Բացել գլխավոր ցանկը

Գարեթ Ֆրենկ Բեյլ (անգլ.՝ Gareth Frank Bale, հուլիսի 16, 1989, Քարդիֆ, Ուելս), ուելսցի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, աջ եզրային կիսապաշտպան։ Հանդես է գալիս «Ռեալ Մադրիդում» և Ուելսի ֆուտբոլի ազգային հավաքականում։

Football pictogram.svg
Գարեթ Բեյլ
անգլ.՝ Gareth Bale
AUT vs. WAL 2016-10-06 (155).jpg
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Gareth Frank Bale
Քաղաքացիությունը Flag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 16, 1989(1989-07-16)[1] (30 տարեկան)
Ծննդավայր Կարդիֆֆ, Flag of Wales.svg Ուելս
Հասակ 185 սանտիմետր[2]
Քաշ 82 կիլոգրամ[2]
Դիրք Կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իսպանիա Ռեալ Մադրիդ
Համար 11
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2005 - 2007
2007 - 2013
2013 - ներկա
Անգլիա Սաութհեմփթոն
Անգլիա Տոտենհեմ
Իսպանիա Ռեալ Մադրիդ
40 (5)
146 (42)
126 (70)
Ազգային հավաքական
2007 - ներկա Ուելս Ուելս 70 (29)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

ԿենսագրությունԽմբագրել

 
Գարեթ Բելյը Տոտենհեմում

Բեյլը ծնվել է 1989 թվականի հուլիսի 16-ին Ուելսի մայրաքաղաք Քարդիֆում։

  Ֆուտբոլը ես սիրեցի բառացիորեն 3 տարեկանից: Անընդհատ խնդրում էի հայրիկին ինձ տանել մարզումների դաշտ։ Ֆուտբոլը իմ կյանքում եղել է միշտ:  


Փոքրիկ Գարեթը միշտ նայում էր մեծ ֆուտբոլիստների խաղերը։ Նա միշտ իրեն պատկերացնում էր այդպիսին և միշտ ցանկանում էր ինքը նույնպես լիներ մեծ ֆուտբոլիստ։

  Առաջին Աշխարհի առաջնությունը, որը ես հստակորեն հիշում եմ, 1998 թվականին էր՝ Ֆրանսիայում: Ես այդ ժամանակ 9 տարեկան էի: Ես հիացած էի Բրազաիլիայի հավաքականի խաղով: Նրանք խաղում էին գեղեցիկ ոճով:  


Գարեթը՝ դեռ ինը տարեկանում Սաուտգեմպտոնի սկաուտներին զարմացնում էր, այդ պատճառով էլ նա սկսեց մարզվել ակումբի ակադեմիայում։ Մարզումները երիտասարդ ուելսցուն բերեց վստահություն, նա սկսեց բոլորին վստահեցնել, որ ֆուտբոլում մեծ հաջողությունների է հասնելու։ 16 տարեկանում Բեյլը խաղաց մինչև 18 տարեկանների հավաքականում և օգնեց թիմին հաղթել Քարդիֆֆ Գավաթը։ Այդ տարի նա մրցանակ ստացավ Ուելսի սպորտի դեպարտամենտից։

ՏոտենհեմԽմբագրել

Բեյլը պրոֆեսիոնալ կարիերան սկսել է «Սաութհեմփթոն»-ում։ 2007 թվականին Բեյլը տեղափոխվեց «Տոտենհեմ» 7 միլիոն եվրոյի դիմաց։ Սկզբում նա լավ էր հանդես գալիս և առաջին չորս խաղում դարձավ չորս գոլի հեղինակ, սակայն ծանր վնասվածքի պատճառով դուրս մնաց մինչև մրցաշրջանի վերջը։ 2009-2010 մրցաշրջանից Բեյլը դարձավ Տոտենհեմի առանցքային խաղացողներից մեկը։ 2010-ի ապրիլին Բեյլը հիանալի խաղ ցուցադրեց և դարձավ Պրեմիեր Լիգայի ամսվա լավագույն ֆուտբոլիստ։

2007-2008 մրցաշրջանԽմբագրել

Բեյլի առաջին խաղը ընկերական էր՝ Սեյնթ Պատրիկս Աթլետիկի դեմ (2007 թվական, հուլիսի 12) և փոխարինվեց 80-րդ րոպեին վնասվածքի պատճառով։ Իսկ նրա պաշտոնական առաջին խաղը «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ էր (օգոստոսի 26)։ Արդեն երկրորդ՝ Ֆուլհեմի դեմ խաղում, դարձավ գոլի հեղինակ։ Խաղն ավարտվեց 3-3 հաշվով։ Դեկտեմբերի 7-ին՝ Բիրմինգհեմի դեմ խաղում, Բեյլը վնասվածք ստացավ և բաց թողեց մրցաշրջանը։

2008-2009 մրցաշրջանԽմբագրել

Բեյլը վերակնքեց չորսամյա պայմանագիր 2008 թվականին։ Մի քանի միջակ ելույթներից հետո Բեյլը կարողացավ ամբողջ մրցաշրջանի ընթացքում ցույց տալ կայուն և լավ խաղ՝ ապահովելով տեղը թիմի հիմնական կազմում։

2009-2010 մրցաշրջանԽմբագրել

2009 թվականի հունիսին Բեյլը ծնկի վնասվածք ստացավ և բաց թողեց 2 ամիս։ Սեպտեմբերի 26-ին նա նշեց իր վերադարձը «Բերնլիի» հետ խաղում, որտեղ «Տոտենհեմը» 5-0 հաշվով կոտրեց մրցակցի դիմակայությունը։ Երբ Ասու-Էկոտոն վնասվածք ստացավ, Հարի Ռեդկնապը որոշեց շանս տալ Բեյլին խաղալ մեկնարկային կազմում գավաթային հանդիպումների շրջանակներում (4-0)։ Բեյլը առաջին անգամ առաջնության խաղում հայտնվեց մեկնարկային կազմում «Ֆուլհեմի» դեմ խաղում, որում իր թիմը հաղթեց 2-0 հաշվով։

2010/11 մրցաշրջանԽմբագրել

 
Գարեթը Չեմպիոնների Լիգայում Ռեալի դեմ

Այս մրցաշրջանը Գարեթ Բեյլի համար անցած 2 մրցաշրջաններից ավելի լավ սկսվեց։ Հետո հայտնվեց հիմնական կազմում, նա սկսեց գոլեր խփել մինչմրցաշրջանային ընկերական խաղերում և այդպես շարունակեց Անգլիայի առաջնության պաշտոնական խաղերում։ 2010 թվականի օգոստոսի 21-ին, Անգլիայի առաջնությունում՝ Ստոկ Սիթիի դեմ Բեյլը ձևակերպեց իր առաջին դուբլը, որը Տոտենհեմին բերեց հաղթանակ և մրցաշարային աղյուսակում բարձրացան առաջին հորիզոնական։ Այդ տարվա սեպտեմբերի 29-ին գրավելով հոլանդական «Տվենտեի» դարպասը՝ ուելսցին իր առաջին գոլը խփեց Չեմպիոնների Լիգայում։

Այդ սեզոնի ընթացքում եվրոպական թոփ ակումբներից մի քանիսը՝ Ինտերը, Չելսին, Ռեալ Մադրիդը և Միլանը հետաքրքրվեցին նրանով։

Հոկտեմբերի 20-ին Բեյլը Չեմպիոնների լիագում իր առաջին հեթ-տրիկը ձևակերպեց Միլանի Ինտերի դարպասը, բայց դա նրանց չօգնեց հաղթել Ինտերին (խաղը ավարտվեց 4:3 հաշվով հօգուտ իտալական ակումբին)։ Բեյլը դարձավ առաջին ուելսցին, ով կարողացավ Չեմպիոնների լիգայում հեթ-տրիկ ձևակերպել։ Այդ խաղից հետո Տոտենհեմի մարզիչ Գարրի Ռեդնապը ջանք չէր թափում, որպեսզի նա մնա իր ակումբում։ Ինտերի դեմ հաջորդ խաղում՝ նոյեմբերի 2-ին, Բեյլը դարձավ խաղի հերոսը, նա կատարեց 2 արդյունավետ փոխանցում։ Խաղը ավարտվեց Տոտենհեմի հաղթանակով՝ 3:1 հաշվով[3]:

Նոյեմբերի 13-ին, Անգլիայի առաջնությունում Գարեթ Բեյլը Բլեկբերնի դարպասը խփեց 2 գոլ, և Տոտենհեմը հաղթեց 4:2 հաշվով։ Առաջին գոլը նա խփեց եզրային տուգանայինից հետո, փոխանցումը նրան չէր ուղղված, բայց նա գլխի հարվածով կարողացավ գոլ խփել[4]:

2011 թվականի հունվարի 1-ին Ֆուլհեմի դեմ խաղում՝ Բեյլը նվազագույն հաշվով հաղթանակ բերեց թիմին։

Փետրվարին Անգլիայի ֆուտբոլի ասոցացիան որոշեց, որ տարվա լավագույն Անգլիացի ֆուտբոլիստը Բեյլն է։

Երկրորդ մասը ուելսցին գրեթե վնասվածքներով անցկացրեց։ Առանց նրա ակումբը անվստահ էր խաղում, այդ իսկ պատճառով էլ լոնդոնցիները դուրս մնացին Չեմպիոնների Լիգայից, իսկ Անգլիայի առաջնությունում զբաղեցրեց 5-րդ հորիզոնականը։ Իսկ նա երբ դուրս էր գալիս խաղադաշտ հաջող խաղ չէր ցուցադրում։

2012/13 մրցաշրջանԽմբագրել

Գարեթ Բեյլը իր 3 համարը փոխեց 11-ով։ Նոր մրցաշրջանում նա դարձավ Տոտենհեմի լիդերը։ 6-րդ տուրում հիմնականում Գեյլի շնորհիվ «Տոտենհեմին» հաջողվեց արտագնա խաղում հաղթել «Մանչեսթեր Յունայթեդին» 2:3 հաշվով: Տոտենհեմը 1989 թվականից Օլդ Տրաֆորդում չի կարողանում հաղթանակն տոնել։ 14-րդ տուրում՝ «Լիվերպուլի» եմ խաղում Գարեթ Բեյլը գոլ խփեց, կատարեց գոլային փոխանցում, ստացավ դեղին քարտ և ինքնագոլ խփեց։ 19-րդ տուրում՝ Անգլիայի առաջնությունում «Ասթոն Վիլլայի» դեմ խաղում Բեյլը ԱՊԼ-ի շրջանակներում 2-րդ հեթ-տրիկը ձևակերպեց։

2013 թվականի փետրվարին Բեյլը լավ խաղ ցուցադրեց։ Նա Անգլիայի առաջնությունում անցկացրեց 5 խաղ, 5 խաղում խփեց 7 գոլ։ Ընդ որում, բոլոր դեպքերում նրա գոլերը հաղթանակ բերեցին։ Բեյլի գոլերի շնորհիվ Տոտենհեմը կարողացավ Եվրոպայի Լիգայում անցնել հաջորդ փուլ։ Լոնդոնի Արսենալի դեմ «մենամարտում» ուելսցուն հաջողվեց կրկին գոլ խփել, նա բացեց խաղի հաշիվը։

Իր լավ խաղի համար Բեյլը կարիերայի ընթացքում 2-րդ անգամ ստացավ լավագույն ֆուտբոլիստ կոչումը։ Նաև Անգլիայի ֆուտբոլի ասոցացիան որոշեց, որ մրցաշրջանի «Լավագույն ամենաերիտասարդ ֆուտբոլիստը» Բեյլն է։ Նա դարձավ 3-րդ ֆուտբոլիստը (Էնդի Գրեյից 1997 թվականին, և Կրիշտիանու Ռոնալդուից 2007/08 թթ հետո), ում հաջողվեց այդ 2 մրցանակը նույն տարում ստանալ։ Նաև Ուելսում նա ստացավ «Տարվա ամենաերիտասարդ լավագույն ֆուտբոլիստ» կոչումը։

«Ռեալ Մադրիդ»Խմբագրել

2013/14Խմբագրել

 
Գարեթ Բեյլը «Ռեալի» կազմում

«Տոտենհեմում անցկացրած հաջող մրցաշրջանից հետո Բեյլին իր շարքերում տեսնելու ցանկություն է հայտնում «Ռեալ Մադրիդը»: Անգլիական ու իսպանական ակումբների միջև բանակցությունները շարունակվում են ողջ ամառ, այդ պատճառով էլ ֆուտբոլիստը բաց է թողնում նախամրցաշրջանային հավաքներն ու մրցաշրջանի սկիզբը: 2013 թվականի սեպտեմբերի 1-ին «Ռեալ Մադրիդը» պաշտոնապես հաստատել է Բեյլի տեղափոխությունը[5][6]. տրանսֆերի համար վճարվել է €100 միլիոն, ինչի շնորհիվ Բեյլը դարձել է այդ ժամանակի ամենաթանկարժեք խաղացողը ֆուտբոլի պատմության մեջ[7][8]: «Թագավորական ակումբի» կազմում անցկացրած առաջին իսկ խաղում Գարեթ Բեյլն աչքի է ընկել գոլով՝ գրավելով «Վիլյառեալի» դարպասը[9]: Սակայն դրանից կարճ ժամանակ անց ֆուտբոլիստն ստացել է ոչ ծանր վնասվածք և ստիպված է եղել բաց թողնել մի քանի հանդիպում: Սեպտեմբերի 30-ին նա դուբլ է ձևակերպել, ինչպես նաև կատարել է երկու գոլային փոխանցում «Սևիլյայի» դեմ խաղում: Նոյեմբերի 30-ին Գարեթ Բեյլը ձևակերպեց իր առաջին հեթ տրիկը հօգուտ «Ռեալի»՝ երեք գոլ խփելով «Վալյադոլիդ» ակումբի դարպասը: Մրցաշրջանի ավարտին մոտ Բեյլը կարողացել է լավ մարզավիճակ ձեռք բերել և Կրիշտիանու Ռոնալդուի ու Կարիմ Բենզեմայի հետ կազմել «Ռեալի» հարձակվողական գիծը[10]: 2014 թվականի ապրիլի 16-ին Գարեթը խփել է «Բարսելոնայի» դեմ խաղի հաղթական գոլը Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակչում[11][12]: Ֆուտբոլիստն ինքը դա համարում է իր կարիերայի ամենակարևոր գոլը[13][14]: Մայիսի 24-ին Գարեթը խփել է հաղթական գոլը Չեմպիոնների լիգայի եզրափակչում՝ գրավելով «Ատլետիկո Մադրիդ» ակումբի դարպասը[15]:

 
Բեյլը մադրիդյան դերբիի ժամանակ

2014/15Խմբագրել

Նոր մրցաշրջանը Բեյլը սկսեց մարզչի լիրավության տակ։ 2014 թվականի օգոստոսի 12-ին Ռեալը կարողացավ ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթում հաղթանակ տանել Սևիլյայի դեմ խաղում, Բեյլը մասնակցեց ամբողջ խաղին և կատարեց 2 գոլային փոխանցում։ 2014 թվականի դեկտեմբերի 20-ին «Ռեալը» հերթական մրցանակը նվաճեց՝ հաղթելով Աշխարհի ակումբային առաջնությունում. Գարեթը «Սան-Լորենսոյի» դեմ եզրափակչում գոլ հեղինակեց։

Ակումբային վիճակագրությունԽմբագրել

2014 թվականի փետրվարի 26-ի տվյալներ

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոգավաթ Ընդամենը
Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ
Սաութհեմփթոն 2005/2006 2 0 0 0 2 0
2006/2007 38 5 4 0 42 5
Ընդամենը 40 5 4 0 0 0 44 5
Տոտենհեմ 2007/2008 8 2 1 0 4 1 13 3
2008/2009 16 0 2 0 12 0 30 0
2009/2010 23 3 11 0 34 3
2010/2011 30 7 0 0 9 4 39 11
2011/2012 36 9 4 2 2 1 42 12
2012/2013 33 21 3 2 8 3 44 26
Ընդամենը 146 42 21 4 35 9 202 55
Ռեալ Մադրիդ 2013/2014 17 10 4 0 6 4 27 14
Ընդամենը 17 10 4 0 6 4 27 14
Ընդամենը կարիերայում 203 57 29 4 41 13 273 74

ՀավաքականԽմբագրել

Հավաքականի կազմում Բեյլը իր առաջին խաղին մասնակցել է 16 տարեկանում՝ դառնալով ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, ով խաղացել է Ուելսի հավաքականում։

Գոլերը հավաքականումԽմբագրել

Ամսաթիվ Տնային Հաշիվ Հյուր Բեյլի խփած գոլերը Տուրնիր
27 մայիսի, 2006 Տրինիդադ և Տոբագո   1 : 2   Ուելս - Ընկերական խաղ
5 սեպտեմբերի, 2006 Բրազիլիա   2 : 0   Ուելս - Ընկերական հանդիպում
7 հոկտեմբերի, 2006 Ուելս   1 : 5   Սլովակիա 1 Եվրո 2008-ի ընտրական փուլ
11 հոկտեմբերի, 2006 Ուելս   3 : 1   Կիպրոս - Եվրո 2008-ի ընտրական փուլ
24 մարտի, 2007 Իռլանդիա   1 : 0   Ուելս - Եվրո 2008-ի ընտրական փուլ
28 մարտի, 2007 Ուելս   3 : 0   Սան Մարինո 1 Եվրո 2008-ի ընտրական փուլ
27 օգոստոսի, 2007 Բուլղարիա   0 : 1   Ուելս - Ընկերական հանդիպում
8 սեպտեմբերի, 2007 Ուելս   0 : 2   Գերմանիա - Եվրո 2008-ի ընտրական փուլ
12 սեպտեմբերի, 2007 Սլովակիա   2 : 5   Ուելս - Եվրո 2008-ի ընտրական փուլ
13 հոկտեմբերի, 2007 Կիպրոս   3 : 1   Ուելս - Եվրո 2008-ի ընտրական փուլ
17 հոկտեմբերի, 2007 Սան Մարինո   1 : 2   Ուելս - Եվրո 2008-ի ընտրական փուլ
6 սեպտեմբերի, 2008 Ուելս   1 : 0   Ադրբեջան - Աշխարհի առաջնության 2010-ի ընտրական փուլ
10 սեպտեմբերի, 2008 Ռուսաստան   2 : 1   Ուելս - Աշխարհի առաջնության 2010-ի ընտրական փուլ
11 հոկտեմբերի, 2008 Ուելս   2 : 0   Լիխտենշտայն - Աշխարհի առաջնության 2010-ի ընտրական փուլ
15 հոկտեմբերի, 2008 Գերմանիա   1 : 0   Ուելս - Աշխարհի առաջնության 2010-ի ընտրական փուլ
19 նոյեմբերի, 2008 Դանիա   0 : 1   Ուելս - Ընկերական հանդիպում
11 փետրվարի, 2009 Լեհաստան   1 : 0   Ուելս - Ընկերական հանդիպում
28 մարտի, 2009 Ուելս   0 : 2   Ֆինլանդիա - Աշխարհի առաջնության 2010-ի ընտրական փուլ
1 ապրիլի, 2009 Ուելս   0 : 2   Գերմանիա - Աշխարհի առաջնության 2010-ի ընտրական փուլ
29 մայիսի, 2009 Ուելս   1 : 0   Էստոնիա - Ընկերական հանդիպում
10 հոկտեմբերի, 2009 Ֆինլանդիա   2 : 1   Ուելս - Աշխարհի առաջնության 2010-ի ընտրական փուլ
14 հոկտեմբերի, 2009 Լիխտենշտայն   0 : 2   Ուելս - Աշխարհի առաջնության 2010-ի ընտրական փուլ
14 նոյեմբերի, 2009 Ուելս   3 : 0   Շոտլանդիա - Ընկերական հանդիպում
3 մարտի, 2010 Ուելս   0 : 1   Շվեյցարիա - Ընկերական հանդիպում
3 սեպտեմբերի, 2010 Չեռնոգորիա   1 : 0   Ուելս - Եվրո 2012-ի ընտրական փուլ
8 հոկտեմբերի, 2010 Ուելս   0 : 1   Բուլղարիա - Եվրո 2012-ի ընտրական փուլ
12 հոկտեմբերի, 2010 Շվեյցարիա   4 : 1   Ուելս 1 Եվրո 2012-ի ընտրական փուլ
10 օգոստոսի, 2011 Ուելս   1 : 2   Ավստրալիա - Ընկերական հանդիպում
2 սեպտեմբերի, 2011 Ուելս   2 : 1   Չեռնոգորիա - Եվրո 2012-ի ընտրական փուլ
6 սեպտեմբերի, 2011 Անգլիա   1 : 0   Ուելս - Եվրո 2012-ի ընտրական փուլ
7 հոկտեմբերի, 2011 Ուելս   2 : 0   Շվեյցարիա 1 Եվրո 2012-ի ընտրական փուլ
11 հոկտեմբերի, 2011 Բուլղարիա   0 : 1   Ուելս 1 Եվրո 2012-ի ընտրական փուլ
12 նոյեմբերի, 2011 Ուելս   4 : 1   Նորվեգիա 1 Ընկերական հանդիպում
15 օգոստոսի, 2012 Ուելս   0 : 2   Բոսնիա և Հերցեգովինա - Ընկերական հանդիպում
7 սեպտեմբերի, 2012 Ուելս   0 : 2   Բելգիա - Աշխարհի առաջնության 2014-ի ընտրական փուլ
11 սեպտեմբերի, 2012 Սերբիա   6 : 1   Ուելս 1 Աշխարհի առաջնության 2014-ի ընտրական փուլ
12 հոկտեմբերի, 2012 Ուելս   2 : 1   Շոտլանդիա 2 Աշխարհի առաջնության 2014-ի ընտրական փուլ
16 հոկտեմբերի, 2012 Խորվաթիա   2 : 0   Ուելս - Աշխարհի առաջնության 2014-ի ընտրական փուլ
6 փետրվարի, 2013 Ուելս   2 : 1   Ավստրալիա 1 Ընկերական հանդիպում
22 մարտի, 2013 Շոտլանդիա   1 : 2   Ուելս - Աշխարհի առաջնության 2014-ի ընտրական փուլ
26 մարտի, 2013 Ուելս   1 : 2   Խորվաթիա 1 Աշխարհի առաջնության 2014-ի ընտրական փուլ
10 սեպտեմբերի, 2013 Ուելս   0 : 3   Սերբիա - Աշխարհի առաջնության 2014-ի ընտրական փուլ
16 նոյեմբերի, 2013 Ուելս   1 : 1   Ֆինլանդիա - Ընկերական հանդիպում
5 մարտի, 2014 Ուելս   3 : 1   Իսլանդիա 1 Ընկերական հանդիպում
9 սեպտեմբերի, 2014 Անդորա   1 : 2   Ուելս 2 Եվրո 2016-ի ընտրական փուլ
10 հոկտեմբերի, 2014 Ուելս   0 : 0   Բոսնիա և Հերցեգովինա - Եվրո 2016-ի ընտրական փուլ
13 հոկտեմբերի, 2014 Ուելս   2 : 1   Կիպրոս - Եվրո 2016-ի ընտրական փուլ
16 նոյեմբերի, 2014 Բելգիա   0 : 0   Ուելս - Եվրո 2016-ի ընտրական փուլ
28 մարտի, 2015 Իսրայել   0 : 3   Ուելս 2 Եվրո 2016-ի ընտրական փուլ
12 հունիսի, 2015 Ուելս   1 : 0   Բելգիա 1 Եվրո 2016-ի ընտրական փուլ
3 սեպտեմբերի, 2015 Կիպրոս   0 : 1   Ուելս 1 Եվրո 2016-ի ընտրական փուլ
3 սեպտեմբերի, 2015 Ուելս   0 : 0   Իսրայել - Եվրո 2016-ի ընտրական փուլ
10 հոկտեմբերի, 2015 Բոսնիա և Հերցեգովինա   2 : 0   Ուելս - Եվրո 2016-ի ընտրական փուլ
13 հոկտեմբերի, 2015 Ուելս   2 : 0   Անդորրա 1 Եվրո 2016-ի ընտրական փուլ
5 հունիսի, 2016 Շվեդիա   3 : 0   Ուելս - Ընկերական խաղ
11 հունիսի, 2016 Ուելս   2 : 1   Սլովակիա 1 Եվրո 2016
16 հունիսի, 2016 Անգլիա   2 : 1   Ուելս 1 Եվրո 2016
20 հունիսի, 2016 Ռուսաստան   0 : 3   Ուելս 1 Եվրո 2016
25 հունիսի, 2016 Ուելս   1 : 0   Հյուսիսային Իռլանդիա - Եվրո 2016
1 հուլիսի, 2016 Ուելս   3 : 1   Բելգիա - Եվրո 2016
6 հուլիսի, 2016 Պորտուգալիա   2 : 0   Ուելս - Եվրո 2016

2016 թվականի հուլիսի 6-ի տվյալներով[16]

Անձնական կյանքԽմբագրել

Բեյլը ծնվել է Ուելսի Քարդիֆ քաղաքում։ Հայրը՝ Ֆրենկը, աշխատում էր դպրոցում որպես պահակ, իսկ մայրը՝ Դեբին, օպերացիոն կառավարիչ էր։ Բեյլը հաճախել է Եգլվիս Նևիդ հիմնական դպրոցը։ Նա Քարդիֆ Սիթի ակումբի ֆուտբոլիստ՝ Քրիս Փայքի եղբորորդին էր։ Նա դեռ սովորում էր, երբ առաջին անգամ հայտնվեց Սաութհեմփթոն ի ուշադրության կենտրոնում, երբ նա խաղում էր իր առաջին ակումբի՝ Քարդիֆի ֆուտբոլային ակումբի կազմում։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Transfermarkt.com — 2000.
  2. 2,0 2,1 https://www.realmadrid.com/en/football/squad/gareth-bale
  3. «UEFA.com — Тоттенхэм-Интер»։ ru.uefa.com։ 2 ноября 2010։ Վերցված է 2010-11-3 
  4. «Tottenham 4-2 Blackburn — Gareth Bale brace helps Spurs to win — News — MirrorFootball.co.uk»։ mirrorfootball.co.uk։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-22-ին։ Վերցված է 2010-11-13 
  5. «Bale, nuevo jugador del Real Madrid» (իսպաներեն)։ Real Madrid C.F.։ 2013-09-01։ Վերցված է 2013-09-01 
  6. «Гарет Бэйл: «С детства мечтал играть за «Реал»»։ dynamo.kiev.ua։ 02.09.2013 
  7. ««Реал» заплатил рекордные 100 млн евро за трансфер Бэйла» 
  8. «10 САМЫХ ДОРОГИХ ТРАНСФЕРОВ В ИСТОРИИ ФУТБОЛА. ОТ БЭЙЛА ДО КАВАНИ»։ Спорт Экспресс։ 1 МАЯ 2015 
  9. «Бэйл забиват первый гол за Реал Мадрид. (RUS)»։ YouTube։ 15.09.2013 
  10. «Роналду, Бензема и Бэйл с 2013 года забили 200 голов в чемпионате Испании» 
  11. «Чтобы забить гол "Барселоне", Гарет Бэйл развил скорость 9,64 м/с.»։ Сегодня.ua։ 17 Апреля 2014 
  12. «Gareth Bale goal vs FC Barcelona Copa Del Rey Final 2014»։ YouTube 
  13. «Бэйл: гол в ворота "Барселоны" был самым важным в моей жизни»։ 18 апреля 2014 
  14. «Бэйл: Гол "Барсе" - самый важный в моей карьере. ВИДЕО»։ 18 апреля 2014 
  15. «Юбилейный титул «Реала»»։ Газета.ru։ 23.05.2014 
  16. Համաձայն տվյալների transfermarkt.co.uk

Արտաքին հղումներԽմբագրել