Գեղջկական ասպետություն
«Գեղջկական ասպետություն» (իտալ.՝ Cavalleria rusticana), Պիետրո Մասկանիի օպերա մեկ գործողությամբ։ Ստեղծվել է 1890 թ։ Իտալերեն լիբրետտոն Ջովաննի Թարջիոնի-Տոցետիի (Giovanni Targioni-Tozzetti) և Գվիդո Մենաշիի (Guido Menasci)` ըստ Ջիովաննի Վերգայի համանուն պատմվածքի։ Օպերան առաջին անգամ բեմադրվել է 1890 թ. մայիսի 17-ին Հռոմում։ Օպերան հանդիսանում է երաժշտական «վերիզմի» ուղղության հայտնի ստեղծագործություններից մեկը և ներկայումս էլ հաճախ կատարվում է Ռուջերո Լեոնկավալոյի «Պայացներ» օպերայի հետ միասին։
Գեղջկական ասպետություն իտալ.՝ Cavalleria rusticana | |
---|---|
Տեսակ | դրամատիկ-երաժշտական ստեղծագործություն |
Ժանր | verismo? և օպերա[1] |
Կոմպոզիտոր | Պիետրո Մասկանի |
Լիբրետտոյի հեղինակ | Ջովաննի Թարջիոնի-Տոցետի, Գվիդո Մենաշի |
Սյուժեի աղբյուր | Ջիովաննի Վերգա. «Գեղջկական ասպետություն» պատմվածք |
Գործողությունների քանակ | 1 արար և 2 արար[1] |
Կերպարներ | Alfio?, Santuzza?, Turiddu?, Nunzia?, Lola? և Villagers? |
Ստեղծման տարեթիվ | 2020 |
Առաջնախաղի տարեթիվ | մայիսի 17, 1890[1] |
Առաջնախաղի վայր | Հռոմ |
Հրատարակման տարեթիվ | 19-րդ դար |
Cavalleria Rusticana Վիքիպահեստում |
«Գեղջկական ասպետություն» օպերան բեմադրվել է նաև Հայաստանում՝ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում 1959 թ (դիրիժոր՝ Յու. Դավթյան, բեմադրիչ՝ Ռ. Ջրբաշյան)[2]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Archivio Storico Ricordi — 1808.
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ ապրիլի 5-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 23-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գեղջկական ասպետություն» հոդվածին։ |