«Խովանշչինա» (ռուս.՝ Хованщина), ռուս կոմպոզիտոր Մոդեստ Մուսորգսկու օպերան («ժողովրդական երաժշտական դրամա» (ռուս.՝ «народная музыкальная драма»)) հինգ գործողությամբ և վեց պատկերով։ Ռուսերեն լիբրետտոն գրել է ինքը` հեղինակը։

Picto infobox music.png
Խովանշչինա
Хованщина
Chaliapin F. (Шаляпин Ф. И.) 1912 as Dosifei.jpg
Ռուս երգիչ Ֆեոդոր Շալյապինը Դոսիֆեյի դերում
Տեսակօպերա
ԿոմպոզիտորՄոդեստ Մուսորգսկի, Նիկոլայ Ռիմսկի-Կորսակով և Իգոր Ստրավինսկի
Լիբրետտոյի
հեղինակ
Մոդեստ Մուսորգսկի
Լիբրետտոյի
լեզու
ռուսերեն
Գործողությունների քանակ5 արար և 6 scene
Գործողության տեղՄոսկվա
Տևողություն3 Ժամ
ԿերպարներStreshnev?, Emma?, Varsonofyev?, Marfa?, Kuzka?, Susanna?, Dosifey?, Prince Ivan Khovansky?, Prince Andrey Khovansky?, Boyar Fyodor Shaklovity?, Pastor?, Prince Vasily Golitsin? և Scrivener?
Ստեղծման տարեթիվհունիս 1872
Առաջնախաղի տարեթիվփետրվարի 9 (21), 1886
Հրատարակման տարեթիվ19-րդ դար
Khovanshchina Վիքիպահեստում

Օպերայի առաջնախողը տեղի է ունեցել 1886 թվականի փետրվարի 21–ին Պետերբուրգում։ Մուսորգսկին չի հասցրել ավարտել «Խովանշչինա» օպերան. նրա մահից հետո այդ գործը ստանձնել է Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովը, որը նաև կատարել է ամբողջ օպերայի գործիքավորումը։ Օպերան համարվում է Մուսորգսկու լավագույն ստեղծագործություններից մեկը և ներկայումս հաճախ բեմադրվում է ռուսական և արտասահմանյան օպերային թատրոնների կողմից։

«Խովանշչինայի» երաժշտությունից առավել հայտնի դրվագներն են նախերգանքը («Արշալույսը Մոսկվա գետի վրա»), Մարֆայի գուշակության տեսարանը 2-րդ գործողությունից («Թաքնված ուժեր, հզոր ուժեր»), Մարֆայի երգը և Շակլովիտու մեներգը 3-րդ գործողությունից, 4-րդ գործողության անտրակտը («Գոլիցինի ուղևորությունը»), «Պարսկուհիների պարերը» 4-րդ գործողությունից:

Օպերայի սյուժեի հիմքում ընկած են 1682 թ. Ռուսաստանում տեղի ունեցած պատմական իրադարձությունները, մասնավորապես ռուս ցար Պետրոս I կողմից հրացանակիրների (стрельцы) գնդի ընդվզման ճնշումը և ընդվզման պարագլուխներին մահապատժի ենթարկելը:

Ստեղծման պատմությունը և գործիքավորման տարբերակներըԽմբագրել

 
Մ. Մուսորգսկի

«Խովանշչինան» Մուսորգսկու կողմից մտահղացվել է 1872 թվականին: Կոմպոզիտորն աշխատում էր օպերայի վրա ընդմիջումներով մինչև իր կյանքի վերջ, սակայն այդպես էլ ավարտին չհասցրեց այն: Մասնավորապես անավարտ մնաց երկրորդ և հինգերորդ գործողությունների երաժշտությունը: Ինքնագիրների մի մասը կորսվեց: Մուսորգսկին չհասցրեց նաև գործիքավորել երաժշտության մեծ մասը:

Ամբողջ օպերան ավարտին հասցրեց և գործիքավորեց Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովը: Հետևելով սեփական մասնագիտական նախապատվություններին և ժամանակի պահանջներին` նա որոշ չափով կրճատեց օպերան, ավելացրեց անհրաժեշտ սյուժետային կապերը, կատարեց այլ լրացումներ և փոփոխություններ: Ռիմսկի-Կորսակովի տարբերակը հրատարակվեց 1883 թվականին:

1931 թվականին օպերան նոր գործիքավորման ենթարկվեց Բորիս Ասաֆևի կողմից:

Երրորդ անգամ օպերան գործիքավորել է 1958 թվականին Դմիտրի Շոստակովիչը, ով դրա համար օգտագործել է 1932 թ. Պ. Լամմի կողմից հրատարակված հեղինակային կլավիրը: