Ալչինա (իտալ.՝ Alcina), գերմանացի երգահան Գեորգ Ֆրիդրիխ Հենդելի իտալերեն օպերա երեք գործողությամբ։ Սյուժեն հիմնված է Լուդովիկո Արիոստոյի «Օրլանդոն խելագարված» պոեմի VI և VII երգերի վրա։ Օպերան ստեղծվել է L’isola di Alcina օպերայի լիբրետտոյի հիման վրա, որը 1728 թվականին Հռոմում բեմադրել է կոմպոզիտոր Ռիկարդո Բրոսկին։ Հենդելը լիբրետտոն ձեռք է բերել դրանից մեկ տարի առաջ, երբ ճանապարհորդում էր Իտալիայում[2][3]։

Ալչինա
իտալ.՝ Alcina[1]
Տեսակդրամատիկ-երաժշտական ստեղծագործություն
Ժանրօպերա-սերիա և օպերա[1]
ԿոմպոզիտորԳեորգ Ֆրիդրիխ Հենդել[1]
Լիբրետտոյի
հեղինակ
Ռիկարդո Բրոսկի
Սյուժեի աղբյուրՕրլանդոն խելագարված[1]
Գործողությունների քանակ3
ԿերպարներAlcina?, Morgana?, Oberto?, Bradamante?, Oronte?, Ruggiero? և Melisso?
Ստեղծման տարեթիվ1735
Առաջնախաղի տարեթիվապրիլի 16, 1735[1]
Առաջնախաղի վայրԼոնդոն, Royal Opera House
Կատալոգի համար34
Հրատարակման տարեթիվ18-րդ դար
 Alcina (Händel) Վիքիպահեստում

Օպերայի առաջնախաղը կայացել է 1735 թվականի ապրիլի 16-ին Լոնդոնի «Կովենտ Գարդեն» թատրոնում։ Գլխավոր դերերգերը կատարել են ժամանակի առաջնակարգ երգիչներ՝ Մարիա Ստրադա դել Պոն (Ալչինա) և Կարեստինին (Ռուջերո)։ Օպերան պատկանում է Հենդելի լավագույն ստեղծագործությունների թվին և այսօր էլ երբեմն բեմադրվում և ձայնագրվում է։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Archivio Storico Ricordi — 1808.
  2. Dean 2006, p. 315
  3. Nowadays the libretto is attributed to Antonio Fanzaglia.[1] [2] Արխիվացված 2012-04-07 Wayback Machine [3]