Ձյունանուշիկը (օպերա)
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ձյունանուշիկ (այլ կիրառումներ)
«Ձյունանուշիկը» (ռուս.՝ Снегу́рочка), ռուս երգահան Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովի օպերա (1881) նախերգանքով և չորս գործողությամբ՝ ըստ Ալեքսանդր Օստրովսկու համանուն պիեսի (1873)։ Ռիմսկի-Կորսակովի օպերայի առաջնախաղը տեղի է ունեցել Պետերբուրգի Մարիինյան թատրոնում 1882 թվականի հունվարի 29-ին (փետրվարի 11) Էդուարդ Նապրավնիկի գլխավորությամբ։
Ձյունանուշիկը ռուս.՝ Снегурочка | |
---|---|
![]() | |
Տեսակ | դրամատիկ-երաժշտական ստեղծագործություն |
Ժանր | գարնանային հեքիաթ |
Կոմպոզիտոր | Նիկոլայ Ռիմսկի-Կորսակով |
Լիբրետտոյի հեղինակ | Նիկոլայ Ռիմսկի-Կորսակով |
Լիբրետտոյի լեզու | ռուսերեն |
Սյուժեի աղբյուր | Ալեքսանդր Օստրովսկի. «Ձյունանուշիկը» հեքիաթ |
Գործողությունների քանակ | 4 |
Կերպարներ | Bermyata?, Mizgir?, Kupava?, Bobylikha?, First Herald?, Grandfather Frost?, Lel?, Maslenitsa?, Second Herald?, Spring Beauty?, The Snow Maiden?, Tsar Berendey?, Tsar's page?, Wood-Sprite? և Bobyl Bakula? |
Ստեղծման տարեթիվ | 1881 |
Առաջնախաղի տարեթիվ | 1881 |
Առաջնախաղի վայր | Պետերբուրգ |
Հրատարակման տարեթիվ | 19-րդ դար |
![]() |
Ստեղծման պատմություն
խմբագրել«Ձյունանուշիկը» պիեսը, որին Ա. Ն. Օստրովսկին տվել էր հեղինակային «գարնանային հեքիաթ» բնորոշումը, պատկանում է երգահանների սիրված ստեղծագործությունների թվին։ Պիեսի մտահղացման մեծ մասը կազմում է երաժշտությունը։ Օստրովսկին պիեսի տեքստում նույնիսկ մատնանշել է ժողովրդական մի քանի երգերի կիրառումը։ Առաջին ներկայացման (Մոսկվայում) երաժշտությունը գրել է Պ. Ի. Չայկովսկին, բայց այն մեծ ճանաչման չարժանացավ։
Ռիմսկի-Կորսակովը ծանոթացել է Օստրովսկու «Ձյունանուշիկի» բովանդակությանն անմիջապես հրատարակումից հետո։
Արտաքին հղումներ
խմբագրել- Ռուսերեն լիբրետոն Արխիվացված 2011-06-04 Wayback Machine
- Դիտել մուլտֆիլն առցանց (ռուս.)
- Հատված օպերայի հեռուստատեսային ներկայացումից (ռուս.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ձյունանուշիկը (օպերա)» հոդվածին։ |