.
- ↑ Vidalon, Dominique (2015 թ․ ապրիլի 21). «France, Sweden, Italy accept booking.com antitrust proposals». Reuters.
- ↑ «DECISION» (PDF). Swedish Competition Authority. 2015 թ․ ապրիլի 15. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 1-ին.
- ↑ «Hoteliers claim Booking.com parity agreement still wrong and anti-competitive». PhocusWire.
- ↑ Hern, Alex (2015 թ․ ապրիլի 24). «EU warns of 'point of no return' if internet firms are not regulated soon». The Guardian.
- ↑ Solaker, Gulsen (2017 թ․ մարտի 29). «Turkish court halts activities of Booking.com over breach of competition law: association». Reuters.
- ↑ «Turkish travel association seeks to extend Booking.com ban to Airbnb, Expedia, Skyscanner». hurriyetdailynews. 2018 թ․ օգոստոսի 8.
- ↑ Howard, Bob (2014 թ․ նոյեմբերի 7). «Scammers target leading online travel agent Booking.com». BBC News.
- ↑ WHITEHEAD, JOANNA (2018 թ․ հունիսի 4). «Customers were targeted by phishing emails and instructed to provide payment details». The Independent.
- ↑ Page, Carly (2021 թ․ ապրիլի 2). «Booking.com Hit With €475,000 GDPR Fine For Late Reporting Of Data Breach». Forbes.
- ↑ Kourlibini, Vicky (2019 թ․ օգոստոսի 19). «Συνεχίζεται η κόντρα Βooking-ξενοδόχων για τις τιμές στα δωμάτια» [Bookings and hoteliers' clash over room prices continues]. Capital magazine (Greek). Athens, Greece.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Bellos, Helias (2018 թ․ հուլիսի 3). «Στρατηγική συμφωνία Aldemar με HIG Capital στον τουρισμό» [Strategic agreement between Aldemar and HIG Capital on tourism]. Kathimerini (Greek). Athens, Greece.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «The One Show: Booking.com». BBC. 2023.
- ↑ «Mysterious leak of Booking.com reservation data is being used to scam customers». 2023 թ․ փետրվարի 2.
- ↑ «Booking.com owes hosts in Scotland thousands in room payments». BBC. 2023 թ․ օգոստոսի 14.
- ↑ «Aussies claim accommodation giant has left them thousands out-of-pocket». 9now.nine.com.au (ավստրալիական անգլերեն). Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 10-ին.
- ↑ «Booking.com glitch: Kiwi holiday homeowner battles to get thousands from global accommodation giant». The New Zealand Herald. 2023 թ․ օգոստոսի 11.
- ↑ «Larmet i högsäsongen – svenskar utan betalning». www.expressen.se (շվեդերեն). 2023 թ․ օգոստոսի 2. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 23-ին.
- ↑ «Verhuurders Booking wachten nog altijd op achterstallige betalingen». RTL Nieuws (հոլանդերեն). 2023 թ․ օգոստոսի 7. Արխիվացված է օրիգինալից 2023-11-14-ին. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 23-ին.
- ↑ Boysen, Af Albert Bastian (2023 թ․ սեպտեմբերի 19). «Booking-gigant mangler at betale: - Det er under al kritik». ekstrabladet.dk (դանիերեն). Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 23-ին.
- ↑ «Slobodna Dalmacija - Sve je više bijesnih iznajmljivača, isplate s Booking.com-a i dalje im ne stižu; Još nema ni odgovora na glavno pitanje». slobodnadalmacija.hr (խորվաթերեն). 2023 թ․ սեպտեմբերի 13. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 23-ին.
- ↑ spabook (2023 թ․ հուլիսի 26). «Booking hasn't paid several accommodation providers for a month, smaller accommodations are in trouble - Spabook» (բրիտանական անգլերեն). Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 23-ին.
- ↑ «Booking.com未払い相次ぐ「売り上げすべて吸収されたまま…」宿側が集団提訴へ 原告側弁護士"これほど大きな未払いは初めて"【news23】». TBS NEWS DIG (ճապոներեն). 2023 թ․ հոկտեմբերի 11. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 10-ին.
- ↑ «Van, akinek még mindig nem fizette ki a pénzét a Booking». rtl.hu (հունգարերեն). 2023 թ․ օգոստոսի 14. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 23-ին.
- ↑ «Összeszedtük, amit eddig tudni lehet a Booking.com pénzvisszatartási ügyéről». telex (հունգարերեն). 2023 թ․ օգոստոսի 10. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 23-ին.
- ↑ Alvarez, Péter (2023 թ․ օգոստոսի 18). «Tovább dagad a Booking-botrány». index.hu (հունգարերեն). Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 23-ին.
- ↑ «Booking-botrány: újabb kérdőívet küld az MTÜ a szállásadóknak». Portfolio.hu (հունգարերեն). 2023 թ․ օգոստոսի 18. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 23-ին.
- ↑ spabook (2023 թ․ օգոստոսի 12). «Öntsük tiszta vizet a Booking botrány poharába: arányaiban mekkora a probléma - Spabook» (հունգարերեն). Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 23-ին.
- ↑ spabook (2023 թ․ օգոստոսի 15). «Expedited investigation takes effect against Booking.com regarding their debt case - Spabook» (բրիտանական անգլերեն). Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 23-ին.
- ↑ spabook (2023 թ․ օգոստոսի 5). «Már a szakpolitika is foglalkozik a Booking botránnyal - Spabook» (հունգարերեն). Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 23-ին.
- ↑ spabook (2023 թ․ նոյեմբերի 11). «Booking.com CEO Glenn Fogel Issues Apology and Compensation for Payment Scandal - Spabook» (բրիտանական անգլերեն). Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 13-ին.
- ↑ spabook (2023 թ․ նոյեմբերի 7). «Levélben kért bocsánatot a Booking vezérigazgatója a szállásadóktól - Spabook» (հունգարերեն). Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 13-ին.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Booking.com կատեգորիայում։ |