Թամերլան (օպերա)
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Թամերլան (Tamerlano (HWV 18)), գերմանացի երգահան Գեորգ Ֆրիդրիխ Հենդելի օպերա երեք գործողությամբ։ Իտալերեն լիբրետտոն Նիկոլա Ֆրանչեսկո Հաիմի ըստ Ագոստինո Պիովենեյի և այլ հեղինակների նույն սյուժեով այլ լիբրետտոների։
Տեսակ | դրամատիկ-երաժշտական ստեղծագործություն |
---|---|
Կոմպոզիտոր | Գեորգ Ֆրիդրիխ Հենդել |
Լիբրետտոյի հեղինակ | Նիկոլա Ֆրանչեսկո Հաիմ |
Առաջնախաղի տարեթիվ | հոկտեմբերի 31, 1724 |
Առաջնախաղի վայր | Լոնդոն |
Հրատարակման տարեթիվ | 18-րդ դար |
Tamerlano (Händel) Վիքիպահեստում |
Առաջնախաղը կայացել է 1724 թ. հոկտեմբերի 31-ին Լոնդոնի Թագավորական թատրոնում (King's Theatre)՝ չափավոր հաջողությամբ, բեմադրությունը դիմացել է 12 ներկայացման։ Գլխավոր դերերգերը կատարել են Ֆրանչեսկա Կուցոնին (Աստերիա), Ֆրանչեսկո Բորոզինին (Բայազետ), Սենեզինոն (Անդրոնիկուս)։
«Թամերլանը» Հենդելի նշանավոր ստեղծագործություններից մեկն է, աչքի է ընկնում խորը դրամատիզմով և լայնաշունչ մեղեդային մեներգերով։ Այսօր էլ հաճախ բեմադրվում է Եվրոպայի օպերային թատրոնների կողմից և ձայնագրվում ու թողարկվում խոշորագույն ձայնագրող ընկերությունների կողմից։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թամերլան (օպերա)» հոդվածին։ |