Կորոնավիրուսային հիվանդության համաճարակ 2019 (անգլ.՝ COVID-19՝ corona virus disease[Ն 1]), վարակային հիվանդություն, առաջացած SARS-CoV-2 (կորոնավիրուս)-ով[49], որը սերտ առնչվում է Ծանր ընթացքով սուր շնչառական համախտանիշ (SARS) վիրուսային բնույթով հանդիսացող հիվանդության հետ[50][51][52]։ Այս հիվանդությունը 2019-20-ի կորոնավիրուսային համաճարակի պատճառն է[53][54]։ Այն հիմնականում փոխանցվում է մարդկանց միջև փոքր կաթիլների միջոցով, երբ ինֆեկցված անձինք շնչում կամ հազում են (կամ փռշտում)[55]։[56] Վարակումից մինչև ախտանշանների դրսևորումն ընկած ժամանակահատվածը (ինկուբացիոն շրջան) հիմնականում 2-ից 14 օր է տևում[57][58]։ Ձեռքերի լվացումը, հազող կամ փռշտացող անձանցից հեռավորության պահպանումը, ինչպես նաև դեմքին դիպչելուց խուսափումը խորհուրդ է տրվում հիվանդությունը կանխարգելելու նպատակով[59]։ Հիվանդության տարածումը կանխարգելելու նպատակով խորհուրդ է տրվում փռշտալիս և հազալիս փակել բերանը և քիթը ծալված արմունկով կամ կտորով (թաշկինակով), ապա ազատվել դրանից (անմիջապես նետել այն աղբամանի մեջ)[59]։

COVID-19
Տեսակemerging communicable disease?, Ատիպիկ թոքաբորբ և հիվանդության կարգ
ՊատճառSARS-CoV-2[1][2]
Փոխանցման ձևօդակաթիլային փոխանցում[3][4][5][…], օդակաթիլային փոխանցում[6][5], կոնտակտային փոխանցում[6][3], ուղիղ եթեր[3], fomite transmission?[7] և միգուցե eye infection?[8][9][10]
Հիվանդության ախտանշաններհազ[11][12], տենդ[13][14], շնչառական անբավարարություն[13], գլխացավ[13], միալգիա[13], հոգնածություն[13], Արյունախխում[13], լուծ[13][15], հևոց[13][14], լիմֆոպենիա[13], սակավարյունություն[13], անոսմիա[16], Ագեուսիա[16], Թթվածնաքաղց[17], դող[18], Քթի փակվածություն[19], անորեքսիա[20], սրտխառնոց[20], Կոնյունկտիվիտ[21], որովայնային ցավ[21], viral pneumonia?[22], Ուղեղի վնասվածք[23], դելիրիում[23], փսիխոզ[23], Գլխուղեղի բորբոքում[23], enanthem?[24], Հուզական այրում, Էրեկտիլ դիսֆունկցիա[25][26], thromboinflammation?[27] և նյարդաբանական խանգարում[27]
ՀետևանքՆոր կորոնավիրուսի բռնկում (2019-2020), մեծահասակների դիսթրես համախտանիշ, viral pneumonia?, Թրոմբոզ[28], Տոքսիկ շոկի համախտանիշ[29][30][31], pediatric multisystem inflammatory syndrome?[31][32][33], cytokine storm?[34][35], արյան մակարդում, COVID-19 mortality? և long covid?
Վարակ տարածողջրաքիսներ[36]
Բուժաքննությունreverse transcription polymerase chain reaction?[37], ELISEA?[37], CT[38][37], Պոլիմերազային շղթայական ռեակցիա և COVID-19 rapid antigen test?
Բժշկական մասնագիտությունվարակաբանություն, թոքաբանություն, Վիրուսոլոգիա, համաճարակաբանություն և անհետաձգելի բժշկություն
ՀՄԴ-10U07.1 և U07.2
ՀոմանիշներԿորոնավիրուս
Բուժումսիմպտոմատիկ բուժում, Հակավիրուսային դեղեր[39], Օքսիգենոթերապիա, immunotherapy?[40][41][42], Իմունոգլոբուլինային թերապիա[43], immunosuppressive drug?[44][45], Իմունային շիճուկներ[46][47] և treatment of COVID-19?[48]
 COVID-19 Վիքիպահեստում

Հիվանդները կարող են քիչ ախտանշաններ ունենալ, կամ նրանց շրջանում կարող է զարգանալ տենդ, հազ և հևոց[60][61][62]։ Հիվանդությունը կարող է խորանալ՝ հանգեցնելով թոքաբորբի և բազմաօրգանային անբավարարության[53][54]։ Պատվաստանյութ կամ յուրահատուկ հակավիրուսային թերապիա դեռևս գոյություն չունի, և բուժման տարբերակներից են ախտանշանային, սատարող և փորձնական գործողությունները[63]։ Դեպքերի մահացության ցուցանիշը գնահատվել է 1-ից 3 տոկոսի միջև[64][65]։

Առողջապահության Համաշխարհային Կազմակերպությունը և ԱՄՆ-ի Հիվանդությունների Վերահսկման և Կանխարգելման Կենտրոնները խորհուրդ են տալիս, որ այն անձիք, ովքեր կարծում են, որ իրենք վիրուսը կրողներ են, բժշկական դիմակ կրեն և բժշկական խորհուրդ փնտրեն կանչելով բժշկին, անձամբ հիվանդանոց այցելելու փոխարեն։ Դիմակների կրումը խորհուրդ չի տրվում ընդհանուր հասարակության շրջանում[66][67]։ԱՀԿ-ն հայտարարել է, որ 2019-20 կորոնավիրուսային համաճարակը Հանրային Առողջությանը սպառնացող Անհետաձգելի Միջազգային Խնդիր է (PHEIC)[68][69]: 2020-ի փետրվարի 19-ի դրությամբ միայն Մայրցամաքային Չինաստանն է ներառված որպես հիվանդության հայտնի շարունակական հանրային տարածում ունեցող երկիր[70]։

Նշաններ և ախտանշաններ

խմբագրել

Վարակված անձինք կարող են անախտանիշ լինել, կամ նրանց շրջանում կարող են զարգանալ այնպիսի ախտանշաններ, ինչպիսիք են տենդը, հազը և հևոցը[60][61][62]։ Փորլուծությունը և վերին շնչուղիների ախտանշանները (օրինակ փռշտոց, քթահոսություն, կոկորդացավ) ավելի հազվադեպ են հանդիպում[71]։ Հիվանդությունը կարող է խորանալ, հանգեցնելով թոքաբորբի, բազմաօրգանային անբավարարության և մահվան[53][54]։

Ինկուբացիոն շրջանի տևողությունը գնահատվել է երկուսից տասը օր ԱՀԿ-ի կողմից և երկուսից 14 օր ԱՄՆ-ի Հիվանդությունների Վերահսկման և Կանխարգելման Կենտրոնների (CDC) կողմից[62][72]։ Հետազոտությունների արդյունքում հայտնաբերվել են հազվադեպ դեպքեր, երբ ինկուբացիոն շրջանը տևել է մինչևիսկ 24 օր[73]։

Պատճառ

խմբագրել
 
SARS-CoV-2-ի(դեղին) սկանավորող էլեկտրոնային մանրադիտակային պատկեր

Հիվանդության հիմքում ընկած է ծանր սուր շնչառական համախտանիշի կորոնավիրուս 2-ը (SARS-CoV-2), որը նախկինում հիշատակվել է, որպես 2019-ի նոր կորոնավիրուս (2019-nCoV)[51]: Հետազոտողները գտնում են, որ վիրուսը կենդանական ծագում ունի[74]։

Հիվանդությունը հիմնականում տարածվում է մարդկանց միջև հազից կամ փռշտոցից առաջացած շնչառական կաթիլների միջոցով[75]։

Չինաստանի կողմից հրապարակված առաջին 72,314 դեպքերի համաճարակաբանական հետազոտությունը ենթադրել է «շարունակական վարակման ընդհանուր աղբյուրի» առկայություն, որը հիվանդության բռնկման պատճառ է դարձել 2019-ի դեկտեմբերին, ինչը նշանակում է, որ մի քանի կենդանուց մարդկանց վարակման զոոնոտիկ իրադարձություններ են տեղի ունեցել Հուանանի Ծովամթերքի Մեծածախ Առևտրի Շուկայում։ Այս վարկածի համաձայն մարդուց մարդուն փոխանցումը փոխանցման հիմնական ուղին է դարձել 2020-ի հունվարի սկզբում[76]։

 
ՀՎԿԿ լաբորատոր թեստավորման հավաքածու COVID-19-ը հայտնաբերելու համար[77]

ԱՀԿ-ն հիվանդության թեստավորման մի քանի ուղեցույցներ է հրապարակել[78][79]։ Թեստավորումն օգտագործում է իրական ժամանակում հետադարձ տրանսկրիպցիոն պոլիմերազային շղթայական ռեակցիա (rRT-PCR)[80]: Թեստավորումը կարող է իրականացվել օգտագործելով շնչառական կամ արյան նմուշները[81]։ Արդյունքները հիմնականում հասանելի են դառնում ժամերի կամ օրերի ընթացքում[82][83]։ Չինացի գիտնականները մեկուսացրել են կորոնավիրուսի շտամը (SARS-CoV-2) և հրապարակել են դրա գենետիկական հաջորդականությունը, ուստի ամբողջ աշխարհի լաբորատորիաները կարող են անկախ և ինքնուրույն կերպով վիրուսային ինֆեկցիան հայտնաբերելու նպատակով ՊՇՌ իրականացնել[53][84][85]։ COVID-19-ի թեստավորումը կարող է նաև իրականացվել նուկլեինաթթու-հիմնված թեստերի կամ հակամարմինների հայտնաբերման միջոցով[86]։

Վուհանի Համալսարանի Ժոնյանի Հոսպիտալի կողմից հրապարակված ախտորոշիչ ուղեցույցներն առաջարկում են մեթոդներ, որոնք միտված են հիվանդության կլինիկական հատկանիշների և համաճարակաբանական ռիսկերի հիման վրա հիվանդությունը հայտնաբերելուն։ Վերջիններս ներառում են այն հիվանդների նույնականացումը, ովքեր ի լրացում դեպի Վուհան ճանապարհորդության կամ վարակված հիվանդների հետ շփման պատմությանը, ունեն հետևյալ ախտանշաններից գոնե երկուսը. տենդ, տեսապատկերմամբ (կրծքավանդակի ռենտգեն) թոքաբորբին բնորոշ հատկանիշներ, լեյկոցիտների նորմալ կամ նվազած քանակություն, կամ լիմֆոպենիա[87]։

Կանխարգելում

խմբագրել

Առողջապահական գլոբալ կազմակերոպությունները հրապարակել են կանխարգելիչ միջոցառումներ, ինֆեկցիայի առաջացման հավանականությունը նվազեցնելու նպատակով։ Խորհորդները նման են այլ կորոնավիրուսների համար առաջարկվածներին. օճառով և ջրով ձեռքերը հաճախակի լվանալ, աչքերին, քթին և բերանին չդիպչել չլվացած ձեռքերով, և պատշաճ շնչառական հիգիենա իրականացնել[88][89]։

Հասարակության առողջ անդամների կողմից դիմակների օգտագործումը Չինաստանից դուրս խորհուրդ չի տրվում[90][91][92]։

Փոխանցումը կանխարգելելու նպատակով, ՀՎԿԿ-ն խորհուրդ է տալիս, որ ինֆեկցված անձինք մնան տանը, և դուրս գան բացառությամբ բուժօգնություն ստանալու նպատակով, հիվանդանոց այցելելուց առաջ նախապես զանգել, վիրաբուժական դիմակ կրել (հատկապես դրսում և մարդաշատ վայրերում), հազի և փռշտոցի դեպքում փակել բերանը և քիթը կտորով, պարբերաբար լվանալ ձեռքերը օճառով և ջրով և խուսափել անձնական օգտագործման կենցաղային իրերը մեկ այլ անձի հետ կիսելուց[93]։

SARS-CoV-2 դեմ այս պահին պատվաստում գոյություն չունի[94]։

Բուժում

խմբագրել
 
Քովիդ-19-ի հետևանքները

Հիվանդությունը բուժելու համար հաստատված յուրահատուկ հակավիրուսային դեղորայք գոյություն չունի։ Ախտանշանները վերահսկվում են սատարող թերապիայի միջոցով[95]։ ԱՀԿ հրապարակել է SARS-CoV-2 ինֆեկցիայի կասկածով ծանր սուր շնչառական վարակ ունեցող հոսպիտալացված հիվանդների բուժման մանրամասն ուղեցույցներ[96]։ ԱՀԿ-ն նաև հորդորել է կամավորներին ռանդոմիզացված վերահսկիչ խմբերով հետազոտություններում մասնակցություն ունենալ, պոտենցիալ բուժմների էֆեկտիվությունը և անվտանգությունը ստուգելու նպատակով[97]։

Բրյուս Այլվարդը, ով ԱՀԿ-ի գլխավոր տնօրենի օգնականն է[98], ասել է հետևյալը. «...այս պահին միայն մեկ դեղ կա, որը մեր կարծիքով կարող է իսկապես էֆեկտիվ լինել և դա Ռեմդեզիվիրն է»։ Այս դեղի կլինիկական փորձարկումները ընթացքի մեջ են և արդյունքները շուտով հասանելի կլինեն[99]։

Չինաստանի Ազգային Առողջապահական Հանձնաժողովի Բեյջինգի ճյուղն առաջարկել է օգտագործել Լոպինավիր/Ռիտոնավիր, որպես բուժման ծրագրի մի մաս, հաստատված էֆեկտիվություն ունեցող դեղորայքի բացակայության պայմաններում[100]։ Լոպինավիր/Ռիտոնավիր դեղորայքային համակցումը և ինտերֆերոնը կարելի է ձեռք բերել որոշ երկրներում առողջության ապահովագրության միջոցով[101]։

Քլորոքվինը փորձարկվել է Չինաստանում և նախնական արդյունքները բավականին դրական են թվում։ Այն ներառվելու է նրանց բուժման ուղեցույցների հաջորդ տարբերակում[102]։

Հոգեբանական

խմբագրել

Վարակված անձինք կարող են դիսթրեսի ենթարկվել կարանտինից, ճամփորդության սահմանափակումներից, բուժման կողմնակի էֆեկտներից և ինքնին՝ ինֆեկցիայի վախից։ Չինաստանի Ազգային Առողջապահական Հանձնաժողովը, այս մտահոգութունները հաշվի առնելով, հրապարակել է ազգային ուղեցույցներ հոգեբանական աջակցության համար 2020-ի հունվարի 27-ին[103][104]։

Ալտերնատիվ բժշկություն

խմբագրել

Չինաստանի առողջապահության հեղինակությունները խորհուրդ են տվել ավանդական Չինական բժշկության (ԱՉԲ) կիրառումը ի լրացում ստանդարտ բժշկական սատարող թերապիայի, հիվանդությունը կանխարգելելու կամ բուժելու նպատակով։ Հունվարի 22-ին Ազգային Առողջապահական Հանձնաժողովը COVID-ի ախտորոշման և բուժման ծրագրում ԱՉԲ-ին երրորդ տեղն է հատկացրել[105]։ Փետրվարի երկուսին Վուհանի իշխանությունները հրամայել են բոլոր հիվանդների յուրահատուկ ԱՉԲ բուժումներ տրամադրել[106][107]։ Փետրվարի 14-ին Վուհանում բացվել է ԱՉԲ-կողմնորոշված ժամանակավոր հիվանդանոց[108]։ ԱՉԲ-ի էֆեկտիվությունն ու անվտանգություն կորոնավիրուսային ինֆեկցիաները բուժելու համար հաստատված չէ[109][110]։

Կանխատեսում

խմբագրել

ԱՀԿ-ի համաձայն, Հուբեյ նահանգում COVID-19-ի 44,000 դեպքերի վերլուծության հիման վրա, հիվանդների 80 տոկոսը տանում են հիվանդության թեթև ձևը, 14 տոկոսի շրջանում զարգանում է ավելի ծանր հիվանդություն, ինչպիսին թոքաբորբն է, 5 տոկոսի շրջանում հիվանդությունը կրիտիկական է դառնում և 2 տոկոսը մահանում են[111]։ Մահացածներից շատերն ի սկզբանե ունեցել են պրեմորբիդ վիճակներ, ներառյալ հիպերտենզիան, դիաբետը կամ սիրտ-անոթային հիվանդությունը[112], և նախնական ախտանշանների դրսևորումից մինչև մահը միջինում 14 օր է անցել (6-41 օրվա տիրույթ)[113]։

Համաճարակաբանություն

խմբագրել

Վարակից ընդհանուր մահացությունը և հիվանդացությունը դեռևս լավ գնահատված չեն, մինչդեռ դեպքերի մահացության ցուցանիշը փոփոխվում է ժամանակի ընթացքում, ինֆեկցիաների հարաբերությունը, որը պրոգրեսիվել է ախտորոշելի հիվանդության դեռևս պարզ չէ[114][115]։ Սակայն ըստ նախնական հետազոտությունների տվյալների դեպքերի մահացության ցուցանիշը 2-ից 3 տոկոսի միջև է[64]։ 2020-ի հունվարին ԱՀԿ-ն հայտարարեց, որ դեպքերի մահացության ցուցանիշը շուրջ 3 տոկոս է[116], և 2 տոկոս 2020-ի փետրվարին Հուբեյում[117]։ Չվերադիտված նախատպված հետազոտությունը, որն իրականացվել է Լոնդոնի Իմպերիալ Քոլեջի կողմից 55 մահացու դեպքերն ուսումնասիրելով նշել է, որ մահացության վաղ գնահատականները կարող են շատ բարձր լինել, քանի որ անախտանշան ինֆեկցիաները չեն ախտորոշվում։ Նրանք գնահատել են ինֆեկցիայի միջին մահացության ցուցանիշը (ինֆեկցվածների շրջանում մահացությունը) 0.8 տոկոսից սկսած, երբ ներառված են անախտանշան կրողները, մինչև 18 տոկոս, երբ ներառված են միայն ախտանշաններով դեպքերը Հուբեյի նահանգից[118]։

Հետազոտություններ

խմբագրել

Պատվաստանյութ

խմբագրել

Բազմաթիվ կազմակերպություններ օգտագործում են հրապարակված գենոմները SARS-CoV-2-ի դեմ հնարավոր պատվաստանյութ ստեղծելու համար[119][120]։ Մարմինները, որոնք ընդգրկված են պատվաստանյութի ստեղծման պրոցեսում ներառում են Հիվանդությունների Վերահսկման և Կանխարգելման Չինական Կենտրոնը[121][122], Հոնգկոնգի Համալսարանը[123] և Շանհայի Արևելյան Հիվանդանոցը[123]։ Այս նախագծերը սատարվում են Համաճարակաբանական Պատրաստվածության Նորամուծությունների Կոալիցիայի կողմից (CEPI), ներառյալ բիոտեխնոլոգիական այնպիսի ընկերությունների պրոյեկտները, ինչպիսիք են Մոդերնան և Inovio Pharmaceuticals-ը և մեկ այլ նախագիծ, որը ֆինանսավորվում է Քուինսլանդի Համալսարանի կողմից[124]։ ԱՄՆ-ի Առողջության Ազգային Ինստիտուտները (NIH) համագործակցում են Մոդերնայի հետ ՌՆԹ-պատվաստանյութ ստեղծելու նպատակով, նմանակելով կորոնավիրուսի մակերեսի փշաձև բարձրացումները, նպատակ ունեն սկսելու մարդկանց մասնակցությամբ կլինիկական հետազոտությունները 2020-ի մայիսին[119]։ Inovio Pharmaceuticals-ը զարգացնում է ԴՆԹ-պատվաստանյութ և համագործակցում է չինական ընկերության հետ, հույս ունենալով սկսել մարդկանց մասնակցությամբ հետազոտությունները 2020-ի ամռանը[125]։ Ավստրալիայում, Քուինսլանդի Համալսարանը հետազոտում է պատվասոտումը մոլեկուլյար սեղմակների օգտագործումով, որը գենետիկորեն կմոդիֆիկացնի վիրուսային սպիտակուցները իմուն ռեակցիան խթանելու նատակով[124]։ Կանադայում, Պատվաստման Միջազգային Կենտրոնը (VIDO-InterVac), Սասկաչևանի Համալսարանը աշխատում են պատվաստանյութի ստեղծման ուղղությամբ[126], նպատակ ունենալով սկսել կենդանիների վրա փորձարկումները 2020-ի մարտին և մարդկանց վրա փորձարկումները 2021-ին[126]։

2020-ի հունվարին Յանսենի (Janssen) Ֆարմացևտիկ Ընկերությունները սկսել են աշխատել պատվաստանյութի ստեղծման ուղղությամբ՝ օգտագործելով նույն տեխնոլոգիաները, որոնք կիրառվել են Էբոլայի փորձնական պատվաստանյութի ստեղծման ժամանակ[127]։ Հաջորդ ամիս ԱՄՆ-ի Առողջության և Մարդու Ծառայությունների Կենսաբժշկական Առաջընթաց Հետազոտությունների և Զարգացման Հեղինակության Դեպարտամենտը հայտարարել է, որ այն համագործակցելու է Յանսենի հետ և, հետագայում Sanofi Pasteur-ի հետ պատվաստանյութ ստեղծելու նպատակով[128][129]։ Sanofi Pasteur-ը նախկինում աշխատել է SARS-ի պատվաստանյութի վրա և նշել է, որ 6 ամսվա ընթացքում սպասվող պատվաստանյութի թեկնածու կարող է ունենալ, որը հնարավոր է պատրաստ լինի մարդկանց վրա փորձարկելու համար մեկ տարուց մինչև 18 ամսվա ընթացքում[128]։

Հակավիրուսային

խմբագրել

Դեռևս ոչ մի դեղ չի հաստատվել մարդկանց շրջանում կորոնավիրուսային ինֆեկցիաները բուժելու համար[130]։ Բուժման հնարավոր տարբերակների հետազոտումը սկսվել է 2020-ի հունվարին և մի քանի հակավիրուսային դեղեր արդեն կլինիկական փորձարկումների փուլում են[119][120]։ Չնայած ամբողջովին նոր դեղի ստեղծումը կարող է տևել մինչև 2021 թվականը[131], սակայն որոշ դեղեր, որոնք փորձարկվում են, արդեն հաստատված են որպես այլ վիրուսների բուժման ցուցում, կամ արդեն առաջընթաց փորձարկումների փուլում են[130]։

Թեստավորվող հակավիրուսային դեղերը ներառում են Քլորոքվինը[132], Դարունավիր[133], Գալիդեսվիրը[130], Ինտերֆերոն β-ն[134], Լոպինավիր/Ռիտոնավիր համակցությունը[120][135], ՌՆԹ-պոլիմերազայի ինհիբիտոր Ռեմդեզիվիրը[134][136][137] և Տրիազավիրինը[138]։ Արբիդոլը և Դարունավիրը առաջարկվել են Ազգային Առողջապահական հանձնաժողովի կողմից[139]։

Բազմակենտրոն հետազոտության նախնական արդյունքները հայտարարվել են մամուլի ասուլիսի ժամանակ Ջիանջունի, Ժենքսյուի և Քսյու-ի կողմից, ովքեր նշել են, որ Քլորոքվինը էֆեկտիվ և անվտանգ է COVID-19 ասոցացված թոքաբորբը բուժելիս. «այն լավացնում է բժշկական տեսապատկերման տվյալները, վիրուս-բացասական կոնվերսիան և կրճատում է հիվանդության տևողությունը»[140]։

Տերմինաբանություն

խմբագրել

2020-ի Փետրվարի 11-ին ԱՀԿ-ն հայտարարել է, որ «COVID-19» լինելու է հիվանդության պաշտոնական անվանումը։ ԱՀԿ-ի տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը ասել է, որ «co»-ն նշանակում է «corona», «vi»-ն «virus» և «d»-ն «disease» (հիվանդություն), իսկ «19» թվականն է մատնանշում, քանի որ առաջին բռնկումը նույնականացվել է 2019-ի Դեկտեմբերի 31-ին։ Թեդրոսն ասել է, որ անվանումն ընտրվել է յուրահատուկ աշխարհագրական (օրինակ Չինաստան) տեղամասերի, կենդանիների տեսակների, կամ մարդկանց խմբի հղումներ տալուց խուսափելու համար, ասպիսով միջազգային չափորոշիչներին համապատսխան անվանում տալով, կանխվել է ստիգմատիզացիան[141][142]։

Տես նաև

խմբագրել

Նշումներ

խմբագրել
  1. Հայերենի հնչյունային ու հնչույթային հարուստ պաշարը թույլ է տալիս այլալեզու եզրույթները և բառերը գրել և հնչեցնել բնօրինակի նման։ Տվյալ դեպքում բժշկական գիտության մեջ կիրառվող լատիներենում եզրույթը հնչում է որպես «կորոնա» և ոչ քորոնա. ռոմանական բոլոր լեզուներում (իսպաներեն, պորտուգալերեն, իտալերեն, լատիներեն, ֆրանսերեն և ռումիներեն), շնչեղ խուլ բաղաձայններ (փ, ք, թ) չկան։ Դրանց փոխարեն գործածում են խուլ հնչյուններ ` պ, կ, տ։ Իսկ covid-19 անգլերեն հապավում է, corona virus disease, հետևաբար անգլերենի հնչողությունն է կիրառվում՝ «քովիդ-19», քանի որ գերմանական լեզուներում լրիվ հակառակն է՝ պ, կ, տ խուլ բաղաձայններին փոխարինում են փ, ք, թ շնչեղ խուլերը։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. https://www.who.int/emergencies/diseases/novel-coronavirus-2019/technical-guidance/naming-the-coronavirus-disease-(covid-2019)-and-the-virus-that-causes-it
  2. V'kovski P., Stalder H., Thiel V. Coronavirus biology and replication: implications for SARS-CoV-2 // Nature Rev. Microbiol.United Kingdom: NPG, 2020. — ISSN 1740-1534; 1740-1526doi:10.1038/S41579-020-00468-6PMID:33116300
  3. 3,0 3,1 3,2 http://inqm.news/olwn
  4. https://www.nature.com/articles/s41586-020-2271-3
  5. 5,0 5,1 https://www.pnas.org/content/early/2020/05/12/2006874117
  6. 6,0 6,1 https://www.ucsf.edu/news/2020/02/416671/how-new-coronavirus-spreads-and-progresses-and-why-one-test-may-not-be-enough
  7. https://www.who.int/docs/default-source/coronaviruse/getting-workplace-ready-for-covid-19.pdf
  8. https://papers.ssrn.com/sol3/papers.cfm?abstract_id=3572132
  9. https://www.biorxiv.org/content/10.1101/2020.05.09.086165v1
  10. (unspecified title)PMID:32175797
  11. Huang C., Wang Y., Hu Y., Cao B. Clinical features of patients infected with 2019 novel coronavirus in Wuhan, China // Lancet / R. HortonElsevier BV, 2020. — Vol. 395, Iss. 10223. — P. 497—506. — ISSN 0140-6736; 1474-547Xdoi:10.1016/S0140-6736(20)30183-5PMID:31986264
  12. https://www.cdc.gov.tw/Category/Page/vleOMKqwuEbIMgqaTeXG8A(չինարեն (Թայվան))
  13. 13,00 13,01 13,02 13,03 13,04 13,05 13,06 13,07 13,08 13,09 https://www.thelancet.com/journals/lancet/article/PIIS0140-6736(20)30183-5/fulltext
  14. 14,0 14,1 https://www.cdc.gov.tw/Disease/SubIndex/N6XvFa1YP9CXYdB0kNSA9A(չինարեն (Թայվան))
  15. https://www.webmd.com/lung/covid19-digestive-symptoms#1
  16. 16,0 16,1 https://www.the-scientist.com/news-opinion/lost-smell-and-taste-hint-covid-19-can-target-the-nervous-system-67312
  17. https://www.livescience.com/silent-hypoxia-killing-covid-19-coronavirus-patients.html
  18. https://www.cdc.gov/coronavirus/2019-ncov/hcp/clinical-criteria.html
  19. https://www.businessinsider.com/covid-19-symptoms-cdc-list-2020-4
  20. 20,0 20,1 https://www.healthline.com/health-news/the-covid-19-symptoms-most-people-could-miss
  21. 21,0 21,1 https://www.bloomberg.com/news/features/2020-05-11/all-the-covid-19-symptoms-you-didn-t-know-about?srnd=premium&sref=IjU66rxU
  22. https://www.forbes.com/sites/alexandrasternlicht/2020/04/22/covid-toes-doctors-identify-newest-symptom-of-coronavirus/#46005a491048
  23. 23,0 23,1 23,2 23,3 https://www.nbcnews.com/health/health-news/scientists-warn-potential-wave-covid-linked-brain-damage-n1233150
  24. https://www.usnews.com/news/health-news/articles/2020-07-15/another-covid-19-symptom-joins-the-list-mouth-rash
  25. https://pubmed.ncbi.nlm.nih.gov/33988001/PMID:33988001
  26. https://pubmed.ncbi.nlm.nih.gov/33742540/PMID:33742540
  27. 27,0 27,1 Ryu J. K., Yan Z., Taha T. Y., Agrawal A., Matsui Y., Pico A. R., Ellisman M. H., Petersen M. A., Liu Y., Red-Horse K. et al. Fibrin drives thromboinflammation and neuropathology in COVID-19 // Nature / M. SkipperNPG, Springer Science+Business Media, 2024. — ISSN 1476-4687; 0028-0836doi:10.1038/S41586-024-07873-4
  28. https://www.tctmd.com/news/how-covid-19-promotes-thrombosis-posing-problems-drug-drug-interactions
  29. https://www.medpagetoday.com/infectiousdisease/covid19/86393
  30. https://www.medscape.com/viewarticle/930223
  31. 31,0 31,1 https://www.npr.org/sections/health-shots/2020/05/07/851725443/mystery-inflammatory-syndrome-in-kids-and-teens-likely-linked-to-covid-19
  32. https://emergency.cdc.gov/han/2020/han00432.asp
  33. https://www.thelancet.com/journals/lancet/article/PIIS0140-6736(20)31129-6/fulltextdoi:10.1016/S0140-6736(20)31129-6
  34. Effective Treatment of Severe COVID-19 Patients with Tocilizumab — 2020.
  35. Ruan Q., Yang K., Wang W., Jiang L., Song J. Clinical predictors of mortality due to COVID-19 based on an analysis of data of 150 patients from Wuhan, China // Intensive Care MedicineSpringer Science+Business Media, 2020. — Vol. 46, Iss. 5. — P. 846—848. — ISSN 0342-4642; 1432-1238doi:10.1007/S00134-020-05991-XPMID:32125452
  36. https://www.who.int/csr/don/06-november-2020-mink-associated-sars-cov2-denmark/en
  37. 37,0 37,1 37,2 https://www.ncbi.nlm.nih.gov/pmc/articles/PMC8142517/
  38. https://journal.chestnet.org/article/S0012-3692(21)00689-9/fulltext
  39. https://www.cnn.com/2020/10/04/health/covid-trump-drugs-remdesivir-dexamethasone-explainer/index.html
  40. https://www.bioworld.com/articles/433331-increasing-number-of-biopharma-drugs-target-covid-19-as-virus-spreads
  41. https://clinicaltrials.gov/ct2/show/NCT04268537
  42. https://www.laboratoryequipment.com/569027-COVID-19-Vaccine-Update-Eli-Lilly-Regeneron-Both-File-EUA-for-Antibody-based-Treatment/
  43. https://www.medrxiv.org/content/10.1101/2020.04.17.20064444v1.full.pdf
  44. https://clinicaltrials.gov/ct2/show/NCT04327388
  45. https://www.statnews.com/2020/10/12/understanding-dexamethasone-the-steroid-used-to-treat-trumps-covid-19/
  46. https://www.wsj.com/articles/national-study-finds-convalescent-plasma-to-treat-covid-19-is-safe-11589453869?mod=hp_lead_pos5
  47. https://www.cbsnews.com/news/coronavirus-antibodies-blood-plasma-therapy-60-minutes-2020-05-31/
  48. https://www.who.int/publications-detail-redirect/WHO-2019-nCoV-Policy_Brief-Clinical-2022.1
  49. «What are the official names of the disease and the virus that causes it?». Q&A on coronaviruses. Առողջապահության համաշխարհային կազմակերպություն. Վերցված է 2020 թ․ փետրվարի 22-ին.
  50. Առողջապահության համաշխարհային կազմակերպություն (2020 թ․ փետրվարի 11). Novel Coronavirus (2019-nCoV): situation report, 22 (PDF) (Report). Առողջապահության համաշխարհային կազմակերպություն.
  51. 51,0 51,1 Gorbalenya, Alexander E. (2020 թ․ փետրվարի 11). «Severe acute respiratory syndrome-related coronavirus – The species and its viruses, a statement of the Coronavirus Study Group». bioRxiv (անգլերեն): 2020.02.07.937862. doi:10.1101/2020.02.07.937862. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 11-ին.
  52. «Coronavirus disease named Covid-19». BBC News (բրիտանական անգլերեն). 2020 թ․ փետրվարի 11. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 11-ին.
  53. 53,0 53,1 53,2 53,3 Hui DS, I Azhar E, Madani TA, Ntoumi F, Kock R, Dar O, Ippolito G, Mchugh TD, Memish ZA, Drosten C, Zumla A, Petersen E. The continuing 2019-nCoV epidemic threat of novel coronaviruses to global health – The latest 2019 novel coronavirus outbreak in Wuhan, China. Int J Infect Dis. 2020 Jan 14;91:264–266. doi:10.1016/j.ijid.2020.01.009. PMID 31953166. 
  54. 54,0 54,1 54,2 «Q&A on coronaviruses». Առողջապահության համաշխարհային կազմակերպություն. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունվարի 20-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 27-ին.
  55. «Q&A on coronaviruses». Առողջապահության համաշխարհային կազմակերպություն. 2020 թ․ փետրվարի 11. Վերցված է 2020 թ․ փետրվարի 24-ին.
  56. «Coronavirus Disease 2019 (COVID-19)». Centers for Disease Control and Prevention (ամերիկյան անգլերեն). 2020 թ․ փետրվարի 11. Վերցված է 2020 թ․ փետրվարի 24-ին.
  57. «Symptoms of Novel Coronavirus (2019-nCoV) | CDC». www.cdc.gov (ամերիկյան անգլերեն). 2020 թ․ փետրվարի 10. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունվարի 30-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 11-ին.
  58. Lai, Chih-Cheng; Shih, Tzu-Ping; Ko, Wen-Chien; Tang, Hung-Jen; Hsueh, Po-Ren (2020). «Severe acute respiratory syndrome coronavirus 2 (SARS-CoV-2) and coronavirus disease-2019 (COVID-19): The epidemic and the challenges». International Journal of Antimicrobial Agents: 105924. doi:10.1016/j.ijantimicag.2020.105924. ISSN 0924-8579. PMID 32081636.
  59. 59,0 59,1 «Advice for public». www.who.int (անգլերեն). Վերցված է 2020 թ․ փետրվարի 25-ին.
  60. 60,0 60,1 Chen, Nanshan; Zhou, Min; Dong, Xuan; Qu, Jieming; Gong, Fengyun; Han, Yang; Qiu, Yang; Wang, Jingli; Liu, Ying; Wei, Yuan; Xia, Jia'an (2020 թ․ հունվարի 30). «Epidemiological and clinical characteristics of 99 cases of 2019 novel coronavirus pneumonia in Wuhan, China: a descriptive study». The Lancet (English). 0 (10223): 507–513. doi:10.1016/S0140-6736(20)30211-7. ISSN 0140-6736. PMID 32007143.{{cite journal}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  61. 61,0 61,1 Hessen, Margaret Trexler (2020 թ․ հունվարի 27). «Novel Coronavirus Information Center: Expert guidance and commentary». Elsevier Connect. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունվարի 30-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 31-ին.
  62. 62,0 62,1 62,2 «Coronavirus Disease 2019 (COVID-19) Symptoms». Centers for Disease Control and Prevention. United States. 2020 թ․ փետրվարի 10.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  63. «Coronavirus Disease 2019 (COVID-19)». Centers for Disease Control and Prevention (CDC). 2020 թ․ փետրվարի 15. Վերցված է 2020 թ․ փետրվարի 20-ին.
  64. 64,0 64,1 «Wuhan Coronavirus Death Rate - Worldometer». www.worldometers.info (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 2-ին.
  65. «Report 4: Severity of 2019-novel coronavirus (nCoV)» (PDF). Արխիվացված (PDF) օրիգինալից 2020 թ․ փետրվարի 10-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 10-ին.
  66. CDC (2020 թ․ փետրվարի 11). «2019 Novel Coronavirus (2019-nCoV)». Centers for Disease Control and Prevention (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ փետրվարի 15-ին.
  67. «Advice for public». www.who.int (անգլերեն). Վերցված է 2020 թ․ փետրվարի 15-ին.
  68. «Statement on the second meeting of the International Health Regulations (2005) Emergency Committee regarding the outbreak of novel coronavirus (2019-nCoV)». www.who.int (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 11-ին.
  69. «Hundreds of evacuees to be held on bases in California; Hong Kong and Taiwan restrict travel from mainland China - The Washington Post». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 11-ին.
  70. «Areas with presumed ongoing community transmission of 2019-nCoV». European Centre for Disease Prevention and Control (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 19-ին.
  71. Huang, Chaolin; Wang, Yeming; Li, Xingwang; Ren, Lili; Zhao, Jianping; Hu, Yi; Zhang, Li; Fan, Guohui; Xu, Jiuyang; Gu, Xiaoying; Cheng, Zhenshun (2020 թ․ հունվարի 24). «Clinical features of patients infected with 2019 novel coronavirus in Wuhan, China». Lancet. 395 (10223): 497–506. doi:10.1016/S0140-6736(20)30183-5. ISSN 0140-6736. PMID 31986264.
  72. Առողջապահության համաշխարհային կազմակերպություն (2020). Novel Coronavirus (2019-nCoV): situation report, 6 (PDF) (Report). Առողջապահության համաշխարհային կազմակերպություն.
  73. «Coronavirus incubation period could be 24 days, say Chinese researchers» (բրիտանական անգլերեն). Վերցված է 2020 թ․ փետրվարի 22-ին.
  74. Zhou, Peng; Yang, Xing-Lou; Wang, Xian-Guang; Hu, Ben; Zhang, Lei; Zhang, Wei; Si, Hao-Rui; Zhu, Yan; Li, Bei; Huang, Chao-Lin; Chen, Hui-Dong; Chen, Jing; Luo, Yun; Guo, Hua; Jiang, Ren-Di; Liu, Mei-Qin; Chen, Ying; Shen, Xu-Rui; Wang, Xi; Zheng, Xiao-Shuang; Zhao, Kai; Chen, Quan-Jiao; Deng, Fei; Liu, Lin-Lin; Yan, Bing; Zhan, Fa-Xian; Wang, Yan-Yi; Xiao, Gengfu; Shi, Zheng-Li (2020 թ․ հունվարի 23). «Discovery of a novel coronavirus associated with the recent pneumonia outbreak in humans and its potential bat origin». bioRxiv (անգլերեն): 2020.01.22.914952. doi:10.1101/2020.01.22.914952. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 5-ին.
  75. «2019 Novel Coronavirus (2019-nCoV)». Centers for Disease Control and Prevention (ամերիկյան անգլերեն). 2020 թ․ փետրվարի 11. Վերցված է 2020 թ․ փետրվարի 18-ին.
  76. «The Epidemiological Characteristics of an Outbreak of 2019 Novel Coronavirus Diseases (COVID-19) - China, 2020» (PDF). China CDC Weekly. 2. 2020 թ․ փետրվարի 20 – via unpublished master.
  77. CDC (2020 թ․ փետրվարի 5). «CDC Tests for 2019-nCoV». Centers for Disease Control and Prevention (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ փետրվարի 12-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  78. Schirring, Lisa; 2020 (2020 թ․ հունվարի 16). «Japan has 1st novel coronavirus case; China reports another death». CIDRAP. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունվարի 20-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 16-ին. {{cite web}}: |last2= has numeric name (օգնություն)
  79. «Laboratory testing for 2019 novel coronavirus (2019-nCoV) in suspected human cases: Interim guidance». Առողջապահության համաշխարհային կազմակերպություն. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունվարի 20-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 28-ին.
  80. «2019 Novel Coronavirus (2019-nCoV) Situation Summary». Centers for Disease Control and Prevention. 2020 թ․ հունվարի 30. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 30-ին.
  81. «Real-Time RT-PCR Panel for Detection 2019-nCoV». Centers for Disease Control and Prevention. 2020 թ․ հունվարի 29. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունվարի 30-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 1-ին.
  82. Brueck, Hilary (2020 թ․ հունվարի 30). «There's only one way to know if you have the coronavirus, and it involves machines full of spit and mucus». Business Insider. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 1-ին.
  83. «Curetis Group Company Ares Genetics and BGI Group Collaborate to Offer Next-Generation Sequencing and PCR-based Coronavirus (2019-nCoV) Testing in Europe». GlobeNewswire News Room. 2020 թ․ հունվարի 30. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 1-ին.
  84. «Undiagnosed pneumonia – China (HU) (01): wildlife sales, market closed, RFI Archive Number: 20200102.6866757». Pro-MED-mail. International Society for Infectious Diseases. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 13-ին.
  85. Cohen, Jon; Normile, Dennis (2020 թ․ հունվարի 17). «New SARS-like virus in China triggers alarm» (PDF). Science. 367 (6475): 234–235. doi:10.1126/science.367.6475.234. ISSN 0036-8075. PMID 31949058. Արխիվացված (PDF) օրիգինալից 2020 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 11-ին.
  86. «China Makes Over 1.7 Million Covid-19 Testing Kits per Day, Official Says». Yicai Global.
  87. Jin, Ying-Hui; Cai, Lin; Cheng, Zhen-Shun; Cheng, Hong; Deng, Tong; Fan, Yi-Pin; Fang, Cheng; Huang, Di; Huang, Lu-Qi; Huang, Qiao; Han, Yong (2020 թ․ փետրվարի 6). «A rapid advice guideline for the diagnosis and treatment of 2019 novel coronavirus (2019-nCoV) infected pneumonia (standard version)». Military Medical Research. 7 (1): 4. doi:10.1186/s40779-020-0233-6. ISSN 2054-9369. PMC 7003341. PMID 32029004.{{cite journal}}: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)
  88. «Coronavirus | About | Prevention and Treatment | CDC». www.cdc.gov (ամերիկյան անգլերեն). 2020 թ․ փետրվարի 3. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 10-ին.
  89. «Advice for public». www.who.int (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 10-ին.
  90. Health, Australian Government Department of (2020 թ․ հունվարի 21). «Coronavirus (COVID-19)». Australian Government Department of Health (անգլերեն). Վերցված է 2020 թ․ փետրվարի 15-ին.
  91. «MOH | Updates on 2019 Novel Coronavirus (2019-nCoV) Local Situation». www.moh.gov.sg. Արխիվացված է օրիգինալից 2020-07-12-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 11-ին.
  92. Health, Australian Government Department of (2020 թ․ հունվարի 21). «Novel coronavirus (2019-nCoV)». Australian Government Department of Health (անգլերեն). Վերցված է 2020 թ․ փետրվարի 11-ին.
  93. CDC (2020 թ․ փետրվարի 11). «What to do if you are sick with 2019 Novel Coronavirus (2019-nCoV)». Centers for Disease Control and Prevention (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ փետրվարի 13-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  94. «COVID-19 Thematic Website, Together, We Fight the Virus, COVID-19». www.coronavirus.gov.hk (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ ապրիլի 5-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 22-ին.
  95. Kui, Liu; Fang, Yuan-Yuan; Deng, Yan; Liu, Wei; Wang, Mei-Fang; Ma, Jing-Ping; Xiao, Wei; Wang, Ying-Nan; Zhong, Min-Hua; Li, Cheng-Hong; Li, Guang-Cai; Liu, Hui-Guo (2020). «Clinical characteristics of novel coronavirus cases in tertiary hospitals in Hubei Province». Chinese Medical Journal: 1. doi:10.1097/CM9.0000000000000744. ISSN 0366-6999. PMID 32044814.
  96. «Clinical management of severe acute respiratory infection when novel coronavirus (nCoV) infection is suspected». www.who.int (անգլերեն). Վերցված է 2020 թ․ փետրվարի 13-ին.
  97. Nebehay, Stephanie; Kelland, Kate; Liu, Roxanne (2020 թ․ փետրվարի 5). «WHO: 'no known effective' treatments for new coronavirus». Ռոյթերս. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 5-ին.
  98. «WHO | Bruce Aylward». WHO. Վերցված է 2020 թ․ փետրվարի 25-ին.
  99. Business, Paul R. La Monica, CNN. «Gilead Sciences drug may help treat coronavirus symptoms, according to WHO». CNN. Վերցված է 2020 թ․ փետրվարի 25-ին. {{cite web}}: |last= has generic name (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  100. «China names HIV drugs as part of treatment plan for Wuhan virus». The Japan Times Online (ամերիկյան անգլերեն). 2020 թ․ հունվարի 26. ISSN 0447-5763. Վերցված է 2020 թ․ փետրվարի 14-ին.
  101. «Interferon, Kaletra to get insurance benefit for new coronavirus treatment - Korea Biomedical Review». www.koreabiomed.com (կորեերեն). 2020 թ․ փետրվարի 4. Վերցված է 2020 թ․ փետրվարի 14-ին.
  102. «China advances drug, therapy research against COVID-19- China.org.cn». www.china.org.cn.
  103. Xiang, Yu-Tao; Yang, Yuan; Li, Wen; Zhang, Ling; Zhang, Qinge; Cheung, Teris; Ng, Chee H (2020 թ․ փետրվարի 4). «Timely mental health care for the 2019 novel coronavirus outbreak is urgently needed». The Lancet Psychiatry (անգլերեն). 7 (3): 228–229. doi:10.1016/S2215-0366(20)30046-8. PMID 32032543.
  104. Kang, Lijun; Li, Yi; Hu, Shaohua; Chen, Min; Yang, Can; Yang, Bing Xiang; Wang, Ying; Hu, Jianbo; Lai, Jianbo; Ma, Xiancang; Chen, Jun (2020 թ․ փետրվարի 5). «The mental health of medical workers in Wuhan, China dealing with the 2019 novel coronavirus». The Lancet Psychiatry (անգլերեն). 7 (3): S221503662030047X. doi:10.1016/S2215-0366(20)30047-X. PMID 32035030.
  105. «新冠肺炎治疗:讲究实证的西医和自我定位的中药» [Treating the novel conoravirus: the empirical Western medicine and the self-positioning Chinese medicine]. BBC News (պարզեցված չինարեն). 2020 թ․ փետրվարի 14.
  106. «中医来了!8个防治"协定方" 辅助治疗新型冠状病毒感染肺炎» [Here comes Chinese medicine! 8 "agreed-on prescriptions" help prevent and treat the new coronavirus pneumonia]. CCTV News. Վերցված է 2020 թ․ փետրվարի 15-ին.
  107. «武汉要求所有患者必须吃中药 网民质疑» [Wuhan wants all patients put on TCM; Netizens question]. Epoch Times (Chinese (China)). 2020 թ․ փետրվարի 4. Վերցված է 2020 թ․ փետրվարի 15-ին.
  108. «Virus-hit Wuhan opens first TCM-oriented temporary hospital». Xinhua. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 25-ին.
  109. «Dispelling the myths around the new coronavirus outbreak». www.aljazeera.com. Վերցված է 2020 թ․ փետրվարի 8-ին.
  110. Wee, Sui-Lee (2020 թ․ փետրվարի 5). «In Coronavirus, China Weighs Benefits of Buffalo Horn and Other Remedies». The New York Times.
  111. The Novel Coronavirus Pneumonia Emergency Response Epidemiology Team. The Epidemiological Characteristics of an Outbreak of 2019 Novel Coronavirus Diseases (COVID-19) — China, 2020[J]. China CDC Weekly 2020. http://weekly.chinacdc.cn/en/article/id/e53946e2-c6c4-41e9-9a9b-fea8db1a8f51
  112. «WHO Director-General's statement on the advice of the IHR Emergency Committee on Novel Coronavirus». who.int.
  113. Wang, Weier; Tang, Jianming; Wei, Fangqiang (2020). «Updated understanding of the outbreak of 2019 novel coronavirus (2019‐nCoV) in Wuhan, China». Journal of Medical Virology. 92 (4): 441–447. doi:10.1002/jmv.25689. PMID 31994742.
  114. «Limited data on coronavirus may be skewing assumptions about severity». STAT (ամերիկյան անգլերեն). 2020 թ․ հունվարի 30. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 1-ին.
  115. Sparrow, Annie. «How China's Coronavirus Is Spreading—and How to Stop It». Foreign Policy (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 2-ին.
  116. «WHOが"致死率3%程度" 専門家「今後 注意が必要」». NHK. 2020 թ․ հունվարի 24. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 3-ին.
  117. Boseley, Sarah (2020 թ․ փետրվարի 17). «Coronavirus causes mild disease in four in five patients, says WHO». The Guardian.
  118. «Report 4: Severity of 2019-novel coronavirus (nCoV)» (PDF). Արխիվացված (PDF) օրիգինալից 2020 թ․ փետրվարի 10-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 10-ին.
  119. 119,0 119,1 119,2 Steenhuysen J, Kelland K (2020 թ․ հունվարի 24). «With Wuhan virus genetic code in hand, scientists begin work on a vaccine». Reuters. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 25-ին.
  120. 120,0 120,1 120,2 Praveen Duddu. Coronavirus outbreak: Vaccines/drugs in the pipeline for Covid-19 Արխիվացված 2020-02-19 Wayback Machine. clinicaltrialsarena.com 19 February 2020.
  121. «China CDC developing novel coronavirus vaccine». Xinhua. 2020 թ․ հունվարի 26. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 28-ին.
  122. «Chinese scientists race to develop vaccine as coronavirus death toll jumps». South China Morning Post. 2020 թ․ հունվարի 26. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 28-ին.
  123. 123,0 123,1 Cheung E (2020 թ․ հունվարի 28). «Hong Kong researchers have developed coronavirus vaccine, expert reveals». South China Morning Post. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 28-ին.
  124. 124,0 124,1 Devlin H (2020 թ․ հունվարի 24). «Lessons from SARS outbreak help in race for coronavirus vaccine». The Guardian. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 25-ին.
  125. Mazumdar T (2020 թ․ հունվարի 30). «Coronavirus: Scientists race to develop a vaccine». BBC News Online. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունվարի 30-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 3-ին.
  126. 126,0 126,1 «Saskatchewan lab joins global effort to develop coronavirus vaccine». Canadian Broadcasting Corporation. 2020 թ․ հունվարի 24. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 25-ին.
  127. Mishra M (2020 թ․ հունվարի 29). «Johnson & Johnson working on vaccine for deadly coronavirus». Reuters. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 19-ին.
  128. 128,0 128,1 Branswell H (2020 թ․ փետրվարի 18). «Sanofi announces it will work with HHS to develop coronavirus vaccine». STAT. Վերցված է 2020 թ․ փետրվարի 19-ին.
  129. «HHS Engages Sanofi's Recombinant Technology for 2019 Novel Coronavirus Vaccine». U.S. Department of Health & Human Services (HHS) (Press release). 2020 թ․ փետրվարի 14. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 19-ին.
  130. 130,0 130,1 130,2 Li, Guangdi; De Clercq, Erik (2020). «Therapeutic options for the 2019 novel coronavirus (2019-nCoV)». Nature Reviews Drug Discovery. doi:10.1038/d41573-020-00016-0.
  131. Lu H. Drug treatment options for the 2019-new coronavirus (2019-nCoV). Biosci Trends. 28 Jan 2020. doi:10.5582/bst.2020.01020
  132. Wang, M., Cao, R., Zhang, L. et al. Remdesivir and chloroquine effectively inhibit the recently emerged novel coronavirus (2019-nCoV) in vitro. Cell Res (2020). doi:10.1038/s41422-020-0282-0
  133. https://www.biorxiv.org/content/10.1101/2020.01.31.929695v2.full.pdf
  134. 134,0 134,1 Paules, Catharine I.; Marston, Hilary D.; Fauci, Anthony S. (2020 թ․ հունվարի 23). «Coronavirus Infections—More Than Just the Common Cold». JAMA. doi:10.1001/jama.2020.0757. PMID 31971553.
  135. Wang M, et al. Remdesivir and chloroquine effectively inhibit the recently emerged novel coronavirus (2019-nCoV) in vitro. Cell Res (2020). doi:10.1038/s41422-020-0282-0
  136. Holshue, Michelle L.; DeBolt, Chas; Lindquist, Scott; Lofy, Kathy H.; Wiesman, John; Bruce, Hollianne; Spitters, Christopher; Ericson, Keith; Wilkerson, Sara; Tural, Ahmet; Diaz, George (2020 թ․ հունվարի 31). «First Case of 2019 Novel Coronavirus in the United States». New England Journal of Medicine (անգլերեն): NEJMoa2001191. doi:10.1056/NEJMoa2001191. ISSN 0028-4793. PMID 32004427.
  137. Xu, Zhijian; Peng, Cheng; Shi, Yulong; Zhu, Zhengdan; Mu, Kaijie; Wang, Xiaoyu; Zhu, Weiliang (2020 թ․ հունվարի 28). «Nelfinavir was predicted to be a potential inhibitor of 2019 nCov main protease by an integrative approach combining homology modelling, molecular docking and binding free energy calculation». bioRxiv: 2020.01.27.921627. doi:10.1101/2020.01.27.921627 – via www.biorxiv.org.
  138. «China to test Russian antiviral for battle against coronavirus». Washington post. Վերցված է 2020 թ․ փետրվարի 20-ին.
  139. «Are cocktail therapies for flu and HIV the magic cure for coronavirus?». South China Morning Post (անգլերեն). 2020 թ․ փետրվարի 4. Վերցված է 2020 թ․ փետրվարի 22-ին.
  140. Gao, Jianjun; Tian, Zhenxue; Yang, Xu (2020 թ․ փետրվարի 19). «Breakthrough: Chloroquine phosphate has shown apparent efficacy in treatment of COVID-19 associated pneumonia in clinical studies». Bioscience Trends. doi:10.5582/bst.2020.01047. ISSN 1881-7823. PMID 32074550.
  141. «Novel coronavirus named 'Covid-19': WHO». TODAYonline. Վերցված է 2020 թ․ փետրվարի 11-ին.
  142. «The coronavirus spreads racism against—and among—ethnic Chinese». The Economist. 2020 թ․ փետրվարի 17.

Արտաքին հղումներ

խմբագրել