Ռուսլան Մալինովսկի
Ռուսլան Վլադիմիրի Մալինովսկի (ուկրաիներեն՝ Руслан Володимирович Маліновський, մայիսի 4, 1993[1][2][3], Ժիտոմիր, Ուկրաինա), ուկրաինացի ֆուտբոլիստ, «Գենկ» ֆուտբոլային ակումբի և Ուկրաինայի ազգային հավաքականի կիսապաշտպան։ 2014 թվականին ճանաչվել է Ուկրաինայի U-21 կատեգորիայի լավագույն ֆուտբոլիստ։
![]() | |||
Քաղաքացիությունը |
![]() | ||
Ծննդյան ամսաթիվ | մայիսի 4, 1993[1][2][3] (30 տարեկան) | ||
Ծննդավայր | Ժիտոմիր, Ուկրաինա | ||
Հասակ | 181 սանտիմետր | ||
Դիրք | կիսապաշտպան | ||
| |||
| |||
| |||
| |||
|
ԿենսագրությունԽմբագրել
Եղել է Ժիտոմիրի «Պոլեսյա» և Շախտյորի «Դոնեցկ» ֆուտբոլային ակումբների սան, որոնց կազմում խաղացել է Ուկրաինայի ֆուտբոլի մանկապատանեկան լիգայում։ 2011 թվականի ապրիլի 9-ին սկսել է իր կարիերան «Շախտյոր -3» ֆարմ ակումբում։
2012 թվականի օգոստոսի 31-ին վարձավճարի հիմունքներով տեղափոխվել է «Սևաստոպոլ» ֆուտբոլային ակումբ[»[4]]: 2013/14 մրցաշրջանի ձմռանը վարձավճարով տեղափոխվել է Լուգանսկի «Զարյա» ակումբ[5]։
2016 թվականի հունվարի 1-ին հայտնի է դարձել, որ Ռուսլանը վարձավճարի հիմունքներով մինչև մրցաշրջանի ավարտ տեղափոխվել է բելգիական «Գենկ», որի ղեկավարությունը նաև քննարկում է ֆուտբոլիստի հետ ապագայում ավելի երկար պայմանագիր կնքելու հնարավորությունը[6]։
2017 թվականի մայիսի 30-ը հայտնի է դարձել, որ Ռուսլանը 4 տարի ժամկետով լիարժեք պայմանագիր է ստորագրել է «Գենկի» հետ[6]։
Ելույթներ հավաքականումԽմբագրել
Խաղացել է Ուկրաինայի մինչև 19 տարեկանների երիտասարդական հավաքականում։ 2013 թվականից սկսել է պարբերաբար հանդես գալ Ուկրանայի երիտասարդական հավաքականում։
2015 թվականի մարտի 31-ին իր դեբյուտն է նշել Ուկրաինայի ազգային հավաքականի կազմում` փոխարինման դուրս գալով Լատվիայի ազգային հավաքականի հետ ընկերական խաղում[7]։
Հավաքականի կազմում ընդհանուր առմամբ մասնակցել է 16 խաղի, խփել է 2 գնդակ։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 FBref.com(բազմ․)
- ↑ 3,0 3,1 As (իսպ.) — Madrid: Grupo PRISA, 1967.
- ↑ Официально. Руслан Малиновский — игрок ФК «Севастополь» — UA-Футбол
- ↑ Заря арендовала Руслана Малиновского — UA-Футбол
- ↑ 6,0 6,1 «Ruslan Malinovsky tekent bij KRC Genk» (հոլանդերեն)։ Официальный сайт ФК «Генк»։ 2016-01-01։ Արխիվացված է օրիգինալից 2016-01-05-ին։ Վերցված է 2016-01-01
- ↑ Малиновський перейшов у Генк