Ռոբերտ Լևանդովսկի
Ռոբերտ Լևանդովսկի (օգոստոսի 21, 1988, Վարշավա, Լեհաստանի Ժողովրդական Հանրապետություն[2]), լեհ ֆուտբոլիստ։ Հանդես է գալիս որպես հարձակվող գերմանական Բունդեսլիգայում՝ մյունխենյան Բավարիա ակումբում և Լեհաստանի ֆուտբոլի ազգային հավաքականում։ Տրանսֆերային արժեքը 2014 թվականի հուլիսի 10-ի դրությամբ կազմում է 50, 000, 000€[4]։
![]() | |||||||||||||||||||||
Անձնական տվյալներ | |||||||||||||||||||||
Ամբողջական անուն | Ռոբերտ Լևանդովսկի[1] | ||||||||||||||||||||
Ազգությունը | Լեհ | ||||||||||||||||||||
Քաղաքացիությունը |
![]() | ||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | օգոստոսի 21, 1988 (31 տարեկան) | ||||||||||||||||||||
Ծննդավայր | Վարշավա, Լեհաստանի Ժողովրդական Հանրապետություն[2] | ||||||||||||||||||||
Հասակ | 184 սմ | ||||||||||||||||||||
Քաշ | 78 կգ[3] | ||||||||||||||||||||
Դիրք | Հարձակվող | ||||||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||||||||||||||
Ներկա ակումբ |
![]() | ||||||||||||||||||||
Համար | 9 | ||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
Ազգային հավաքական‡ | |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Ակումբային կարիերա
Պատանեկան կարիերա
Վաղ տարիքում մարզվել է Լեշնոյի «Պարտիզան» թիմում, որտեղ աշխատում էր նրա հայրը։ Կարիերան սկսել է Վարսովիայում, որտեղ խաղացել է 7 տարի (1997-2004 թվականներ)։
Լևանդովսկու պրոֆեսիոնալ կարիերան սկսվել է Վարշավայի Դելտա ակումբում, ուր տեղափոխվել է 2005 թվականին։ Այնտեղ նա խփել է 4 գոլ[5]։
2006-2007 թվականներին, խաղալով Զնիչ Պրուժկովում և խփելով 15 գոլ, դառնում է Լեհաստանի II լիգայի, իսկ հաջորդ խաղաշրջանում 21 գոլով՝ Լեհաստանի բարձրագույն լիգայի ռմբարկուն։
Լեխ Պոզնան
2008 թվականին Լևանդովսկին պայմանագիր է կնքել լեհական Լեխ ակումբի հետ, որը ֆուտբոլիստի համար վճարեց 1,5 միլիոն լեհական զլոտի։ Էքստրակլասսում առաջին անգամ խաղացել է 2008 թվականի օգոստոսի 8-ին՝ սեփական հարկի տակ պարտվելով Բելխատուվային 2։3 հաշվով, որտեղ գոլ է խփել երկրորդ խաղակեսի ընթացքում դաշտ դուրս գալուց 4 րոպե հետո[6]։ Լևանդովսկին նաև մասնակցել է ՈՒԵՖԱ Եվրոպայի Լիգայի որակավորմանը 2008 թվականի հուլիսի 17-ին ադրբեջանական Խազար-Լենկորանի դեմ և 75-րդ րոպեին խփել իր թիմի համար հաղթական գոլը[7]։ Հաջորդ հանդիպումը ևս ավարտվել է Լեխի հաղթանակով[8]։ Հաջորդ փուլում Լեխը խաղաց շվեյցարական Գրասսհոպերի հետ՝ առաջին խաղում հաղթելով նրան խոշոր 6։0 հաշվով, որտեղ Լևանդովսկին դարձավ դուբլի հեղինակ[9], իսկ պատասխան հանդիպումը ավարտվեց ոչ-ոքի (0։0)[10]։ Այնուհետև Լեխը առաջ է անցնում նաև ավստրիական Աուստրիայից և անցնում խմբային մրցաշարի փուլ, որտեղ գրավում է 3-րդ տեղը՝ զիջելով Մոսկվայի ԲԿՄԱ-ին, իսպանական Դեպորտիվոյին և առաջ անցնելով ֆրանսիական Նանսիից և հոլանդական Ֆեյենոորդից։ Սակայն հաջորդ փուլում Լեխը զիջեց իտալական Ուդինեզեին։ 2008 թվականի դեկտեմբերին լեհական Piłka Nożna (Ֆուտբոլ) շաբաթաթերթը Լևանդովսկում ճանաչեց տարվա հայտնություն։
Լեհաստանի առաջնության 2008-2009 մրցաշրջանում Լեխը զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը՝ զիջելով վարշավյան Լեգիային և կրակովյան Վիսլային։ Լևանդովսկին խփած 14 գոլերով զբաղեցրեց ռմբարկուների ցուցակի երկրորդ հորիզոնականը՝ զիջելով Պավել Բրոժեկի և Տակեսուրե Չինյամային, որոնք խփել էին 19-ական գոլ։ Լեխը հաղթեց նաև Լեհաստանի գավաթը՝ եզրափակչում հաղթելով խոժուվյան «Ռուխին» (1։0)[11]։ 2009 թվականի հուլիսի 25-ին Լյուբինում կրակովյան Վիսլայի դեմ կայացած Լեհաստանի սուպերգավաթի խաղի 9-րդ րոպեին Ռոբերտը խփեց խաղի առաջին գոլը (1։1, տուգանային հարվածներով՝ 3։4)[12]։ Լեհաստանի բարձրագույն առաջնության 2008-09 մրցաշրջանում Լևանդովսկին խփած գոլերի քանակով 2-րդն էր։ 2009 թ. դարձել է Լեհաստանի առաջնության լավագույն խաղացող[13]։ Լինելով խփած գոլերի քանակով առաջինը (18 գոլ)՝ իր թիմով հաղթանակ է տարել 2009-10 մրցաշրջանում։
Լևանդովսկին իր վրա հրավիրել է նաև եվրոպական ակումբերի ուշադրությունը։ Նրանով հետաքրքրվել են մոսկովյան ԲԿՄԱ-ն[14], անգլիական «Վեստ Բրոմվիչ Ալբիոնը»[15], դորտմունդյան Բորուսիան[16], հոլանդական Ֆեյենոորդը[17], պետերբուրգյան Զենիթը[18] և Դոնեցկի Շախտյորը[19]։
Ռոբերտ Լևանդովսկին անգլիացի Ուեյն Ռունիի հետ դարձել է հայտնի FIFA 10 համակարգչային խաղի դեմքը Լեհաստանում։
Բորուսիա Դորտմունդ
2010-11
2010 թվականի հուլիսի 1-ին Լևանդովսկին տեղափոխվեց Դորտմունդի Բորուսիա։ Ակումբը նրա համար վճարեց 4, 750, 000€։ Հանդես էր գալիս 7 համարի ներքո։ Լևանդովսկու դեբյուտը Բորուսիայի կազմում տեղի ունեցավ 2010 թվականի օգոստոսի 22-ին Լեվերկուզենի Բայեր 04-ի դեմ խաղում, որտեղ Լևանդովսկին խաղադաշտ դուրս եկավ 63-րդ րոպեին՝ փոխարինելու Սեբաստիան Կելին[20]։ Բունդեսլիգայում առաջին գոլը հեղինակել է գրավելով Շալկե 04-ի դարպասը. 74-րդ րոպեին փոխարինել է Շինջի Կագավային, իսկ 86-րդ րոպեին գոլ է խփել Մանուել Նոյերի դարպասին (1։3)[21]։ Լևանդովսկին Դորտմունդի Բորուսիայի հետ երկու անգամ դարձել է գերմանական Բունդեսլիգայի չեմպիոն, իսկ 2011-2012 մրցաշրջանում դարձավ գերմանական Բունդեսլիգայի լավագույն խաղացող։ Բունդելիգայում անց է կացրել 33 խաղ և խփել 8 գոլ, Գերմանիայի գավաթում՝ 2 խաղ, Եվրոպայի Լիգայում՝ 8 խաղ և խփել իր միակ գոլը խփել Բավարիայի հետ խաղում։
2011-12
Նոր սեզոնում Ռոբերտը սկսեց հանդես գալ 9-րդ համարի տակ։ 2011 թվականի հուլիսի 23-ին մասնակցեց Գերմանիայի Սուպերգավաթի հանդիպմանը, որտեղ Բորուսիան զիջեց Շալկե 04-ին (հիմնական ժամանակում՝ 0։0, տուգանային հարվածներով՝ 3։4)։ 2011-2012 մրցաշրջանում նույնպես Բորուսիան դարձավ Գերմանիայի չեմպիոն, իսկ Լևանդովսկին դարձավ թիմի ռմբարկուն՝ 34 խաղում խփելով 22 գոլ։ Չեմպիոնների լիգայում խաղալով 6 խաղ՝ խփել է 1 գոլ։ Գերմանիայի Գավաթում Բորուսիան հասավ մինչև եզրափակիչ, որտեղ ջախջախեց մյունխենյան Բավարիային (5։2)։ Այդ խաղում Լևանդովսկին դարձավ հեթ-տրիկի հեղինակ։ Նա նաև դարձավ Գերմանիայի Գավաթի (2011-2012 թվականներ) ռմբարկուն՝ 6 խաղում խփելով 7 գոլ։
2012-13
2012-2013 մրցաշրջանում Դորտմունդի Բորուսիան գրավեց 2-րդ հորիզոնականը Գերմանիայի առաջնությունում։ Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակչում Բորուսիան հաղթեց Ռեալ Մադրիդին, որտեղ Լևանդովսկին խփելով 4 գոլ՝ դարձավ միակ ֆուտբոլիստը, ով ՉԼ-ի կիսաեզրափակչում խփել է 4 գոլ։ Իսկ եզրափակչում պարտվեցին Բավարիային։ 2014 թվականի հունվարի 4-ին նախնական պայմանագիր կնքեց Մյունխենի Բավարիայի հետ։
2013-14
2013 թվականի հուլիսի 27-ին Դորտմունդի Բորուսիայի կազմում Լևանդովսկին հաղթեց Գերմանիայի գավաթը
Ազգային հավաքականի կազմում դեբյուտը տեղի ունեցավ 2009 թվականի սեպտեմբերի 10-ին Սան Մարինոյի դեմ խաղին։ Լևանդովսկին Լեհաստանի ազգային հավաքականի կազմում մասնակցել է 2012 թվականի Եվրոպայի առաջնությանը։
«Բավարիա»
2014 թվականի հունվարի 4-ին պաշտոնապես 5 տարվա պայմանագիր կնքեց Մյունխենի Բավարիայի հետ[22]։ Համաձայնությունը ուժի մեջ է մտնում 2014 թվականի ամռանը։ Հենց իր առաջին խաղում ընդդեմ «Դույսբուրգի» նա բացեց հաշիվը նոր ակումբի կազմում։ 2015 թվականի սեպտեմբերի 22–ին սահմանեց ռեկորդ խոշոր եվրոպական առաջնությունների համար(Անգլիա, Գերմանիա, Իսպանիա, Իտալիա, Ֆրանսիա), 9-ր-ում 5 անգամ գրավելով «Վոլֆսբուրգի» դարպասը(51', 52', 55', 57', 60') (խաղի հաշիվը - 5:1)։
Ձեռքբերումներ
Թիմային
- Լեհաստանի չեմպիոն (1)։ 2009/10
- Լեհաստանի գավաթի մրցանակակիր (1)։ 2008/09
- Լեհաստանի սուպերգավաթ (1)։ 2009։
- Ընդհանուր։ 3 մրցանակ
- Գերմանիայի չեմպիոն (2)։ 2010/11, 2011/12
- Գերմանիայի գավաթի մրցանակակիր (1)։ 2011/12
- Գերմանիայի սուպերգավաթի մրցանակակիր (1)։ 2013
- Ընդհանուր։ 4 մրցանակ
Անձնական
- Լեհաստանի առաջնության լավագույն ռմբարկու (1)։ 2009/2010 (18 գոլ)
- Լեհաստանի տարվա ֆուտբոլիստ (3)։ 2011, 2012, 2013
- Բունդեսլիգայի լավագույն խաղացող (1)։ 2012
- Բունդեսլիգայի լավագույն ռմբարկու (1)։ 2013/2014 (20 գոլ)[23]
Ծանոթագրություններ
- ↑ Ռոբերտ Լևանդովսկու վիճակագրությունը sports.ru կայքում(ռուս.)
- ↑ 2,0 2,1 2,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #1042303614 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
- ↑ «Robert Lewandowski - Bundesliga - official website»
- ↑ «Robert Lewandowski - market value progress - Transfermarkt»։ Transfermarkt։ transfermarkt.com։ 2014/07/10
- ↑ Պատմություն Ռոբերտ Լևանդովսկու կյանքից(լեհ.)
- ↑ Լեխ 2-3 Բելխատուվա (Ռոբերտ Լևանդովսկի 67')(լեհ.)
- ↑ Խազար-Լենկորան 0-1 Լեխ Պոզնան (Ռոբերտ Լևանդովսկի 75') (Եվրոպայի լիգայի որակավորում 2008/09)(անգլ.)
- ↑ Լեխ Պոզնան 4-1 Խազար-Լենկորան (Եվրոպայի լիգայի որակավորում 2008/09)(անգլ.)
- ↑ Լեխ Պոզնան 6-0 Գրասսհոպեր (Ռոբերտ Լևանդովսկի 14', 56') (Եվրոպայի լիգայի որակավորում 2008/09)(անգլ.)
- ↑ Գրասսհոպեր 0:0 Լեխ Պոզնան (Եվրոպայի լիգայի որակավորում 2008/09)(անգլ.)
- ↑ Ռուխ Խոժուվ 0-1 Լեխ Պոզնան(լեհ.)
- ↑ Վիսլա Կրակով 1-1, տուգ.՝ 3-4 Լեխ Պոզնան (Ռոբերտ Լևանդովսկի 9')(լեհ.)
- ↑ Մարիուշ Լևանդովսկին Լեհաստանի տարվա լավագույն խաղացողն է(ռուս.)
- ↑ Լևանդովսկին չի տեղափոխվի ԲԿՄԱ(ռուս.)
- ↑ Ռ. Լևանդովսկին չի տեղափոխվի ՎԲԱ(ռուս.)
- ↑ Բորուսիան հետաքրքրվում է Լևանդովսկու ծառայություններով(ռուս.)
- ↑ Ֆեյենոորդը ցանկանում է գնել Լևանդովսկուն, ոչ թե Մարիուշին(ռուս.)
- ↑ Ռ. Լևանդովսկին կտեղափոխվի՞ Զենիթ(ռուս.)
- ↑ Լեխը մերժել է Շախտյորին(ռուս.)
- ↑ Բորուսիա Դորտմունդ 0-2 Բայեր 04 Լեվերկուզեն(անգլ.)
- ↑ Շալկե 04 1-3 Բորուսիա Դորտմունդ
- ↑ ««Бавария» объявила о подписании Левандовски»։ Спорт-Экспресс (ռուսերեն)։ news.sport-express.ru։ 2014/01/04։ Վերցված է 2014-01-01
- ↑ Левандовски стал лучшим бомбардиром чемпионата Германии
Արտաքին հղումներ
- Ռոբերտ Լևանդովսկի (լեհ.)
- Ռոբերտ Լևանդովսկի (անգլ.)