Մուրացկանի օպերա
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
«Մուրացկանի օպերա» (անգլ.՝ The Beggar's Opera, նաև «Մուրացկանների օպերա»), «բալլադային» (երգային) օպերա երեք գործողությամբ։ Գրվել է 1727 թվականին Ջոն Գեյի և Յոհան Քրիստոֆ Պեպուշի կողմից։ Օպերան իրենից ներկայացնում է պարոդիա, որում ծաղրի են ենթարկվում տվյալ ժամանակի իտալական օպերա–սերիա ժանրը, հատկապես Անգլիայում ստեղծագործող Գեորգ Ֆրիդրիխ Հենդելի օպերաները[1]։
![]() | |
Տեսակ | օպերա և պիես |
Ժանր | բալլադային օպերա |
Կոմպոզիտոր | Յոհան Քրիստոֆ Պեպուշ |
Լիբրետտոյի հեղինակ | Ջոն Գեյ |
Գործողության տեղ | Լոնդոն |
Առաջնախաղի տարեթիվ | 1728 |
Հրատարակման տարեթիվ | 18-րդ դար |
The Beggar's Opera Վիքիպահեստում |
«Մուրացկանի օպերայի» առաջնախաղը կայացել է Լոնդոնի «Լինքոլնս Ինն Ֆիլդս» թատրոնում (the Lincoln's Inn Fields Theatre) 1728 թվականի հունվարի 29–ին։ Օպերան դիմացել է 62 հաջորդական ներկայացման։ Ներկայումս օպերան բեմադրվում է հատկապես Մեծ Բրիտանիայում։ Գոյություն ունեն օպերայի ձայնագրություններ։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Гозенпуд А. А. (1965)։ Оперный словарь։ Музыка։ էջեր 284—285