Մանոն (ֆր.՝ Manon), ֆրանսիացի երգահան Ժյուլ Մասնեի օպերա հինգ գործողությամբ։ Ֆրանսերեն լիբրետտոն Անրի Մելիակի և Ֆիլիպ Ժիլի ըստ ֆրանսիացի գրող աբբա Պրևոյի «Ասպետ դը Գրիյոյի և Մանոն Լեսկոյի պատմությունը» վիպակի (1731)։ Օպերայի առաջնախաղը կայացել է Փարիզի «Օպերա-կոմիկ» թատրոնում 1884 թ. հունվարի 19-ին։

Մանոն
Տեսակդրամատիկ-երաժշտական ստեղծագործություն
ԺանրԿատակերգական օպերա
ԿոմպոզիտորԺյուլ Մասնե
Լիբրետտոյի
հեղինակ
Անրի Մելիակ, Ֆիլիպ Ժիլ
Լիբրետտոյի
լեզու
Ֆրանսերեն
Սյուժեի աղբյուրաբբա Պրևո. «Ասպետ դը Գրիյոյի և Մանոն Լեսկոյի պատմությունը» վիպակ
Գործողությունների քանակ5
ԿերպարներA porter?, A sergeant?, Guillot de Morfontaine?, Innkeeper?, Le Chevalier des Grieux?, Manon Lescaut?, Monsieur de Brétigny?, Javotte?, Poussette?, Rosette?, Lescaut cousin? և Le Comte des Grieux?
Ստեղծման տարեթիվ1884
Առաջնախաղի տարեթիվհունվարի 19, 1884[1]
Առաջնախաղի վայրՓարիզ
Հրատարակման տարեթիվ19-րդ դար
 Manon (Massenet) Վիքիպահեստում

«Մանոնը» Մասսնեի ամենաճանաչված օպերան է։ Այն իր ստեղծման օրվանից մեծ տեղ է զբաղեցնում համաշխարհայիմ թատրոնների խաղացանկում։

Գործող անձինք խմբագրել

Մանոն Լեսկո – սոպրանո

Լեսկո (Մանոնի եղբայրը) – բարիտոն

Կոմս դը Գրիյո – բաս

Շեվալյե դը Գրիյո (կոմսի որդին) – տենոր

Գիյո Մորֆոնտեյն – բաս

Պարոն դը Բրետինյի – բարիտոն

Պուսետ – սոպրանո

Ժավոտ – մեցցո-սոպրանո

Ռոզետ – մեցցո-սոպրանո

Հյուրանոցի տերը - բարիտոն

Օպերայի կարճ բովանդակությունը խմբագրել

Գործողություն 1-ին. Ամյեն հյուրանոցի բակ խմբագրել

Հյուրանոց են գալիս մեծահարուստ դը Բրետինյին և նրա ավագ ընկեր Գիյո Մորֆոնտեյնը։ Նրանք ցանկանում են ճաշել դերասանուհիներ Պուսետի, Ժավոտի և Ռոզետի հետ։ Այցելուները պայմանավորվում են հյուրանոցի տիրոջ հետ, որ ճաշը տրվի բարձր մակարդակով։ Հյուրանոցի տերը նրանց հրավիրում է ներս։ Գալիս է Լեսկոն, նա սպասում է Առասից եկող կառքին, որով գալու է իր քույրը։ Կառքի ժամանելուն պես Լեսկոն արագ ամբոխի միջից գտնում է զարմուհուն՝ Մանոնին։ Մանոնը մի փոքր վախեցած է. սա նրա առաջին ինքնուրույն ճանապարհորդությունն է, նա գնացել է տանից, որպեսզի ծնողների պահանջով ընդունվի մենաստան (Արիա ֆր.՝ Je suis toujours tout étourdie («Ինձ մոտ միշտ գլխապտույտ է»))։ Լեսկոն գնում է որպեսզի վերցնի քրոջ ճամպրուկները։ Հյուրանոցից դուրս է գալիս Գիյոն։ Նա ապշում է Մանոնի գեղեցկությունից և անմեղությունից։ Գիյոն առաջարկում է Մանոնին մենաստան գնալու փոխարեն իր հետ գնալ Փարիզ։ Նրա համոզումները ընդհատվում են դեy Բրետինյիի և դերասանուհիների հայտնվելով, որոնք նկատում են Գիյոին։ Լեսկոն վերադառնում է։ Նա փորձում է սովորեցնել Մանոնին, թե ինչպես պետք է իրեն դրսևորի ազնվական ծագում ունեցող աղջիկը, որպեսզի վայր չգցի իր պատիվը (Լեսկոյի արիան ֆր.՝ Regardez-moi bien dans les yeux («Նայիր իմ աչքերին»))։ Ինքը անձամբ առանձնապես հետաքրքրված չէ այդ բարքերով և Մանոնին դարձյալ թողնում է միայնակ, որպեսզի գնա ընկերների հետ խաղաթուղթ խաղալու։ Մանոնի հանգստությունն ու անմեղությունը խառնվում են Գիյոի առաջարկից և մնալով մենակ նա սկսում է երազել, թե ինչպիսին կլիներ նրա կյանքը, եթե նա չգնար մենաստան (Արիա ֆր.՝ Voyons, Manon («Տե'ս, Մանոն»))։ Հյուրանոցի մոտ է հայտնվում մի երիտասարդ։ Դա շեվալյե դը Գրիյոն է, որը ուսումն ավարտելուց հետո վերադառնում է տուն՝ հոր մոտ։ Երիտասարդների անսպասելի հանդիպումը նրանց մոտ հանգեցնում է առաջին հայացքից սիրո ծննդի։ Մանոնը հրաժարվում է մենաստան գնալուց, իսկ դը Գրիյոն՝ հոր մոտ գնալու մտքից։ Նրանք որոշում են միասին գնալ Փարիզ (Դուետ ֆր.՝ «Nous vivrons à Paris» «Մենք կապրենք Փարիզում»)։ Զբաղեցնելով Գիյոի պատվիրած կառքը` սիրահար զույգը փախչում է։ Հյուրանոցից դուրս են գալիս Լեսկոն, Գիյոն, դը Բրետինյին և դերասանուհիները։ Գիյոն սկսում է փնտրել Մանոնին և իր պատվիրած կառքը։ Չգտնելով՝ նա գլխի է ընկնում, թե ինչ է կատարվել, և ինքն իրեն երդվում է վրեժխնդիր լինել անհնազանդ Մանոնից։

Գործողություն 2-րդ. Դը Գրիյոյի Փարիզյան բնակարանը խմբագրել

Առավոտ։ Դը Գրիյոն սեղանի մոտ նստած նամակ է գրում հորը։ Մանոնը արթնանում է։ Դը Գրիյոն ասում է նրան, որ նամակում խնդրում է հորը ներել նրան և տալ իր համաձայնությունը ամուսնության համար։ Ծառան հայտնում է, որ մոտենում են երկու զինվորական։ Ներս է մտնում Լեսկոն մյուս զինվորականի ուղեկցությամբ։ Նա մեղադրում է դը Գրիյոյին իր անմեղ զարմուհուն գայթակղելու համար։ Դը Գրիյոն հայտնում է Լեսկոին իր զգացմունքների անկեղծության մասին և որպես ապացույց նրան է ցույց տալիս հորը ուղղված նամակը։ Մյուս զինվորականը մոտենում է Մանոնին և Մանոնը տեսնում է, որ դա հանդերձավորված դը Բրետինյին է։ Մինչ Լեսկոն և դը Գրիյոն զրուցում են, դը Բրիտինյին Մանոնին խոստովանում է, որ Լեսկոյի վրդովմունքը ընդամենը խաղ է, և նրանք պայմանավորվել են, որ ավելի լավ կլինի, որ Մանոնը տեղափոխվի դը Բրետինյիի մոտ։ Նամանավանդ, որ դը Գրիյոյի հայրը իմացել է որդու գտնվելու վայրը, ինչը նշանակում է, որ նրան շուտով կձերբակալեն և բռնի կերպով կտանեն հայրական տուն։ Այդ դեպքում Մանոնը կմնա դրսում և կդառնա անօթևան։ Դը Բրետինյին նրան առաջարկում է շատ լուրջ մտածել այս հարցի շուրջ։ Հյուրերը գնում են։ Դուրս է գալիս նաև դը Գրիյոն՝ նամակը ուղարկելու համար։ Մնալով մենակ Մանոնը տարակուսանքի մեջ է ընկնում, բայց ի վերջո որոշում է թողնել դը Գրիյոյին և գնալ դը Բրետինյիի մոտ (Արիա ֆր.՝ Adieu, notre petite table («Ցտեսություն, մեր փոքրիկ սեղան»))։ Դը Գրիյոն վերադառնում է։ Նա սկսում է երազել այն մասին, թե ինչ երջանիկ կապրեն նրանք միասին, եթե հայրը տա իր համաձայնությունը (Արիա ֆր.՝ En fermant les yeux («Փակելով աչքերը»))։ Բայց երազանքներին վիճակված չէ կատարվել։ Մուտքում աղմուկ է։ Դե Գրիյոն դուրս է գալիս տեսնելու համար, թե ինչ է կատարվում։ Դրանք կոմս դը Գրիյոյի մարդիկ են, որոնք առևանգում են դը Գրիյոյին և տանում հայրական տուն։

Գործողություն 3-րդ. Տեսարան 1-ին. Փարիզի Կուր-Լա-Ռեն զբոսայգի խմբագրել

Տոնախմբություն։ Ամբոխի կենտրոնում երեք դերասանուհիներն են՝ Պուսետը, Ժավոտը և Ռոզետը։ Հայտնվում է Լեսկոն։ Նա փառաբանում է անհոգ կյանքի ուրախությունները (արիա ֆր.՝ «Pourquoi bon l'économie?» («Ինչո՞վ է լավ տնտեսելը»))։ Հայտնվում է Գիյոն։ Նախ նա զվարճանում է դերասանուհիների հետ, այնուհետև մոտենում է դը Բրետինյիին։ Փորձում է գայթակղել Մանոնին, սակայն դը Բրետինյին հանգիստ է, քանի որ գիտի, որ Մանոնին դուր է գալիս իր կարգավիճակը։ Մարդիկ մեծ հիացմունքով են դիմավորում Մանոնին։ Դը Բրետինյիի ձեռքերում նա դարձել է հարստության, գեղեցկության և հզորության խորհրդանիշ (Մանոնի երգը ֆր.՝ «Je marche sur tous les chemins» («Ես քայլում եմ բոլոր ճանապարհներով»))։ Մանոնը փառաբանում է սիրո և երիտասարդության երջանկությունը (գավոտ ֆր.՝ «Obéissons quand leur voix appelle» («Ենթարկվել, երբ նրանց ձայնը կանչում է»))։ Անսպասելիորեն դը Բրետինյիին է մոտենում նրա ծանոթներից մեկը։ Խոսակցությունից Մանոնը կռահում է, որ դա կոմս դը Գրիյոն է։ Նա պատմում է, որ որդին որոշել է դառնալ հոգևորական Սան-Սյուլպիսում։ Մանոնի մեջ նոր ուժով են բռնկվում զգացմունքները դը Գրիյոյի նկատմամբ։ Նա խնդրում է Լեսկոին իրեն ուղեկցել Սան-Սյուլպիս։

Գործողություն 3-րդ. Տեսարան 2-րդ. Ճեմարան Սան-Սյուլպլիս խմբագրել

Հավատացյալները գովաբանում են նոր հոգևորականին։ Դուրս են գալիս կոմսը և շեվալյեն հոգևորականի սքեմով։ Կոմսը հրաժեշտ է տալիս որդուն (արիա ֆր.՝ «Epouse quelque brave fille» («Ամուսնանալ ինչ-որ աղջկա հետ»))։ Դը Գրիյոն ցանկանում է նոր կյանք սկսել, մոռանալ Մանոնին, սակայն սիրելիի պատկերը միշտ նրա աչքերի առաջ է (արիա ֆր.՝ «Ah! Fuyez, douce image» («Ախ, հեռո՛ւ գնա, քաղցր պատկեր »))։ Դը Գրիյոն ծնկի է գալիս և սկսում աղոթել։ Հայտնվում է Մանոնը։ Նա սպասավորից հարցնում է, որտե՞ղ է հոգևորական դը Գրիյոն, և սպասավորը ցույց է տալիս ծնկի եկած հոգևորականին։ Մանոնը քնքշանքով նայում է սիրելիին։ Դը Գրիյոն շրջվում է և տեսնում Մանոնին։ Նա ապշահար է լինում և սարսափած հրում է Մանոնին։ Բայց Մանոնը հասկացել է, որ ոչ մի հարստություն չի կարող փոխարինել իսկական սիրուն (արիա ֆր.՝ «N’est-ce plus ma main?» («Մի՞ թե սա այդ նույն ձեռքը չէ»))։ Դը Գրիյոն այլևս չի կարողանում հակառակվել։ Նա ամուր գրկում է Մանոնին։

Գործողություն 4-րդ. «Տրանսիլվանիա» հյուրանոցի խաղատուն խմբագրել

Խաղը թեժ ընթացքի մեջ է։ Խաղացողների շարքում են Լեսկոն և Գիյոն։ Խաղին հետևում են երեք դերասանուհիները, պատրաստ սպասելով հաղթողին։ Հայտնվում են դը Գրիյոն և Մանոնը։ Թողնելով հոգևորականի կյանքը և վերադառնալով Մանոնի հետ Փարիզ՝ դը Գրիյոն արթնացրել է հոր զայրույթը` այլևս զրկվելով հոր օգնությունից։ Դը Գրիյոն շատ լավ հասկանում է, որ չնայած որ Մանոնը նրան շատ է սիրում, այնուամենայնիվ չի պատրաստվում ապրել աղքատության մեջ և եթե նրան բախտը չժպտա Մանոնը կլքի նրան (արիա ֆր.՝ «Manon! Manon! Sphinx étonnant» («Մանո՛ն, Մանո՛ն, զարմանալի սֆինքս»))։ Դերասանուհիների հետ զրույցում Մանոնը հաստատում է սա։ Դը Գրիյոն նստում է խաղաթղթերով խաղալու։ Նրա հակառակորդը Գիյոն է։ Դը Գրիյոն երեք անգամ հաղթում է Գիյոին՝ հավաքելով հասկայական գումար։ Գիյոն մեղադրում է դը Գրիյոյին խարդախության մեջ։ Բոլորը տագնապած են։ Լեսկոն պաշտպանում է դը Գրիյոյին։ Գիյոն գնում է։ Դը Գրիյոն շամպայն է հյուրասիրում բոլոր ներկաներին։ Անսպասելի ներս են խուժում ոստիկանները Գիյոյի ուղեկցությամբ։ Նա մատնանշում է դը Գրիյոյին, իբրև խարդախ, և Մանոնին՝ իբրև նրա օգնական։ Վերջապես կլուծվի վրեժը, որը հասունացել էր դեռ Ամիենում։ Գիյոյի հետ է նաև կոմս դը Գրիյոն, որը որդուն խոստանում է ազատ արձակել ոստիկանությունից, եթե վերջինս համաձայնվի թողնել Մանոնին։ Դը Գրիյոն հրաժարվում է։ Նրան և Մանոնին տանում են ոստիկանություն։

Գործողություն 5-րդ. Գավրյան ճանապարհի բանտ խմբագրել

Կոմսի շնորհիվ բանտից ազատված շեվալյե դը Գրիյոն Լեսկոյի հետ սպասում է դեպի Գավր ուղևորվող կալանավորների խմբին, որոնց մեջ պետք է լինի նաև Մանոնը։ Դատարանը վճռել է նրան աքսորել գաղութ՝ որպես թեթևաբարո կին։ Սակայն դը Գրիյոն որոշում է ամեն գնով ազատել նրան այնտեղից։ Մոտենում են կալանավորներին ուղեկցող զինվորականները։ Լեսկոն և դը Գրիյոն բանակցության մեջ են մտնում սերժանտի հետ։ Մեծ գումարի դիմաց նրանց հաջողվում է կազմակերպել տեսակցություն Մանոնի հետ։ Մանոնը կարող է մինչև լուսաբաց մնալ բանտում։ Մանոնին ուղեկցում են տեսակցության վայր։ Նա անճանաչելի է դարձել, հիվանդ է, մազերը կտրված են, բանտի համազգեստով է։ Բայց դը Գրիյոյի համար դա ոչինչ չի նշանակում, նա դեռ նախկինի պես սիրում է Մանոնին։ Դը Գրիյոն առաջարկում է Մանոնին փախչել միասին, սակայն Մանոնը ուժասպառ է եղել։ Նրանք ընկնում են իրենց անցյալին վերաբերող հիշողությունների գիրկը, հիշում են այն սերը, երջանկությունը, որը չէին գնահատել։ Մանոնի մոտ հայտնվում է փրկության հույս, նախկին երջանկության վերածնունդի հույս։ Երջանկանում է, փախչելու ժամանակն է։ Բայց արդեն ուշ է։ Հիվանդությունը կոտրում է Մանոնին։ «Այսպիսինն էր Մանոն Լեսկոյի կյանքը» խոսքերը շուրթերին նա մահանում է դը Գրիյոյի ձեռքերի մեջ։

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մանոն» հոդվածին։