Վլադիմիր Ցոուֆալ (չեխ․՝  Vladimír Coufal, օգոստոսի 22, 1992(1992-08-22)[1][2][3], Պրահա, Չեխիայի և Սլովակիայի Ֆեդերատիվ Հանրապետություն), չեխ ֆուտբոլիստ, «Սլավիա» ակումբի և Չեխիայի հավաքականի պաշտպան։

Football pictogram.svg
Վլադիմիր Ցոուֆալ
չեխ․՝ Vladimír Coufal
Vladimír Coufal.jpg
Քաղաքացիությունը Flag of the Czech Republic.svg Չեխիա
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 22, 1992(1992-08-22)[1][2][3] (29 տարեկան)
Ծննդավայր Պրահա, Չեխիայի և Սլովակիայի Ֆեդերատիվ Հանրապետություն
Հասակ 174 սանտիմետր
Քաշ 70 կիլոգրամ
Դիրք Պաշտպան

Ակումբային կարիերաԽմբագրել

Ցոուֆալն իր պրոֆեսիոնալ կարիերան սկսել է «Գլուչին» ակումբում։ 2010 թվականի սեպտեմբերի 17-ին «Դուկլա» ակումբի դեմ խաղի ժամանակ իր նորամուտն է նշել Չեխիայի երկրորդ լիգայում[4]։ 2013 թվականի սկզբին Վլադիմիրը տեղափոխվել է «Օպավա» ակումբ։ Մարտի 3-ին «Վլաշիմ» ակումբի դեմ խաղի ժամանակ իր նորամուտն է նշել նոր ակումբում[5]։ Մայիսի 19-ին «Չասլավ» ակումբի դեմ խաղի ժամանակ Ցոուֆալն իր առաջին գոլն է խփել «Օպավա» ակումբում[6]։ 2012 թվականի ամռանը Ցոուֆալը տեղափոխվել է «Սլովան» ակումբ։ Նոյեմբերի 23-ին «Դուկլա» ակումբի դեմ խաղի ժամանակ իր նորամուտն է նշել Չեխիայի առաջին լիգայում[7]։ 2015 թվականին Վլադիմիրը իր ակումբին օգնել է նվաճել Չեխիայի գավաթը։ Հոկտեմբերի 1-ին Եվրոպայի լիգայի շրջանակներում մարսելյան «Օլիմպիկի» դեմ խաղի ժամանակ իր առաջին գոլն է խփել «Սլովան» ակումբի կազմում[8]։ 2018 թվականի ամռանը Ցոուֆալը պայմանագիր է կնքել «Սլավիա» պրահական ակումբի հետ։ Հուլիսի 22-ին «Սիգմա» ակումբի դեմ խաղի ժամանակ իր նորամուտն է նշել նոր ակումբում[9]։ Այդ ժամանակ Վլադիմիրն իր առաջին գոլն է խփել «Սլավիա» ակումբի կազմում[8]։

Կարիերան հավաքականումԽմբագրել

2017 թվականի նոյեմբերի 11-ին Կատարի հավաքականի դեմ ընկերական խաղի ժամանակ Ցոուֆալն իր նորամուտն է նշել Չեխիայի հավաքականում[10]։

Հավաքականում ունեցած ելույթների վիճակագրությունԽմբագրել

Վլադիմիր Ցոուֆալի խաղրը Չեխիայի հավաքականի կազմում
Ամսաթիվ Մրցակից Հաշիվ Գոլեր Մրցույթ
1 2017 թվական, նոյեմբերի 11   Կատար 1:0 - Ընկերական խաղ
2 6   Նիգերիա 1:0 - Ընկերական խաղ
3 10   Ռուսաստան 1:5 - Ընկերական խաղ
4 26   Բրազիլիա 1:3 - Ընկերական խաղ

ՁեռքբերումներԽմբագրել

Ակումբային

  Չեխիա «Սլովան» (Լիբերեց)

  • Չեխիայի գավաթակիր, 2014/15

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. 3,0 3,1 As (իսպ.)Madrid: Grupo PRISA, 1967.
  4. «Дукла Прага VS. Глучин 2:0» (անգլերեն)։ soccerway.com։ 2010-09-17 
  5. «Влашим VS. Опава 1:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2012-03-03 
  6. «Опава VS. Часлав 4:0» (անգլերեն)։ soccerway.com։ 2012-05-19 
  7. «Дукла Прага VS. Слован Либерец 3:0» (անգլերեն)։ soccerway.com։ 2012-11-23 
  8. 8,0 8,1 «Олимпик Марсель VS. Слован Либерец 0:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2012-10-01 
  9. «Сигма VS. Славия Прага 0:3» (անգլերեն)։ soccerway.com։ 2018-07-22 
  10. «Катар VS. Чехия 0:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2017-11-11 

Արտաքին հղումներԽմբագրել