Մարիա Ստյուարտ (իտալ.՝ Maria Stuarda), իտալացի երգահան Գաետանո Դոնիցետտիի քնարերգական օպերա երեք գործողությամբ։ Լիբրետտոն (իտալերեն)՝ Ջուզեպպե Բարդարիի՝ գերմանացի գրող Ֆրիդրիխ Շիլլերի «Մարիա Ստյուարտ» (1800) պիեսի հիման վրա։ Սյուժեի հիմքում ընկած է շոտլանդացի թագուհի Մարիա Ստյուարտի մահապատժի դատապարտման և գլխատման պատմությունը։ Առաջնախաղը կայացել է 1835 թ. դեկտեմբերի 30-ին Միլանի «Լա Սկալա» թատրոնում։ Օպերան մոռացվել և գրեթե չի կատարվել մինչև 20-րդ դարի կեսերը, երբ վերականգնվել է բելկանտո օպերաների նկատմամբ հետաքրքրությունը։ Թեև այսօր այն դասվում է իտալացի երգահանի լավագույն ստեղծագործությունների թվին։ Անվանադերերգի հայտնի կատարողներից են մեր ժամանակի հռչակավոր երգչուհիներ՝ Ջոան Սազերլենդը և Մոնտսերատ Կաբալիեն։

Մարիա Ստյուարտ
իտալ.՝ Maria Stuarda[1]
Տեսակդրամատիկ-երաժշտական ստեղծագործություն
ԺանրՔնարական ողբերգություն
ԿոմպոզիտորԳաետանո Դոնիցետտի
Լիբրետտոյի
հեղինակ
Ջուզեպպե Բարդարի
Լիբրետտոյի
լեզու
իտալերեն
Սյուժեի աղբյուրՖրիդրիխ Շիլլեր. «Մարիա Ստյուարտ» պիես.
Գործողությունների քանակ2 արար և 3 արար[1]
Գործողության տեղԼոնդոն
ԿերպարներA herald?, Lord Guglielmo Cecil?, Roberto?, Giorgio Talbot?, Anna Kennedy?, Elisabetta? և Maria Stuarda?
Առաջնախաղի տարեթիվդեկտեմբերի 30, 1835[1]
Առաջնախաղի վայրՄիլան
Հրատարակման տարեթիվ19-րդ դար
 Maria Stuarda Վիքիպահեստում

Ծանոթագրություններ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիա Ստյուարտ (օպերա)» հոդվածին։