Ալեքսանդր Բորոդին
Ալեքսանդր Պորֆիրևիչ Բորոդին (ռուս.՝ Александр Порфирьевич Бородин, հոկտեմբերի 31 (նոյեմբերի 12), 1833[1][2][3][…], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[4][5][6][…] - փետրվարի 15 (27), 1887[6][1][7][…], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[4][5][7][…]), ռուս երգահան, գիտնական՝ քիմիկոս և բժիշկ, «Հզոր խմբակ»-ի անդամ։ «Իշխան Իգոր» («Князь Игорь» (1869 - 1887)) օպերայի հեղինակ։ Ռուսական էպիկական սիմֆոնիզմի հիմնադիր[11][12][13]։
Ալեքսանդր Բորոդին | |
---|---|
Բնօրինակ անուն | ռուս.՝ Александр Порфирьевич Бородин |
Ծնվել է | հոկտեմբերի 31 (նոյեմբերի 12), 1833[1][2][3][…] Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[4][5][6][…] |
Երկիր | Ռուսական կայսրություն |
Մահացել է | փետրվարի 15 (27), 1887[6][1][7][…] (53 տարեկան) Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[4][5][7][…] |
Գերեզման | Տիխվինսկոե գերեզմանատուն |
Ժանրեր | օպերա, սիմֆոնիա, դասական երաժշտություն, ռոմանս և կամերային երաժշտություն |
Մասնագիտություն | դասական կոմպոզիտոր, քիմիկոս, դաշնակահար, ֆլեյտահար, թավջութակահար, բժիշկ, Օպերայի կոմպոզիտոր և կոմպոզիտոր |
Գործիքներ | դաշնամուր[8], Ֆլեյտա[8] և թավջութակ[8] |
Աշխատավայր | Ի․ Պավլովի անվան առաջին պետական բժշկական համալսարան |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի համալսարան, Բժշկան-վիրաբուժական ակադեմիա (1856)[6] և Հայդելբերգի համալսարան |
Անդամակցություն | Հզոր խմբակ |
Ամուսին | Ekaterina Protopopova?[9][10][8] |
Պարգևներ | |
Alexander Borodin Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԱլեքսանդր Բորոդինը ծնվել է 1833 թվականի հոկտեմբերի 31-ին Սանկտ Պետերբուրգում։ 1856 թվականին ավարտել է Բժշկավիրաբուժական ակադեմիան (1877 թվականից՝ ակադեմիկոս)։ 1874 թվականից ղեկավարել է Բժշկավիրաբուժական ակադեմիայի քիմիական լաբորատորիան[14] ։ 19-րդ դարի 50-ական թվականներին սկսել է գրել ռոմանսներ, դաշնամուրային պիեսներ։ 1862 թվականին ծանոթացել է Միլի Բալակիրևի հետ, անդամագրվել նրա խմբակին («Հզոր խմբակ»), ուր և ձևավորվել են Բորոդինի երաժշտագեղագիտական հայացքները[15]։
Բորոդինի առավել նշանակալից ստեղծագործությունը «Իշխան Իգոր» օպերան է (1868-1887, որը Բորոդինի մահվանից հետո ավարտել և գործիքավորել են Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովն ու Ալեքսանդր Գլազունովը, բեմ․ 1890, Պետերբուրգի Մարիինյան թատրոն)։ Բորոդինը ռուսական դասական սիմֆոնիայի (գրել է երկու սիմֆոնիա, 1867 և 1876՝ «Դյուցազնական») ու կվարտետի (երկու կվարտետ, 1879 և 1881) ստեղծողներից է։ Ռոմանսի ժանրում առաջինն է ներմուծել ռուսական դյուցազնական կերպարներ, արծարծել է 1860-ական թվականների ազատագրական գաղափարները։ Բորոդինի ավանդույթները շարունակել են խորհրդային կոմպոզիտորները (Սերգեյ Պրոկոֆև, Յուրի Շապորին, Արամ Խաչատրյան և ուրիշներ)։ «Իշխան Իզոր» օպերան առաջին անգամ Հայաստանում ամբողջությամբ բեմադրվել է 1949 թվականին, Երևանի Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնում։ Բորոդինը քիմիայի գծով 40-ից ավելի գիտական աշխատությունների հեղինակ է։ 1862 թվականին ստացել է առաջին ֆտորօրգանական միացությունը՝ ֆտորային բենզոլը[15][16]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Archivio Storico Ricordi — 1808.
- ↑ 3,0 3,1 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Borodin, Alexander Porfyrievich // Encyclopædia Britannica: a dictionary of arts, sciences, literature and general information / H. Chisholm — 11 — New York, Cambridge, England: University Press, 1911. — Vol. 4. — P. 266.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Бородин Александр Порфирьевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1970. — Т. 3 : Бари — Браслет. — С. 577—578.
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 Грушке Н. Бородин, Александр Порфирьевич (ռուս.) // Русский биографический словарь — СПб.: 1908. — Т. 3. — С. 266—272.
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 Э. Бородин (ռուս.) // Музыкальный словарь: Перевод с 5-го немецкого издания / под ред. Ю. Д. Энгель — М.: Музыкальное издательство П. И. Юргенсона, 1901. — Т. 1. — С. 145—146.
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 https://www.francemusique.fr/personne/alexandre-borodine
- ↑ http://www.rsc.org/diversity/175-faces/all-faces/alexander-borodin/
- ↑ https://www.classicfm.com/composers/borodin/guides/discovering-great-composers-alexander-borodin/
- ↑ Abraham, Gerald. Borodin: the Composer and his Music. London, 1927
- ↑ Dianin, Sergei Aleksandrovich. Borodin. London, New York, Oxford University Press, 1963
- ↑ Oldani, Robert, William. "Borodin, Aleksandr Porfir′yevich," Grove Music Online Արխիվացված 2008-05-16 Wayback Machine (Accessed 27 January 2006, subscription required)
- ↑ D. E. Lewis, Early Russian Organic Chemists and Their Legacy
- ↑ 15,0 15,1 Վիկտոր Համբարձումյան (1976). Հայկական Սովետական Հանրագիտարան. Երևան: Հայկական Հանրագիտարան Հրատարակչություն. էջ 532.
- ↑ E. J. Behrman (2006). «Borodin?» (PDF). Journal of Chemical Education. 83 (8): 1138. doi:10.1021/ed083p1138.1.
Գրականություն
խմբագրել- Хубов Г․, "А․ П․ Бородин", Москва, 1933
- Фигуровский А․ Н․, Соловьев Ю․ И․, "А․ П․ Бородин", Москва—Ленинград, 1950 (библиографический список работ по химии)․
Արտաքին հղումներ
խմբագրել- Музыкальная энциклопедия, М.: Большая советская энциклопедия, том 1. М., 1973.
- Ալեքսանդր Բորոդինի կյանքն ու ստեղծագործական ուղին (ռուս.)
- Ալեքսանդր Պորֆիրևիչ Բորոդինի կենսագրությունը Արխիվացված 2012-01-04 Wayback Machine (ռուս.)
- «Իշխան Իգոր» օպերայի հակիրճ բավանդակություն (ռուս.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Բորոդին» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 532)։ |