Գասպարե Սպոնտինի (ամբողջական անունն իտալերեն՝ Gaspare Luigi Pacifico Spontini; նոյեմբերի 14, 1774(1774-11-14)[1][2][3][…], Մայոլատի Սպոնտինի, Անկոնա[4][5] - հունվարի 24, 1851(1851-01-24)[1][2][3][…], Անկոնա, Անկոնա, Մարկե, Իտալիա և Մայոլատի Սպոնտինի, Անկոնա, Մարկե, Իտալիա[5]), իտալացի երգահան, գրել է օպերաներ, հոգևոր երաժշտություն (մեսսաներ, կանտատներ) և գործիքային ստեղծագործություններ։ Զբաղեցրել է Փարիզում իտալական օպերային թատրոնի (1810 - 1812 թթ.) և Բեռլինի օպերային թատրոնի տնօրենի (1820-1841 թթ.) պաշտոնները։ Իր ստեղծագործություններից առավելապես հայտնի է «Վեստալուհի» օպերան (1807 թ., Փարիզ), որը այսօր էլ երբեմն բեմադրվում է օպերային թատրոններում։ Ազդեցություն է ունեցել ֆրանսիական «մեծ» օպերայի ձևավորման վրա։ Նրա երաժշտության ներգործությունը նկատելի է Ջակոմո Մեյերբերի տեղծագործությունների, ինչպես նաև Վագների վաղ շրջանի «Ռիենցի» օպերայում։

Գասպարե Սպոնտինի
Gaspare Spontini.jpg
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունGaspare Luigi Pacifico Spontini
Ծնվել էնոյեմբերի 14, 1774(1774-11-14)[1][2][3][…]
Մայոլատի Սպոնտինի, Անկոնա[4][5]
ԵրկիրFlag of the Papal States (1825-1870).svg Պապական մարզ, Flag of France (1794–1815, 1830–1974, 2020–present).svg Առաջին ֆրանսիական կայսրություն և Flag of the Kingdom of Prussia (1803-1892).svg Պրուսիայի թագավորություն
Մահացել էհունվարի 24, 1851(1851-01-24)[1][2][3][…] (76 տարեկան)
Անկոնա, Անկոնա, Մարկե, Իտալիա կամ Մայոլատի Սպոնտինի, Անկոնա, Մարկե, Իտալիա[5]
Ժանրերօպերա
Մասնագիտությունկոմպոզիտոր, դիրիժոր և երաժշտական ղեկավար
Գործիքներջութակ
ԿրթությունԿոնսերվատորիա
ԱնդամակցությունԳեղեցիկ արվեստների ակադեմիա[6]
Պարգևներ
Սուրբ Գրեգորիի շքանշանի ասպետ, Արժանիքների շքանշան, Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ, Կարմիր արծվի 3-րդ դասի շքանշան և Արվեստի և գիտության ոլորտում ունեցած վաստակի շքանշան
Ստորագրություն
Ստորագրություն
Commons-logo.svg Gaspare Spontini Վիքիպահեստում

ԾանոթագրություններԽմբագրել