Վեստալուհի
Վեստալուհի (ֆր.՝ La Vestale), իտալացի կոմպոզիտոր Գասպարե Սպոնտինիի օպերա (երաժշտական դրամա) երեք գործողությամբ։ Ֆրանսերեն լիբրետտոն Վ.-Է. դը Ժուիի։ Առաջին անգամ բեմադրվել է 1807 թ. դեկտեմբերի 15-ին Փարիզում՝ արժանանալով հանդիսատեսի ջերմ ընդունելությանը։ Համարվում է Սպոնտինիի լավագույն ստեղծագործություններից մեկը։ Ներկայումս էլ երբեմն բեմադրվում և ձայնագրվում է[2]։ Վեստալուհի Ջուլիայի՝ գլխավոր դերի կատարողներից առանձնանում է Մարիա Կալլասը, որը հանդես է եկել այդ օպերայում 1954 թ. «Լա Սկալա» թատրոնում։
Վեստալուհի ֆր.՝ La Vestale | |
---|---|
Տեսակ | դրամատիկ-երաժշտական ստեղծագործություն |
Ժանր | երաժշտական դրամա |
Կոմպոզիտոր | Գասպարե Սպոնտինի |
Լիբրետտոյի հեղինակ | Վիկտոր-Ժոզեֆ Էտիեն դը Ժուի |
Լիբրետտոյի լեզու | Ֆրանսերեն |
Սյուժեի աղբյուր | Éricie ou la Vestale? |
Գործողությունների քանակ | 3 արար[1] |
Կերպարներ | A consul?, Chief of the Aruspices?, Chief Priest?, The Great Vestal?, Cinna?, Licinius? և Julia? |
Առաջնախաղի տարեթիվ | դեկտեմբերի 15, 1807[1] |
Առաջնախաղի վայր | Փարիզ |
Հրատարակման տարեթիվ | 1807 |
La vestale Վիքիպահեստում |
Ծանոթագրություններ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վեստալուհի» հոդվածին։ |