Բացել գլխավոր ցանկը

Լուցիո Սուլլա (իտալ.՝ Lucio Silla), ավստրիացի երգահան Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի օպերան (երաժշտական դրամա, իտալ.՝ dramma per musica) 3 գործողությամբ։ Լիբրետտոյի հեղինակը Ջովաննի դա Գամերրն է, տեքստի խմբագիր՝ Պ. Մետաստազիո։ Առաջնախաղը տեղի է ունեցել Միլանի «Ռեջո դուկալ» թատրոնում, 1772 թվականի դեկտեմբերի 26-ին[5]։

Picto infobox music.png
Լուցիո Սուլլա
Lucio Silla
Lucio Silla - libreto.jpg
Տեսակօպերա և երաժշտական կոմպոզիցիա
Ժանրերաժշտական դրամա
ԿոմպոզիտորՎոլֆգանգ Ամադեուս Մոցարտ
Լիբրետտոյի
հեղինակ
Ջ. դա Գամերրա
Լիբրետտոյի
լեզու
իտալերեն
Գործողությունների քանակ3 արար
ԿերպարներGiunia (Junia)?, Lucio Silla (Lucius Cornelius Sulla)?, Lucio (Lucius) Cinna?, Cecilio (Cecilius)?, Celia? և Aufidio (Aufidius)?
Առաջնախաղի տարեթիվդեկտեմբերի 26, 1772
Առաջնախաղի վայրՄիլան
Կատալոգի համար135[1][2][3][4]
Հրատարակման տարեթիվ18-րդ դար
Lucio Silla Վիքիպահեստում

Սուլլան հռոմեական դիկտատոր է, ապրել է Ք.ա. 138-78 թվականներին, Յ. Ք. Բախի (1776) և Պ. Անֆոսսիի (1774) համանուն օպերաների, նաև Գ. Ֆ. Հենդելի «Սուլլա» օպերայի հերոսը։

Գործող անձինքԽմբագրել

Դեր Ձայն 1772 թվականի դեկտեմբերի 26-ի առաջնախաղի մասնակից
(խմբավար՝ Վ. Ա. Մոցարտ)
Լուցիո Սուլլա, Հռոմի միապետ տենոր Բասանո Բորնյոնի
Չելիա, Սուլլայի քույրը սոպրանո Դանիելա Մյենչի
Ջունիա, Չեչիլիոյի նշանածը սոպրանո Աննա դը Ամիչիս Բուոնսոլացցի
Չեչիլիո (Ցեցիլիո), արտաքսված հռոմեական սենատոր սոպրանո Վենանցիո Ռաուցանի
Լուցիո Ցիննա, Չեչիլիոյի ընկերը սոպրանո Ֆելիչիտա Զուարդի
Աուֆիդիո, Սուլլայի տրիբունը և ընկերը տենոր Ջուզեպպե Օնոֆրիո
Պահակներ, պատրիկներ, սենատորներ, ժողովուրդ (երգչախումբ)

ՆերկայացումներԽմբագրել

20-21-րդ դարերում օպերան ներկայացվել է Պրահայում (1929), Զալցբուրգում (1964, 2006), Բեռլինում և Լոնդոնում (1967), Բալթիմորում (1968), Վիեննայում և Հաննովերում (2006)։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Köchel catalogue (1st edition) / Hrsg.: L. v. Köchel — 1 — Breitkopf & Härtel, 1862.
  2. Köchel catalogue (2nd edition) — 2 — Breitkopf & Härtel, 1905. — 676 p.
  3. Köchel catalogue (3rd edition) / Hrsg.: A. Einstein — 3 — Breitkopf & Härtel, 1937.
  4. Köchel catalogue (6th edition) / Hrsg.: G. Sievers, A. Weinmann, (not translated to de) — 6 — Breitkopf & Härtel, 1964.
  5. Holden, pp. 600–601

Արտաքին հղումներԽմբագրել