Կլոդ Դեբյուսի
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դեբյուսի (այլ կիրառումներ)
Կլոդ Արշիլ Դեբյուսի (ֆրանսերեն՝ Achille-Claude Debussy, օգոստոսի 22, 1862[1][2][3][…], Սեն Ժերմեն ան Լե, Սենա և Ուազա, Ֆրանսիական երկրորդ կայսրություն[4][5] - մարտի 25, 1918[6][7][3][…], Փարիզի 16-րդ շրջան, Ֆրանսիայի երրորդ հանրապետություն[5][8]), ֆրանսիացի նշանավոր երգահան, երաժշտական քննադատ։ Նրա երաժշտական ոճը հաճախ անվանվում է իմպրեսիոնիզմ՝ եզրույթ, որը նա երբեք չի ընդունել։ Նրա երաժշտությունը միջանկյալ դիրք է զբաղեցնում ուշ ռոմանտիկ երաժշտության և 20-րդ դարի մոդեռնիզմի միջև։ Առավել հայտնի ստեղծագործություններն են «Պելեաս և Մելիսանդա» օպերան (բեմադրվել է 1902 թվականին, Փարիզում), «Ֆավնի հետկեսօրյա հանգիստ» սիմֆոնիկ պրելյուդը (1894), «Ծովը» 3 սիմֆոնիկ էսքիզները (1905), պրելյուդներ դաշնամուրի համար և այլն։
Կլոդ Դեբյուսի | |
---|---|
Բնօրինակ անուն | ֆր.՝ Claude Debussy |
Ի ծնե անուն | ֆր.՝ Claude Achille Debussy |
Ծնվել է | օգոստոսի 22, 1862[1][2][3][…] Սեն Ժերմեն ան Լե, Սենա և Ուազա, Ֆրանսիական երկրորդ կայսրություն[4][5] |
Երկիր | Ֆրանսիա |
Մահացել է | մարտի 25, 1918[6][7][3][…] (55 տարեկան) Փարիզի 16-րդ շրջան, Ֆրանսիայի երրորդ հանրապետություն[5][8] |
Գերեզման | Պասի գերեզմանատուն |
Ժանրեր | օպերա, դասական երաժշտություն և impressionist music? |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, դաշնակահար և երաժշտական քննադատ |
Գործիքներ | դաշնամուր |
Կրթություն | Փարիզի կոնսերվատորիա[4] |
Անդամակցություն | Շվեդիայի թագավորական երաժշտական ակադեմիա |
Ամուսին | Էմմա Բարդակ և Marie-Rosalie Texier?[9] |
Պարգևներ | |
Ստորագրություն | |
Claude Debussy Վիքիպահեստում |
1872-1884 թվականներին սովորել է Փարիզի կոնսերվատորիայում։ Դեբյուսին գնում է մինչ այդ երբևէ չեղած փոփոխությունների. Բացում է նոր ճանապարհ՝ դեպի մաքուր հնչյունի անկախությունը, տոնայնական հարմոնիայից փոփոխումը դեպի կոլորիստիկ հարմոնիայի, որտեղ կարևորը ոչ թե մի ֆունկցիայից մեկ այլ ֆունկցիայի անցումը, ֆունկցիոնալ հաջորդականությունն է, այլ ակորդի առանձին հնչողությունն է, նրա առանձին գույնը։ Բնականաբար, փոփոխման է ենթարկվում նաև նվագախումբը. Այն դառնում է նույնքան գունային, որքան և նրա հարմոնիան։ Դեբյուսին բերում է անհատական գործիքի տեմբր, գույն հասկացությունը, բերում է յուրաքանչյուր գործիքի ինքնուրույնությունը նվագախմբի մեջ, ինչպես նաև՝ մինչդ այդ եղած գործիքների ֆունկցիոնալ պատկանելությունն է փոխում։ Դեբյուսիի երաժշտությունը արտահայտում է իրավիճակ, ոչ թե ընթացք, նրա մոտ տեսնում ենք պատկեր, ակնթարթ, ասինքն տիպիկ իմպրեսիոնիստական մոտեցում։
1884 թվականին «Անառակ որդին» կանտատի համար արժանացել է Հռոմեական մրցանակի և մինչև 1886 թվականը ապրել Հռոմում։ Վերադառևալով Փարիզ՝ մերձեցել է սիմվոլիստ բանաստեղծների ն իմպրեսիոնիստ նկարիչների խմբակին։ Հանդես է եկել որպևս դաշնակահար ն դիրիժոր իր ստեղծագործությունների կատարումով (1913 թվականին՝ Պետերբուրգում և Մոսկվայում), զբաղվել երաժշտական քննադատությամբ։ Դեբյուսին երաժշտական իմպրեսիոնիզմի հիմնադիրը և խոշորագույն ներկայացուցիչն է Դեբյուսին նորոգել և թարմացրել է երաժշտության (հատկապես նվագախմբային) երանգապնակը, հնչեղության գունեղության նպատակով օգտագործել բնական լադեր, պենտատոնիկա, բազմատոնայնական և ատոնալ տարրեր։ Նրա վրա զգալի ազդեցություն է գործել ֆրանսիական և Արևելքի ժողովրդական արվեստը, Մ․ Պ․ Մուսորգսկու, Ն․ Ա․ Ռիմսկի-Կորսակովի երաժշտությունը։ Դեբյուսին բարձր է գնահատել Կոմիտասի ստեղծագործությունները։ Մեծ տեղ է հատկացրել գործիքային ծրագրային երաժշտությանը։ Երկերից են՝ «Պելհաս և Մելիզանդա» օպերան (իմպրեսիոնիստական օպերային արվեստի առաջին և չգերազանցված նմուշը, ըստ Մ․ Մետերլինկի, բեմադրվել է 1902), «Խաղեր» (1912), «Կամմա» (1912), «Խաղալիքներով արկղը» (1913) բալետները, «Սուրբ Սեբաստիանի մարտիրոսությունը» միստերիան (ըստ Անունցիոյի, 1911), «Ֆավնի հետկեսօրյա հանգիստը» սիմֆոնիկ պրելյուդը (ըստ Ս․ Մալարմեի, 1892-1894), «Նոկտյուրններ» եռապատկերը («Ամպեր», «Տոնախմբություններ», «Սիրեններ», 1897-1899), «Ծովը» 3 սիմֆոնիկ էսքիզը (1903-1905), «Ի բեր իա» սիմֆոնիկ սյուիտը (1908), դաշնամուրային բազմաթիվ ստեղծագործություններ («Էստամպներ», 1903, «Ուրախության կղզին», 1904,1924 պրելյուդ, 1910-1913), գործիքային անսամբլներ, 50-ից ավելի երգեր և ռոմանսներ (մի մասը՝ սիմվոլիստների տեքստերով)։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
- ↑ 2,0 2,1 Itaú Cultural Enciclopédia Itaú Cultural (порт.) — São Paulo: Itaú Cultural, 2001. — ISBN 978-85-7979-060-7
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Discogs — 2000.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 https://www.francemusique.fr/personne/claude-debussy
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Archivio Storico Ricordi — 1808.
- ↑ 6,0 6,1 6,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 7,0 7,1 7,2 Lockspeiser E. Encyclopædia Britannica
- ↑ 8,0 8,1 8,2 մահվան վկայական
- ↑ marriage certificate
- ↑ Base Léonore (ֆր.) — ministère de la Culture.
Գրականություն
խմբագրել- Monsieur Croche․, Antidi–lettante, 8 ed․, P․, 1926; Статьи, рецензии, беседы, М․—Л․, 1964
- Альшванг А․, Клод Дебюсси, М․—Л․, 1935;
- Кремлев Ю․, Клод Дебюсси, М․, 1965;
- Valias L․‘, Claude Debussy et son temps, P․, [1958]․
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կլոդ Դեբյուսի» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 323)։ |