Իսպանիայի Արքայական ֆուտբոլի ֆեդերացիա

Իսպանիայի Արքայական ֆուտբոլի ֆեդերացիա (իսպ.՝ Real Federación Española de Fútbol կամ RFEFիսպանական ֆուտբոլային կազմակերպություն։ Շտաբը գտնվում է Մադրիդի Լաս Ռոսաս դե Մադրիդ արվարձանում։

Իսպանիայի Արքայական ֆուտբոլի ֆեդերացիա
իսպ.՝ Real Federación Española de Fútbol
Изображение логотипа
ԵրկիրFlag of Spain.svg Իսպանիա
Հիմնվածսեպտեմբերի 29, 1913
ՇտաբԼաս Ռոսաս դե Մադրիդ
ՖԻՖԱ-ի անդամ1914 հուլիսի 27
ՈՒԵՖԱ-ի անդամ1954 հունիսի 15
ՆախագահԼուիս Ռուբիալես
Կայքrfef.es
Commons-logo.svg Royal Spanish Football Federation Վիքիպահեստում

Այն կազմակերպում է երկրի առաջնային լիգաները՝ այդ թվում Լա Լիգան, Սեգունդա Դիվիզիոնը և Սեգունդա Դիվիզիոն Բ-ն։ Այն նաև ղեկավարում է Տերկերա Դիվիզիոնը Իսպանիայի տարածքային ֆուտբոլի ֆեդերացիաների օգնությամբ։

Ֆեդերացիան նաև կառավարում է Իսպանիայի ֆուտբոլի ազգային հավաքականին (տղամարդկանց), կանանց և երիտասարդական ազգային հավաքականներին։ Իսպանիայի ազգային ֆուտզալի հավաքականը նույնպես պատկանում է ֆեդերացիային։