Հիպոլիտ և Արիսիա
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Հիպողիտոս և Արիսիա (ֆր.՝ Hippolyte et Aricie), ֆրանսիացի կոմպոզիտոր Ժան Ֆիլիպ Ռամոյի օպերա նախերգանքով և հինգ գործողությամբ։ Ֆրանսերեն լիբրետոն` աբբա Սիմոն Ժոզեֆ Պելեգրինի՝ ըստ Ժան Ռասինի «Ֆեդրա» ողբերգության։
Հիպոլիտ և Արիսիա ֆր.՝ Hippolyte et Aricie | |
---|---|
Տեսակ | դրամատիկ-երաժշտական ստեղծագործություն |
Ժանր | Քնարական ողբերգություն |
Կոմպոզիտոր | Ժան Ֆիլիպ Ռամո |
Լիբրետտոյի հեղինակ | Simon-Joseph Pellegrin? |
Սյուժեի աղբյուր | Ժան Ռասին. «Ֆեդրա» ողբերգություն |
Գործողությունների քանակ | 5 արար և 1 նախերգանք |
Ստեղծման տարեթիվ | 1733 |
Առաջնախաղի տարեթիվ | հոկտեմբերի 1, 1733 |
Առաջնախաղի վայր | Փարիզ |
Կատալոգի համար | RCT 43 |
Հրատարակման տարեթիվ | 18-րդ դար |
Hippolyte et Aricie Վիքիպահեստում |
Օպերան ստեղծված է ֆրանսիական երաժշտական ողբերգության (Tragédie en musique) ժանրում։ Ռամոյի առաջին օպերան է, որը նա ստեղծել է 50 տարեկան հասակում։
Օպերայի առաջնախաղը կայացել է 1733 թ. հոկտեմբերի 1-ին Երաժշտության թագավորական ակադեմիայի «Պալե Ռոյալ» թատրոնում (ֆր.՝ Académie Royale de Musique)։ Արժանացել է հանդիսատեսի և երաժշտական քննադատների հակասական ընդունելությանը՝ իր նորարարական երաժշտական լեզվի ու արտահայտչամիջոցների պատճառով։ Ներկայումս համարվում է Ռամոյի լավագույն օպերաներից մեկը՝ դասվելով ֆրանսիական բարոկկո օպերային գլուխգործոցների շարքին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հիպոլիտ և Արիսիա» հոդվածին։ |