Լուսնոտը (օպերա)
«Լուսնոտը» (իտալ.՝ La sonnambula), իտալացի երգահան Վինչենցո Բելլինիի օպերա երկու գործողությամբ։ Իտալերեն լիբրետտոյի հեղինակը՝ Ֆելիչե Ռոմանիի ըստ Էժեն Սկրիբի և Պիեր Սոմեի «Լուսնոտը կամ նոր տիրոջ ժամանումը» պանտոմիմա-բալետի սյուժեի։ Առաջնախաղը կայացել է 1831 թ. մարտի 6-ին Միլանի «Կարկանո» թատրոնում։ Օպերան դասվում է բելկանտո ոճի լավագույն ստեղծագործությունների թվին և այսօր էլ հաճախ բեմադրվում է։ Գլխավոր դերերգի (Ամինա) կատարմամբ աչքի են ընկել սոպրանոներ Մարիա Կալլասը, Ռենատա Սկոտտոն, Ջոան Սազերլենդը, Նատալի Դեսսեն և այլք[3]։
Տեսակ | դրամատիկ-երաժշտական ստեղծագործություն |
---|---|
Ժանր | Մելոդրամա |
Կոմպոզիտոր | Վինչենցո Բելլինի |
Լիբրետտոյի հեղինակ | Ֆելիչե Ռոմանի |
Սյուժեի աղբյուր | Էժեն Սկրիբ, Պիեր Սոմե. «Լուսնոտը կամ նոր տիրոջ ժամանումը» մնջախաղ-բալետի սյուժե |
Գործողությունների քանակ | 2 արար[1] |
Կերպարներ | Alessio?, Amina?, Count Rodolfo?, Elvino?, Lisa?, Notary? և Teresa? |
Առաջնախաղի տարեթիվ | մարտի 6, 1831[2][1] |
Առաջնախաղի վայր | Միլան |
Հրատարակման տարեթիվ | 19-րդ դար |
La sonnambula Վիքիպահեստում |
Գործող անձինք
խմբագրելԳրաֆ Ռոդոլֆ, տեղացի լորդ | բաս |
Թերեզա, ջրաղացպան | մեցցո-սոպրանո |
Ամինա, որդեգրած դուստր | սոպրանո |
Էլվինո, գյուղացի | տենոր |
Լիզա, Հյուրանոցի տիրուհի | սոպրանո |
Ալեսիո, սիրեկան | բաս |
Նոտար | տենոր |
Գյուղացիներ |
Լիբրետո
խմբագրելԳործողությունը կատարվում է ունենում Շվեյցարիայի գյուղական միջավայրում։
Գործողություն մեկ։ Տեսարան առաջին. Լեռնային գյուղ։ Ջրաղացի մոտ
խմբագրելԳյուղացի Էլվինոն ամուսնանում է ջրաղացպանի որդեգրած դուստր Ամինայի հետ։ Բոլորն ուրախ են։ Ուրախ երգչախումբը ղեկավարում է Ալեսիոն։ Տխուր է միայն հյուրանոցի տիրուհի Լիզան:Նա ինքն էլ սիրահարված է Էլվինոյին։ Լիզան սիրային կապի մեջ էր Ալեսիոյի հետ, սակայն հույս ուներ, որ կամուսնանար Էլվինոյի հետ։ Ջրաղացպան Թերեզան եկել էր Ամինայի հետ։ Ալեսիոն և գյուղացիները շնորհավորում են նրան։ Գալիս է նոտարը, որը պետք է վավերացնի ամուսնությունը։ Վերջապես հայտնվում է փեսան՝ Էլվինոն։ Երբ նա մատանին դնում է հարսնացուի մատին, անսպասելի հայտնվում է մի անծանոթ օտարական։ Նա գնում էր ամրոց, սակայն վատ ճանապարհի և վրա հասնող գիշերվա պատճառով ստիպված է գիշերել գյուղում[4]։ Լիզան և Թերեզան նրան բացատրում են, որ ակամայից հայտնվել է հարսանյաց հանդեսի։ Անծանոթը (իսկ սա կոմս Ռոդոլֆոն է) միանում է ուրախ գյուղացիներին, հաճոյախոսություններ անում հարսին։ Որոշ ժամանակ անց Թերեզան պատմում է, որ գյուղում ուրվական է հայտնվել, որը թափառում է գիշերները։ Վախեցած գյուղացիները ցրվում են։ Լիզան Ռոդոլֆոյին տանում է հյուրանոց, իսկ Ամինան ու Էլվինոն մնում են փողոցում։ Էլվինոն հանդիմանում է հարսնացուին օտար մարդու հաճոյախոսություններն ունկնդրելու համար, սակայն Ամինան հանգստացնում է նրան։ Բացատրությունն ավարտվում է հավերժական սիրո և հավատարմության համբույրներով և երդումներով[5][6]։
Դիսկոգրաֆիա
խմբագրել[[:Պատկեր:{{{Ֆայլի անվանում}}}|{{{Անվանում}}}]] | |
[[Պատկեր:{{{Ֆայլի անվանում}}}|180px|noicon]] | |
Արտաքին հղումներ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Archivio Storico Ricordi — 1808.
- ↑ Grove Music Online — OUP. — doi:10.1093/GMO/9781561592630.ARTICLE.O007293
- ↑ Bellini to Vincenzo Ferlito [his uncle], April 1830, in Weinstock 1971, էջեր. 87–88
- ↑ Bellini to his Venetian friend Giovanni Battista Peruchinni, 3 January 1831, in Weinstock 1971, էջ. 94
- ↑ Glinka, Memoires, in Weinstock 1971, էջ. 97
- ↑ "Performance data", in Weinstock 1971, էջեր. 327–332
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուսնոտը (օպերա)» հոդվածին։ |