Շվեյցարիայի ֆուտբոլի ազգային հավաքական
Շվեյցարիայի ֆուտբոլի ազգային հավաքականը ներկայացնում է Շվեյցարիայի ֆուտբոլի ասոցիացիան ընկերական խաղերում և պաշտոնական այլ խաղերում և վերահսկվում Շվեյցարիայի Ֆուտբոլի Ֆեդերացիայի կողմից։ Համարվում է Գերմանիայի, Ֆրանսիայի և Իտալիայի ֆուտբոլի հետևորդ։ Թիմի լոգոյի վրա պատկերված է Շվեյցարիայի պաշտոնական բոլոր լեզուների սկզբնատառերը, և պատկերված է ոտքի հաղթական շարժումը, որը հանգեցնում է գոլի։ Նրա ցուցաբերած լավագույն արդյունքը եղել է 1934, 1938, 1954 թվականների աշխարհի առաջնության ժամանակ, երբ Շվեյցարիան հասավ մինչև ¼ եզրափակիչ։ 2008 թ. Եվրոպայի խաղերը տեղի է ունեցել Շվեյցարիայում և Ավստրիայում։ Իր Ֆուտբոլի մեկդարյա պատմության մեջ ամենամեծ հաշվով պարտությունը կրել է Հունգարիայի կողմից։ Նա պարտվել է ինը գնդակի տարբերությամբ։ Ամենամեծ հաշվով հաղթել է Լիտվային 9:0 հաշվով, իսկ առաջին պաշտոնական հանդիպումն անցկացրել է 1905 թվականին Փարիզում պարտվելով Ֆրանսիայի Ազգային Հավաքականին՝ նվազագույն 1-0 հաշվով։
Միություն | ՇՖՖ | ||
---|---|---|---|
Կոնֆեդերացիա | ՈՒԵՖԱ (Եվրոպա) | ||
Գլխավոր մարզիչ | Մուրատ Յակին | ||
Թիմի ավագ | Գրանիտ Ջակա | ||
ՖԻՖԱ կոդ | SUI | ||
| |||
Կայք | football.ch/sfv | ||
Switzerland national association football team Վիքիպահեստում |
Շվեյցարիան Մունդիլալ 2014 -ում
խմբագրելՖԻՖԱ-ի որոշմամբ Շվեյցարիան Ֆրանսիայի, Էկվադորի և Հոնդուրասի հետ Համալրեց Ե խումբը։ Հենց Ե խմբի առաջին խաղում Բրազիլիայի մայրաքաղաքի Մանե Գարինչա արենայում, 69,432 հանդիսականի ներկայությամբ պարտության մատնեց Էկվադորին երկու-մեկ հաշվով։ Գոլի հեղինակ դարձան Շվեյցարիայից Ահմիդ Մահմեդին 48-րդ րոպեին և Հարիս Սեֆերովիչը ավելացված ժամանակում։ Էկվադորի միակ գոլը հեղինակեց Էններ Վալենսիան 22-րդ րոպեին։ Հանդիպման մրցավարն էր Ռավշան Իրմատովը Ուզբեկստանից։ Շվեյցարիայի հաջողությանը շարունակեց ծանր հաշվով պարտությունը Ֆրանսիայի կողմից Սալվադորի Ֆանտե Նովա քաղաքում՝ 51,003 հանդիսականի ներկայությամբ։ Շվեյցարիայի կազմում գոլեր խփեցին Բլերիմ Ջեմայլին և Գրանիտ Ջական 81-րդ րոպեին։ Ֆրանսիացի ֆուտբոլիստներից գոլ խփելով աչքի ընկան՝ Օլիվիե Ժիրուն, Բլեզ Մատիուիդին, Մաթիո Բալբուենան, Կարիմ Բենզեման և Մուսսա Սիսոկկոն։ Այս խաղում Ֆրանսիան հաղթեց 5։2 հաշվով։ Հանդիպման մրցավարն էր Բյորն Կեյպերսը Հոլանդիայից։ Խմբային փուլի վերջին խաղում Շվեյցարիայի դեմ ելավ Հոնդուրասը։ Այս խաղը նշանավորվեց նրանով, որ Շվեյցարիայի ֆուտբոլիստ Ջերդան Շաքիրին երեք գոլ խփեց՝ 6, 31 և 71-րդ րոպեներին։ Խաղը ընթացավ Մանաուս քաղաքի Ամազոնիա ստադիոնում։ Խաղի ընթացքում արենայում գտնվողների թիվը չէր գերազանցում 40322 հանդիսականը։ Հանդիպման մրցավարն էր արգենտինացի Նեստոր Պիտանան։ 1/8 եզրափակչում Շվեյցարիայի թշնամին էր Արգենտինան։ Խաղը տեղի ունեցավ Սան Պաուլո քաղաքի Կորինտիաս ստադիոնում։ Խաղին ներկա էին 63,255 հանդիսական։ Այս խաղը վերջինն էր Շվեյցարիայի համար, քանի որ այս փուլից հետո շվեյցարացիները հրաժեշտ տվեցին աշխարհի խաղերը։ Ավելացրած ժամանակում Շվեյցարիան մեկ գնդակ ընդունեց Արգենտինայից, որն էլ նրա պարտության պատճառը դարձավ։ Հանդիպման մրցավարն էր՝ Յունաս Էրիկսոնը Շվեդիայից։
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շվեյցարիայի ֆուտբոլի ազգային հավաքական» հոդվածին։ |