Մովսեսը Եգիպտոսում (իտալ.՝ Mosè in Egitto), իտալացի կոմպոզիտոր Ջոակինոր Ռոսսինիի օպերա երեք գործողությամբ։ Իտալերեն լիբրետտոյի հեղինակ Անդրեա Լեոնե Տոտտոլա։ Օպերայի առաջնախաղը կայացել է 1818 թվականի մարտի 5-ին Նեապոլի «Սան Կարլո» թատրոնում։

Մովսեսը Եգիպտոսում
իտալ.՝ Mosè in Egitto
Տեսակդրամատիկ-երաժշտական ստեղծագործություն
Ժանրօպերա[1]
ԿոմպոզիտորՋոակինո Ռոսսինի
Լիբրետտոյի
հեղինակ
Անդրեա Լեոնե Տոտտոլա
Գործողությունների քանակ3
ԿերպարներAnaï?, Aufide?, Marie (Miriam)?, Aménophis?, Sinaide?, Elézer (Aaron)?, Moïse (Moses)? և Pharaon (Pharaoh)?
Առաջնախաղի տարեթիվմարտի 5, 1818[1]
Առաջնախաղի վայրՆեապոլ
Հրատարակման տարեթիվ19-րդ դար
Լիբրետտոյի տեքստarchive.org/details/TuttiILibrettiDelleOpereDiGioachinoRossini և naxos.com/mainsite/Libretti/Rossini/Mose%20in%20Egitto/pdf-it/libretto.pdf
 Mosè in Egitto Վիքիպահեստում

Ստեղծման պատմություն խմբագրել

Օպերայի պատվիրվել է Ռոսսինիին հայտնի իտալացի իմպրեսարիո Դոմենիկո Բարբայայի կողմից 1818 թվականին։ Լիբրետտոն գրել է իտալացի գրող Անդրեա Տոտտոլան, որը տեքստի հիմքում դրել է Ֆրանչեսկո Ռանիերիի «Օսիրիս» թատերգությունը[2]։

Օպերայի առաջնախաղը տեղի է ունեցել 1818 թ. մարտի 5-ին և մեծ ջերմությամբ է ընդունվել հանդիսատեսի կողմից։ Մեկ տարի անց՝ 1819 թվականին, Ռոսսինին ավելացրել է Մովսեսի և երգչախմբի համար աղոթքը (Dal tuo stellato soglio), որը համարվում է օպերայի առավել հայտնի դրվագներից մեկը։

Մի քանի տարի անց կոմպոզիտորը ստեղծել է օպերայի ֆրանսերեն տարբերակը Փարիզի «Գրանդ օպերայի» («Օպերա Գարնիե») համար, որը բեմադրվել է «Մովսես և փարավոն կամ Անցում Կարմիր ծովով» (ֆր.՝ Moïse et Pharaon, ou Le Passage de la mer Rouge) անունով։ Նոր խմբագրության մեջ ավելացվել է չորրորդ գործողությունը, ընդլայնվել է գործող նաձանց ցանկը, ինչպես նաև փոփոխվել են հերոսների անունները։ Նոր խմբագրությամբ օպերայի առաջնախաղը կայացել է 1827 թվականի մարտի 26-ին։

Սյուժե խմբագրել

Օպերայի գործողությունները տեղի են ունենում Եգիպտոսում մ.թ.ա. XV—XIII դարերում (հրեա ժողովրդի՝ եգիպտական գերությունից ազատվելու ժամանակաշրջան՝ ըստ Աստվածաշնչի «Ելից» գրքի)։

Գործող անձինք խմբագրել

Դերերգ Ձայն
Մովսես բաս
Ահարոն, Մովսեսի եղբայր տենոր
Ամենոֆիդե, Մովսեսի քույր մեցցո-սոպրանո
Գելցիա, Ամենոֆիդեի դուստր սոպրանո
Փարավոն բաս
Ամալտեա, փարավոնի կին սոպրանո
Օսիրիս, փարավոնի որդի տենոր
Մամբրես, Իզիդա աստվածուհու քուրմ տենոր
 
«Մովսես և Փարավոն» օպերայի փարիզյան առաջնախաղի դեկորացիաները, 1827

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Ringhieri, Francisco (1760). L'Osiride. Tragedia del p.d. Francesco Ringhieri monaco ulivetano e lettore di teologia. Padua: Conzatti. Eight volumes of the tragedies of Ringhieri, an Olivetan monk (1721–1787), were also published in Venice 1788–1789.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մովսեսը Եգիպտոսում» հոդվածին։