Իփիգենիան Ավլիսում (Գլյուկ)

Իփիգենիան Ավլիսում (ֆր.՝ Iphigénie en Aulide), ավստրիացի կոմպոզիտոր Քրիստոֆ Վիլիբալդ Գլյուկի օպերա երեք գործողությամբ (չորս տեսարանով)։ Ֆրանսերեն լիբրետտոն Լեբլան դյու Ռուլեի ըստ Ժան Ռասինի ողբերգության։

Picto infobox music.png
Իփիգենիան Ավլիսում
Frontespizio Ifigenia in Aulide.JPG
Տեսակդրամատիկ-երաժշտական ստեղծագործություն
ԺանրՔնարական ողբերգություն
ԿոմպոզիտորՔրիստոֆ Վիլիբալդ Գլյուկ
Լիբրետտոյի
հեղինակ
Լեբլան դյու Ռուլե
Սյուժեի աղբյուրԺան Ռասին. «Իփիգենիա»
Գործողությունների քանակ3 արար
Առաջնախաղի տարեթիվապրիլի 19, 1774
Առաջնախաղի վայրՓարիզ
Հրատարակման տարեթիվ18-րդ դար
Commons-logo.svg Iphigénie en Aulide Վիքիպահեստում

Առաջին անգամ ներկայացվել է 1774 թ. ապրիլի 19-ին Փարիզի Երաժշտության թագավորական ակադեմիայում՝ արժանանալով մեծ հաջողության։ «Իփիգենիան Ավլիսում» դասվում է Գլյուկի լավագույն ստեղծագործությունների շարքին և ներկայումս էլ բեմադրվում է։

Գլյուկը կառուցել է ստեղծագործությունը ըստ իր օպերային բարեփոխական գաղափրների՝ ընդգծելով դրամայի որոշիչ դերը, մեծ տեղ հատկացնելով զանգվածային և բալետային տեսարաններին, կառուցելով մեղեդին ըստ դեկլամացիոն ոճի, գրեթե տեղ չտալով վիրտուոզ կատարմանը, սևեռուն ուշադրություն դարձնելով գործիքավորման վրա՝ մենակատարող գործիքների լայն օգտագործմամբ։