Օվիդիու Հացեգան
Օվիդիու Ալին Հացեգան (ռումիներեն՝ Ovidiu Alin Hațegan, հուլիսի 14, 1980, Արադ (Ռումինիա), Ռումինիա), ռումինացի ֆուտբոլային մրցավար. 2006 թվականից սպասարկում է Ռումինիայի ֆուտբոլի առաջնության խաղերը։ ՖԻՖԱ-ի մրցավարի կարգավիճակ ունի 2008 թվականից, նույն թվականից վարում է եվրոպական ակումբային մրցաշարերի հանդիպումները։ Առաջին մասնագիտությամբ՝ բժիշկ, ավարտել է բժշկական համալսարանը[1]։
Օվիդիու Հացեգան | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 14, 1980 (44 տարեկան) |
Ծննդավայր | Արադ (Ռումինիա), Ռումինիա |
Քաղաքացիություն | Ռումինիա |
Մասնագիտություն | ֆուտբոլային մրցավար և բժիշկ |
Զբաղեցրած պաշտոններ | ՖԻՖԱ-ի մրցավար |
Ovidiu Hațegan Վիքիպահեստում |
Կարիերա
խմբագրելՄիջազգային մրցավարական կարիերան սկսել է 2008 թվականին ՝ սպասարկելով 2008 թվականի Եվրոպայի պատանեկան առաջնության ընտրական փուլի Խորվաթիա-Շվեյցարիա հանդիպումը (0:1)[2]։ Ակումբային մակարդակում Նա իր նորամուտը նշեց Եվրոպայում 2008-ի Ինտերտոտոյի գավաթի խաղարկության մրցավարությամբ «Հիբերնիանս» և «Գորիցա» ակումբների միջև (3:0)[2]։
2011 թվականին դատվել է Եվրո-2012-ի ազգային հավաքականների ընտրական երկու հանդիպումներում, ինչպես նաև հավաքականների մի քանի ընկերական հանդիպումներում[2]։ Նույն թվականի սեպտեմբերին իր նորամուտը նշեց Եվրոպա լիգայում։ Մի քանի ամիս անց ՝ նույն տարվա դեկտեմբերին, մրցավարը նաև առաջին անգամ դատեց ՈՒԵՖԱ֊ի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ԱՊՕԷԼ֊«Շախտյոր» (0:2)հանդիպումը[3]։
2013 թվականին մրցավարը հայտնվել էր խոշոր սկանդալի կենտրոնում։ Մոսկվայի ԲԿՄԱ-ի եւ «Մանչեսթեր Սիթիի» միջեւ Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի խաղում անգլիական թիմի խաղացող, կոտդիվուարցի Յայա Տուրեն մրցավարի ուշադրությունն է հրավիրել այն փաստի վրա, որ տրիբունաներից հնչում են ձայներ, որոնք նման են կապիկի ճչոցին, և պահանջել է դադարեցնել հանդիպումը։ Հացեգանը հրաժարվել է դա անել, ինչը հարուցել է Տուրեի վրդովմունքը, ինչպես նաև հաջորդ օրը անգլիական մամուլում իր հասցեին քննադատությունը։ ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինիի անձնական կարգադրությամբ ներքին հետաքննություն է անցկացվել, որի արդյունքում Հացեգանը լիովին արդարացվել է, քանի որ գործել է հրահանգներին համապատասխան[4]։
2016 թվականի մարտի 1-ին նա ընտրվել է Եվրոպայի 2016 թվականի առաջնության խաղերը սպասարկելու մրցավարներից մեկը[5]։
Անձնական կյանք
խմբագրելՀացեգանն ունի կին՝ Նիկոլետան և որդի՝ Դրագոշը[6][7]։
2022 թվականի մարտին Օվիդիու Հացեգանը սրտի կաթված է ստացել տնային մարզումների ժամանակ և վիրահատվել է Տիմիշոարայի սրտանոթային հիվանդությունների ինստիտուտի մասնագետների կողմից[8]։
Ծանոթագրություն
խմբագրել- ↑ «Arbitru | frf-cca». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 4-ին.
- ↑ 2,0 2,1 2,2 «WorldReferee.com — referee — Ovidiu Alin Hategan — stats». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 4-ին.
{{cite web}}
: no-break space character in|title=
at position 17 (օգնություն) - ↑ «Лига чемпионов УЕФА 2011/12 — История — АПОЕЛ-Шахтер — UEFA.com». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 4-ին.
{{cite web}}
: no-break space character in|title=
at position 28 (օգնություն) - ↑ «Овидиу Хацеган, которого не любят Дарио Срна и Яя Туре. 5 фактов об арбитре матча «Ман Сити» — «Динамо» — Футбол 24». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 4-ին.
{{cite web}}
: no-break space character in|title=
at position 93 (օգնություն) - ↑ «Full UEFA EURO 2016 referee teams named» (PDF). Արխիվացված (PDF) օրիգինալից 2016 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 4-ին.
- ↑ «Haţegan îşi explică ascensiunea şi vorbeşte despre planurile sale: Ar fi de vis să arbitrez la Euro 2016». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 30-ին.
- ↑ «Foto Soție de arbitru. Ovidiu Hațegan și misterioasa lui parteneră: imagini hot pe Facebook» (ռումիներեն). 2017 թ․ հուլիսի 14. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 22-ին.
- ↑ «Haţegan, în faţa unei decizii uriaşe: Şansa istorică pe care o va rata, dacă s-ar retrage». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 30-ին.