Կարևոր օպերաների ցանկ
Վիքիմեդիայի նախագծի ցանկ
1600–1699 Խմբագրել
- 1607- Օրփեոս - L'Orfeo (Կլաուդիո Մոնտեվերդի) - համարվում է օպերային ժանրում առաջին գլուխգործոցը[1]։
- 1640- Ուլիսեսի վերադարձը հայրենիք- Il ritorno d'Ulisse in patria (Կլաուդիո Մոնտեվերդի) - Վենետիկի համար գրված Մոնտեվերդիի առաջին օպերան է, հիմնվում է Հոմերոսի «Ոդիսական»-ի վրա։ Հատկանշական է երգահանի կողմից երաժշտական միջոցներով մարդկային անհատական բնավորությունների պատկերմամբ[2]։
- 1642- Պոպեայի թագադրությունը - L'incoronazione di Poppea (Կլաուդիո Մոնտեվերդի) - Մոնտեվերդիի վերջին և լավագույն օպերան։
- 1644- Օրմինդո - Ormindo (Ֆրանչեսկո Քավալլի) - Քավալլիի վաղ շրջանի լավագույն ստեղծագործություններից մեկը[2]։
- 1649- Յասոն - Giasone (Ֆրանչեսկո Քավալլի) - Յասոն օպերայում Քավալլին առաջին անգամ առանձնացրեց արիան ռեչիտատիվից[2]։ Համարվում է 17 դարի ամենահանրահայտ օպերաներից մեկը[3]
- 1651- Կալիսթո - La Calisto (Ֆրանչեսկո Քավալլի) - Քավալիի լավագույն ստեղծագհործություններից մեկը։ Հատկանշական է դասական դիցաբանության երգիծական ներկայացմամբ[4]։
- 1683- Դիդոնե և Էնեաս - Dido and Aeneas (Հենրի Պյորսել) - համարվում է անգլերենով գրված առաջին ինքնուրույն օպերային գլուխգործոցը[5]։
- 1686- Արմիդե - Armide (Ժան Բատիստ Լյուլլի) – Լյուլլիի վերջին ավարտուն օպերան (քնարերգական ողբերգություն)։ Համարվում է ֆրանսիացի կոմպոզիտորի լավագույն ստեղծագործություններից մեկը։
- 1692- Փերիների թագուհին - The Fairy-Queen (Հենրի Պյորսել) – «սեմի-օպերա» ժանրում (խոսակցական հատվածների, գործիքային և պարային էպիզոդների զուգակցմամբ օպերա) գրված ստեղծագործություն, Պյորսելի լավագույն դրամատիկական ստեղծագործություններից մեկը։
1700–1749 Խմբագրել
- 1710- Ագրիպինա - Agrippina (Հենդել)։ Հենդելի՝ Իտալիայում ստեղծված վերջին օպերան է, որը մեծ հաջողություն է ունեցել[6] և հաստատել է նրա՝ որպես իտալական օպերայի կոմպոզիտորի համբավը[7]։
- 1711- Ռինալդո (Հենդել)։ Լոնդոնի հանդիսատեսի համար Հենդելի գրած առաջին օպերան է։ Այն նաև Լոնդոնում բեմադրված առաջին ամբողջությամբ իտալերեն օպերան է[7]։
- 1724 - Հուլիոս Կեսարը Եգիպտոսում (Հենդել)։ Հենդելի լավագույն օպերաներից մեկն է. առանձնանում է գործիքավորման հարստությամբ[7]։
- 1724- Թամերլան (Հենդել)։ Երաժշտական քննադատների կողմից այս օպերան բնութագրվում է որպես հզոր դրամատիկ ուժով օժտված ստեղծագորշծություն[7]։
- 1725- Ռոդելինդա (Հենդել)։ Այս օպերան հաճախ բնութագրվում է որպես առանձնահատուկ մեղեդային արժանիքներով օժտված ստեղծագործություն Հենդելի ժառանգության մեջ[7]։
- 1728- Մուրացկանի օպերա (Ջոն Գեյ և Յոհան Քրիսթոֆ Պեպուշ)։ Իտալական «օպերա-սերիա» ժանրը ծաղրող երգիծական օպերա, որը հիմնված է Ջոն Գեյի թատերգության վրա։ Գրված լինելով այսպես կոչված «բալադային (երգային) օպերայի» ժանրում՝ այն անգամ առ այսօր մնում է պոպուլյար[8]։
- 1731- Ացիս և Գալատեա (Հենդել)։ Թատերական բեմի համար գրված Հենդելի միակ ստեղծագործությունն է, որը ստեղծվել է անգլերեն լիբրետոյի հիման վրա[9]։
- 1733- Օրլանդո (Հենդել)։ Երաժշտական քննադատների կողմից այս օպերան բնութագրվում է որպես «ուշագրավ»[7] և որպես Հենդելի «լավագույն ստեղծագործություններից» մեկը[9]։
- 1733- Սպասուհին՝ տիրուհի (Ջովաննի Բատիստա Պերգոլեզի)։ Այս օպերան ծառայեց որպես նախատիպ դրան հաջորդած բազմաթիվ «օպերա բուֆֆա» ժանրի, այդ թվում՝ Մոցարտի, ստեղծագործությունների համար[10]։
- 1733- Հիպոլիտ և Արիսիա (Ժան Ֆիլիպ Ռամո)։ Ռամոյի առաջին օպերան է։ Դրա առաջնախաղը մեծ բանավեճի է հանգեցրել[11]
- 1735- Ալչինա (Հենդել)։ Համարվում է Հենդելի լավագույն ստեղծագործություններից մեկը։ Ինչպես «Ալչինան», այնպես էլ «Արիոդանթը» բեմադրվել են Հենդելի՝ «Կովենտ Գարդեն» թատրոնում առաջին օպերային թատերաշրջանի ընթացքում[7]
- 1735- Արիոդանթ (Հենդել)։ Համարվում է Հենդելի՝ 1730-ական թթ. ստեղծած լավագույն օպերաներից մեկը[7]։
- 1735- Նրբակիրթ Հնդկաստաններ (Ժան Ֆիլիպ Ռամո)։ Ավանդաբար թեթև «օպերա-բալետ» ժանրում գրված այս տեղծագործությանը Ռամոն զգայական խորություն և ուժ է հաղորդել[11]։
- 1737- Կաստոր և Պոլուքս (Ժան Ֆիլիպ Ռամո)։ Սկզբնապես մեծ հաջողություն չի ունեցել։ Սակայն 1754 թ. տեղի ունեցած նոր բեմադրությունից հետո հռչակվել է Ռամոյի՝ օպերային ժանրին պատկանող լավագույն ստեղծագործությունը[11]։
- 1738- Քսերքսես (Հենդել)։ Այս օպերան տարբերվում է «պերա-սերիա» սովորական մոդելից՝ պարունակոլով բազմաթիվ կոմիկական տարրեր, որոնք հազվադեպ են պատահում Հենդելի այլ ստեղծագործություններում[7]։
- 1744- Սեմելե (Հենդել)։ Սկզբնապես կատարվել է որպես օրատորիա, սակայն «Սեմելեի» դրամատիկական որակները ներկայումս հաճախ հանգեցնում են օպերային բեմի վրա բեմադրության[12]։
- 1745- Պլատեա (Ժան Ֆիլիպ Ռամո)։ Ռամոյի ամենահայտնի կոմիկական օպերան։ Սկզբնապես ստեղծվել էր արքունի հանդիսության առիթով։ 1754 թ. տեղի է ունեցել օպերայի նոր բեմադրությունը, որը մեծ հաջողություն է ունեցել[11]։
1750–1799 Խմբագրել
- 1760 - Պարկեշտ դուստրը (Նիկոլո Պիչինի)։ Պիչչինիի ստեղծագործությունը սկզբնապես ահռելի ժողովրդականություն էր վայելում ամբողջ Եվրոպայում։ 1790 թ. դրությամբ այդ օպերան ունեցել է ավելի քան 70 բեմադրություն՝ ներկայացվելով բոլոր եվրոպական խոշոր քաղաքներում [13]։
- 1762 - Օրփեոս և Էվրիդիկե (Քրիստոֆ Վիլիբալդ Գլյուկ)։ Գլյուկի ամենապոպուլյար օպերան է։ Նրա առաջին գործն է, որտեղ կոմպոզիտորը փորձում է ռեֆորմի ենթարկել օպերային ժանրը՝ ազատվելով «օպերա-սերիա»յի հնացած տարրերից[14]։
- 1767 - Ալկեստե (Քրիստոֆ Վիլիբալդ Գլյուկ)։ Գլյուկի երկրորդ «բարեփոխված» օպերան է։ Ներկայումս սովորաբար բեմադրվում է այդ օպերայի` հեղինակի կողմից ֆրանսիական բեմի համար 1776 թ. վերամշակված տարբերակը[15]։
- 1768 - Բաստիեն և Բաստիենա (Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ)։ Մոցարտի մեկ գործողությամբ «զինգշպիլ» ժանրի օպերա, որի սյուժեն հիմնված է Ժան-Ժակ Ռուսսոյի Le devin du village ստեղծագործության վրա[16]։
- 1770 - Միհրդատ, Պոնտոսի արքա (Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ)։ Մոցարտը ստեղծել է այս օպերան 14 տարեկան հասակում Միլանի օպերային թատրոնի համար։ Աչքի է ընկնում բազմաթիվ գեղեցիկ արիաներով[16]։
- 1772 - Լուցիո Սուլլա (Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ)։ Մոցարտի՝ դեռահասության տարիքում Միլանի օպերային թատրոնի համար գրված մեկ այլ օպերա[16]։
- 1774 - Իփիգենիան Ավլիսում (Քրիստոֆ Վիլիբալդ Գլյուկ)։ Փարիզյան բեմի համար Գլյուկի գրած առաջին օպերան[17]։
- 1777 - Արմիդե (Քրիստոֆ Վիլիբալդ Գլյուկ)։ Այս օպերայի համար Գլյուկն օգտագործել է Լյուլլիի համար գրված լիբրետտոն։ Գլյուկը համարել է «Արմիդեն» իր լավագույն ստեղծագործությունը[18]։
- 1779 - Իփիգենիան Տավրիսում (Քրիստոֆ Վիլիբալդ Գլյուկ)։ Գլյուկի «վերջին և գուցե մեծագույն գլուխգործոցը»[19]։
- 1781 - Իդոմենեոս, Կրետեի արքա (Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ)։ Սովորաբար համարվում է Մոցարտի առաջին հասուն օպերան։ Կոմպոզիտորն այն ստեղծվել է տևական դադարից հետո Usually thought of as Mozart's first mature opera, Idomeneo was composed after a lengthy break from the stage.[20]
- 1782 - Առևանգում հարեմից (Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ)։ Հաճախ համարվում է Մոցարտի առաջին կոմիկական օպերան, ներկայումս հաճախ բեմադրվում և ձայնագրվում է[21]։
- 1782 - Սևիլիյան սափրիչը (Ջովանի Պաիզիելլո)։ Պաիզիելլոյի ամենահայտնի կոմիկական օպերան։ Հետագայում ստվերվել է համանուն սյուժեի հիման վրա գրված Ռոսսինիի օպերայով[22]։
- 1786 - Ֆիգարոյի ամուսնությունը (Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ)։ Դա Պոնտեի իտալերեն լիբրետոների հիման վրա գրված Մոցարտի երեք օպերաներից առաջինը։ Ներկայումս կոմպոզիտորի առավել հաճախ կատարվող օպերաներից մեկն է[16]։
- 1787 - Դոն Ժուան (Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ)։ Դա Պոնտեի լիբրետտոների հիման գրված Մոցարտի երեք օպերաներից երկրորդը։ Իր ստեղծման պահից «Դոն Ժուանը» բազմաթիվ անլուծելի հարցեր է առաջ քաշել գրողների և փիլիսոփաների առջև[16]։
- 1790 - Այդպես են վարվում բոլորը (Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ)։ Դա Պոնտեի լիբրետտոների հիման վրա գրված մոցարտի երրորդ և վերջին ստեղծագործությունը։ Այս օպերան հազվադեպ է բեմադրվել 19-րդ դարում, քանի որ նրա սյուժեն համարվել է անբարոյական[23]։
- 1791 - Տիտոսի ողորմածությունը (Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ)։ Նախքան Մոցարտի վաղաժամ մահը նրա գրած նախավերջին օպերան բավականին պոպուլյար էր մինչև 1830-ական թթ., որից հետո նրա պոպուլյարությունն ու վարկանիշը սկսեցին մարել։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո այս օպերան վերադարձել է բեմ, հաճախ կատարվում և ձայնագրվում է[16]։
- 1791 - Կախարդական սրինգ (Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ)։ Այս օպերան բնութագրվել է որպես «զինգշպիլի» ապաթեոզ։ Սակայն օպերայի սյուժեն հաճախ քննադատվել է որպես խառնաշփոթ և անհեթեթություններ պարունակող[21]։
- 1792 - Գաղտնի ամուսնությունը (Դոմենիկո Չիմարոզա)։ Համարվում է Չիմարոզայի լավագույն օպերան[24]։ Ավստրիայի կայսր Լեոպոլդ II-ին այնքան էր դուր եկել այս օպերայի երեք ժամ տևած ներկայացումը, որ երգիչներին ընթրիք մատուցելուց հետո նա կարգադրեց երգիչներին կատարել այն նորից նույն օրը[25]։
- 1797 - Մեդեա (Լուիջի Քերուբինի)։ Ֆրանսիայի հեղափոխության ժամանակ գրված միակ ֆրանսիական օպերան, որը ներկայումս կանոնավոր կատարվում է։ Օպերայի գլխավոր դերերգի լավագույն կատարողներից էր Մարիա Կալլասը[26]։
1800–1832 Խմբագրել
- 1805 - Ֆիդելիո (Լյուդվիգ վան Բեթհովեն)։ Բեթհովենի միակ օպերան է։ Ներշնչվել է կոմպոզիտորի` քաղաքական ազատության նկատմամբ ավյունով[27]։
- 1807 - Վեստալուհի (Գասպարե Սպոնտինի)։ Սիրո զգացմունքներով տոգորված վեստալուհի կույսի մասին Սպոնտինիի օպերան մեծ ազդեցություն է ունեցել Հեկտոր Բերլիոզի վրա և դարձել է ֆրանսիական «մեծ օպերա» ժանրի նախակարապետներից մեկը[28]։
- 1813 - Իտալուհին Ալժիրում (Ջոակինո Ռոսսինի)։ Երաժշտական քննադատների կողմից այս օպերան բնութագրվում է որպես Ռոսսինիի՝՝ երկու գործողությամբ «օպերա-բուֆֆա» ժանրում գրված առաջին գլուխգործոցը[29]։
- 1813 - Տանկրեդ (Ջոակինո Ռոսսինի)։ Բանաստեղծ Ջուզեպպե Կարպանին հետևյալ կերպ է բնութագրում այս «հերոսական մելոդրաման». «Սա կանտիլենա է և անընդմեջ կանտիլենա է՝ գեղեցիկ կանտիլենա, նոր կանտիլենա, կախարդական դյութիչ կանտիլենա, յուրահատուկ կանտիլենա»[29]։
- 1814 - Թուրքը Իտալիայում (Ջոակինո Ռոսսինի)։ Ռոսսինիի լավագույն կոմիկական օպերաներից մեկն է, առանձնանում է իր բազմաթիվ անսամբլներով[29]։
- 1816 - Սևիլյան սափրիչ (Ջոակինո Ռոսսինի)։ Այս ստեղծագործությունը «օպերա-բուֆֆա» ժանրում Ռոսսինիի ստեղծած առավել հայտնի, պոպուլյար և հաճախ բեմադրվող ստեղծագործությունն է[29]։
- 1816 - Օթելլո (Ջոակինո Ռոսսինի)։ Կոմպոզիտոր Ջակոմո Մեյերբերի խոսքերով, այս օպերայի երրորդ գործողության արժանիքներն այնքան բարձր են, որ անգամ այլուր առկա հազարավոր սխալները չեն կարող սասանել օպերայի արժեքը[29]։
- 1817 - Մոխրոտը (Ջոակինո Ռոսսինի)։ Ռոսսինիի մեկ այլ օպերային գլուխգործոց, որը ստեղծելու համար կոմպոզիտորին պահանջվել է ընդամենը երեք շաբաթ[29]։
- 1817 - Գող-կաչաղակ (Ջոակինո Ռոսսինի)։ Ֆրանսիական «փրկության օպերա» ժանրում Ռոսսինիի գրած ստեղծագործությունը։ Օպերայի առավել հայտնի համարներից է նախերգանքը, որն ընդգրկված է բազմաթիվ նվագախմբերի երգացանկում[29]։
- 1818 - Մովսեսը Եգիպտոսում (Ջոակինո Ռոսսինի)։ Այս «սրբազան դրաման» սկզբնապես նախատեսվել է Պահքի շրջանում կատարվելու համար[29]։
- 1819 - Լճի օրիորդը (Ռոսսինի)։ Ռոմանտիզմի դարաշրջանի մեկ այլ օպերա, որը ներշնչվել է Վալտեր Սկոտի ստեղծագործություններով[29]։
- 1821 - Ազատ հրաձիգը (Կարլ Մարիա ֆոն Վեբեր)։ Վեբերի այս գլուխգործոցը համարվում է առաջին հանճարեղ գերմանական ռոմանտիկական օպերան;[30]
- 1823 - Էվրիանթ (Կարլ Մարիա ֆոն Վեբեր)։ Հակառակ իր թույլ լիբրետոյի՝ «Էվրիանթը» մեծ ազդեցություն է ունեցել հետակա գերմանական օպերաների վրա՝ Վագների «Լոհենգրինը» ներառյալ[31]։
- 1823 - Շամիրամ (Ջոակինո Ռոսսինի)։ Սա իտալական թատրոնի համար իտալերենով Ռոսսինիի ստեղծած վերջին օպերան է[29]։
- 1825 - Սպիտակ տիկինը (Ֆրանսուա Ադրիեն Բուալադյո)։ Ֆրանսիացի կոմպոզիտորի առավել հաջողված կոմիկական օպերան (opéra comique) Վալտեր Սկոտի վեպերի վրա հիմնված 19-րդ դարի բազմաթիվ օպերային ստեղծագործություններից մեկն է[32]։
- 1826 - Կորնթոսի պաշարումը (Ջոակինո Ռոսսինի)։ Այս ստեղծագործության համար Ռոսսինին արմատապես վերախմբագրել է ավելի վաղ գրած «Մեհմեդ II» օպերան՝ գործողությունները տեղափոխելով այլ վայր[29]։
- 1826 - Օբերոն (Կարլ Մարիա ֆոն Վեբեր)։ Վեբերի վաղաժամ մահվանից առաջ նրա կողմից գրված վերջին օպերան։ Ստեղծագործության առավել հայնի համարներն են նախերգանքը և ‘Ocean, thou mighty monster’ արիան[33]։
- 1827 - Ծովահենը (Վինչենցո Բելլինի)։ Օպերային ժանրում Բելլինիի գրած երկրորդ ստեղծագործությունն է։ Օպերայի հաջող բեմադրությունը հաստատել է նրա՝ որպես օպերային կոմպոզիտորի համբավը[34]։
- 1828 - Վամպիրը (Հենրիխ Մարշներ)։ Մռայլ ռոմանտիկ օպերա է, որը երաժշտական առումով Վեբերին և Վագների հետ կապող միջանկյալ օղակներից մեկն էր[35]։
- 1828 - Կոմս Օրի (Ջոակինո Ռոսսինի)։ Ռոսսինիի՝ ֆրանսիական բեմի համար գրած այս կոմիկական օպերան արժանացել է երաժշտական քննադատների բարձր գնահատականի։ Նրանցից մեկը՝ Անրի Շոռլին նշում է, որ «Կոմս Օրիում» հնարավոր չէ գտնել գեթ մեկ տգեղ մեղեդի, անգամ գեթ մեկ տգեղ տակտ, իսկ Ռիչարդ Օսբորնը գտնում է, որ այն ամենաոճային, ամենագեղեցիկ և ամենահմայիչ օպերաներից մեկն է[29]։
- 1829 - Օտարերկրուհին (Վինչենցո Բելլինի)։ «Բելկանտո» օպերաների մեջ այս ստեղծագործությունն առանձնանում է իր զուսպ հմայքով[34]։
- 1829 - Վիլհելմ Տելլ (Ջոակինո Ռոսսինի)։ Այս ստեղծագործությունը իտալացի կոմպոզիտորի գրած վերջին օպերան է։ Սյուժեի հիմքում ընկած է անկախության համար շվեյցարացիների պայքարը։ Այն նպաստել է ֆրանսիական «մեծ օպերա» ժանրի կայացմանը։ Օպերայի առավել հայտնի համարներից է նախերգանքը[36]։
- 1830 - Աննա Բոլեյն (Գաետանո Դոնիցետտի)։ Այս օպերան Դոնիցետտի առաջին ստեղծագործությունն է, որը համաշխարհային հռչակի արժանացավ և մեծապես օժանդակեց նրա՝ որպես օպերային կոմպոզիտորի համբավի կայացմանը[37]։
- 1830 - Ֆրա Դյավոլո (Դանիել Օբեր)։ 19-րդ դարի առավել հայտնի ֆրանսիական կոմիկական օպերաներից մեկը[38]։
- 1830 - Կապուլետներ և Մոնտեկիներ (Վինչենցո Բելլինի)։ «Ռոմեոյի և Ջուլիետի» պատմության Բելլինիի տարբերակը[39]։
- 1831 - Լուսնոտը (Վինչենցո Բելլինի)։ Այս օպերան Բելլինիի հասուն շրջանի առաջին գլուխգործոցն է, որը շնորհիվ իր երկարաշունչ թախծոտ մեղեդիների, շլացուցիչ կոլորատուրայի և արտահայտիչ քնարերգության շատ առումներով համարվում է կոմպոզիտորի ոճին ամենաբնորոշ ստեղծագործությունը[29]։
- 1831 - Նորմա (Վինչենցո Բելլինի)։ Բելլինիի առավել հայտնի օպերան է, ռոմանտիկական օպերայի տիպարային ստեղծագործություն։ Օպերայի առավել հայտնի համարներից է գլխավոր հերոսուհու ‘Casta diva’ արիան[40]։
- 1831 - Ռոբերտ-սատանա (Ջակոմո Մեյերբեր)։ Ֆրանսիական «մեծ օպերա» ժանրում Մեյերբերի գրած առաջին ստեղծագործությունը։ Օպերան, որի դրվագներից մեկը մահացած միանձնուհիների բալետն էր, ցնցող տպավորություն առաջացրեց Փարիզում[41]
- 1832 - Սիրո ըմպելիք (Գաետանո Դոնիցետտի)։ Իտալական կոմիկական օպերայի ժանրում Դոնիցետիի գլուխգործոցը։ Օպերայի համարներից առավել հայտնի է Una furtiva lagrima արիան[37]։
1833–1849 Խմբագրել
- 1833 - Բեատրիչե դի Տենդա - Beatrice di Tenda - (Վինչենցո Բելլինի)։ Բելլինիի ողբերգություն, որն առանձնանում է երգչախմբի լայն օգտագործմամբ[42]։
- 1833 - Լուկրեցիա Բորջա - Lucrezia Borgia - (Գաետանո Դոնիցետտի)։ Դոնիցետտիի առավել պոպուլյար ստեղծագործություններից մեկը։ [43]
- 1834 - Մարիա Ստյուարտ - Maria Stuarda- (Գաետանո Դոնիցետտի)։ 19-րդ դարում ստեղծագործության կատարումը ձախողվել է, սակայն 1958 թ. դրա վերակենդանացումից հետո օպերան ներկայումս արժանանում է հաճախ բեմականացումների[44]։
- 1835 - Պուրիտաններ - I puritani (Վինչենցո Բելլինի)։ Բելլինի ստեղծագործությունը, որի գործողությունը տեղի է ունենում Անգլիական հեղափոխության ժամանակ, կոմպոզիտորի լավագույն նվաճումներից մեկն է[45]։
- 1835 - Հրեուհի - La Juive - (Ֆրոմենտալ Հալևի)։ «Մեծ օպերայի» ժանրում գրված այս ստեղծագործությունը ժամանակին այնքան ժողովրդականություն էր վայելում, որ անգամ այդ հարցում մրցել է Մեյերբերի ստեղծագործությունների հետ։ Հատկապես հայտնի է տենորի արիան՝ "Rachel quand du seigneur"[46]:
- 1835 - Լյուչիա դի Լամերմուր - Lucia di Lammermoor- (Գաետանո Դոնիցետտի)։ Դոնիցետտի ամենահայտնի ողբերգական օպերան, հատկանշական՝ գլխավոր հերոսուհու՝ Լյուչիայի խելագարության տեսարանի համար[47]։
- 1836 - Կյանքը հանուն ցարի - Жизнь за царя- (Միխայիլ Գլինկա)։ Այս պատմական ստեղծագործությամբ, ինչպես նաև դրան հաջորդած «Ռուսլան և Լյուդմիլա» օպերայով, Գլինկան հաստատել է ռուսական օպերային ավանդույթը[48]։
- 1836 - Հուգենոտներ - Les Huguenots - (Ջակոմո Մեյերբեր)։ Հավանաբար, «մեծ օպերայի» ժանրում գրված առավել հայտնի ստեղծագործությունը։ Համարվում է Մեյերբերի գլուխգործոցը[49]։
- 1837 - Ռոբերտո Դևերո - Roberto Devereux- (Գաետանո Դոնիցետտի)։ Դոնիցետտիի առավել հայտնի օպերաներից մեկը։ Կոմպոզիտորն այն գրել է կնոջ մահվանից հետո՝ վշտից միտքը ցրելու նպատակով[50]։
- 1838 - Բենվենուտո Չելլինի - Benvenuto Cellini - (Հեկտոր Բերլիոզ)։ Բեռլիոզի առաջին ավարտին հասցված օպերան է, առանձնանում է իր հմուտ և բարդ պարտիտուրայով, որը կատարման համար բավականին դժվարին է[51]։
- 1840 - Ֆավորիտուհի - La favorite - (Գաետանո Դոնիցետտի)։ Ֆրանսիական բեմի համար նախատեսված այս օպերան Դոնիցետտին գրել է ֆրանսիական «մեծ օպերայի» ժանրի ոճին ու կանոններին համապատասխան[52]։
- 1840 - Գնդի դուստրը - La fille du régiment - (Գաետանո Դոնիցետտի)։ Ֆրանսիական «կոմիկական օպերայի» (opéra comique) ժանրում գրված Դոնիցետտիի լավագույն օպերան[52]։
- 1842 - Որսագողը - Der Wildschütz- (Ալբերտ Լորցինգ)։ Համարվում է Լորցինգի «կոմիկական գլուխգործոցը», նպատակ էր հետապնդում ցույց տալ, որ գերմանական կոմիկական օպերան կարող է մրցակցել իտալական «օպերա բուֆֆա» (opera buffa) և ֆրանսիական «օպերա կոմիկ» (opéra comique) ժանրերում գրված օպերաների հետ[53]։
- 1842 - Նաբուկկո - Nabucco - (Ջուզեպե Վերդի)։ Թեև սա Վերդիի առաջին օպերան չէր, սակայն իտալացի կոմպոզիտորը այն համարում էր իր ստեղծագործական կարիերայի իսկական սկիզբը։ Օպերայի համարներից մեծ ժողովրդայնություն է վայելում և հաճախ անջատ է կատարվում «Va, pensiero» խմբերգը [54]։
- 1842 - Ռիենցի - Rienzi- (Ռիխարդ Վագներ)։ Վագների՝ վաղ շրջանի ստեղծագործություններից մեկը։ Գերմանացի կոմպոզիտորի՝ «մեծ օպերայի» ավանդույթներին համաձայն գրված ստեղծագործություն է[55]։
- 1842 - Ռուսլան և Լյուդմիլա - Руслан и Людмила - (Միխայիլ Գլինկա)։ Պուշկինի համանուն պոեմի հիման վրա Գլինկայի կողմից գրված այս օպերան մեծ ազդեցություն է ունեցել հետագա ռուս կոմպոզիտորների վրա [56]։
- 1843 - Թռչող հոլանդացի (Ռիխարդ Վագներ)։ Վագները համարում էր իր այս գերմանական ռոմանտիկ օպերան իր օպերային կոմպոզիտորական կարիերայի իսկական սկիզբ[57]։
- 1843 - Դոն Պասքուալե - Don Pasquale - (Գաետանո Դոնիցետտի)։ Դոնիցետտիի այս «կոմիկական գլուխգործոցը» "opera buffa" աժանրում գրված նրա վերջին նշանակալի ձեռքբերումն է[58]։
- 1844 - Էրնանի - Ernani - (Ջուզեպե Վերդի)։ Իր դրամատիկական ներգործությամբ առանձնացող Վերդիի վաղ շրջանի ստեղծագործություններից մեկը[59]։
- 1845 - Տանհոյզեր - Tannhäuser - (Ռիխարդ Վագներ)։ Համարվում է Վագների «ամենամիջնադարյան» ստեղծագործությունը, նկարագրում է հեթանոսական ազատ սեր կրքի և քրիստոնյա առաքինի սիրո միջև հակամարտությունը[60]։
- 1846 - Աթթիլա - Attila- (Ջուզեպե Վերդի)։ Այս օպերայի ստեղծման ժամանակ Վերդին վատառողջ էր, ինչի պատճառով այն ունեցել է չափավոր հաջողություն առաջնախաղի ժամանակ, թեև ինքը՝ կոմպոզիտորն այն համարում էր առ այդ պահն իր հորինած լավագույն օպերան[61]։
- 1846 - Ֆաուստի նզովքը (Հեկտոր Բեռլիոզ)։ Ընկճվելով օպերա գրելու պատվերի բացակայությունից՝ Բեռլիոզը ստեղծել է «Ֆաուստի նզովքը» որպես «դրամատիկ լեգենդ»՝ նախատեսված համերգային կատարման համար։ Վերջին տարիներին այն հաջողությամբ բեմադրվում է որպես օպերա, թեև երաժշտական քննադատ Դևիդ Քեյրնսը բնութագրում է այն որպես «կինեմատոգրաֆիական» [62]։
- 1847 - Մակբեթ - (Ջուզեպե Վերդի)։ Վերդիի առաջին ձեռնարկը Շեքսպիրի պիեսի հիման վրա օպերա ստեղծագործելու մեջ[61]։
- 1847 - Մարթա - Martha - (Ֆրիդրիխ ֆոն Ֆլոտով)։ Ֆլոտովը անթաքույց փորձել է իր ժամանակի հանդիսատեսի ճաշակին համապատասխան կոմիկական և, որոշ չափով, սենտիմենտալ օպերա ստեղծել[63]։
- 1849 - Վինձորի ուրախ կանայք (Օտտո Նիկոլաի)։ Նիկոլաիի միակ գերմաներեն օպերան համարվում է նրա գլուխգործոցը և ամենամնայուն հաջողությունը[64]։
- 1849 - Մարգարե -Le prophète - (Ջակոմո Մեյերբեր)։ «Մեծ օպերա» 16-րդ դարում ապրած կրոնական մոլեռանդ Հովհաննես Լեյդենցու մասին[65]։
- 1849 - Լուիզա Միլլեր - Luisa Miller- (Ջուզեպե Վերդի)։ Վերդիի երաժշտության երկրպագուները գտնում են, որ Ֆրիդրիխ Շիլլերի «Խարդավանք և սեր» «բուրժուական ողբերգության» օպերային ադապտացումը թերագնահատված է[66]։
1850–1875 Խմբագրել
- 1850 - Ջենովևա - Genoveva (Ռոբերտ Շուման)
- 1850 - Լոհենգրին - Lohengrin (Ռիխարդ Վագներ)
- 1851 - Ռիգոլետտո - Rigoletto (Ջուզեպպե Վերդի)
- 1853 - Տրուբադուր - Il trovatore (Ջուզեպպե Վերդի)
- 1853 - Տրավիատա - La traviata (Ջուզեպպե Վերդի)
- 1855 - Սիցիլիական ժամերգություն - Les vêpres siciliennes (Ջուզեպպե Վերդի)
- 1858 - Բաղդադի սափրիչը - Der Barbier von Bagdad (Պետեր Կորնելիուս)
- 1858 - Օրփեոսը դժոխքում - Orphée aux enfers (Ժակ Օֆենբախ)
- 1858 - Տրոյացիներ - Les Troyens (Հեկտոր Բեռլիոզ)
- 1859 - Ֆաուստ - Faust (Շառլ Գունո)
- 1859 - Պարահանդես-դիմակահանդես - Un ballo in maschera (Ջուզեպպե Վերդի)
- 1862 - Բեատրիչե և Բենեդիկտ - Béatrice et Bénédict (Հեկտոր Բեռլիոզ)
- 1862 - Ճակատագրի ուժը - La forza del destino (Ջուզեպպե Վերդի)
- 1863 - Մարգարիտ որոնողները - Les pêcheurs de perles (Ժորժ Բիզե)
- 1864 - Չքնաղ Հեղինե - La belle Hélène (Ժակ Օֆենբախ)
- 1865 - Աֆրիկանուհին- L'Africaine (Ջակոմո Մեյերբեր)
- 1865 - Տրիստան և Իզոլդա - Tristan und Isolde (Ռիխարդ Վագներ)
- 1866 - Մինյոն - Mignon (Ամբրուազ Թոմա)
- 1866 - Վաճառված հարսնացուն (Բեդրժիխ Սմետանա)
- 1867 - Դոն Կարլոս (Ջուզեպպե Վերդի)
- 1867 - Ռոմեո և Ջուլիետ (Շառլ Գունո)
- 1868 - Նյուրնբերգի մայսթերզինգերները - Die Meistersinger von Nürnberg (Ռիխարդ Վագներ)
- 1868 - Համլետ - Hamlet (Ամբրուազ Թոմա)
- 1868 - Պերիկոլա - La Périchole (Ժակ Օֆենբախ)
- 1868 - Մեֆիստոֆել - Mefistofele (Արիգո Բոյտո)
- 1868 - Արշակ Բ (Տիգրան Չուխաճյան)
- 1869 - Հռենոսի ոսկին (Նիբելունգների մատանին, նախերգ) - Das Rheingold (Ռիխարդ Վագներ)
- 1870 - Վալկիրիա (Նիբելունգների մատանին, մաս 1) - Die Walküre (Ռիխարդ Վագներ)
- 1871 - Աիդա -Aida (Ջուզեպպե Վերդի)
- 1874 - Բորիս Գոդունով - Борис Годунов (Մոդեստ Մուսորգսկի)
- 1874 - Չղջիկ - Die Fledermaus (Յոհան Շտրաուս)
- 1875 - Կարմեն - Carmen (Ժորժ Բիզե)
1876–1899 Խմբագրել
- 1876 - Զիգֆրիդ (Նիբելունգի մատանին, մաս 2) - Siegfried (Ռիխարդ Վագներ)
- 1876 - Աստվածների մթնշաղը (Նիբելունգի մատանին, մաս 3) - Götterdämmerung (Ռիխարդ Վագներ)
- 1876 - Ջոկոնդա - La Gioconda (Ամիլկարե Պոնկիելլի)
- 1877 - Աստղը - L'étoile (Էմանուել Շաբրիե)
- 1877 - Սամսոն և Դալիլա - Samson and Delilah (Քամիլ Սեն-Սանս)
- 1879 - Եվգենի Օնեգին - Евгений Онегин (Պյոտր Իլյիչ Չայկովսկի)
- 1881 - Հերովդիադե - Hérodiade (Ժյուլ Մասնե)
- 1881 - Հոֆմանի հեքիաթները - Les contes d'Hoffmann (Ժակ Օֆենբախ)
- 1881 - Սիմոն Բոկանեգրա - Simon Boccanegra (Ջուզեպե Վերդի)
- 1882 - Պարսիֆալ - Parsifal (Ռիխարդ Վագներ)
- 1882 - Ձյունանուշիկը - Снегурочка (Նիկոլայ Ռիմսկի-Կորսակով)
- 1883 - Լակմե - Lakmé (Լեո Դելիբ)
- 1884 - Մանոն -Manon (Ժյուլ Մասնե)
- 1885 - Գնչու բարոնը (Յոհան Շտրաուս)
- 1886 - Խովանշչինա - Хованщина (Մոդեստ Մուսորգսկի)
- 1887 - Օթելլո - Otello (Ջուզեպպե Վերդի)
- 1890 - Գեղջկական ասպետություն - Cavalleria rusticana (Պիետրո Մասկանի)
- 1890 - Իշխան Իգոր - Княз Игорь (Ալեքսանդր Բորոդին)
- 1890 - Պիկովայա դամա - Пиковая дама (Պյոտր Իլյիչ Չայկովսկի)
- 1891 - Ֆրից ընկեր - L'amico Fritz (Պիետրո Մասկանի)
- 1892 - Իոլանտա - Иоланта (Պյոտր Չայկովսկի)
- 1892 - Վալլի -La Wally (Ալֆրեդո Կատալանի)
- 1892 - Պայացներ - Pagliacci (Ռուջերո Լեոնկավալո)
- 1892 - Վերթեր - Werther (Ժյուլ Մասնե)
- 1893 - Ֆալստաֆ - Falstaff (Ջուզեպպե Վերդի)
- 1893 - Հենզել և Գրետել - Hänsel und Gretel (Էնգելբերտ Հումպերդինկ)
- 1893 - Մանոն Լեսկո - Manon Lescaut (Ջակոմո Պուչչինի)
- 1894 - Թայիս - Thaïs (Ժյուլ Մասնե)
- 1896 - Անդրե Շենիե - Andrea Chénier (Ումբերտո Ջորդանո)
- 1896 - Բոհեմ - La bohème (Ջակոմո Պուչչինի)
- 1898 - Սադկո - Садко (Նիկոլայ Ռիմսկի-Կորսակով)
1900–1920 Խմբագրել
- 1900 - Լուիզա - Louise (Գուստավ Շարպանտիե)
- 1900 - Տոսկա - Tosca (Ջակոմո Պուչչինի)
- 1901 - Ջրահարս - Rusalka (Անտոնին Դվորժակ)
- 1902 - Ադրիանա Լեկուվրեր - Adriana Lecouvreur (Ֆրանչեսկո Չիլեա)
- 1902 - Պելեաս և Մելիսանդե - Pelléas et Mélisande (Կլոդ Դեբյուսի)
- 1904 - Ենուֆա - Jenůfa (Լեոշ Յանաչեկ)
- 1904 - Մադամ Բատերֆլայ - Madama Butterfly (Ջակոմո Պուչչինի)
- 1905 - Սալոմե - Salome (Ռիխարդ Շտրաուս)
- 1907 - Լեգենդ անտեսանելի Կիտեժ քաղաքի և կույս Ֆևրոնիայի մասին (Նիկոլայ Ռիմսկի-Կորսակով)
- 1908 - «Անուշ» (Արմեն Տիգրանյան)
- 1909 - Էլեկտրա - Elektra (Ռիխարդ Շտրաուս)
- 1909 - Ոսկի աքլորիկը (Նիկոլայ Ռիմսկի-Կորսակով)
- 1910 - Դոն Կիխոտ - Don Quichotte (Ժյուլ Մասնե)
- 1910 - Աղջիկը Արևմուտքից - La fanciulla del West (Ջակոմո Պուչչինի)
- 1911 - Վարդի ասպետը - Der Rosenkavalier (Ռիխարդ Շտրաուս)
- 1911 - Իսպանական ժամ - L'heure espagnole (Մորիս Ռավել)
- 1912 - Արիադնեն Նաքսոսում - Ariadne auf Naxos (Ռիխարդ Շտրաուս)
- 1917 - Պալեստրինա - Palestrina (Հանս Պֆիցներ)
- 1918 - Կապուտամորուսի դղյակը (Բելա Բարտոկ)
- 1918 - Ջանի Սկիկի - Gianni Schicchi (Ջակոմո Պուչչինի)
- 1918 - Թիկնոց - Il tabarro (Ջակոմո Պուչչինի)
- 1918 - Քույր Անջելիկա - Suor Angelica (Ջակոմո Պուչչինի)
- 1919 - Անստվեր կինը - Die Frau ohne Schatten (Ռիխարդ Շտրաուս)
- 1920 - Մեռյալ քաղաքը - Die tote Stadt (Էրիխ Կորնգոլդ)
1921–1944 Խմբագրել
- 1921 - Կատյա Կաբանովա - Káťa Kabanová (Լեոշ Յանաչեկ)
- 1921 - Սեր երեք նարինջների հանդեպ - Любовь к трем апельсинам (Սերգեյ Պրոկոֆև)
- 1924 - Ինտերմեցցո - Intermezzo (Ռիխարդ Շտրաուս)
- 1924 - Փոքրիկ խորամանկ աղվեսը (Լեոշ Յանաչեկ)
- 1925 - Դոկտոր Ֆաուստ - Doktor Faust (Ֆերուչչո Բուզոնի)
- 1925 - Երեխան և կախարդանքը - L'enfant et les sortilèges (Մորիս Ռավել)
- 1925 - Վոցցեկ - Wozzeck (Ալբան Բերգ)
- 1926 - Մակրոպուլոսի գործը (Լեոշ Յանաչեկ)
- 1926 - Տուրանդոտ - Turandot (Ջակոմո Պուչչինի)
- 1927 - Էդիպոս արքա - Oedipus Rex (Իգոր Ստրավինսկի)
- 1928 - Երեքգրոշանոց օպերա (Կուրտ Վեյլ)
- 1929 - Քիթը - Нос (Դմիտրի Շոստակովիչ)
- 1930 - Մահագոնի քաղաքի վերելքն ու անկումը (Կուրտ Վեյլ)
- 1930 - Մեռյալների տնից (Լեոշ Յանաչեկ)
- 1930 - Ալմաստ (Ալեքսանդր Սպենդիարյան)
- 1932 - Մովսես և Ահարոն - Moses und Aron (Առնոլդ Շոնբերգ)
- 1933 - Առաբելլա - Arabella (Ռիխարդ Շտրաուս)
- 1934 - Մցենսկի տիկին Մակբետը - Леди макбет Мценского уезда (Դմիտրի Շոստակովիչ)
- 1935 - Լռակյաց կինը - Die schweigsame Frau (Ռիխարդ Շտրաուս)
- 1935 - Պորգի և Բեսս - Porgy and Bess (Ջորջ Գերշվին)
- 1937 - Լուլու - Lulu (Ալբան Բերգ)
- 1938 - Նկարիչ Մատիսը - Mathis der Maler (Պոլ Հինդեմիթ)
- 1942 - Կապրիչչո - Capriccio (Ռիխարդ Շտրաուս)
1945- առ այսօր Խմբագրել
- 1945 - Փիթեր Գրայմս - Peter Grimes (Բենջամեն Բրիտտեն)
- 1945 - Պատերազմ և խաղաղություն - Война и мир (Սերգեյ Պրոկոֆև)
- 1946 - Պսակը մենաստանում - Обручение в монастыре (Սերգեյ Պրոկոֆև)
- 1946 - Մեդիում - The Medium (Ջան Կարլո Մենոտտի)
- 1947 - Ալբերտ Հերրինգ - Albert Herring (Բենջամեն Բրիտտեն)
- 1947 - Հեռախոս - The Telephone, or L'Amour à trois (Ջան Կարլո Մենոտտի)
- 1950 - Հյուպատոսը- The Consul (Ջան Կարլո Մենոտտի)
- 1951 - Ամալը և գիշերային այցելուները - Amahl and the Night Visitors (Ջան Կարլո Մենոտտի)
- 1951 - Բիլլի Բադ - Billy Budd (Բենջամեն Բրիտտեն)
- 1951 - Ստահակի արկածները - The Rake's Progress (Իգոր Ստրավինսկի)
- 1954 - Հրե հրեշտակ - Огненный ангел (Սերգեյ Պրոկոֆև)
- 1954 - Պտուտակի շրջապտույտը - The Turn of the Screw (Բենջամեն Բրիտտեն)
- 1956 - Կանդիդ - Candide (Լեոնարդ Բերնսթայն)
- 1957 - Կարմելիտուհիների երկխոսությունները - Dialogues of the Carmelites (Ֆրանսիս Պուլենկ)
- 1958 - Վանեսսա - Vanessa (Սեմյուել Բարբեր)
- 1959 - Մարդկային ձայն - La voix humaine (Ֆրանսիս Պուլենկ)
- 1960 - Միջամառային գիշերվա երազ (Բենջամեն Բրիտտեն)
- 1969 - Լուդունի դևերը - The Devils of Loudun (Կրժիշթոֆ Պենդերեցկի)
- 1973 - Մահ Վենետիկում - Death in Venice (Բենջամեն Բրիտտեն)
- 1978 - Մեծ սարսափ - Le Grand Macabre (Գիորգի Լիգետի)
- 1983 - Սուրբ Ֆրանսիսկ Ասիզցի - Saint-François d'Assise (Օլիվեր Մեսսայեն)
- 1984 - Արքան լսում է - Un re in ascolto (Լուչանո Բերիո)
- 1984 - Էխնատոն - Akhnaten (Ֆիլիպ Գլասս)
- 1987 - Նիքսոնը Չինաստանում - Nixon in China (Ջոն Ադամս)
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ John Whenham, writing in Groդրամատիկ ve
- ↑ 2,0 2,1 2,2 Ellen Rosand, writing in Grove
- ↑ Viking p.191
- ↑ Martha Novak Clinkscale, writing in Grove
- ↑ Curtis Price, writing in Grove
- ↑ Viking p. 418: "According to John Mainwaring, Handel's first biographer, 'The theatre at almost every pause resounded with shouts of "Viva il caro Sassone". They were thunderstruck by the sublimity of his style: for never had they known till then all the powers of harmony and modulation so closely arrayed and forcibly combined' ".
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 7,7 7,8 Anthony Hicks, writing in GroveԿաղապար:Full
- ↑ Robert D. Hume, writing in GroveԿաղապար:Full
- ↑ 9,0 9,1 Orrey p. 64
- ↑ Orrey pp. 90–91
- ↑ 11,0 11,1 11,2 11,3 Graham Sadler, writing in GroveԿաղապար:Full
- ↑ Stanley Sadie, writing in GroveԿաղապար:Full
- ↑ Mary Hunter, writing in GroveԿաղապար:Full
- ↑ Viking pp. 375–76
- ↑ Viking pp. 378–79
- ↑ 16,0 16,1 16,2 16,3 16,4 16,5 Julian Rushton, writing in GroveԿաղապար:Full
- ↑ Viking p. 381
- ↑ Viking p. 393
- ↑ Viking p. 370
- ↑ Orrey p. 110
- ↑ 21,0 21,1 Orrey p. 113
- ↑ Viking p. 752
- ↑ Orrey p. 107
- ↑ Orrey p. 114
- ↑ Gordana Lazarevich, writing in GroveԿաղապար:Full
- ↑ Viking pp. 210–11
- ↑ Viking p. 59
- ↑ Viking pp. 1002–04
- ↑ 29,00 29,01 29,02 29,03 29,04 29,05 29,06 29,07 29,08 29,09 29,10 29,11 29,12 Richard Osborne, writing in Grove
- ↑ Viking pp. 1212–14
- ↑ Viking pp. 1214–15
- ↑ Oxford Illustrated p. 136
- ↑ Clive Brown, writing in GroveԿաղապար:Full
- ↑ 34,0 34,1 Simon Maguire, writing in GroveԿաղապար:Full
- ↑ A. Dean Palmer, writing in GroveԿաղապար:Full
- ↑ Viking pp. 884, 917–18
- ↑ 37,0 37,1 William Ashbrook, writing in GroveԿաղապար:Full
- ↑ Viking p. 38
- ↑ Viking p. 66
- ↑ Orrey p. 132
- ↑ Viking pp. 659–60
- ↑ Viking p. 70
- ↑ Viking p. 277
- ↑ Viking p. 278
- ↑ Viking p. 71
- ↑ Viking p. 412
- ↑ Viking p. 280
- ↑ Oxford Illustrated pp. 246 ff.
- ↑ Viking p. 660
- ↑ Viking p. 282
- ↑ Viking p. 92
- ↑ 52,0 52,1 Viking p. 285
- ↑ Viking p. 584
- ↑ Roger Parker, writing in Grove
- ↑ Viking p. 1177
- ↑ Viking p. 368
- ↑ Viking p. 1179
- ↑ Viking p. 288
- ↑ Viking p. 1128
- ↑ Viking p. 1181
- ↑ 61,0 61,1 Viking p. 1132
- ↑ Viking p. 94
- ↑ Viking p. 328
- ↑ Viking p. 726
- ↑ Viking p. 661
- ↑ Viking p. 1138