Մոխրոտը կամ Առաքինության հաղթանակը (իտալ.՝ La Cenerentola, ossia La bontà in trionfo), իտալացի երգահան Ջոակինո Ռոսսինիի օպերա (dramma giocoso) երկու գործողությամբ։ Իտալերեն լիբրետտոն Ջակոպո Ֆերետտիի ըստ «Մոխրոտը» հեքիաթի։ Առաջնախաղը կայացել է 1817 թ. հունվարի 25-ին Հռոմի Valle թատրոնում։ Մոխրոտը համարվում է իտալացի երգահանի լավագույն ստեղծագործություններից մեկը։ Գլխավոր դերերգի (Անջելինա) կատարմամբ հաջողությամբ հանդես են եկել մեցցո-սոպրանոներ Ջուլիետա Սիմիոնատոն, Տերեսա Բերգանցան, Ֆրեդերիկա ֆոն Շտադեն, Չեչիլիա Բարտոլին, Ջոյս դիԴոնատոն և այլք։

Picto infobox music.png
Մոխրոտը
La Cenerentola, ossia La bontà in trionfo
Gioachino Rossini - La Cenerentola - titlepage of the libretto - Genoa 1817.png
Տեսակօպերա
ԺանրԿատակերգական դրամա
ԿոմպոզիտորՋոակինո Ռոսսինի
Լիբրետտոյի
հեղինակ
Ջակոպո Ֆերետտի
Լիբրետտոյի
լեզու
իտալերեն
Սյուժեի աղբյուր«Մոխրոտը» հեքիաթ
Գործողությունների քանակ2 արար և 4 scene
ԿերպարներAngelina?, Don Ramiro?, Dandini?, Clorinda?, Tisbe?, Alidoro?, Courtiers from Prince Ramiro's palace?, Q55019310? և Don Magnifico?
Ստեղծման տարեթիվ1816
Առաջնախաղի տարեթիվհունվարի 25, 1817
Առաջնախաղի վայրՀռոմ
Հրատարակման տարեթիվ1816
La Cenerentola Վիքիպահեստում

Հայաստանյան պրեմիերաԽմբագրել

Օպերայի համերգային կատարման հայաստանյան պրեմիերան կայացել է 2016 թվականի դեկտեմբերի 13-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում[1]:Դերերում. Անջելիա՝ Գոհար Ազիզյան, Դոն Ռամիրո՝ Պերճ Քարազյան, Դոն Մանիֆիկո՝ Կիմ Սարգսյան, Դանդինի՝ Աշոտ Ղանթարջյան, Կլորինդա՝ Նունե Գրիգորյան, Տիզբե՝ Արևիկ Գյուլբուդաղյան, Ալիդորո՝ Հայկ Տիգրանյան։

ԾանոթագրություններԽմբագրել