Մայքլ Օլիվեր (անգլ.՝ Michael Oliver, փետրվարի 20, 1985(1985-02-20), Աշինգտոն, Նորթամբերլենդ, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի ֆուտբոլային մրցավար, որը վարում է Պրեմիեր լիգայի հանդիպումները, ինչպես նաև Անգլիայի ազգային գավաթային մրցաշարերը։ Սկսել է դատել Պրեմիեր լիգայի հանդիպումները 2010 թվականին՝ դառնալով այդ մրցաշարի պատմության մեջ ամենաերիտասարդ մրցավարը (գերազանցելով Ստյուարտ Աթուելի ռեկորդը, որը սահմանվել էր 2008 թվականին)[1]։

Մայքլ Օլիվեր
անգլ.՝ Michael Oliver
Քաղաքացիությունը  Միացյալ Թագավորություն
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 20, 1985(1985-02-20) (39 տարեկան)
Ծննդավայր Աշինգտոն, Նորթամբերլենդ, Անգլիա, Միացյալ Թագավորություն

Մրցավարական կարիերա

խմբագրել

Օլիվերը խաղերը սկսել է դատել 14 տարեկանից՝ հոր՝ Քլայվի առաջարկությամբ, որն աշխատում էր որպես ֆուտբոլային մրցավար։ 2007 թվականին ընդգրկվել է մրցավարների ազգային ցուցակում և եղել է «Ուեմբլի» մարզադաշտում կայացած Ազգային կոնֆերանսի փլեյ-օֆֆի եզրափակչի գլխավոր մրցավարը։ Հետագայում նա սահմանեց մի շարք ռեկորդներ՝ դառնալով ֆուտբոլի լիգայի ամենաերիտասարդ լայնսմենը, ֆուտբոլի լիգայի ամենաերիտասարդ գլխավոր մրցավարը և Պրեմիեր լիգայի ամենաերիտասարդ չորրորդ մրցավարը։

2010 թվականի օգոստոսին Մայքլ Օլիվերն ընդգրկվել է «Դատավորների ընտրված խմբում։ 2010 թվականի օգոստոսի 21-ին նա 25 տարեկան և 182 օրական հասակում որակազրկեց «Բիրմինգհեմ Սիթիի» և «Բլաքբըրն Ռովերսի» միջև Պրեմիեր լիգայում իր առաջին հանդիպումը՝ գերազանցելով Ստյուարտ Աթուելի ռեկորդը, ով մինչև այդ պահը Պրեմիեր լիգայի խաղի ամենաերիտասարդ մրցավարն էր[2]։

2022 թվականի մայիսին ՖԻՖԱ-ն նրան նշանակել է Քաթարում կայանալիք ֆուտբոլի աշխարհի 2022 թվականի առաջնության 36 գլխավոր մրցավարներից մեկը։

2024 թվականի ապրիլին ընտրվել է գլխավոր մրցավարներից մեկի կողմից 19 մրցավարական բրիգադների շարքում՝ 2024 թվականի հունիս-հուլիս ամիսներին Գերմանիայի ֆուտբոլային դաշտերում կայանալիք ֆուտբոլի Եվրոպայի առաջնության հանդիպումները սպասարկելու համար[3]։

Վիճակագրություն

խմբագրել
Մրցաշրջան Հանդիպումներ[4] Ընֆհանուր    խաղի համար Ընդհանուր     խաղի համար
2006/07 12 26 2,17 3 0,25
2007/08 29 73 2,52 6 0,21
2008/09 41 101 2,46 5 0,12
2009/10 27 74 2,74 7 0,26
2010/11 29 83 2,86 6 0,21
2011/12 36 94 2,61 4 0,1
2012/13 39 105 2,69 1 0,03
2013/14 40 141 3,53 4 0,10
2014/15 39 137 3,51 6 0,15
2015/16 36 131 3,64 9 0,25
2016/17 44 138 3,14 5 0,11
2017/18 43 151 3,51 7 0,16
2018/19 45 152 3,38 8 0,18

Աղբյուր․Soccerbase[5]

Աշխարհի առաջնություն 2022

խմբագրել
Բեմ Ամսաթիվ Վայր Թիմ 1 Թիմ 2 Արդյունք     11 մետրանոց
Խմբային փուլ 2022 թվականի նոյեմբերի 27 «Ահմադ իբն Ալի», Էր-Ռայյան   Ճապոնիա   Կոստա Ռիկա 0:1 (0:0) 3 — 3 0 — 0 0 — 0
Խմբային փուլ 2022 թվականի նոյեմբերի 30 «Ազգային մարզադաշտ», Լուսաիլ   Սաուդյան Արաբիա   Մեքսիկա 1:2 (0:0) 6 — 1 0 — 0 0 — 0
1/4 եզրափակիչ 2022 թվականի դեկտեմբերի 9 «Էդյուքեյշն սիթի», Էր-Ռայյան   Խորվաթիա   Բրազիլիա 1:1 (0:0, 0:0, д.в.1:1, пен.4:2) 2 — 3 0 — 0 0 — 0

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Ashington ref Michael Oliver set to take on Premier League duties» (անգլերեն). JournalLive. 2010 թ․ օգոստոսի 17. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 22-ին.
  2. «Birmingham vs Blackburn» (անգլերեն). PremierLeague.com. 2010 թ․ օգոստոսի 25.
  3. UEFA.com (2024 թ․ ապրիլի 23). «Referee teams for UEFA EURO 2024 appointed». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2024 թ․ մայիսի 6-ին.
  4. 2012 թվականից վիճակագրության մեջ ներառված են նաև միջազգային հանդիպումները։
  5. «Michael Oliver» (անգլերեն). Soccerbase.com. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 11-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել